Լրահոս

2022-05-25
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքեր
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր:
    17:56
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե սա վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է. Կարեն Վրթանեսյան
    «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյբուքյան իր էջում հրապարակել է  պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի լուսանկարն ու գրել. Հո նախարար չի, հո նախարար չի... Արծվի պես ճախրում է հայոց սահմաններու վրա, առյուծի պես պաշտպանում է Հայաստանի հողը... Մի խոսքով, անվախ հերոս մարկիզ դե Պապիկյան, որ մին զարկի, ջարդի հազար, օդում ճանկի «Բայրաքթար»... Բայց խնդրում եմ մի հատ ուշադիր նայեք նկարին։ Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ։ Ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ (!!!) անվադողեր են։ Անվադողի իմաստն այն է, որ մեջը հող ու քարեր են լցնում, որ կրակոցներից պահի։ Եթե սա ճամփեզրի վուլկան
    17:50
    25.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ուկրաինացիները սադրանքներ են նախապատրաստում հացահատիկի պահեստավորման վայրերում». Միզինցև
    Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հացահատիկի պահեստավորման վայրերում սադրանքներ է նախապատրաստում, որպեսզի ռուսաստանցի զինվորականներին մեղադրի քաղաքացիական ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը։ Գեներալն ասել է, որ այս տեղեկությունը ռուսական կողմին հայտնել են գերեվարված ուկրաինացի զինծառայողները։
    17:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարկառից Օլգա Սաննիկովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ սպանության հոդվածով քրգործ է հարուցվել
    ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. մայիսի 14-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքին հարող հատվածում հոսող՝ «Կարկառ» գետի «Վոլգա» կոչվող տեղանքից Օլգա Ալեքսեյի Սաննիկովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) հարուցված քրեական գործը: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան դատավարական և քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:
    17:40
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Marks & Spencer-ը կլքի Ռուսաստանը
    Բրիտանական Marks & Spencer (M&S) հագուստի, կոշիկի ևաքսեսուարների արտադրողը որոշում է կայացրել լքել ռուսական շուկան: Այս մասին հայտնել են ընկերությունից, , գրում է «Իզվեստիա․ռու»-ն։ «Մենք որոշում ենք ընդունել ամբողջությամբ դուրս գալ ռուսական շուկայից։  Ռուսական շուկայից դուրս գալու և Ուկրաինայում գործունեությունը խափանելու արժեքը կկազմի 31 միլիոն ֆունտ ստերլինգ (38 մլն դոլար)»,- ասվում է հայտարարության մեջ։ M&S-ը նշել է, որ տարվա ընթացքում իրենց բիզնեսը բախվել է երկու խոչընդոտի՝ Եվրամիության հետ սահմանային խնդիրներով պայմանավորված հետևանքներին և Դոնբասում գործողության պատճառով Ռուսաստանում ֆրանչայզինգային գործընկերոջը մատակարարումների դադարեցմանը: Ընկերությունից նաև հիշեցրել են, որ 2022 թվականի մարտի 3-ին դադարեցրել է ռուսական խանութներ առաքումները, որոնք ղեկավարում է Թուրքիայից ֆրանչայզի ընկերությունը:
    17:36
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները
    Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը: Հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները: Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ուղղության նորոգմամբ: Այդ հատվածում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհը վերաբացվել է: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
    17:30
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բանտում 39 հայ գերի կա․ Նիկոլ Փաշինյան
    Ադրբեջանը հաստատել է, որ Բաքվի բանտերում պահում է 39 հայ գերի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:  «Գերիների վերադարձի հարցը Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել»,- ասել է Հայաստանի վարչապետը և շեշտել, որ հայ գերիների վերադարձի ամենաարդյունավետ տարբերակը միջազգային ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ։
    17:24
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մհեր Մկրտչյանի անվան» թատրոնում «ջրհեղեղ» է
    Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող «Մհեր Մկրտչյանի անվան» թատրոնի ընդհանուր սնուցման խմելու ջրի համար նախատեսված ջրագիծը վնասվել է, և ջուրն անխնա հոսում է՝ ողողելով առաջին հարկը։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ՃԿԲ և ՃԿԱԿ ՕՀՊ խումբը՝ Հրանտ Ճաղարյանի գլխավորությամբ։   Պարզվել է, որ անզգուշության հետևանքով ջրագծի վրա տեղադրված փականը կոտրվել է, և ջուրը ժայթքում է՝ հասնելով մինչև առաստաղ։  Արդեն մի քանի տոննա խմելու ջուր անխնա կորում է, ու եթե օպերատիվորեն ժամանել են փրկարարները և թատրոնի աշխատակիցների հետ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ջրի հոսքի դեմն առնելու համար, ապա բազմաթիվ զանգերից հետո ժամանեցին «Վեոլիա Ջրի» ներկայացուցիչները, ովքեր նույնպես փորձում են վթարը վերացնեն։  Երևանի քաղաքապետարանից առայժմ ոչ ոք չի բարեհաճել ժամանել այն դեպքում, երբ նրանց նույնպես տեղեկացվել է դեպքի մասին։   Այս պահին ջուրը մեծ թափով հոսում է։ 
    17:18
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու է ԱՄՆ Սենատի համապատասխան մարմիններին
    Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Յերիմյանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջյանը և ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ մայիսի առաջին կեսին, մեկշաբաթյա փաստահավաք առաքելությամբ, գտնվում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտոնյաների, հումանիտար առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
    17:12
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիտվան Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ կտրամադրի
    Լիտվան Ուկրաինային կտրամադրի 20 M113 զրահափոխադրիչներ, 10 բեռնատար և 10 մեքենա ականազերծման համար։ Այս մասին երեքշաբթի ասել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։ «Մենք պատրաստում ենք Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ, շուտով կառաքվեն 20 M113 զրահափոխադրիչներ, 10 ռազմական բեռնատարներ և 10 ամենագնացներ (ականազերծման գործողությունների համար)»,- գրել է նա Twitter-ում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Արևմուտքը շտապ կերպով կազմակերպել է մահաբեր զենքի մատակարարում՝ վախենալով ուկրաինական զորքերի պարտությունից։
    17:06
    25.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Մոլդովայի նախկին նախագահին ձերբակալել են. նրա համախոհների ու հակառակորդների բախումը կանխվել է
    Մոլդովայում նախկին նախագահ Իգոր Դոդոնի համախոհներն ու հակառակորդները հավաքվել են Դոդոնի տան մոտ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մոլդովայի նախագահին ձերբակալել են: Միայն ոստիկանների միջամտությունից հետո է կանխվել բախումը Դոդոնի համախոհների ու հակառակորդների միջև:  2016-ից 2020-ը Մոլդովան ղեկավարած Դոդոնը կասկածվում է պետական դավաճանության ու կաշառք վերցնելու համար: Երեկ առավոտյան են իրավապահները խուզարկել Դոդոնի բնակարանը ու նրան պատկանող 10-յակ այլ շինություններ: 
    17:00
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյան հաղթեց և մտավ 1/4 եզրափակիչ
    Հայաստանի բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում 5։0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանովին և մտավ քառորդ եզրափակիչ: Նրան բրոնզե մեդալից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ։ Այսօր կայանալիք երեկոյան հերթափոխին Հայաստանից հանդես կգա Կարեն Տոնականյանը (60 կգ), որը ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ:
    16:55
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է
    ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։   Պատվիրակության կազմում են ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։   Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն է եղել, որտեղ պատվիրակությանը դիմավորել են քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։    Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։  Անդրադարձել է Արցախի կարգավիճակի և արցախցիների ինքնորոշման հարցով ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած հայտարարություններին և հարցազրույցներին։  Իր ելույթում ԱԺ նախագահը առնաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։
    16:51
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալեքսանդր Կուրենկովը նշանակվել է Ռուսաստանի ԱԻ նախարար
    ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել գեներալ-մայոր Ալեքսանդր Կուրենկովը։ Նրա թեկնածությունը հաստատել է ՌԴ Դաշնային խորհուրդը։ Մինչև այս ԱԻ նախարարը Ալեքսանդր Չուպրիյանն էր։
    16:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը պարզեցրել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների քաղաքացիության ձեռքբերումը
    ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։ Փոփոխություններ են կատարվում 2019 թվականի ապրիլի 20-ի «Մարդասիրական նպատակներով պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու համար դիմելու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները որոշելու մասին» N 183 որոշման մեջ։ «1-ին կետում «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում» բառերը փոխարինել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Ուկրաինայի Զապորոժիեի մարզում կամ 2008թ. Ուկրաինայի Խերսոնի մարզում»,- ասվում է փաստաթղթում։
    16:24
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի
    Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 -2 աստիճան ցրտի սահմաններում, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Մարզերում այսօր, 29-ի և 30-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 26-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:   Մայիսի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:   Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
    16:16
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հանդիպել է դատավորների հետ
    Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում, հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ: Քննարկման ընթացքում դատավորները բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության, այդ տեսակի միջնորդությունները քննող դատավորների խիստ փոքր թվի, միջնորդությունների որակի և դատավորների գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի օրենսդրական և կազմակերպչական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են դատավորների բարձրաձայնած խնդիրների լուծմանը: Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը:
    16:10
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊԵԿ. Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում հայտնաբերվել է 1097 տուփ իրանական ծխախոտ
    Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխաատակիցներն անընդմեջ պայքար են մղում Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեմ։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամվ, օրերս Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողութան շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի նկատմամբ իրականացրել են  մաքսային տեսազննում: Զննման արդյունքում ավտոբուսի տանիքում նախապես պատրաստված թաքստոցից, ինչպես նաև որպես գաղտնարան օգտագործված վառելիքի բաքից, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 811 բլոկ   տաքացվող սիգարետի գլանակ և  67 հատ էլեկտրոնային ծխախոտի տաքացման սարք: Հայտնաբերվել է  նաև 15 կգ քաշով տեկիլայի շշերի համար նախատեսված խցաններ, խաղաքարտեր խառնելու սարքեր, պոկեր խաղի համար նախատեսված ֆիշկաներ ու մետաղյա քեյսեր։ Հատկանշական է, որ մաքսավորները ստիպված են եղել կիրառել հատուկ գործիքներ ավտոբուսում առկա թաքստոցները բացելու նպատակով՝ հաշվի առնելով, որ դրանք փակված են եղել եռակցման եղանականով։ Ծխախոտի մեկ այլ խոշոր խմբաքանակի անօրինական տեղափոխման դեպք էլ արձանագրվել է մայիսի 10-ին, երբ Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում առկա գաղտնարաններից հայտնաբերվել է 1097 տուփ  իրանական ծխախոտ։ Բացի այդ, նշված բեռնատարում առկա է եղել  նաև, մաքսային հսկողությունից թաքցման եղանակով, Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծված 116 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։ Վերջին օրերին, Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները, մեկ այլ իրավախախտում էլ են  բացահայտել: Իրանից ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերվել են չհայտարարագրված, 4,5կգ ընդհանուր քաշով, տրյուֆել տեսակի սնկեր։ Նշված դեպքերի առնչությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 201 և 203 րդ հոդվածների հատկանիշներով, իսկ հայտնաբերված ապրանքները վերցվել են որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ: Հարավային մաքսատուն-վարչությունը հորդորում է Ագարակ պետական սահմանի անցման կետով ժամանող և մեկնող վարորդներին և ուղևորներին զերծ մնալ ՀՀ մաքսային օրենսդրության պահանջները խախտելուց:
    16:00
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար
    ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից Վայոց ձորի մարզի Մ-10 Գետափ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածներում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար:
    15:52
    25.05.22
    Ավելին