Լրահոս

2022-05-28
  • Img default alt hy
    Հայաստան
    Այս տոնը միասնության և արդար պայքարի խորհուրդն ունի, որով մեր ժողովուրդը պիտի հաղթահարի բարդ մարտահրավերները. Գարեգին Բ
    Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը արգասիքը եղավ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի։ Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ՝ մայիսյան հերոսամարտերից մինչև առաջին արցախյան պատերազմը։ Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի, որով ոգեշնչված մեր ժողովուրդը պիտի հաղթահարի նաև իր առաջ ծառացած ներկայիս բարդ մարտահրավերները ու ամեն միջոց ի սպաս դնի՝ պահպանելու և ծաղկուն դարձնելու Տիրոջից որպես պարգև ստացած Հայաստան և Արցախ մեր հայրենիքը: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, և ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի: Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը», - նշված է ուղերձում։
    10:03
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ է Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ դարձել թիմակիցների նկատմամբ
    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ, շատ հաճախ կառավարական առանձնատանն ընդունում է ՔՊ վերնախավի ներկայացուցիչներին: Հիմնականում նրանց, որոնք կարող են թիմում եղանակ փոխել, երկար զրուցում է, գոտեպնդում, վստահեցնում է, որ իշխանությանը ոչինչ էլ չի սպառնում, քանի որ իրենց հետ է և Արևմուտքը, և Ռուսաստանը։ Փորձում է հոգեկան հանգստություն և համոզմունք ներշնչել, որ իրենք երկար են մնալու իշխանության: Նա անձնական շփումների ժամանակ կարողանում է թիմակիցներին գցել իր ազդեցության տակ և, չնայած դրան, շարքային ՔՊ-ականները, որոնց բախտ չի վիճակված մշտապես տեսնել «առաջնորդին», նկատել են, որ թիմի կարկառունները` Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել: Ի դեպ, բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը դեռևս չի հանդիպել ֆրակցիային, սովորաբար արտերկրյա այցերից հետո, Փաշինյանը թիմի հետ հանդիպում է և հաշվետվություն է ներկայացնում, ՔՊ-ականներն անհամբեր սպասում են այդ հանդիպմանը»։
    09:55
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի քավորն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում: Մեզ պատմեցին, որ առանձնատունը գտնվում է Աղստև գետի ափին: Առանձնատան շինարարական աշխատանքները շուտով ավարտին կմոտենան: Նշենք նաև, որ Ղալումյանն ապրում է Երևանում: Ի դեպ, մարզերից ընտրված գրեթե բոլոր պատգամավորները տեղափոխվել են Երևան: Միայն երբեմն այցելում են, իսկ ոմանք նույնիսկ չեն էլ այցելում հարազատ մարզ: Տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Վահե Ղալումյանի հետ։ Մեր այն հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Դուք Աղստև գետի ափին առանձնատուն եք կառուցում, Ղալումյանը նշեց` այո, այն հարցին էլ, թե որտե՞ղ եք հիմա ապրում, Ղալումյանը պատասխանեց` Երևանում: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ե՞րբ առանձնատան շինարարական աշխատանքները կավարտվեն, պատգամավորն ասաց` չգիտեմ»։
    09:50
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապետի տիկինը Ցյուրիխում հանդիպել է հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի հետ. իսկ թանկարժեք ժամացույցն ումի՞ց է նվեր ստացել
    «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Շվեյցարիայում գտնվող վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, թանկարժեք ժամացույց է նվեր ստացել: Մեր աղբյուրները հայտնում են, որ նվերը տիկին Հակոբյանին են հանձնել, երբ նա հանդիպել է տեղի հայ համայնքի ու Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ: Տեղեկությունը փորձեցինք Աննա Հակոբյանի գրասենյակից ճշտել. նրա օգնականը, անջատելով մեր հեռախոսազանգը, խնդրեց հարողադագրություն գրել: Հաղորդագրությամբ ձևակերպեցինք հարցը, արձագանք, սակայն, այդպես էլ չստացանք: Նշենք, որ վարչապետի տիկինը Ցյուրիխում հանդիպել է հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի հետ: «Ցյուրիխում հասցրեցի տեսնվել Վարդան Սրմաքեշի հետ, երկար և ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք», - Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է Փաշինյանի կինը: Հիշեցնենք՝ Սրմաքեշն այն գործարարն էր, որը 2018-ի հեղափոխությունից հետո խոստացել էր Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի ֆինանսավորումն ապահովել, նույնիսկ մի փոքր գումար փոխանցեց, բայց մինչ օրս չի կառուցվել մետրոյի կայարանը: Հիմա, կարծես թե, նոր խոստումների կարիք ունի իշխանությունը»։
    09:45
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ցավոք, այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է՝ կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, ե՞ ծնկի գալ թշնամու առջև․ Սերժ Սարգսյան
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար թանկ ու ամեն ինչից վեր են Հայրենիքի ազատությունն ու անկախությունը, հանուն անկախ պետականության իրենց կյանքը զոհաբերած մեր քաջակորով նախնիների անմահ հիշատակը: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար նվիրական են մեր ազգային հոգևոր, մշակութային արժեքները, մեր լեզուն ու պատմությունը, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, հավատարիմ են այդ արժեքները պաշտպանելու և սերունդներին փոխանցելու հանձնառությանը: 1918 թվականի մայիսյան այս օրը հայ ժողովրդի նվիրյալ զավակները ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով ու անձնազոհ խիզախությամբ նվաճեցին սեփական Հայրենիքում անկախ և ազատ ապրելու իրավունքը: Փա՛ռք մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը, քան օտարին հպատակվելը: Խոնարհում մեր հերոս նախնիների հիշատակին: Հուսահատության և բնաջնջման եզրին կանգնած մեր ժողովրդի համար մայիսյան հաղթանակները ապրելու, արարելու և համազգային նպատակները կյանքի կոչելու նոր հնարավորություն դարձան: Ցավոք, այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է՝ կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, թշնամու ամենօրյա նշանառության տակ գտնվող իր օջախն ու ավերման, պղծման վտանգի տակ հայտնված հոգևոր, մշակութային կոթողները, իր զավակների ապագան, թե՞ ծնկի գալ թշնամու առջև՝ հավատալով խաղաղության դարաշրջան բացելու նրա և հայաստանյան իր սպասարկուների կեղծ ու վտանգավոր հավաստիացումներին: Մեր ժողովրդի արժանավոր ու պատվախնդիր զավակները կատարել են իրենց ընտրությունը, և ես մաղթում եմ նրանց հաջողություն ներքին ու արտաքին թշնամու դեմ աննահանջ պայքարի ազգանվեր առաքելության ճանապարհին: Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը: Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի բոլոր այն նվիրյալ զավակներին, ովքեր նոր հաղթանակներով կերտելու են հզոր, արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը» , - նշված է ուղերձում։
    09:40
    28.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ: «Թերթ.ամ» Հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը։ «Հրապարակ» Սյունիք այցելությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է շտապել թե ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաեւ ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանԱնն Լույոն: «Հրապարակ» Իշխանությունները նախնական կալանքը դարձրել են պատժամիջոց: «Ժողովուրդ» Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանի հետ:
    09:30
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից․ Թաթոյան
    ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից: Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է: Մնացյալ ամեն ինչն արցախահայության իրավունքների անիրատեսական, ադրբեջանական շահերից բխող ու նրանց ցեղասպան քաղաքականությունն անտեսող օրակարգ է: Այնպես որ` որքան շատ ինքնորոշման իրավունքից կտրված արցախահայության իրավունքների հարցերն առաջ տարվեն, այնքան շատ կմեծանան մեր հայրենակիցների գոյաբանական վտանգները, կամրապնդվեն ադրբեջանական կեղծիքներն ու շահարկումները»։
    00:10
    28.05.22
    Ավելին
2022-05-27