Լրահոս
2022-05-31
-
ՔաղաքականՓողոցային պայքարին դեմ արտահայտվողները հայտնվել են Նիկոլ Փաշինյանի և պետության պաշտպանության ներքո«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ ամիս ձգվող ընդդիմության փողոցային պայքարին դեմ արտահայտվողները հայտնվել են Նիկոլ Փաշինյանի և պետության պաշտպանության ներքո։ Իշխանական թիմից կան մարդիկ, որոնք պայքարի հենց սկզբից շուրջօրյա գրաֆիկով հետևում են պայքարին, ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անում, ստատուսներ գրում, Փաշինյանին կրծքով պաշտպանում։ Մեր աղբյուրներն ասում են, որ նրանցից ամենաակտիվներին իշխանությունը հատուկ պաշտպանության տակ է առել. նրանց տների մոտ ՊՊԾ ծառայողները հերթափոխով ծառայություն են իրականացնում, ամենուր նրանց ուղեկցում են 7-ի տղերքը, որպեսզի նրանց հանկարծ չվնասեն։ Ցանկը մեծ է, բայց այստեղ իրենց պատվավոր տեղն ունեն պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արթուր Հովհաննիսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, համատեղության կարգով ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար Տարոն Չախոյանը, և այլք։ Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան անհանգստացած է նրանց անվտանգությամբ, որքան սրանով ցուցադրում է, որ իշխանությանը պաշտպանողները կլինեն իր հոգածության տակ և կդառնան առանձնաշնորհյալներ, իսկ դավաճանները կպատժվեն»։Ավելին09:4931.05.22 -
ՔաղաքականՈվքեր կլինեն ՔՊ վարչությունում և ովքեր դուրս կմնան«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին, ինչպես հայտնի է, համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության ընտրության օրակարգով։ Մայիսի 31-ը վարչության անդամության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի օրն է։ Հիշեցնենք, որ գործող 21 հոգանոց վարչությունը դառնալու է 15 հոգանոց։ Մեր աղբյուրներն ասում են, որ հազիվ 40 թեկնածու առաջադրվի, մինչդեռ նախորդ անգամ 20 տեղի համար 65 հոգի էր պայքարում։ Հետաքրքրությունը մարել է ոչ միայն վարչության թվակազմի կրճատման, այլև այն պատճառով, որ ներսում կասկածներ ունեն, թե նախապես որոշված են կուսակցական վերնախավում տեղ գտնող անձինք՝ անգամ եթե առաջադրվեն, չեն ընտրվի։ Ոմանք արդեն պատկերացնում են, թե ովքեր կլինեն վարչությունում և ովքեր դուրս կմնան, բնականաբար՝ վարչության կազմում կլինեն Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Արփի Դավոյանը, Ռոմանոս Պետրոսյանը։ Երկրորդ կինը կլինի Նազելի Բաղդասարյանը։ Չի բացառվում, որ վարչության կազմում ընդգրկեն նաև գլխավոր ուսապարկ Վահագն Ալեքսանյանին։ Փաստացի, երկու-երեք տեղի համար է իրական մրցակցությունն ընթանալու, իսկ վարչությունում ընդգրկվելու մեծ ցանկություն ունեն Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը և այլք։ Թորոսյանն անգամ մարզերով է անցել՝ փորձելով տեղի ՔՊ-ականների համակրանքը շահել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:Ավելին09:3931.05.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱվելին09:3031.05.22 -
ՀասարակականՄարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել։Ավելին00:0531.05.22
2022-05-30
-
ԱշխարհԵրկրին սպասում է երկնաքարային փոթորիկ՝ ժամում հազարավոր երկնաքարերովԵրկրին սպասում է երկնաքարային փոթորիկ՝ ժամում հազարավոր երկնաքարերովԱվելին23:5530.05.22 -
ՀասարակականԴանակահարություն Խուդյակովի փողոցում. 22-ամյա երիտասարդին բերման ենթարկեցինՄայիսի 29-ին` ժամը 01:45-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ոստիկանությունից «News.am»-ին հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00:10-ից 00:40-ն ընկած ժամանակահատվածում Խուդյակովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 22-ամյա երիտասարդը: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 09.00-ին Գայի պողոտայում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:Ավելին23:4530.05.22 -
ԱշխարհՆյու Յորքի եկեղեցուց գողացել են 2 միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունքՆյու Յորքի եկեղեցուց գողացել են 2 միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունքԱվելին23:3030.05.22 -
ԱշխարհԻրաքի հյուսիսում հայտնաբերվել են 3400 տարեկան քաղաքի ավերակներՀնագետները Մոսուլ քաղաքի շրջակայքում հայտնաբերել են հնագույն քաղաքի պարիսպների և շինությունների ավերակներ, որը, ենթադրաբար, Միտաննի կայսրության ամենամեծ բնակավայրերից մեկն է եղել։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ТАСС գործակալությունը։ Միտտանի տերությունը հին Մերձավոր Արևելքի քաղաքակրթություններից մեկն էր: Բնակչությունը կազմված էր խուռիներից և սեմիտներից։ Մայրաքաղաք Վաշշուկաննին գտնվում էր Սիրիայի ժամանակակից Սերեկանի քաղաքի տարածքում՝ Խաբուր գետի ակունքների մոտ։ Միտաննին հզորացել է մ.թ.ա. 16-րդ դարում խեթախուռիական դաշինքի կողմից Բաբելոնյան կայսրության պարտության արդյունքում։ Հետազոտողները 2018 թվականից պեղումներ են կատարում Մոսուլի ջրամբարի հատակում և այս ընթացքում հայտնաբերել են քաղաք՝ բրոնզեդարյան ժամանակաշրջանի պալատով: Շենքերը, ենթադրաբար, կառուցվել են Միտաննի տերության ժամանակ (մ.թ.ա. շուրջ 1550-1350)։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքը ջրի տակ է եղել ավելի քան 40 տարի, պալատի պատերին պահպանվել են որմնանկարներ, իսկ հատակին՝ սեպագիր սալիկներ։ Հունվարին և փետրվարին՝ հերթական երաշտից հետո, հնագետները պեղումներ են սկսել և պալատից ոչ հեռու հայտնաբերել են քաղաքի՝ նախկինում անհայտ ավերակները։ Նրանք նաև գտել են քաղաքի պատերի ամբողջական հատվածներ, մի քանի բարձրահարկ շենքեր և 5 կերամիկական տարա, որոնցում եղել են հարյուր կավե աղյուսակներ։ Գիտնականները կարծում են, որ ճարտարապետությունը Միտաննի տերության ամենամեծ բնակավայրերից մեկի՝ Զահիկու քաղաքի մի մասն է։Ավելին23:1530.05.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինայի Զինված ուժերը պարտադրել են վայրէջք կատարել հազվագյուտ ռուսական ուղղաթիռինՈւկրաինայի Զինված ուժերը պարտադրել են վայրէջք կատարել հազվագյուտ Մի-35ՄՍ ռուսական ուղղաթիռին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ուկրաինացի քաղաքագետ և լրագրող, Ուկրաինայի Վերին Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը։ Այն կապի և կառավարման ուղղաթիռ է, որը նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխելու համար։ Ուղղաթիռը մշակվել է ռուսական ռազմական հրամանատարության համար և արժե մոտ 36 մլն դոլար։ Իգոր Մոսիյչուկը գրառմանը կից հրապարակել է նաև ուղղաթիռի լուսանկարները։Ավելին23:0030.05.22 -
ՀասարակականՀայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում․ ԱշոտյանՌոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին. Արցախյան հիմնախնդիր Ոստիկանական վայրագություններ Քաղ. բանտարկյալներ։ Այս և այլ խնդիրների մասին խոսել եմ և խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես էլ նախատեսված հանդիպումների և առանձնազրույցների մակարդակում։ Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում»։Ավելին22:4530.05.22 -
ՀասարակականՈստիկանները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այգու ոռոգման խողովակները կտրելիս ու գողանալիս բռնել են մեկին, մյուսը դիմել է փախուստիSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/30/1214610/Ավելին22:4430.05.22 -
ՄիջազգայինՍկանդալ՝ Թեհրանի ու Աթենքի միջև. Իրանը «բացատրում է»՝ ինչու է կալանավորել հունական նավերըԻ պատասխան իրանական նավթով բեռնված ռուսական նավի առգրավման՝ Իրանը կալանավորել է հունական երկու նավթատար նավ: Պաշտոնական Թեհրանը սպառնացել է Աթենքին կալանավորել նաև Պարսից ծոցում գտնվող 17 հունական նավերը, եթե Հունաստանը չփոխհատուցի մեկ ամիս առաջ տիրացած իրանական նավթի համար: Իրանական մամուլը գրում է, որ այդ նավը Հունաստանը հանձնել է Միացյալ նահանգներին:Ավելին22:3030.05.22 -
ՔաղաքականՄիջնամատ ցույց տալը «պատմական ժեստ է». Ռոմանոս Պետրոսյանի կուրսընկերուհին՝ Սիմոնյանի մոր օրինակովԿառավարության երրորդ մասնաշենքից քաղաքացիներին միջնամատ ցույց տված կինը Շրջակա միջավայրի նախկին նախարար, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի կուրսընկերուհին է: «Yerkir.am»-ի տեղեկություններով՝ Նարինե Հակոբյանն աշխատում է Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ: Քաղաքացիները ենթադրում են, որ իրենց կողմ պարզված միջնամատով ժեստը նախարարության աշխատակիցը սովորել է Ալեն Սիմոնյանի մայրիկից:Ավելին22:1530.05.22 -
Տարածաշրջան«Կրակում են, պայթեցնում են, ահավոր վիճակ ա». Դոնեցկից Երևան հասած տիկին ՍեդանԴոնբասի շրջանում շարունակվում են ռուս-ուկրաինական բախումները: Առավոտյան հրետակոծել են Դոնեցկի կենտրոնը: 6 մարդ մահացել է, դպրոցներ են վնասվել: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 7 մլն մարդ է լքել Ուկրաինան:Ավելին22:0030.05.22 -
Իրավական«Պետական դավաճանության» գործը դատարանը կես ժամ է քննել. զոհվածների ծնողները ԲԴԽ են գնացելՎարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը այսօր տևել է կես ժամ, դռնփակ և առանց զոհվածների հարազատների մասնակցության: Բողոքը դատարան տարած փաստաբանն անգամ չի հասցրել միջնորդություն ներկայացնել, որ դատավորը փոխի անցած շաբաթ ընդունած որոշումն ու նիստերը նորից դռնբաց անցկացնի: Կարեն Բիշարյանի գործողութուններից դժգոհ՝ զոհվածների ծնողները գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ծնողների խոսքով՝ Ջհանգիրյանը խոստացել է, որ հաջորդ դատական նիստի ժամանակ անպայման կքննարկվի լսումները դռնբաց անցկացնելու միջնորդությունը:Ավելին21:4530.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիներն ասում են «գազանություն», ոստիկաններն ասում են «խուլիգանություն»Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ այսօրվա ակցիայի ժամանակ տեղի ունեցածը ոստիկանությունը փորձում է ներկայացնել որպես խուլիգանություն: Այն երեք ժամվա ընթացքում, երբ բերման ենթարկվածները ոստիկանական բաժիններում էին, փաստաբանների խոսքով՝ քննիչները մեղադրանք էին փնտրել, որով հնարավոր կլիներ ձերբակալել բերման ենթարկվածներին: Նրանք պնդում են՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել, ակցիայի մասնակիցների հագուստի վրա եղել են արյան հետքեր:Ավելին21:3030.05.22 -
ՔաղաքականԳետնին տապալված քաղաքացիներ, հրմշտոց՝ պատգամավորների հետ. ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառելԱյսօր ոստիկանությունը աննախադեպ ուժ է կիրառել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների և անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ: Տասնյակ կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները, կարմիր և սև բերետավորները գետնին տապալում ակտիվիստներին, ոտքով սեղմում գետնին ընկած քաղաքացիներին, հարվածում, հրում և փորձում խեղդել պատգամավորներին: Հրմշտոցի ժամանակ մի քաղաքացու ոտքն է կոտրվել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Կեսօրին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրավիճակը գերլարված էր: Ոստիկանությունը 111 բերման ենթարկված մասին է հայտնում: Ընդդիմությունը տեղեկություն ունի, որ բերման ենթարկվածների նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործեր են պատրաստվում: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ, 3-ը ոստիկան է:Ավելին21:1530.05.22