Լրահոս
Հասարակական
10:56
21.05.22
216

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Escape-ն ու Niva-ն. վիրավորների մեջ է Մարտունու կանանց խորհրդի նախագահը

Img default alt hy

Մայիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի  մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Փամբակ գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, Մյասնիկ  Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արմեն Հայրապետյանի վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ Աշխեն Քոլոզյանն ու  Մարիամ Զիրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Քոլոզյանը Մարտունու կանանց խորհրդի ղեկավարն է, իսկ Մ. Զիրոյանն ու վարորդ Ա. Հայրապետյանը Մարտունու կանանց խորհրդի աշխատակիցներ են: