Լրահոս
2022-05-15
-
ՀայաստանԱյդ վեց սկզբունքներն ազգային խայտառակություն են. Արմեն ԱշոտյանԵրեկ այդ առաջարկները հրապարակվեցին, եւ ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դա բացարձակ խայտառակություն է։ Այսինքն՝ վաղուց ոչ ոք նման առիթ չի տվել Ադրբեջանին ու միջազգային հանրությանը ծաղրել Հայաստանի քաղաքական, դիվանագիտական միտքն ու ներուժը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին ուղարկված վեց առաջարկները։Ավելին13:3015.05.22 -
ԻրավականԴատարանը մերժել է ՀՅԴ-ական երիտասարդի կալանավորման միջնորդությունը. փաստաբանԴատավոր Ոսկանյանը րոպեներ առաջ Գյումրու հայտնի դեպքով մերժել է դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Գայանե Պապոյանից։Ավելին13:0015.05.22 -
ՔաղաքականԵրկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․ ՍաղաթելյանԵրկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները: Այդ մասին մանրամասն կխոսեմ մայիսի 15-ի` ժամը 18:00-ի մեր հանրահավաքին, գրել է :Ավելին12:4515.05.22 -
ՀասարակականԽոշոր հրդեհ Մեծամորի բնակարաններից մեկում. փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացուՄայիսի 15-ին, ժամը 07։58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:29-ին, մարվել՝ 09։05-ին: Այրվել են բնակարանի պատշգամբը, հյուրասենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 50 քմ): Փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացու. տուժածներ չկանԱվելին12:3015.05.22 -
ԻրավականՎահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ ՔոչարյանիԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի: Այս մասին հայտնում են «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից: Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։ Դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:Ավելին12:1515.05.22 -
ՔաղաքականԱյսօր՝ 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում համահայկական հանրահավաք կլինի«Դիմադրություն» շարժումն այսօր 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում համահայկական մեծ հանրահավաք է հրավիրում։ Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները:Ավելին12:0015.05.22 -
ՀասարակականԿորյունի փողոցում քաղաքացին ընկել է նախկին ճոպանուղու չշահագործվող շինության երկրորդ հարկիցՄայիսի 14-ին` ժամը 23:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 7 մետր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է նախկին ճոպանուղու չշահագործվող շինության երկրորդ հարկից և վնասվել: Փրկարարները Դ. Խ.-ին (ծնված 2002 թ.) վնասվածքներով դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:Ավելին11:4515.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքի «Կարմիր կամրջի» մոտ բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կա 5 վիրավորԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքի «Կարմիր կամրջի» մոտ բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կա 5 վիրավորԱվելին11:3015.05.22 -
ՀասարակականԵրեկվա երկրաշարժի հետցնցումների քանակը 30 էՄայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով 4.5 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Մայիսի 15-ի, ժամը 08։00-ի դրությամբ հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ։Ավելին11:1515.05.22 -
ՔաղաքականՆիկոլն ու Ալիևը փորձում են մեզ ու աշխարհին համոզել, որ Հայ ժողովուրդը համակերպվել է դավադիր պարտության հետ․ ՂազինյանՍտում ե՜ք, ստորաբար ու նենգաբար ստում ե՜ք Իշխանության երիտհեղափոխականներն ու նրանց շուրջ պտտվող միավորները մեր ժողովրդին փորձում են համոզել, որ ամեն ինչ որոշված է, որևէ բան հնարավոր չէ փոխել ու կասեցնել, իզուր տեղը մի չարչարվեք: Նիկոլն ու ալիևը փորձում են մեզ ու աշխարհին համոզել, որ Հայ ժողովուրդը համակերպվել է դավադիր պարտության հետ, հրաժարվել է Արցախից, ուրացել ու պղծել է արցախյան 30-ամյա հերոսամարտի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակը, հրաժարվել է պետություն ու պետականություն ունենալու դարավոր երազանքից: Ստում եք, նենգաբար ու ստորաբար ստում եք, բոլորդ: Ոչինչ որոշված չէ, որոշողը Հայ ժողովուրդն է, Հայ ազգը ու Հայ մարդը: Նրանք ոնց որոշեն, այդպես էլ կլինի, ու աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները ստիպված կլինեն հաշվի նստել մեր որոշման հետ, իսկ մեր որոշումն է. 1. Տեր ենք մեր հայրենիքին 2. Արցախը եղել է, կա և լինելու է հայկական ու երբեք չի՛ լինելու ադրբեջանի կազմում 3. Հայաստանը մնալու է անկախ ու ինքնիշխան պետություն: Ու ոչ մեկդ չփորձեք կանգնեք այս ճանապարհին ու ստեր տարածելով կոտրել մեր ժողովրդի կամքն ու վճռականությունը:Ավելին11:0015.05.22 -
ՀասարակականԵրկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում․ մարզպետՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով։ 911 եւ Շտապ օգնության ծառայություններում երկրաշարժի հետեւանքներով պայմանավորված ահազանգեր չեն գրանցվել։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Շիրակի մարզի համայնքների ղեկավարների վստահեցմամբ, այս պահի դրությամբ փլուզումներ չկան արձանագրված»։Ավելին10:4515.05.22 -
ՀասարակականԻշխանությունը ժողովրդավարությունը դարձրել է Հայաստանի բրենդը, այնինչ մենք հստակ քայլերով հետընթաց ենք ապրում․ Թագուհի ԹովմասյանFreedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ, գրում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Կազմակերպության թվիթերյան էջում գրառում է արվել, որով դատապարտվել են վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից կատարվող գործողությունները: Ներկա իշխանությունը ժողովրդավարությունը դարձրել է Հայաստանի բրենդը և իր իշխանության թիվ մեկ ձեռքբերումը, այնինչ մենք հստակ քայլերով հետընթաց ենք ապրում ժողովրդավարությունից, և այս մասին բազմաթիվ անգամներ հիշատակում են միջազգային կառույցները։ Վերջերս էլ գրություն էի ուղարկել ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նրան տեղեկացնելով բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում քաղաքացիների, լրագրողների և հասարակական գործիչների կողմից ոստիկանության անհամաչափ գործողությունների մասին՝ ներկայացնելով առարկայական ապացույցներ և կոնկրետ դեպքեր, որից հետո ԵԽ Գլխավոր քարտուղարի Մեդիա ազատության պաշտոնական հարթակում CoE Media Freedom նախազգուշացում էր տեղադրվել՝ ի պաշտպանություն լրագրողների, որում հիշատակվում էր նաև ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից լրագրողների նկատմամբ բռնության դեպքը։ Լրագրողների նկատմամբ անօրինական գործողություններին անդրադարձել էր նաև Լրագրողների պաշտպանության CPJ Europe and Central Asia / Committee to Protect Journalists կոմիտեն, որը լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային ոչ քաղաքական կազմակերպություն է։ Հոդվածի վերնագիրն արդեն իսկ շատ խոսուն է՝ «Հայաստանի իշխանությունները պետք է հետաքննեն ոստիկանության և պետական պաշտոնյաների կողմից մամուլի վրա վերջին հարձակումները և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։ Եվ նման հրապարակումներն ու նախազգուշացումները բազմաթիվ են։ Այսօր էլ հենց այս և իշխանության կողմից մարդու ազատության իրավունքի խախտման այլ նախադեպերի մասին քննարկում էի կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հրավիրված էին նաեւ իրավական ոլորտի ներկայացուցիչներ և վերոնշյալ գործողությունները քննում էինք իրավական տեսանկյունից։ Այո՛, Հայաստանում արդարության մթնոլորտը լուրջ հարվածի տակ է, և սա հովանավորվում է պետական մակարդակով, և ոստիկանական գործողություններն էլ հրահանգված են իշխանության կողմից։ Այս երկակի չափանիշները և նման զարգացումները կործանարար են լինելու մեր երկրի համար»։Ավելին10:3015.05.22 -
ՀասարակականBMW-X5-ը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում. կա 1 զոհ, 1 վիրավորԱյսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավտոմեքենան, Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս են բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Քաղաքացիների ավտոմեքենաներին են մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա և պարզվել է, որ նրանցից մեկը մահացած է: Փաստի առթիվ Ն. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:Ավելին10:1515.05.22 -
ՀասարակականՀողանցման երկաթե սյան վրա հայտնաբերվել է քաղաքացու կախված դի. ԱԻՆՄայիսի 14-ին, ժամը 20։25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազնվաձոր գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում նկատվել է քաղաքացու դի՝ ծառից կախված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին կախված է եղել հողանցման երկաթե սյան վրա: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ իջեցրել են տեղի ուժերով։ Փրկարարները քաղաքացու դին (Օ. Ս.) մոտեցրել են (մոտ 2 կմ) երթևեկելի հատված և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։Ավելին10:0015.05.22 -
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ հերքել է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունըԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:Ավելին09:4515.05.22
2022-05-14
-
ՀասարակականԱվետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ ձերբակալվել է այժմ չգործող հոդվածի հիման վրա. ԹաթոյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս: Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու: Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի:Ավելին22:5014.05.22 -
Հայաստան«Իշխանությունը փորձել է ենթարկեցնել բանակը». ինչպե՞ս ուղղել զինուժի մեջքը. քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակում«Պետք է առաջին հերթին փոխել և վերանայել ազգային անվտանգության ռազմավարությունը»: Անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելիս այսօր հայտարարել են «Դիմադրության» շարժման մասնակիցները: Ռազմական կառույցը այժմ քաղաքականացվել է, բանակը նոր սպառազինության, ռազմական տեխնիկայի ու պատրաստված կադրերի կարիք ունի, հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:Ավելին22:4514.05.22 -
ՀայաստանՀայկական երկաթուղին վերազինվում է. «Հարավկովկասյան երկաթուղին» ավելի քան 2 միլիարդ դրամի ներդրում է անումԱնվտանգ փոխադրումներ իրականացնելու համար կապիտալ վերանորոգման աշխատանքներ է սկսել Հարավկովկասյան երկաթուղին: Ընկերությունը միայն այս տարի 2 մլրդ 665 մլն դրամ է հատկացնելու՝ վերազինվելու, տնտեսության պահպանման ծրագրերն իրագործելու համար:Ավելին22:3014.05.22 -
Քաղաքական«Ազգային խայտառակություն». ընդդիմությունը՝ Բաքվի առաջարկներին հայկական կողմի պատասխանի մասինԲաքվի 5 կետանոց առաջարկը ստանալուց միայն 2 ամիս անց Երևանը հրապարակել է հայկական կողմի պատասխանը: Այն մայիսի 6-ին Փաշինյանը Բրյուսելում հանձնել էր Ադրբեջանի նախագահին: Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասում է՝ 6 կետանոց առաջարկների փաթեթում ներքաղաքական շահարկման առարկա է դարձել Արցախին վերաբերող երրորդ կետը, այն է՝ Արցախի հայերի անվտանգության երաշխավորում, նրանց իրավունքների և ազատությունների հարգում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում: Արցախին վերաբերող կետում հստակ չի խոսվում արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին, ընդգծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա կարծիքով՝ իշխանությունը հենց հիմա է հրապարակում 6 կետերը՝ փորձելով զսպել վերջին երկու շաբաթների ընթացքում ուժգնացած ժողովրդական ընդվզումը:Ավելին22:1514.05.22 -
ՀասարակականԱրցախի ու Հայաստանի համար պայքար՝ նաև առցանց. #liveara, #haymna ամեն օրՉորրորդ օրն է՝ Ֆեյսբուքը ողողված է՝ «Լայվ արա՛, հա՛յ մնա հեշթեգով»: Դիմադրության շարժումը պայքար է սկսել նաև վիրտուալ տիրույթում: Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը կյանքում երկրորդ անգամ ֆեյսբուքյան լայվ է արել՝ հայրենիքը փրկելու պայքարին միանալու կոչով:Ավելին22:0014.05.22