Լրահոս

2022-05-15
  • Քաղաքական
    «Մենք չենք մարում, մարում է գործող իշխանությունը». Ֆրանսիայի հրապարակի ձայնը
    «Մենք չենք մարում, մարում է գործող իշխանությունը», - սա այսօր Ֆրանսիայի հրապարակ եկած քաղաքացիների կարծիքն է:
    21:15
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին՝ Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի մասին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Եվրատեսիլում Ուկրաինայի մասնակցի հաղթանակին։ Մեր քաջությունը տպավորում է աշխարհին, մեր երաժշտությունը՝ Եվրոպային։ Հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայում․ պատմության մեջ երրորդ անգա, և ես հավատում եմ, որ ոչ վերջին։ Մենք այնպես կանենք, որ մի օր Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալվեն ուկրաինական Մարիուպոլում․ ազատ, խաղաղ, վերակառուցված»,-գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինան ներկայացնող արտիստին ու բոլոր քվեարկողներին։ «Իհարկե, թշնամու հետ ճակատամարտում մեր հաղթական ակորդը հեռու չէ»,-նշել է Ուկրաինայի նախագահը։
    20:40
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիայի հրապարակը՝ մայիսի 15-ի հանրահավաքից առաջ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Ֆրանսիայի հրապարակը՝ մայիսի 15-ի հանրահավաքից առաջ
    20:10
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/05/15/41696?fbclid=IwAR2IDkRI33TsyqfXgjAfRr0TCaNwzmuA6Fnj6XToivsUpmsM7H1BUj53TRA
    20:00
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի. Վանեցյան
    Մի քիչ հիվանդացել էի, իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը պառակտվել է, տապալվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ՝ ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ չի կարող պառակտվել մի բան, որը վերաբերում է մեր երկրին, մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:
    19:55
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները «Հայփոստի» շենքի մոտից «կաշառք» պեչենի են ստանում․ Արամ Վարդևանյան
    Ոստիկանները «Հայփոստի» շենքի մոտից «կաշառք» պեչենի են ստանում․ Արամ Վարդևանյան
    19:40
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք ունենք դատավորներ, որոնց միակ խնդիրը օրվա իշխանություններին ծառայելն է. Վարդևանյան
    Մենք ունենք դատավորներ, որոնց միակ խնդիրը օրվա իշխանություններին ծառայելն է. Վարդևանյան
    19:25
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել:
    19:10
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնել
    ԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնել
    18:55
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք. Մեծամորում հրդեհվել է գերությունից վերադարձածի վարձակալած բնակարանը
    Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել գերությունից վերադարձած Խաչիկ Գրիգորյանի վարձակալած բնակարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Խաչիկի կինը` Իրինան: «Առավոտ ժամը 7-ն էր, ամուսինս շատ բարձր ձայնով գոռաց` Իռա, հելի, երեխեքին հավաքի, ձեզ գցեք դուրս, ասում եմ` ինչ է եղել` պատասխանում է, որ տունը կպել է: Հետո երեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք, ամբողջ տունը համարյա վառվեց, կրակը տարածվել էր, գույք տեխնիկա, մեր շորերը, ամբողջովին վառվել է, հյուրասենյակում նորածին երեխայիս շորերն են միայն մնացել»,-պատմեց կինը:
    18:40
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված Ավետիք Չալաբյանին․ Վարդևանյան
    Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը` դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է: Avetik Chalabyan-ի դեմ քրեական գործ եք հարուցում` հարուցեք, քննություն արեք, փորձեք հաղթահարել անմեղության կանխավարկածը, բայց ողջամտորեն ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված, հայրենասեր մարդուն: Հենց նման դեպքերի համար օրվա իշխանությունները ստեղծեցին «կալանքի դատարաններ»: Հետաքրքիր հանգամանք նշեմ, կալանքը տրվել է առանց դրա որևէ անհրաժեշտ փաստական տվյալների: Որպեսզի հստակ արձանագրվի ցանկացածի մոտ, որ Հայաստանում արդարադատության մակարդակը աբսուրդի է հասել, դատարանների անկախությունը ոչնչացվել է` գրեթե նույն օրը Չալաբյանին կալանավորելիս, մերժվում է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը: Այս ամենն իսկապես պրիմիտիվ մակարդակի քաղաքական հետապնդման ակնհայտ փաստեր են:
    18:25
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. Անդրանիկ Թևանյան
    Երբ Ադրբեջանը հրապարակեց իր 5-կետանոց սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք ընդունելի են պաշտոնական Երևանի համար։ «Երբ Հայաստանը ոչ հրապարակային պատասխանեց Ադրբեջանին իր 6-կետանոց տեքստով, Ալիևն Ադրբեջանի արտգործնախարարի շուրթերով ծաղրեց Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը։ Վերջինիս այլ բան չէր մնում, քան հանրայնացնել 6-կետանոց իր պատկերացումները՝ զուգահեռաբար փորձելով ներքին լսարանին մոլորեցնել, թե իբր կռիվ է տալիս Արցախի համար։ Նիկոլական կետերի նեղացկոտ, հեղհեղուկ, մանկամիտ, անգրագետ, անհեթեթ, միջազգային ներկա կոնյունկտուրան չընկալող մասերը մի կողմ դրած անդրադառնանք Արցախին վերաբերող կետին։ «Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Սա՛ է Նիկոլ Փաշինյանի առաջարկը Բաքվին։ Այս առաջարկը նշանակում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Սա ամբողջությամբ բխում է կարգավիճակի նշաձողի իջեցման փաշինյանական քարոզից։ Փաշինյանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բխեցնել հայերի անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովումից, ինչը նշանակում է, որ Փաշինյանի համար ընդունելի կարող է լինել Արցախն Ադրբեջանի կազմում լինելը, եթե, օրինակ, Ալիևը երդվի կամ թղթի վրա երաշխիքներ տա, որ հարգված կլինեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ազատությունները, նրանք կլինեն անվտանգ։ Փաշինյանի այս առաջարկի կյանքի կոչման դեպքում Արցախը կհայաթափվի։ Լավագույն դեպքում՝ նախիջևանյան տարբերակով։ Ի դեպ, ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են հայտարարել, որ իրենք բացառում են հակամարտության վերջնական լուծման որևէ տարբերակ, երբ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ Ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը և ՔՊ-ական մի շարք պատգամավորներ չեն բացառել տարբերակ, երբ Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում (եթե բացառում են, ապա թող ուղիղ հայտարարեն այդ մասին ու նշեն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ հայկական կողմը չի զիջելու և՛ հայ–ադրբեջանական, և՛ հայ-թուրքական հարաբերություններում)։ Փաշինյանի 6-կետանոց առաջարկներում հենց այդ տարբերակն է ամրագրված։ Մեր երկրի համար նվաստացուցիչն այն է, որ անգամ այս կապիտուլյացիոն բնույթի նամակն է ծաղրի արժանանում Ադրբեջանի կողմից։ Մեր թշնամիները հաշվել են Փաշինյանի ատամները, դրա համար էլ ծաղրում են Հայաստանին ու Արցախին։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պարտության ու նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է աշխարհում ներկայացնում Հայաստանն ու Արցախը»։
    18:10
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ․ Արտակ Զաքարյան
    Դավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Նոր, ավելի դաժան պատերազմի վտանգն արդեն կախվել է մեր երկրի վրա: Նիկոլից ու իր թրքահպատակ շրջապատից շատ արագ ազատվել է պետք: Դրանք ամեն կերպ նոր պատերազմի են տանում մեր ժողովրդին: Հանուն անվտանգ ու խաղաղ հայրենիքի տարվող մեր պայքարը` նահանջ չունի: Ֆրանսիայի հրապարակը կրկին սպասում է իր հայրենատեր զավակներին: Բոլորիս միասնականությունը` համաժողովրդական պայքարի հաջողության միակ երաշխիքն է»,- գրել է Զաքարյանը։
    17:57
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց
    Մայիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Տիմիրյազևի փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Կատարվում է քննություն:
    17:43
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գուրգեն Հովհաննիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
    Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանն իր 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 24-ամյա Հովհաննիսյանը մենամարտել է ամերիկացի Ջեսս Բրայնի հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։ Հովհաննիսյանը նախորդ 2 մենամարտերում ևս հաղթանակ էր տարել, իսկ վերջին մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 11-ին, գրում է Armsport.am-ը։
    17:28
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում երկու քաղաքացիների որոնման աշխատանքները վերսկսվել են
    Մայիսի 15-ին, ժամը 06:02-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 07:44-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: *** Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    15:00
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ «ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար. Ավետիք Իշխանյան
    Մեր պատանեկության, երիտասարդության տարիներին՝ բակում, փողոցում, դպրոցում, համալսարանում, արհամարհրված էին բոլոր տեսակ մատնիչ-բանսարկուները, որոնց անվանում էինք «գործ տվողներ», «ստուկաչներ»։ Ամոթ էր նույնիսկ նրանց բարևելը, էլ ուր մնաց ընկերություն անելը։ Այո՛, ապրում էինք ԽՍՀՄ-ում, բայց հասարակությունը խիստ բացասական էր վերաբերվում 1937 թ․ մատնիչ-բանսարկուներին։ Գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Եվ ով կմտածեր, որ մեր երազած անկախ Հայաստանում, իշխանությունների խրախուսմամբ, սնկի պես կաճեն, կբազմանան տարբեր բանսարկու-մատնիչ-ստուկաչ-գործ տվողներ։ Նրանց շարքերում են ուսանողներ, իրենց քաղ․հասարակություն կոչող ստահակներ։ Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ «ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար։ Սա կոչվում է բարքերի անկում»։
    14:30
    15.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ազատության համար պայքարն ավելի մեծ թափ է հավաքելու. Էլինար Վարդանյան
    Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են: Իրենց երկրին նվիրվածների, 44օրյա պատերազմով անցածների նկատմամբ կալանքը կիրառում են ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժիչ գործիք: Երևի թե բանտը ամենահարմար տեղն է իշխանությունների համար` մեկուսացնելու մարդկանց, ովքեր կարող են ներդրում ունենալ մեր երկրի զարգացումների հարցում: Իսկ այդ նպատակով թե´ հրահրող «պապիկներ», թե´ սուտ մատնություն անող «թոռնիկներ» կգտնվեն: Սա է այսօր մեր իրականությունը: Եվ մեր պայքարը նաև սրա դեմ է: Քաղաքական պատվերն ու իրավական աբսուրդը հասել է այն աստիճանի, որ Ավետիք Չալաբյանին/ Avetik Chalabyan/ կալանավորում են խիստ կասկածելի ակնհայտ սադրող ձայնագրության, ըստ էության սուտ մատնության հիման վրա: Ավելին, երկու ամսով կալանավորում են Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու: Համոզված եմ, որ Ավետիքի և մյուսների կալանքը ունենալու է ճիշտ հակառակ ազդեցությունը: Քաղաքական հետապնդումները որևէ արդյունք չեն տալու: Իսկ ազատության համար պայքարը ավելի մեծ թափ է հավաքելու:
    14:00
    15.05.22
    Ավելին