Լրահոս

2022-05-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև նախօրեին գրել էինք` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից և հայտարարեցին, որ հանրությունը լավ չի հասկացել, քանի որ Շառլ Միշելը լավ չի ձևակերպել: Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետը բրյուսելյան պայմանավորվածությունների մասին ասաց. «Քանի որ հիմա քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևավորվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից։ Ինչքանով է ստացվել, ինչքանով է դա ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է...»»։
    10:00
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԳՆ-ի մոտից ցուցարարների հեռանալուց 5 րոպե անց, ԱԳՆ աշխատակիցները սկսել են քերել շենքի պատուհաններին Արցախի դրոշով «Արցախ» գրառումը։ Նման բան մեկ էլ ամիսներ առաջ արել էին ադրբեջանցի զինվորները` Արցախ մեկնող երեխաների ավտոբուսի վրայից դանակով քերելով Արցախի դրոշը: Մեր տեղեկություններով, այդ հրահանգն անձամբ նախարար Արարատ Միրզոյանն է տվել: Իսկ երբ պատկերը քերողների հասցեին քաղաքացիները սկսել են վիրավորական արտահայտություններ անել, թե միայն թուրքն է քերում Արցախի դրոշը, և դեպքի վայր են շտապել որոշ լրատվամիջոցներ ու տեսանկարել այդ ամոթալի տեսարանը, ըստ նախարարության մեր աղբյուրների, ԱԳՆ պատկան վարչության ղեկավարները փորձել են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները և նախարարին համոզել, թե պատեհ չէ ժամը` գուցե դրոշը քերելու կարևոր գործն անեն աշխատանքային օրվա ավարտին, ստացել են բացասական պատասխան։ Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից»։
    09:55
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձել է անգամ Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման արարողությունը վերագրել իրեն
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 22-ին Հայաստանում տեղի էր ունեցել ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ներկա էին ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչներ: Եվ տարածված պաշտոնական հաղորդագրությունից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե ՀՀ իշխանություններն են նախաձեռնել հուշարձանի տեղակայումը՝ փորձելով ևս մեկ ներդրում ունենալ հայ-ռուսական հարաբերություններում, մինչդեռ իրականում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի ջանքերով է կառուցվել արձանն ու կազմակերպվել միջոցառումը: Պարզվում է՝ ազգությամբ ռուս ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է առաջարկել տեղադրել հուշարձանը, իսկ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանն էլ ընդունել է առաջարկն ու ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Այսինքն՝ ամբողջ ֆինանսական միջոցները հոգացել է հենց Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավորը՝ հանուն հայ-ռուսական բարեկամության խորացման, այնինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն փորձել է վերագրել իրեն»։
    09:50
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սյունիքը բզկտելու ճարտարապետները
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մայիսի 24-ին հերթական այցով եղել է Սյունիքում։ Այս այցերը, բնականաբար, պայմանավորված են հատկապես ճանապարհների ապաշրջափակման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ավելի ճիշտ՝ գործընթացն արագացնելու միտումով: Հընթացս` դեսպանությունը սոցիալական աջակցության ծրագրերով փորձում է Արեւմուտքի նկատմամբ դրական մթնոլորտ ձեւավորել մարզում։ ԱՄՆ դեսպանը մարզի ղեկավարներից հետաքրքրվել է Մեղրիի երկաթգծի վերակառուցման աշխատանքներով, որի մասով պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին, Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ։ Կողմերը պայմանավորվել էին վերագործարկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Իսկ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտեւի 3 տարի, ծախսերը պետք է հոգա հայկական կողմը, սակայն մինչ օրս որեւէ աշխատանք չի իրականացվել։ Ուշագրավ է, որ դեսպանի իրական հետաքրքրությունները պաշտոնական հաղորդագրության մեջ չեն արտացոլվել կամ հպանցիկ են նշվել։ Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման մասին հաղորդագրությունից տեղեկանում ենք․ «Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին, Սյունիքի զարգացման ուղղություններին։ Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց»։ Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանի այցի օրը Սյունիք են այցելել նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը եւ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը»:
    09:45
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է բողոքի ակցիաների այսօրվա օրակարգը
    Մենք մեր ծրագրի մեջ որոշակի փոփոխություններ են արել, որովհետև միջազգային պատվիրակություն է գալիս Հայասատան. այս մասին երեկ հանրահավաքն ամփոփելիս ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղթելյանը: «Ժամը 10:30-ին մեր հայրենակիցներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ: Մեզ դիմել են մեր հերոս տղաների ծնողները: Գիտեք, որ դատարանը շարունակում է իր ապօրինությունները՝ Նիկոլ Փաշինյանին չհարցաքննելով պատերազմի հարցով:Մեր հերոս տղաների ծնողները ԲԴԽ-ի դիմաց ունեն բողոքի ակցիա: Մայիսի 26-ին, ժամը 10:30 կլինենք Ֆրանսիայի հրապարակում, որտեղից կգնանք ԲԴԽ, իսկ ժամը 15:30-ին նորից կհավաքվենք այս հրապարակում»,- ասել է նա:
    09:40
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Տոնոյանի հարազատներից առգրավված զենքերը հետ են վերադարձրել
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարազատների բնակարանից դեռեւս 7 ամիս առաջ առգրաված զենքերը հետ է վերադարձրել իրենց, իսկ, ահա, նախկին նախարարի բնակարանից առգրաված զենքերը չի վերադարձրել, քանի որ տիրապետողը՝ ի դեմս նախարարի, գտնվում է կալանքի տակ: Նշենք, որ դեռեւս 2021 թվականի սեպտեմբերին ԱԱԾ-ն խուզարկել էր Տոնոյանի եւ նրա հարազատների բնակարանները եւ առգրավել էր Տոնոյանի՝ նվիրատվություն ստացած զենքերը եւ հարազատների զենքերը։ 7ամիս անց հարազատների զենքերը հետ վերադարձվեցին, իսկ Տոնոյանը շարունակում է մնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։
    09:35
    26.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    09:30
    26.05.22
    Ավելին
2022-05-25
  • Միջազգային
    Պենտագոնն իրատեսական է համարում գերտերությունների առճակատումը. Զելենսկին դժգոհ է Արևմուտքից
    Մարտական գործողությունների մասին վերջին տվյալները հրապարակելիս Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ պատերազմի 91 օրերի ընթացքում ռուսական բանակը ոչնչացրել է ուկրաինական զինուժի 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք:
    22:15
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղը ծնողներով կդիմենք ՀՀ բարձրագույն դատական խորհրդին և կպահանջենք դատավարությունը շարունակել դռնբաց կարգով. Կարին Տոնոյան
    Կարին Տոնոյանը գրել է. «Դիմում եմ բոլոր խիղճ ու հոգու պարտք ունեցող հայերին, -Սիրելի հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է, որ մենք՝ զոհվածների ծնողներս, փորձում ենք արդարադատության միջոցով ստանալ մեզ հուզող գոնե 2 հարցի պատասխան՝ ՈՎՔԵՐ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ ՈՎՔԵՐ ՍՊԱՆԵՑԻՆ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ: Տեղեկացնելով, որ մինչև վերջերս հարուցված որևէ քրեական գործով, օրենքի կոպիտ խախտումով դատախազությունը տուժող կողմ չէր ճանաչել, տուժողի կարգավիճակ չէր տվել 5000 զոհվածներից,12 000 վիրավորներից և բազմահազար տեղահանվածներից և ոչ մեկին, անընդունելի ենք համարում այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի(որի նշանակումը նույնպես կատարվել է օրենքի ակնհայտ խախտմամբ՝ ոչ էլեկտրոնային տարբերակով, ոչ էլ այբբենական ցանկով) կողմից քամահրական վերաբերմունքով հարցադրումը մեղադրող կողմի՝ մեզ երրորդ անձի կարգավիճակ տալու միջնորդությանը, թե այդ ինչ պիտի ասեն զոհվածների ծնողները, որ մեղադրող կողմը չի նշել կամ չի նշելու.... Այս բացահայտ քամարհանքին մի քանի ծնողի արդարացի վրդովմունքը վերաճեց վիճաբանության, որի արդյունքում դատավորը որոշեց բոլոր ծնողներին և լրատվամիջոցներին նույնպես զրկել դատավարությանը մասնակցելու իրավունքից և հայտարարեց, որ այդուհետ կտարվեն դատական դռնփակ նիտեր: Սա մենք՝ ծնողներս, դիտարկում ենք որպես ակնհայտ անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ և մեր՝ տուժողներիս իրավունքների խախտում, ինչպես նաև նիկոլիզմին հատուկ միտում՝ գաղտնի դատավարությամբ քողարկել կատարված դավաճանության բացահայտվելիք դրվագների սահմռկելիությունը, թաքցնել ճշմարտությունը և անդառնալի դարձնել իրականացրած որոշումները: Ուստի վաղը՝ մայիսի 26-ին ժամը 11-ին ծնողներով կդիմենք ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ԲԴԽ-ին(հասցե՝ Կորյունի 17) և կպահանջենք, հաշվի առնելով այս դատական գործի կարևորությունը և ծնողներիս հոգեբանական ծայրահեղ ծանր ու սահմանային վիճակը, չեղարկել այդ որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով: Բոլոր նրանց, ում համար կարևոր է մեր երկրում արդարադատության հաղթանակը, ով իր հոգում պարտք ունի մեր նահատակ զավակների առջև, խնդրում ենք վաղը լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության՝ բացահայտելու ՀՀ-ի դեմ գործած պետական դավաճանությունն իր ողջ անողոքությամբ: Մեզ մենակ չթողնեք»:
    21:58
    25.05.22
    Ավելին
  • Իրավական
    Պետական դավաճանության 2 դեպք՝ մեկ ամսում. ԱԱԾ բացահայտումների «քարոզչական օգուտները»
    Ադրբեջանի հետ հնարավոր նոր փաստաթղթի ստորագրումից առաջ ԱԱԾ հաղոդագրությունները պետական դավաճանության մասին քաղտեխնոլոգին հուշել են, որ գուցե իշխանությունը փորձում է սովորական բան դարձնել դավաճանությունը: ԱԱԾ-ն այդպիսի մի հայտարարություն տարածել է այսօր՝ նշելով, որ հայտնաբերել են 200 դոլարի դիմաց պետական դավաճանություն գործած մի զինծառայողի:
    21:50
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել:
    21:45
    25.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Մադրիդյան սկզբունքների հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է». Փաշինյանի «բացահայտումը»
    «Ընդդիմությունը հասարակությունից վրեժ է լուծում 2021 թվականի ընտրությունների արդյունքների համար», այսօր խորհրդարանում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Դիմադրության» շարժման մասին: Փաշինյանը պնդել է, որ ընդդիմադիրները հիմա պարզապես խցանումներ առաջացնելով են զբաղված և իրենց գործողություններով մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը:
    21:15
    25.05.22
    Ավելին
  • Աշխարհ
    Moderna-ն կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ է փորձարկում
    Moderna ընկերությունը հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութերի նախակլինիկական ուսումնասիրություններ է անցկացնում։ Այս մասին ընկերությունը հաղորդել է Twitter-ի իր էջում։
    21:07
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին
    Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից օգտագործված «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ այն ոչ միայն չի արտացոլում պատմական եւ քաղաքական իրողությունները, այլև կարող է Ադրբեջանի համար ագրեսիվ քաղաքականություն վարելու հնարավորություններ ստեղծել։ Այս մասին «News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։  «Մեզ համար այս արտահայտությունը բացարձակապես անընդունելի է։ Տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ են հնչեցվել։ Ադրբեջանամետ առաջնորդներն ու խավիարով բտված գործիչներն ընդհանրապես ասում էին, որ Ղարաբաղ գոյություն չունի։ Բայց եթե խոսենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ապա ոչ մեկից ոչ մի նման բան չի հնչել: Հավանաբար, պարոն Միշելը ծանոթ չէ այս գործընթացներին։ Բավական է միայն նայել բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերին, նրան, թե հակամարտության եւ բանակցությունների քանի կող կա, ովքեր են այդ կողմերը։ Արցախը պաշտոնապես ստորագրել է նաեւ 1994թ. Զինադադարի փաստաթղթի տակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ հարցը կարգավորված չէ: Այդ մասին է խոսում նաեւ Ֆրանսիան, իսկ ռուսական կողմը դա ամեն անգամ շեշտում է՝ պարզաբանելով, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերն Արցախի հետկապ չունեն։ Ամերիկյան կողմը նույնպես նշում է, որ հարցը կարգավորված չէ։ Չենք ուզում մտածել, որ Միշելի հայտարարությունն արտացոլում է ԵՄ-ի համախմբված մոտեցումը։ Գուցե դա նրա անձնական կարծիքն է կամ սխալ։ Մենք չենք ուզում խորանալ այդ դետալների մեջ, պարզապես ուզում ենք եւս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Արցախի համար ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է, քանի որ դա հայաթափման, ցեղասպանության, Արցախի սպանության կհանգեցնի։ Արցախի սպանությունից հետո Հայաստանի գոյությունը ժամանակի հարց կդառնա: Շատ կարճ ժամանակահատվածում այնպիսի գործընթացներ տեղի կունենան, որոնք շատերը չեն էլ պատկերացնում։ Բայց ես չեմ ուզում, որ մենք բոլորս տեսնենք դա: Խնդիրը հենց դրանում է: Մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն չենք զգում, ոչ մեկին չենք վիրավորում, այդ թվում՝ Շառլ Միշելին։ Մենք միայն ասում ենք, որ այդ մոտեցումը սխալ է։ Ի՞նչ ժողովրդավարության մասին ենք մենք ընդհանրապես խոսքում այդ դեպքում։ Ի՞նչ մարդու իրավունքների։ Ի՞նչ ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Ստացվում է, որ բռնապետական ​​Ադրբեջանը կարող է հավակնել ժողովրդավարական Արցախի՞ն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մոլորակի որոշ հատվածներում արժեհամակարգը ոչնչացվել է։ Կա՛մ Միշելը խնդրի էությունը չի հասկանում, կա՛մ ծանոթ չէ գործընթացներին, կա՛մ սխալ է տեղի ունեցել։ Եթե ​​նա չի հասկանում էությունը, ապա պետք է խորհրդակցեր խորհրդականների ու օգնականների հետ։ Իսկ եթե ​​նա ամեն ինչ անում է գիտակցված եւ դա վարվող քաղաքականության արդյունք է, ապա դա անընդունելի երեւույթ է։ Այո, մենք շահագրգռված ենք Բաքվի հետ ուղիղ երկխոսությամբ եւ ցանկանում ենք, որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափը լիարժեք կերպով վերականգնվի։ Բաքվի հետ Ստեփանակերտը կարող է խոսել «հավասարը հավասարին» սկզբունքով, ինչպես դա արձանագրված է հիմնարար փաստաթղթերում։ Եւ եթե մոլորակի ինչ-որ հատված կողմ է Միշելի հնչեցրած մոտեցումներին, ապա մենք պետք է դա արձանագրենք, համապատասխան եզրակացություններ անենք եւ մտածենք մեր քայլերի մասին։ Հարցականի տակ է ամբողջ հայ ժողովրդի գոյությունը։ Ավելին, դրված է աշխարհաքաղաքական ապագայի հարցը, քանի որ Արցախի անհետացումը սարսափելի հետեւանքների կհանգեցնի ամբողջ աշխարհի համար։ Եթե ​​դա Եվրոպայի մի մասի կարծիքն է, եւ իր նպատակներն է հետապնդում, ապա մենք չենք կարող որեւէ երկրի կամ կառույցի նպատակների զոհը դառնալ։ Ղարաբաղի հարցում ամենակարեւորն Արցախի կարծիքն է: Երեւանը կարող է վկայակոչել այն, որ Ստեփանակերտն այլ կարծիք ունի, եւ իր վրա չվերցնել այս ծանրագույն հարվածները»,- ընդգծեց Բաբայանը։ Նա հիշեցրեց, որ «Ղարաբաղի հայեր» հասկացություն չկա, կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետություն։ «Այդ Հանրապետությունը ծանր վիրավոր է, բայց ողջ է, իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է մեզ շիրմաքար դնել կենդանության օրոք, ուրեմն դա մեր ճանապարհը չէ։ Եվրոպան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույց չէ. Եթե ​​Եվրոպան փորձում է դերակատարություն ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, ապա դա չպետք է լինի Արցախի հաշվին, կամ Արցախյան չորրորդ պատերազմի միջոցով, կամ ինչ-որ փաստաթղթերի ստորագրման միջոցով Արցախի անհետացման հաշվին: Գոյություն ունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայից բաղկացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ։ Այո, այն սառեցված է վիճակում է, բայց դա չի նշանակում, որ ձեւաչափերը պետք է խախտվեն: Կրկին, եթե դա Միշելի անձնական կարծիքն է, ապա դա անընդունելի է։ Այդպիսի պաշտոնյան չի կարող նման կարծիքներ հայտնել. կա՛մ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, կա՛մ աշխատում է ադրբեջանական լոբբին։ Այդուհանդերձ, մենք երախտապարտ ենք Եվրոպայի այն հատվածին, որ բացում է խաղաքարտերը»,- ընդգծեց Արցախի արտգործնախարարը։ Ինչ վերաբերում է ճանապարհների հարցին, ապա, ինչպես հիշեցրեց Բաբայանը, դա արտացոլված է նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: «Պետք է սպասել. ամեն ինչ արվելու է Արցախի անվտանգության ապահովման համար, որպեսզի Ադրբեջանն արտաքին աշխարհի հետ մեր կապը կաթվածահար անելու լծակներ չունենա»,- եզրափակել է նախարարը։
    21:00
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հավաքի մահացած մասնակցին և այլ մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեն։ «Դեպքի առթիվ մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանությունում հարուցված և նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական գործի շրջանակներում, Ֆրանսիայի հրապարակում Ա.Սեդրակյանին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոցներ իրացնող անձանց բացահայտելու և պարզելու նպատակով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու տարածքային համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում իրականացված 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, «Մարիխուանա», «Հաշիշ», կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղ. Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ «Մեթամֆետամին», 950 գրամ «Մարիխուանա», 1055 գրամ «Ափիոն», 72,8 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ: Ա.Վ.-ն ձերբակալվել է: Տեղեկացնենք, որ քաղաքական ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքների ժամանակ՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:55-ին, մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինիս մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդով /DELTA-9-THC, JWH-018, JWH-203, RCS-8, Cannabipiperidethanone/ և բենզոդիազեպիններին պատկանող տարատեսակ միացություններով /2H-1, 4-Benzodiazepin-2-one, 7-Chloro-2-menthylthio-5-phenyl-3H-1,3-4-benzotriazepine/ սուր թունավորման հետևանքով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։
    20:50
    25.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀՀ նախագահի նստավայրն ու ԱԽ շենքը շրջափակվել են. հրմշտոց՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև
    «Դիմադրության» շարժումն այսօր ահազանգել է, որ չնայած ոստիկանապետի խոստումներին՝ խաղաղ ցուցարարների դեմ նորից դուրս են եկել վերջին 25 օրերին ապօրինություններով աչքի ընկած ոստիկանները: Նրանց կանգնեցրել են հենց առաջին շարքերում, ինչը սադրանք են համարել ընդդիմադիր պատգամավորները և այդ մասին զգուշացրել փոխոստիկանապետին: «Դիմադրության» շարժման անդամները հազարավոր քաղաքացիների հետ այսօր առավոտյան Բաղրամյան 26-ի ու Անվտանգության խորհրդի շենքերն են շրջափակել, հայտարարել, որ պետության գլուխ Վահագն Խաչատուրյանը իրականությունից կտրված է, նախագահականում Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչն է: Իսկ անվտանգության խորհրդի շենքից պարբերաբար հակահայկական ու հակապետական հայտարարություններ են հնչում:
    20:40
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն իրականում «Արցախի հանձնում» փակ բաժնետիրական ընկերություն էր․ Ավետիք Իշխանյան
    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈւՄ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ 2013թ․ հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, որը 2015թ․ դարձավ կուսակցություն։ Իրականում, այն «Արցախի հանձնում» փակ բաժնետիրական ընկերություն էր, որի հիմնական բաժնետերն, այսօրվա վարչապետ կոչեցյալն է։ Այս մասին գրել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը։ «Հետագայում, 2017թ․ ընկերությունն ընդլայնվեց,ընդունելով նոր բաժնետեր- փայատերեր, դառնալով բաց բաժնետիրական ընկերություն, պաշտոնապես անվանվելով «Ելք» դաշինք, հետագայում՝« Իմ քայլը»։ 2018թ․ ընկերության բաժնետեր-փայատերեր դարձան բազմաթիվ այլ քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք դարձան պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, նաև նրանք ՝որոնք նույնիսկ 2020թ․ պարտությունից հետո, մինչ այսօր, ատամներով պաշտպանում են պարտության խորհրդանիշ բռնապետիկին, որոնք 2021թ․ ընտրություններ կոչված ֆարսը համարեցին ազատ, արդար։ «Արցախի հանձնում» ընկերության բաժնետեր-փայատերերից են նաև ոստիկանները, քննիչները, դատախազներն ու շատ դատավորներ»։
    20:22
    25.05.22
    Ավելին