Լրահոս
2022-05-30
-
ՔաղաքականԲիրտ ուժի գերկիրառումը և անբարո վարքագիծն առաջացնելու է հակառեակցիա․ Սոս ՀակոբյանՈստկականության գործողությունները այսօր ավելի շատ խուլիգանության էին նման, քան կարգ պահպանելու: Ընդդիմադիր քաղաքացիների բոլոր փորձերը Ոստիկանությունը իշխանության հետ չնույնացնելու ոստիկանները հաջողությամբ տապալում են: Չմտածե՛ք երբեք, որ անվերջ կարող եք բիրտ ուժի առավելություն ունենալ: Բիրտ ուժի գերկիրառումը և անբարո վարքագիծը ուշ, թե շուտ առաջացնելու է հակառեակցիա, դա՝ բնություն է: Մի վերցրեք ձեզ վրա ո՛չ երկիրը քանդելու, ո՛չ էլ նոր հանցագործություններ անելու պատախանատվությունը: Ժողովուրդը ապօրինությունները երբեք չի մոռանում և ուշ թե շուտ պատասխանում է դրանց:Ավելին17:3730.05.22 -
ՀասարակականՔաղաքացու ոտքը կոտրվել է՝ ոստիկանների հետ հրմշտոցի հետևանքովՔաղաքացիներից մեկի ոտքն է կոտրվել ոստիկանների հետ հրմշտոցի ժամանակ: «Հայլուրի» տեսախցիկն է ֆիքսել, թե ինչպես են քաղաքացիները ու մի ոստիկան տղամարդուն առաջին օգնություն ցույց տալիս, ապա նրան ձեռքերի վրա մոտեցնում շտապօգնության մեքենային:Ավելին17:3030.05.22 -
ՀասարակականՄիջնամատը անպարտելիության ժեստ է․ Ալեն Սիմոնյանի մոր բացատրությունը «Oragir.news»-ը գրել է․ «Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիությունը: Ըստ Սիմոնյանի մայրիկի` Մարիա Հովհաննիսյանի՝ միջնամատը անպարտելիության ժեստ է, ընդ որում` պատմական ժեստ: Այս մասին նա հայտնել է ոստիկանությանը տված իր բացատրության մեջ: Ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, ապա Մարիա Հովհաննիսյանն ասել է, թե չի թքել, ուղղակի թքելու ձև է տվել: Ոստիկանությունը մերժել է Ալեն Սիմոնյանի դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը»: Ավելին17:2630.05.22 -
ՀասարակականՈստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժելՔաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը գրել է․ «Կառավարության 3-րդ մասնաշենքը և «Ժողովրդավարության բաստիոնը» պաշտպանելիս, ոստիկանների կողմից բիրտ ուժով հեռացված այս անմեղ աղջնակը տեղափոխվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ըստ շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակցի բալիկի մոտ կար կոտրվածք: Ամոթ այն Հայ տղամարդուն (ոստիկանին) ով ձեռք է բարձրացրել բալիկի վրա. ԱՄՈ՛Թ»։Ավելին17:1930.05.22 -
ՔաղաքականՈստիկանները փորձել են բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Գեղամ ՄանուկյանինՈստիկանությունը փորձել է բերման ենթարկել նաև ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Քաղաքացիները, բառի ուղիղ իմաստով, խլել են ոստիկանների ձեռքից պատգամավորին:Ավելին17:1530.05.22 -
ՍփյուռքՀալեպում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք է տեղի ունեցելՍիրայի Հալեպ քաղաքում` հայ համայնքի կողմից կազմակերպված համերգի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք է տեղի ունեցել, հայտնում է News.am-ը։ Հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են, որ Նիկոլ Փաշինյանը թողնի վարչապետի պաշտոնը։ Հավաքի ընթացքում պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները, «Զարթնի՛ր, Լաո'» գրությամբ պաստառներ։ Ակցիան ուղեկցվել է «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։Ավելին17:0930.05.22 -
ՔաղաքականՍա իրավական բեսպրեդել է․ Արամ ՎարդևանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը գրել է. «Ոստիկանական խումբ ապօրինի, քրեորեն հետապնդելի արարքներ թույլ տան, իսկ հարուրավոր ակցիայի մասնակիցների բերման են ենթարկել ու ամենամեծ խայտառակությունը` փորձում են խուլիգանություն կարել: Այո հենց սա է կոչվում ԿԵՂԾ ժողովրդավարություն: Այո հենց սա է կոչվում ԲՌՆԱՊԵՏՈւԹՅՈւՆ: Սա իրավական բեսպրեդել է»։Ավելին17:0130.05.22 -
ՀասարակականԲերման ենթարկվածները Փաշինյանի հրաժարականն են պահանջում նաև ոստիկանական մեքենայիցԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման ենթարկվածները ոստիկանական մեքենայից ուղիղ եթերի միջոցով են շարունակել մասնակցել Դիմադրության շարժման պայքարին:Ավելին16:5630.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության ակցիաներից հետո քաղաքացիները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ«Հայլուր»-ի թղթակից Էդգար Ղուշչյանը Ֆրանսիայի հրապարակում է, ակտիվիստներն այսօրվա անհնազանդության գործողություններից հետո այնտեղ են վերադարձել:Ավելին16:5030.05.22 -
ԻրավականԱվտոերթի մասնակիցների ավտոմեքենաները օրենքով նախատեսված ժամկետներում չեն վերադարձվել սեփականատերերին. ԹովմասյանՄայիսի 16-ից սկսած իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիներից պարբերաբար ստանում էի ահազանգեր, որ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք եւ ՀՀ օրենքով նախատեսված ժամկետներում չեն վերադարձվել սեփականատերերին։ Ընդ որում, ոստիկանության աշխատակիցների կողմից որեւէ արձանագրություն չէր կազմվել կամ կազմելու դեպքում էլ վարորդներին այդ արձանագրության օրինակը չէր տրամադրվել, մինչդեռ օրենքով սահմանված է, որ իրավասու պաշտոնատար անձը պետք է կազմի արձանագրություն եւ օրինակը տրամադրի ինչպես վարորդին, այնպես էլ հատուկ պահպանվող տարածքում պահպանությունն իրականացնող անձանց՝ մինչև դրա պահպանությունը ստանձնելը։ Վերոնշալ խնդիրների կարգավորման վերաբերյալ դիմել էի ՀՀ ոստիկանապետին, պահանջել էի բացատրություն եւ քաղաքացիների տրանսպորտային միջոցների անհապաղ վերադարձ: Ստացել եմ պատասխան, ըստ որի՝ մայիսի 16-ից մինչ 24-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տարածք է տեղափոխվել ավտոերթ իրականացնող քաղաքացիների 53 տրանսպորտային միջոց, որոնց հատուկ տարածք տեղափոխելու կամ բերման ենթարկելու պատճառներից է եղել երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելը կամ կայանումն արգելված տեղերում կանգնելը, որից 50-ը հանվել են արգելանքից և հանձնվել են վարորդներին (սեփականատերերին), 2-ը դեռևս արգելանքի տակ են, քանի որ գտնվում են հետախուզման մեջ՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից, իսկ մեկի վարորդը հրաժարվել է տրանսպորտային միջոցը հանել հատուկ տարածքից, քանի որ համաձայն չէ, որ իր նկատմամբ կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ոստիկանության ուղիղ նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե նրանց պատժելը՝ զանց առնելով ՀՀ օրենքը եւ վերջիններիս իրավունքները, այս դեպքում՝ ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանված սեփականության իրավունքը։Ավելին16:4030.05.22 -
ՏարածաշրջանՌուսաստանում գետի հատակին հայտնաբերվել է պայուսակ՝ մեջը երեխայի դիՌուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեխայի դիակով պայուսակի հայտնաբերումից հետո, հայտնել է գործակալության Ռոստովի մարզի բաժնի ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Տեմերնիկ գետի հատակում տոպրակի մեջ հայտնաբերվել է 5-7 տարեկան տղայի դի՝ բռնի մահվան նախանշաններով էր»,- մանրամասնել են ՔԿ-ից։ Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։ Ռոստովի մարզի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել հետաքննությունը։Ավելին16:3730.05.22 -
ՔաղաքականԲիրտ ուժ կիրառող ոստիկանությունը՝ Փաշինյանի միակ հենարան. ՏԵՍԱՆՅՈՒԹԲիրտ ուժ կիրառող ոստիկանությունը՝ Փաշինյանի միակ հենարան. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին16:3530.05.22 -
ԻրավականԱյսօր ոստիկանները կրկին աչքի են ընկել վայրագություններով. Ալեքսանդր ԿոչուբաևՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է. Ոստիկանութան Էրեբունու բաժնում այս պահին առկա են շուրջ 50 բերման ենթարկված: Ոստիկանները դեռևս չեն կողմնորոշվել ինչով պետք է փաստաթղթավորեն անձանց, սպասում են հրահանգի: Քննարկվում է անգամ խուլիգանությունով քրեական գործ հարուցելու հեռանկարը: Այսօր ոստիկանները կրկին աչքի են ընկել վայրագություններով: Մանրամասները քիչ անց:Ավելին16:3230.05.22 -
ՀասարակականՏասնյակ ոստիկաններ փորձում են բերման ենթարկել Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՏասնյակ ոստիկաններ փորձում են բերման ենթարկել Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին16:2230.05.22 -
ՀասարակականՎահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում․ Սեյրան ՕհանյանԵս` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։ Այսպիսով, ՀՀ_ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։ Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ։Ավելին16:1830.05.22 -
ՔաղաքականԻնչի՞ց են վախենում նախարարները․ Նրանք անգամ զանգերի չեն պատասխանումYerevan.Today-ըԱվելին16:1030.05.22 -
ՀասարակականԱՄՆ-ում ավելի քան 250 երիտասարդ դաշնակցական կատարել են «Զարթնի՛ր, Լաո»-ն՝ կոչ անելով միանալ «Դիմադրությանը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱՄՆ-ում ավելի քան 250 երիտասարդ դաշնակցական կատարել են "Զարթնի՛ր, Լաո"-ն՝ կոչ անելով միանալ "Դիմադրությանը"Ավելին16:0030.05.22 -
ՀասարակականԱկցիայի 111 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանությունԱյսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։Ավելին15:4530.05.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Վնասվածք ստացած քաղաքացիներ. կառավարության մասնաշենքի մոտ լարված իրավիճակ էԱվելին15:3030.05.22 -
ՍպորտԼևոն Աղասյանը հաղթել է միջազգային մրցաշարումԼևոն Աղասյանը մասնակցել է Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին: Մրցումներին մասնակցել են բավականին ուժեղ աթլետներ: Մեր երկրի միակ ներկայացուցիչ Լևոն Աղասյանը ցույց է տվել 16, 64 մ. արդյունք և գրավել առաջին տեղը: Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ՀԱՕԿ լրատվակաին ասել է, որ մրցումների ընթացքին հետևել է ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա ներկա կլինի նաև հունիսի 11 –ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը: Մրցաշարին հայտավորված են 18 երկրների հավաքականներ:Ավելին15:2930.05.22