Լրահոս
2022-05-28
-
Քաղաքական«Խաղաղության միջավայրում մեր պետականությունը պիտի փոխանցենք սերունդներին». ՓաշինյանԱյսօր մայիսի 28-ն է՝ Հանրապետության օրը: Առավոտյան Սարդարապատի հուշահամալիր են այցելել նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում գրել է. «Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին»:Ավելին13:3728.05.22 -
ԻրավականԴրամարկղից 2000 դոլար էր գողացել՝ օգտվելով աշխատակցի անուշադրությունիցՄայիսի 27-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում ծանոթը բացահայտ հափշտակել է 2000 դոլար և դիմել փախուստի: Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը, օգտվելով փոխանակման կետի աշխատակցի անուշադրությունից, դրամարկղից գողացել է 2000 դոլար: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը: 47-ամյա տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին13:3028.05.22 -
ՀասարակականՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրումՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:Ավելին13:2528.05.22 -
ՀասարակականՀանրապետության տոնի առթիվ Կանբերայի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՀայաստանի առաջին Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդանշական Telstra հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի կարմիր, կապույտ և ծիրանագույն երանգներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Հանձնախմբից հայտնել են, որ սա առաջին դեպքն է, երբ ավստրալական հայտնի կոթողներից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով՝ նշանավորելով հայկական օրացույցի կարևոր տոներից մեկը:Ավելին13:2028.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժման ավտոերթը Գյումրիում` Փաշինյանի հրաժարականի պահանջով«Դիմադրություն» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում: Երթի մասնակիցները պահանջում են իշխանությունների հրաժարականըԱվելին13:1728.05.22 -
ԻրավականԲԴԽ-ն՝ ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ հրապարակումներիԲԴԽ-ից արձագանքել են «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլի հրապարակումներին։ «Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ: Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով», - նշված է հայտարարության մեջ:Ավելին13:1228.05.22 -
Հասարակական20 թվականի դաժան պատերազմը չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը. Վիտալի ԲալասանյանԱրցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի մայիսյան փառապանծ հաղթանակները հնարավորություն ընձեռեցին վեցդարյա ընդմիջումից հետո իրականություն դարձնելու ազգային պետականության գաղափարը։ Թեև Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն պետություն ունենալու նրա դասերը փոխանցվեցին սերունդներին։ 20-րդ դարավերջի Արցախյան շարժումը և հետագա հերոսամարտերն ապացուցեցին պատմական ձեռքբերումները պահպանելու մեր կամքը, որը, անկախ որևէ տեսակի փորձությունից, չկոտրվեց և չի կոտրվելու։ 2020 թվականի դաժան պատերազմը պատճառեց մեծագույն կորուստներ, սակայն չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը։ Ուրեմն, այսօր և հետագայում մեր ամուր հավատն ու անձնվեր, նպատակային աշխատանքը կլինեն առհասարակ հայկական պետականության գոյության գրավականը։ Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, մաղթում տոկունություն և դժվարությունները հաղթահարելու անսասան կամք։Ավելին13:0128.05.22 -
ԱշխարհԲայդենը ելույթի ժամանակ շփոթել է Հյուսիսային և Հարավային ԿորեաներըՍպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը մայիսի 27-ին Աննապոլիսի ռազմածովային ակադեմիայում շրջանավարտների առջև ելույթի ժամանակ Ռուսաստանի Դաշնության դեմ ճնշման քաղաքականությանն աջակցող երկրների թվում Հարավային Կորեայի փոխարեն նշել է Հյուսիսային Կորեան։ «Որևէ մեկը կարո՞ղ էր մտածել, որ երբ ես կոչ արեցի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բացի ՆԱՏՕ-ից, դրանց կաջակցեն Ավստրալիան, Ճապոնիան, Հյուսիսային Կորեան և որոշ այլ երկրներ»,- ասել է նա: Նախօրեին ամերիկացի առաջնորդը երկու կատակ էր արել հաշմանդամություն ունեցող մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ։ Նա սայլակին գամվածներին խնդրել է չցատկել, իսկ կույր մարզիկներին՝ խմբակային լուսանկարի ժամանակ նայել տեսախցիկին:Ավելին12:5428.05.22 -
Հասարակական«Էջմիածին դաշինքի» ղեկավար Սևակ Խաչատրյանը և մյուս անդամները ազատության մեջ են. ԿոչուբաևԴուրս եկանք ոստիկանության բաժնից: Վաղարշապատ համայնքի «Էջմիածին դաշնքի» ղեկավար Սևակ Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները ազատության մեջ են: Ս. Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները իրավաբանորեն բերման էին ենթարկվել զենք, զինամթերք պահելու կասկածանքով, իսկ իրականում՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր գործունեության համար:Ավելին12:4828.05.22 -
ՀասարակականՊետք է արժանի լինենք օրվա խորհրդին․ Սոս ՀակոբյանԱյսօր 18:00-ին լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում: Մայիսի 28-ը հաղթանակների արդյունք է, մեր ժողովուրդը այն վաստակել է ծանր, բայց արժանի պայքարի միջոցով: Պետք է արժանի լինենք օրվա խորհրդին և մեր վաղվա հաղթանակների համար անձնվեր պայքար մղենք այսօր»։Ավելին12:3528.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Երկաթյա արգելապատնեշներ ու ոստիկանական պատ՝ Սարդարապատում. Հանրապետության օրն էԱվելին12:3028.05.22 -
ՀասարակականՄահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ ՎարդանյանըՄահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը․ «Շատ ցավալի, տխուր լուր․․․Մեզնից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․Լույսեր մեջ մնաս,Դավիթ ջան․․»։ Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երեւանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորումը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։Ավելին12:2728.05.22 -
ՀասարակականՓլուզում Արշակունյաց պողոտայում․ կա տուժածՄայիսի 28-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական երկու խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։Ավելին12:2428.05.22 -
ԱրցախԲրյուսելյան վերջին հանդիպումները լրջագույն ահազանգ են հայ հասարակության համար․ հայտարարություն«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․հայտարարությունը՝ ստորև․ Բրյուսելյան վերջին հանդիպումները և դրանց բովանդակության հանրայնացումը ԵԽ նախագահ Շարլ Միշելի կողմից լրջագույն ահազանգ է հայ հասարակության համար, որը պարտադրում է մեր ժողովրդին հստակ դիրքորոշում որդեգրել և այն ամրագրել ներքին ու արտաքին քաղաքական բոլոր հարթակներում: «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ ներկայիս իշխանության քայլերը՝ մերժելով ցանկացած բանակցություն և պայմանավորվածություն, որ կվտանգեն Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ հարատևումը։ Փաստ, որը ամրագրված է 1988 թվականից սկսված մեր ազգային-ազատագրական պայքարի ձեռքբերումներով՝ միջազգային իրավունքի նորմերին համաձայն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով միջազգային դիտորդների մասնակցությամբ դե ֆակտո անկախ ու լեգիտիմ սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի, ապա՝ Արցախի Հանրապետության ձևավորմամբ: Իշխանությունների նպատակադրումը՝ բավարարվել Արցախի հայ բնակչության սոսկ անվտանգության երաշխիքներով, կործանարար է՝ ելնելով Նախիջևանի ԻՀ և Ադրբեջանի այլ շրջանների հայ բնակչության էթնիկ զտումների ցեղասպան գործողությունների և հայոց մշակույթի հետևողական ոչնչացման իրողություններից։ Ն․Փաշինյանի բոլոր մեկնաբաննություններն անցյալում տեղի ունեցած բանակցային գործընթացի մասին խեղաթյուրված են, քանի որ իշխանության գալով ՝ մեծամտաբար դրանք առ ոչինչ համարեց՝ խոստանալով իր «սեփական» զրո կետից սկսել Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Իր վարած քաղաքականության հետևանքով Ադրբեջանը և Թուրքիան օգտվեցին և ագրեսիա սանձազերծեցին Հայաստանի և Արցախի դեմ։ Արդյունքում՝ հազարավոր զոհեր, վիրավորներ, գերեվարված, պատանդառված և անհայտ կորած հայրենակիցներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանվածներ, տարածքային ահռելի կորուստներ, թշնամու կողմից նսեմացած պետության ղեկավար։ Առավել քան զարմանալի է, որ հայկական դիվանագիտությունը մոռացության է տվել իր իսկ կողմից պաշտոնապես ձևակերպած Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության սկզբունքներն ու գերակայությունները։ Ադրբեջանի հետ բանակցությունները կարող են առարկայական բնույթ ունենալ, երբ գերությունից վերադարձած կլինեն մեր հայրենակիցները, Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս կգան հակառակորդի ստորաբաժանումները և օրակարգի՝ որպես առաջնային խնդիր կհամարվի Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Առավել ևս անընդունելի է բանակցությունների այն ձևաչափը, որը շրջանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, և, հատկապես, բանավոր բնույթի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արցախի խնդրի կարգավորումը պետք է լուծվի միջազգայնորեն ընդունված նորմերով և սկզբունքներով և ոչ թե պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների անձնական պատկերացումներով և հայեցողությամբ, ուժային ճնշմամբ։ «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը համոզված է, որ քանի դեռ ձեռքբերված չեն հայկական կողմի համար հստակ և ընդունելի պայմանավորվածություններ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ, անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների գործունեությունը: Հիշեցնում և զգուշացնում ենք Ն․Փաշինյանին և նրա թելադրանքով գործող պաշտոնյաներին՝ «խաղաղության դարաշրջան» ապահովելու ժողովրդին մոլորեցնող կարգախոսի ներքո ցանկացած զիջողական որոշում, որով կխախտվեն մեր պետության շահերը և համայն հայության օրինական պահանջները, պատժվելու են ՀՀ Սահմանադրության, նրա անբաժանելի մաս կազմող Անկախության հռչակագրի սկզբունքներից և հոդվածներից բխող օրենքների համաձայն։ Եվ այդ օրը հեռու չէ։ «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության անդամներ՝ Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան - «Ազատություն» կուսակցության նախագահ Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Ալեքսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ Ժասմինա Թելյան – «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ Սերյոժա Սարգսյան – ճարտարապետ Մեսրոպ Եղիազարյան – ՀՅԴ կուսակցության անդամ Արա Սիմոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավորԱվելին12:1528.05.22 -
ԱշխարհՖրանսիայում կապիկի ծաղկի կանխարգելման շրջանակում առաջին պատվաստումներն են իրականացրելՖրանսիայում կապիկի ծաղկի տարածումը կանխարգելելու շրջանում առաջին պատվաստումներն են իրականացվել: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով բժշկական ոլորտի պատասխանատուներին: Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահական գերագույն վարչությունը պատվաստման խորհուրդ էր տվել այն անձանց, ովքեր շփվել են վարակակիրների հետ: Նշվում է, որ ուրբաթ Փարիզում 2 մարդ է պատվաստվել: Ֆրանսիայում հայտնաբերվել է կապիկի ծաղկով վարակման 7 դեպք:Ավելին12:0528.05.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա․ Սոս ՀակոբյանMediaHub.am-ը Արթուր Վանեցյանի՝ արտերկիր մեկնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին ճշտում կատարելու նկատակով, կապ է հաստատել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ։ Վերջինս նշել է, որ Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա։ «Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին», - նշել է նա: արցին, թե արդյո՞ք Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես շարունակելու է պայքարը, խոսնակը պատասխանել է․ «Այո՛, պարոն Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես, կշարունակի իր պայքարը», - հավելել է Հակոբյանը։Ավելին12:0028.05.22 -
Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։ Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։ Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ: Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում»։Ավելին11:5528.05.22 -
ՀասարակականԱրարատի մարզում՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դիՄայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վարչական տարածքում՝ գնացքի գծերի մոտ, տղամադու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Երևան-Երասխ գնացքի գծերի Գինեվետ գյուղի վարչական տարածքում, մարդատար գնացքից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու դի: Տեղում աշխատում է քննչական խումբը: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և սլաքավարի ինքնությունը:Ավելին11:5028.05.22 -
ՀասարակականԱզգային շահերի բացակայությունը մեզ վերածում է այլոց հետաքրքությունները բավարարելու գործիքի․ Արմեն ԳևորգյանԱզգային շահերի բացակայությունը մեզ վերածում է այլոց հետաքրքությունները բավարարելու գործիքիԱվելին11:4428.05.22