Լրահոս

2022-05-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանցիների թղթերով հաստատվածներ, բանակից թռածներ. Նիկոլի ֆան-ակումբի անդամները
    «Oragir.news»-ը գրում է․ «Վերջերս Նիկոլ Փաշինյանին՝ առանց «Նիկո՛լ, դավաճան»-ի Բրյուսելում դիմավորած մի խումբ մարդիկ, պարզվում է, այդտեղ ապաստանած, գրող-հրապարակախոս ներկայացող Սոնա Արշունեցու ընտանիքի անդամներն են: Այս կինը, որ կարողացել է ինչ-ինչ թղթերով դասավորվել Բրյուսելում, մի 1000 եվրո թոշակ ու բժշկական ապահովագրություն «կպցնել» Բելգիայի կառավարության հաշվին, հիմա էլ որոշել է հեռվից փրկել հայրենիքը եւ անձամբ Նիկոլին: Նա ֆեյսբուքի իր էջում պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, վիրավորական արտահայտություններ անում արցախցիների ու բոլոր նրանց հասցեին, ում կարծիքը տարբերվում է իր սիրելի վարչապետի կարծիքից: Բոլոր գրառումներն էլ եզրափակում է «դուխով» չարչրկված բառով: «Բելգիահայությունը թիկունքիդ է, դուխով, վարչապե՛տ ջան»,- Նիկոլին սատարող մի գրության մեջ ասում է սույն տիկինը, բելգիահայությունն էլ պարզվում է միայն իր ընտանիքի անդամներն են: Մեկ այլ գրառմամբ այս «գրողը» գուժում է, թե Արցախից զենք են բերում Հայաստան, ու իր սրտի վարչապետին խորհուրդ տալիս ցրել ցույցերն ինչպես Եվրոպայում՝ ջրաշիթով ու գազով, մյուսով պահանջում է պատասխանատվության ենթարկել արցախցի մանկավարժին՝ վարչապետի հանդեպ ատելություն սերմանելու համար: Իր գրական «արտաթորանքը» թողած՝ նա հիմա էլ անցել է «քաղաքական վերլուծությունների»: Ու քանի որ Սոնա Արշունեցի կոչվածը պարբերաբար հատում է «կարմիր գծերը», որոշ շրջանակներ մտադիր են հարցում ուղարկել Բելգիայի համապատասխան մարմիններին՝ պարզելու, թե նա ինչ հիմքով է ապաստան ստացել, որովհետեւ նրա նման շատերը Բելգիայում ապրում են որպես Հայաստանից փախած ադրբեջանցիներ, որոնց իբրև թե հայերը «բռնաբարել» են: Նրանցից շատերի զավակները «թռել» են հայկական բանակից: Ու հենց այս մարդիկ են խոսում հայրենիքից ու ազգային շահից եւ հեռվից մեզ դասեր տալիս: Նրանք Նիկոլի ֆան-ակումբի անդամներն են»: 
    11:39
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամբողջ աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք
    Ապրիլի սկզբից աշխարհում անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք է հայտնաբերվել 33 երկրներում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հավելելով, որ վտանգը ողջ աշխարհում գնահատում է որպես չափավոր։ «2022 թվականի ապրիլի 5-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ԱՀԿ-ին հաղորդվել է անհայտ էթիոլոգիայի սուր հեպատիտի 650 հավանական դեպք ԱՀԿ-ի հինգ տարածաշրջանների 33 երկրների երեխաների մոտ: Այս ծանր սուր հեպատիտի էթիոլոգիան մնում է անհայտ և գտնվում է հետազոտության փուլում»,-ասված է հայտարարության մեջ: ԱՀԿ-ի տվյալներով՝ առնվազն 38 հիվանդի համար փոխպատվաստում է պահանջվել, 9 երեխա մահացել է։
    11:34
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Պետական դավաճանություն և կույր, խուլ ու համր իրավապահներ»
    Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանի հարցազրույցի վերնագիրն ու գրել. «Հոդված 299. Պետական դավաճանությունը 1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, (…) կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության: Կույր, խուլ ու համր իրավապահներ…»։ Հիշեցնենք, որ սույն քաղաքական գործիչն «Իրավունք»-ի հետ զրույցում մասնավորապես ասել էր. «Իհարկե, մեր Արցախն է, մեր պատմական հայրենիքի մասն է, բայց եկեք նայենք աշխարհի տեսանկյունից: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե «Արցախը մերն է, մերն է...», բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները: Ինչքան էլ աչքներս փակենք դրա վրա, խուսափել հնարավոր չէ: Այսքան տարի մեզ միջազգային հանրությունն ընկալել է «օկուպանտ», որովհետեւ մեր հայրենիքն ենք համարել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի կազմում ընդգրկված նախկին Սովետական Միության Ղարաբաղի ինքնավար մարզը»։
    11:29
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պաղեստինցի դեռահաս է զոհվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ
    Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պաղեստինցի դեռահաս է մահացել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Այսօր 15-ամյա պաղեստինցի դեռահասը մահացել է իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլահի շրջանի ալ-Խալեր գյուղում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Մինչ այդ Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել էր, որ ուրբաթ օրը Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս նահանգում իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով 88 պաղեստինցի է վիրավորվել, նրանցից ինը, այդ թվում՝ դեռահասը, հրազենային վնասվածքներ են ստացել։
    11:24
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի պայքարող տեսակը․ Առուշ Առուշանյան
    Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։ 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր ցանկությունը: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք լինելու ենք և տարածաշրջանում կանք՝ որպես պայքարող և արժանապատվություն ունեցող տեսակ, վճռականորեն ենք պաշտպանելու մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակներ: Ավելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի պայքարող տեսակը։ Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է, քանի որ մենք պետք է արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին: Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսների հիշատակին։ Մաղթում եմ ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: Լինենք միասնական, պայքարենք մեր պետականության պահպանման, հանուն ազգային պետություն ունենալու համար»։
    11:18
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24-ամյա վարորդը MINI COOPER-ով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ բախվել է ծառին և գլխիվայր շրջվել
    Այսօր՝ մայիսի 27-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գալստյանը իր վարած MINI COOPER մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/27/1214429/
    11:13
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համոզված եմ՝ այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս․ Գևորգ Գևորգյան
    Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է: Եվ ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև: Հովհ․ Քաջազնունի Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ․ Ամբողջ հոգով ու սրտով շնորհավորում եմ այս պատմական և մեծախորհուրդ տոնի առթիվ: Համոզված եմ՝ այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս: Եվ հավատում եմ քո Ոգու և Բազկի անսասան ուժին․․․ Խոնարհվում եմ այս մեծ տոնի և մեր բոլոր անմահ հերոսների հիշատակի առջև՝ որպես հայրենատեր և արժանապատիվ հայ:
    11:08
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացուն բերման են ենթարկում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Սարդարապատի հուշահամալիրի մուտքի մոտ քաղաացու են բերման ենթարկել «Նիկոլ, դավաճան» գոռալու համար: Այս մասին հայտնում է 168. am կայքը: Նշենք, որ հուշահամալիրի բոլոր մուտքերը փակ են քաղաքացիների եւ լրագրողների համար: Հուշահամալիրում Առաջին հանրապետության օրվա առթիվ հարգանքի տուրք են մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ բարձրաստիճան անձիք:
    11:03
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժեվորման մեր ուղին. ՀՀ ՄԻՊ
    Անկախ պետականության ստեղծումը մեր նախնյաց դարավոր ու նվիրական երազանքն է եղել, և այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի։ Պետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժեվորման մեր ուղին։ Հայկական պետականությունը խարսխված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների վրա։ Այսինքն, մեր պետականությունն անձանց իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության մեր բանաձևն է ու գործուն միջոցը։ Մենք ժառանգորդն ենք մաքառման ուղի անցած, միասնության ու անկոտրում կամքի, ստեղծարար աշխատանքի արդյունքում ձևավորված մի պետականության, որի պահպանման ու ամրապնդման համար յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունն ու անելիքը։
    11:00
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին․ Սեյրան Օհանյան
    ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը։ Շնորհավորում եմ բոլորիս։ Խոնարհվելով մեր հաղթանակները կերտած սերունդների առջև և հպարտություն ապրելով նրանց սխրանքը վերհիշելիս՝ գիտակցում ես նաև, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր մենք կանգնած ենք նույն սպառնալիքների առջև։ Եվ եթե մեր հայրերն ու պապերը կարողացել են ցեղասպանությունից երեք տարի անց ջարդել ու կանգնեցնել թշնամուն, ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել ու հերթական դասը տալ ներքին և արտաքին այն ուժերին, որոնք Արցախի, Հայաստանի դեմ են խաղում։ Ի՛նչն է խանգարում մեզ՝ գիտակցելու այս ամենը ու կանգնեցնելու պարտությունների, զիջումների շղթան։ Պատասխանը մե՛կն է՝ ՍՈ՛ՒՏԸ, որով Հայաստանի ապիկար իշխանությունն ամեն օր ամենատարբեր հարթակներից կերակրում ու պառակտում է ժողովրդին։ Սակայն հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին, և Դիմադրության համազգային, անկասելի շարժումը նոր նվաճումների երաշխիք է դառնալու։ Հավերժ փա՛ռք ու պատիվ այն սերունդներին, որոնց պայքարի ու կյանքի գնով Հայաստանն այսօր կանգուն է և լինելու է հավե՛րժ։
    10:54
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հայաստանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող ազդել Արցախի կարգավիճակի վրա. Արցախի պետնախարարը՝ Ալիևին
    Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին։ Այդ կապակցությամբ Բեգլարյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի ներկա եւ ապագա կարգավիճակի վրա։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին մի շարք խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնց ի պատասխան. . Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա եւ ապագա կարգավիճակի վրա։ . Ի վերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, եւ դա փաստ է, որն ընդունում է ամբողջ աշխարհը՝ անկախ շահերի եւ ձեւակերպումների որոշակի տարբերություններից։ . Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է շրջել հակամարտության էջը եւ հստակեցնել Արցախի կարգավիճակը, կարող է սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց իրականացնել նաեւ Արցախի Հանրապետության հետ՝ միաժամանակ վերադարձնելով մեր օկուպացված տարածքները եւ ճանաչելով մեր անկախությունը։ Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն ու ճանաչումն է։ . Սակայն միայն այս փորձությունն անցնելուց հետո միջազգային հանրությունը կապացուցի, որ, հակառակ Ալիեւի հայտարարություններին, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր հիմնարար տեղն ունի: Միջազգային իրավունքի մեկ այլ կարեւոր սկզբունք ուժի չկիրառումը/ուժի կիրառման սպառնալիքն է, որը եւս կոպտորեն խախտվել եւ անտեսվել է Ադրբեջանի կողմից։ Ավելին, Ալիեւն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր նախադեպերով, ինչը միջազգային հանրության համար հստակ ազդանշան է՝ կանխարգելիչ եւ պատժամիջոցային քայլեր ձեռնարկելու համար։ Շեղված վարքագծի խրախուսումն ու անտեսումն աստիճանաբար միջազգային աղետների է հանգեցնում՝ դառնալով միջազգային պրակտիկա եւ սովորական իրավունքի մաս՝ իրավական սովորույթի օրինակ»,- գրել է Արտակ Բեգլարյանը Telegram-ում:
    10:50
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Զարուհի Փոստանջյան
    Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ: Բռնապետության անօրինական այս գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման: Հարգելի պարոններ`Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան և Արթուր Դավթյան Պահանջում եմ` 1. Հրապարակել Որոշումը, եթե իհարկե գոյություն ունի համաձայն որի իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից, 2. Տրամադրել տեղեկատվություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ, 3. Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում: Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյան
    10:45
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բերման է ենարկվել «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը
    Տեղեկացա, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել: Այսպիսով, «զենքի» որոնման հիմքով տեղի ունեցավ քաղաքական հերթական ռեպրեսիան, քանի որ իշխանության համար Սևակ Խաչատրյանի միակ զենքը իր քաղաքական հայացքներն են:
    10:42
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր. ՀՀ նախագահի ուղերձը
    Բարդ ու խրթին է եղել մեր ժողովրդի ճանապարհը դեպի անկախություն։ Հազարամյակների պետականություն ունեցած Հայաստանը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից՝ ենթարկվելով թշնամյաց ասպատակաությունների ու արշավանքների, սակայն մենք միշտ փայփայել ենք անկախության և պետականության նվիրական երազանքը՝ այն իրականություն դարձնելով 1918 թվականի մայիսի 28-ին: Այդ օրը՝ մայիսի 28-ին, վերածնվեց հայոց պետականությունը, և որ ամենակարևորը մեր ջանքերով՝ հայության ջանքերով։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ապավինեցինք մեզ և հաղթեցինք աներևակայելի պայմաններում: Այդպես էր նաև 1991 թվականին, երբ Հայաստանն անկախացավ Խորհրդային միությունից։ Մենք նույնպես հույսներս կապեցինք միայն մեզ հետ ու ամենադժվար պայմաններում հասանք հաղթանակի։ Հայաստանի Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է։ Եվ մենք մեզ միշտ հարց ենք տալիս, թե կլինե՞ր Խորհրդային Հայաստանն ու այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը, եթե հայ ազգի անհավանական ջանքերի շնորհիվ չստեղծվեր Առաջին հանրապետությունը։ Սակայն, անկախ այս հարցի պատասխանից, մի բան ակնհայտ է՝ և՛ Առաջին հանրապետությունը, և՛ Խորհրդային Հայաստանը, և՛ այսօրվա Հայաստանի անցած ճանապարհը մեր պատմությունն են, և մենք պետք է ոչ միայն ուսումնասիրենք այդ պատմությունը, այլ նաև դասեր քաղենք դրանից։ Եվ այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր, համախմբվել ազգային իղձերի և նպատակների շուրջ: Յուրաքանչյուրիս արդյունավետ ու ստեղծագործ աշխատանքից է կախված մեր երկրի տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունը, պետականության ամրապնդումը, վաղվա երջանիկ ու ապահով Հայաստանի կերտումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեր համերաշխությունը և միասնությունը։ Տոնական այս օրը մաղթում եմ բոլորիս առողջություն, արևշատություն, բարօր արարում հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության։
    10:40
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած ողբերգական հրաձգությունից հետո ԱՄՆ-ում ուսանողները զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացնում
    ԱՄՆ-ում հազարավոր ուսանողներ տարբեր նահանգներում դուրս են եկել փողոց՝ ի նշան հրազենի կիրառմամբ բռնության գործարդման դեմ բողոքի։ Բողոքի ցույցերն սկսվել են Տեխաս նահանգի տարրական դպրոցներից մեկում 21 մարդու կյանք խլած հրաձգությունից մի քանի օր անց, գրում է The Wall Street Journal-ը։ Everytown for Gun Safety կազմակերպության տվյալներով՝ այս շաբաթ գործադուլ ու դասադուլ են անում 34 նահանգի ավելի քան 200 ուսումնական հաստատության աշխատակիցներն ու ուսանողները։ Ինչպես նշում է պարբերականը, մյուս շաբաթ բողոքի ակցիաները շարունակվելու են։ Հիշեցնենք, որ Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ կրակողը տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսն է: Նա գործել է միայնակ՝ ձեռքին ունենալով ատրճանակ և, ենթադրաբար, ինքնաձիգ։ Դպրոց գնալուց առաջ նա սպանել է նաև իր տատիկին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջադեպից հետո ամերիկացիներին կոչ է արել դիմակայել զենքի լոբբիին։ Բայդենը հիշեցրել է, որ 2012 թվականից ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 900 զանգվածային կրակոցներ են եղել։
    10:35
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
    10:30
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում, հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ Մանուկյան
    ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ներքո ծածանվող Եռագույնն ու գրել. «Սերունդներ, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից... Շնորհավոր մեր մեծագույն տոնը, Հայոց Պետականության վերականգման օրը: Հիմա հայկական զույգ պետականությունները պաշտպանելու մարտահրավերի առաջ ենք կանգնած: Չենք ընկրկում, նահանջում, գնում ենք առաջ: 18:00 Ֆրանսիայի հրապարակում հայահավաք հանրահավաք: Մինչ այդ, 15:00 լինելու ենք նաև Բաշ Ապարանում, հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան»։
    10:28
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլոր նման դեպքերում իշխանությունը խուսափում է խորհրդարանի անունից հստակ խոսք ասել. Գեղամ Մանուկյան
    Հայտնի դարձավ, որ իշխանությունները հրաժարվել են ևս մեկ փորձության մասնակիցը լինելուց. այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասսաց Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Ընդդիմությունը ինչպես արդեն հայտարարվել է, նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ հայտտարարության հատուկ տեքստով պետք է քննարկվեր և ընդունվեր մի փաստաթուղթ, որը բացառում է Արցախի Ադրբեջանի կազմում լինելու վերաբերյալ բանակցային որևէ գործընթաց կամ փաստաթղթի ստորագրում: Այդպիսի օրենք դեռ 1992 թվականին ընդունվել էր Հայաստանի գերագույն խորհրդի կողմից: Այն ժամանակ Դաշնակցությունը, որը ընդդիմություն էր առաջարկել էր նման նախագիծ: Նույնիսկ այդ ժամանակ իշխանությունը կողմ էր քվեարկել այդ փաստաթղթին: Իսկ այս նախագիծը, որը հունիսի 3-ին պետք է քննարկվեր Ազգային ժողովում, իշխանությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասաց նա: Նրա խոսքով՝ բոլոր նման դեպքերում իշխանությունը խուսափում է խորհրդարանի անունից հստակ խոսք ասել:
    10:25
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին
    «168․am»-ը գրում է․ «Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ գումար է հատկացվել Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է մայիսի 26-ի նիստում՝ չզեկուցվող նախագծով։ Ըստ նախագծի հիմնավորման՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Ազ­գային անվտան­գո­ւ­թ­յան ծառայությանը հատկացվել է 2,963,145.0 հազար դրամ՝ պաշտպանության բնագավառի այլ ծախսերի իրականացման նպատակով: Կառավարության ընդունած որոշման երկրորդ կետը հույժ գաղտնի է։ Նշենք, որ մայիս ամսվա ընթացքում սա Կառավարությանը կողմից ԱԱԾ-ին արդեն երկրորդ ֆինանսական հատկացումն է։ Մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ին հատկացվել էր 333 միլիոն դրամ՝ պետության ներքին և արտաքին սպառնալիքներին դիմագրավելու և ԱԱԾ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Թե ինչո՞ւ է 333 միլիոն դրամի հատկացման անհրաժեշտություն առաջացել, երբ ԱԱԾ-ին իր բնականոն գործունեությունն ապահովելու համար արդեն իսկ 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 42 միլիարդ 669 հազար դրամ, հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը 2022 թվականի բյուջեով ամենաշատ աճ արձանագրած պետական կառույցն է, եթե Պաշտպանության նախարարության բյուջեն 2021 թվականի համեմատ աճել էր 10.8 տոկոսով, ապա ԱԱԾ-ի բյուջեն 2021 թվականի համեմատ աճել էր 22.85 տոկոսով՝ կազմելով 42 միլիարդ 669 միլիոն դրամ»։
    10:20
    28.05.22
    Ավելին