Լրահոս

2022-05-25
  • Իրավական
    Հրմշտոց՝ դատարանում. դատավորը որոշել է պետական դավաճանության գործը դռնփակ քննել
    Պետական դավաճանության գործով հերթական դատական նիստը տապալվել է կարգադրիչների ու զոհված, անհետ կորած զինծառայողների միջև թեժ վիճաբանությունից հետո: Նրանք միմյանց սկսել են փոխադարձ վիրավորանքեր հասցնել, երբ դատավորը անհետ կորածի հարազատին դուրս է հրավիրել դահլիճից: Վերաքննիչ դատարանը քննում է 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի հիման վրա հարուցված պետական դավաճանության գործը: Ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ։ Փաստաբանները այսօր միջնորդություն են ներկայացրել դատարան զոհվածների, անհետ կորածների ծնողներին այս գործով տուժողների իրավահաջորդներ ճանաչել:
    20:16
    25.05.22
    Ավելին
  • Աշխարհ
    Սպանդ՝ Տեխասում. 18-ամյա Սալվադոր Ռամոսը սպանել է տասնյակ մարդկանց
    Ամերիկյան Տեխասի նահանգի դպրոցներից մեկում 19 աշակերտ ու երկու մեծահասակ է սպանվել հրաձգության հետևանքով: 13 երեխա հրազենային վրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել 18-ամյա հրաձիգ Սալվադոր Ռամոսին: Արյունահեղություն կազմակերպելու շարժառիթները դեռ հայտնի չեն: Ամերիկյան մամուլը մի շարք վարկածներ է առաջ քաշում:
    20:06
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում. ավելի ճիշտ կուտակում են․ Հրանտ Բագրատյան
    Հայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում. ավելի ճիշտ կուտակում են․ Հրանտ Բագրատյան
    19:56
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աթաթուրքի նկարով թուրքական բեռնատարը՝ Երևանում․ հայ հանրությունը վրդովված է
    «Yerkir.am»-ը գրում է. «Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերով թուրքական բեռնատարը թուրքական դրոշի ֆոնին հանգիստ շրջում է Երևանի փողոցներով։ Տեսանյութը հարուցել է հայ հասարակության արդարացի վրդովմունքը, քանի որ նման նկարները Երևանի փողոցներում ուղղակի վիրավորական են ողջ հայության համար։  Բազմաթիվ օգտատերեր պահանջում են պատկան մարմիններից լուծել ցանկացած հակահայկական խորհրդանիշով մեքենաների ՀՀ տարածք մուտք գործելու թույլտվության հարցը»։
    19:52
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանական ուժերի սադրանքները և քաղաքացիների պատասխանները
    168.am-ը գրում է․ Օրերս Հանրային հեռուսաընկերության եթերում, անդրադառնալով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժին, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ընդունել էր, որ, ցավոք, ոստիկանության գործողություններում երբեմն տեսնում են անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Բայց և շտապել էր արդարացնել դրանք: «Քաղաքացիների կողմից ևս ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվում։ Այդ դեպքերով 13 նյութ ունենք։ Շատ են դեպքերը, երբ ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունները եղել են քաղաքացիների սադրիչ պահվածքին ի պատասխան։ Կան դեպքեր, երբ ասեղով ծակում են ոստիկաններին»,- նշել էր նա: Փոխոստիկանապետին, սակայն, հավանաբար ձեռնտու չէր Հանրայինի եթերում ասել, որ ոչ թե երբեմն, այլ բավականին հաճախ, մասնավորապես կարմիրբերետավորները, այն աստիճան վայրենավարի են իրենց պահում ակցիաների մասնակիցների նկատմամբ, որ նրանց ձեռքից քաղաքացիներին ստիպված են լինում խլել ոստիկանական մյուս ստորաբաժանումների ծառայողները՝ հաճախ պարզապես կանգնելով երկուսի արանքում: Նա նաև, իհարկե, չէր խոսի այն մասին, որ ոստիկանները տակից խառնաշփոթի ընթացքում «քացով» անմարդկային ուժգնությամբ հարվածներ են հասցնում ցուցարարների ոտքերին, խեղդում են նրանց մատներով, ինչի մասին նույնիսկ ՄԻՊ-ն էր գրել: Քաղաքացիները և լրատվամիջոցների ներկայացուցիչներն առանձին զրույցներում պատմել են, որ որոշ ոստիկաններ հաճախ տակից ոտքերով ուժգին հարվածներ են հասցնում, հայհոյանքներ տեղում. իսկ ինչո՞ւ տակից, որպեսզի տեսախցիկները դրանք չարձանագրեն:
    19:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողն արձագանքում է Փաշինյանին
    Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե ընդունելով Մադրիդյան փաստաթուղթը՝ Հայաստանի իշխանությունները կասկածի տակ են դրել Արցախի անկախության հանրաքվեն։ Դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ Փաշինյանի այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով։ «Մադրիդյան փաստաթղթից 15 տարի հետո հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնած, «Իմ սեփական կետից ինչ ուզում եմ՝ էդ էլ բանակցում եմ» խոսքերի հեղինակին հիշեցնեմ, որ Մադրիդյան սկզբունքները միջազգայնորեն հաստատված միակ փաստաթուղթն է, որտեղ համանախագահների կողմից ընդունվում է Արցախի ժողովրդի՝ 1991 թվականի գործընթացներով ինքնորոշման միջազգային իրավունքով իրացումը՝ պարտադիր ընդունմամբ բոլորի համար: Մի բան զվարճալի էր. իր օրոք եվրոպաշտոնյաների կողմից Արցախի Հանրապետությունը «էթնիկ հայերի» բնակավայրի վերածած պերսոնաժը այսօր նորույթ մտցրեց, մեղադրվեցին ոչ թե նախկինները՝ Նոյ նահապետից մինչև Աղասի Խանջյան, այլ, արդեն, Շառլ Միշելը», - ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց․ «Ուսապարկերը մի հարց կարող էին տալ, բայց չտվեցին. Կերազե՞ր, արդյոք, այսօր ունենալ Մադրիդյան սկզբունքներով հարցի լուծում, փաստաթուղթ, որով չէին լինելու հազարավոր զոհեր, Շուշիի ու Հադրութի հանձնում, ու լինելու էր Արցախի միջազգային ճանաչված անկախություն, եթե, իհարկե, թուրքական գործակալ չէ»:
    19:40
    25.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բաքուն շտապում է. հայերեն խոսող Մուստաֆաևն ու Հայաստանի փոխվարչապետը գծում են պետական սահմանը
    Հայ-ադրբեջանական սահմանի զատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների կազմերն ուսումնասիրելուց հետո ընդդիմադիրները տպավորություն են ստացել, որ այդ հանձնաժողովները ոչ միայն երկու պետությունների սահմանն են գծելու, այլև Երևան-Բաքու խաղաղության պայմանագիրն են կազմելու: Իսկ հայախոս ադրբեջանցուն հանձնաժողովի նախագահ նշանակելը Ադրբեջանի ձեռագիրն է, որը նորություն չէ իշխանություն եղած ընդդիմադիրների համար։ Ալիևի կազմած հանձնաժողովը ղեկավարում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որը ծնվել է Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում:
    19:35
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի ժեստի մասին
    Արարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի ժեստի մասին
    19:26
    25.05.22
    Ավելին
  • Առողջապահական
    Բացառիկ վիրահատություն՝ «Բեգլարյան» ԲԿ-ում. ամերիկահայ ուռոգինեկոլոգը Հայաստանում է
    Երևանում այսօր «Հայլուրի» թղթակիցները ներկա են եղել ամերիկահայ բժիշկ, ուռոգինեկոլոգ Սամվել Բադալյանի արած վիրահատությանը: Նա առաջինն է Հայաստանում, որ միավորել է ուռոլոգիա և գինեկոլոգիա մասնագիտությունները և անվճար բուժում, վիրահատում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնում: Այս նոր մասնագիտությունը սովորեցնում հայաստանցի գործընկերներին:
    19:21
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
    Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հայտարարությունը․ Հարգելի՛ գործընկերներ, Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։ Միջնորդության մեջ մասնավորապես նշվում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող իրավական նորմերն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին»։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության մեջ մի շարք հիմնավորումներ է բերել Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու մասով։ Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
    19:15
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բռնցքամարտի առաջնության բացմանը Արցախի դրոշը ծածանած երիտասարդները մեկնաբանում են իրենց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բռնցքամարտի առաջնության բացմանը Արցախի դրոշը ծածանած երիտասարդները մեկնաբանում են իրենց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    19:05
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիների ինքնաբուխ ակցիան մետրոյում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Քաղաքացիների ինքնաբուխ ակցիան մետրոյում․ "Առանց Նիկոլ Հայաստան"
    18:55
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը․ եթե Նիկոլ Փաշինյանը լինի դրա գերագույն գլխավոր հրամանատարը, 48 ժամում կլինի կործանում․ Վարդևանյան
    Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն, անդրադառնալով պաշտպանության ու անվտանգության ոլորտներում եղած խնդիրներին, արձանագրեց՝ ղեկավարող անձից շատ բան է կախված։ «Աշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը․ մեկը կասի՝ Ռուսաստանինը, մյուսը կասի՝ ԱՄՆ-ինը։ Թող Նիկոլ Փաշինյանը լինի աշխարհի այդ ամենաուժեղ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, 48 ժամում կլինի կործանում»,- ասաց Արամ Վարդևանյանը։ Նա հայտարարեց՝ Փաշինյանն արդեն ցույց է տվել՝ անվտանգություն ապահովելու, բանակ ղեկավարելու կարողություն, հմտություն, գիտելիք, ցանկություն չունի։ «Ի վերջո, մենք մինչև այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ չունենք»,- խոսքը շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։ Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ նույնիսկ այն իրավիճակը, որը ստեղծվել է գործող իշխանությունների օրոք, շտկել հնարավոր է, երբ այդ իշխանությունը հեռանա։ «Այս վիճակից կարող ենք դուրս գալ, ու միասին, Աստծով դուրս ենք գալու»,- ասաց նա։
    18:47
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերթական փլուզման վտանգը՝ Երևանում
    Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի հարևանությամբ ճանապարհի մասնակի փլուզում է տեղի ունեցել:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները սահմանազատել են նշված փողոցին հարակից շինհրապարակում փորված փոսորակի (կատլավան) եզրին տեղի ունեցած հողաշերտի փլուզումը:  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
    18:37
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    950 գ հերոին ու 1 կգ մեթամֆետամին` կցորդիչի տակ. քրեական ոստիկանության բացահայտումը
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի օտարերկրացի մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է բերում Հայաստան: Հայտնի էր նաև, որ տարբեր թմրամիջոցները նա թաքցնում է իր վարած բեռնատարի կցորդիչի տակ: Տեղեկությունն իրացնելու համար քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության գործընկերների հետ:  Մայիսի 22-ին, ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարը կանգնեցվեց: 46-ամյա վարորդը բերման ենթարկվեց, իսկ կցորդիչով բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, որն ուղարկվեց Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Նախաքննության ընթացքում, դատարանի որոշմամբ, բեռնատարն ու կցորդիչը խուզարկվեցին։ Պահեստային անվադողերի միջնամասում հայտնաբերվեց զոդված մետաղյա արկղ:  Արկղում կար մեկ փաթեթ՝ 950 գրամ քաշով հերոինով, և երկու փաթեթ` յուրաքանչյուրը շուրջ կես կիլոգրամ մեթամֆետամինով: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    18:20
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ում այս պահին ընթանում է օրվա իշխանությունների բեմադրած հերթական շոուն․ Իշխան Սաղաթելյան
    Սիրելի հայրենակիցներ, ԱԺ ընդդիմադիր երկու ֆրակցիաների պատգամավորների հետ միասին այսօր մենք որոշել ենք գալ հրապարակ և պատասխանել ժողովրդին հուզող հարցերին։ Սա նոր ֆորմատ է, որը, վստահ եմ, շատերին կհետաքրքրի, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ «Մեր այս որոշման շարժառիթը շատ պարզ է՝ մենք այնտեղ ենք, որտեղ մեզ մանդատ տված ժողովուրդն է և այն հրապարակում ենք, որտեղ ձևավորվում և իրագործվում է մեր Հայրենիքի ու ժողովրդի կենսական շահերն արտահայտող օրակարգը։ Սա է պատգամավորական մանդատ ունենալու բուն իմաստը։ ԱԺ-ում այս պահին ընթանում է օրվա իշխանությունների բեմադրած հերթական շոուն, որին մենք մաս չենք կազմում։ Թող ասեն, խոսեն, իրար ծափ տան: Մեկ է իրանք էլ չկան… Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարան գնալու ենք մեր՝ ժողովրդի օրակարգով։ Հանրահավաքին դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ: 19։00-ին բոլորին կսպասեմ Գարեգին Նժդեհի հրապարակում»,-գրել է նա։
    18:12
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Բաքվի և Երևանի գործընկերներին բոլոր ուղիներով․ Զախարովա
    Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Բաքվի և Երևանի գործընկերներին բոլոր ուղիներով՝ ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, հասարակական երկխոսության հաստատումը և խաղաղության պայմանագրի մշակումը:  Այո’, մենք տեսնում ենք ԵՄ-ի կողմից համառ փորձեր՝ միջամտելու ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործընթացին։  Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել, եթե այդքան շատ է ցանկանում, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, իսկ դա արդեն մենք չենք ցանկանում»,- ընդգծել է Զախարովան։ Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության և բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։ Նրա խոսքով, այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է, կայուն խաղաղության հաստատումը։
    18:06
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին շրջանում գերիների հետվերադարձի հարցը իշխանության օրակագից հանվել է. պատգամավոր
    «Պետք է արձանագրել, որ Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արցախում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովելու իր առաքելությունից,  առհասարակ Հայաստան հրաժարվել է Արցախից»,- Ֆրանսիայի հրապարակում  ընդդիմադիր պատգամավորներ-քաղաքացիներ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի մնացած տարածքները պահպանելու համար ի՞նչ քայլեր են արվում, ի՞նչ ծրագիր ունեն։ Աբրահամյանը նշեց, որ այս պայմաններում խոսել Արցախում որևէ արժեք ստեղծելու, Արցախի անվտանգության, զարգացման մասին, ավելորդ է։ «Պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ զրկվել է իր տնից, արագացված կարգով ապահովել այդ մարդկանց կյանքն Արցախում մինչև հնարավորություն ստեղծվի այդ մարդկանց վերադարձն իրենց հիմնական օջախներ»,- ասել է Աբրահամյանը։ Նա նշեց նաև, որ արմատական փոփոխության կարիք ունի Արցախի պետական կառավարման համակարգը. « Ճկունության,  էֆեկտիվության  բարձրացման, առհասարակ Արցախի առաջ առկա խնդիրների լուծման համար պետք է գնալ արմատական լուծումների»։ Հարց հնչեց նաև ռազմագերիների վերադարձի մասին։ Ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ հայ գերիների վերադարձը 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթներից մեկն է, որն Ադրբեջանը որևէ կերպ չի իրականացնում։ «Այն պետք է դառնա Ադրբեջանի հետ հարաբերություններում օրակագային առաջնային հարցը, առանց այդ կետի իրականացման խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների, այլ գործընթացների մասին, տրամաբանական չէ»,- ասել է Աբրահամյանը։ Նրա խոսքով, եթե նկատել են, վերջին շրջանում գերիների հետվերադարձի հարցը իշխանության օրակագից հանվել է։
    18:00
    25.05.22
    Ավելին