Լրահոս
2022-05-14
-
Միջազգային«Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը չի փոխվել». Գերմանիայի կանցլերՖինլանդիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ առաջիկա օրերին իրենք կորոշեն՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ: Կրեմլի տարածած հաղորդագրությունում գրված է, որ Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին զգուշացրել է ֆին գործընկերոջը, որ արտաքին քաղաքական այդպիսի փոփոխությունը կարող է ազդել ռուս-ֆինլանդական հարաբերությունների վրա։ Երեկ էլ Գերմանիայի կանցլերն է Ուկրաինայի հարցով զանգահարել Պուտինին, որից հետո Շոլցը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահի դիրքորոշման որևէ փոփոխություն չի նկատել:Ավելին20:1514.05.22 -
ՀասարակականLուսանկարներ` «Հայլուր»-ի հետևորդներիցՇուրջ երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է «Դիմադրության» շարժումը: Քաղաքացիները ահնհազանդության ակցիաներ են իրականացնում, կաթվածահար անում մայրաքաղաքի երթևեկությունը։ Հաճախ են բախումներ լինում ակտիվիստների և ոստիկանների միջև։ Օրերս փորձել են բերման ենթարկել նաև անհնազանդության ակցիաները լուսաբանող 5-րդ ալիքի թղթակցին։ Նման լարված պայմաններում է աշխատում «Հայլուր»-ի թիմը։Ավելին20:0014.05.22 -
Արցախ«Իշխանությունը հրաժարվել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելուց». Դիմադրության շարժման ամենամեծ ձեռքբերումը«Ղարաբաղյան երկրորդ շարժում»․ երկու շաբաթ շարունակվող պայքարն այսպես է անվանել «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս օրերին «Դիմադրության» շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի հարցում՝ նշաձողի իջեցման գործընթացը, իսկ հաջորդ շաբաթ շարժումը փոխելու է մարտավարությունը:Ավելին19:4514.05.22 -
ՔաղաքականԹուրքիայի և Ադրբեջանի հետ կբանակցենք միայն երկրի շահերը պաշտպանելու համար․ ՍաղաթելյանՓաշինյանի հետ ցանկացած պայմանավորվածություն անվավեր է: Դա պետք է հաշվի առնեն նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան։ Այն, որ Փաշինյանը ցանկանում է ստորագրել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ, այլ Հայաստանի կորստի պայմանագիրն է: Դա մեզ համար անընդունելի է։ Այս մասին մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը։ «Մենք չենք ասում, որ իշխանության հեռացումից հետո պատերազմ կհայտարարենք Թուրքիային եւ Ադրբեջանին։ Մենք կբանակցենք նրանց հետ, բայց կգնանք դրան՝ մեր շահերը պաշտպանելու համար, այլ ոչ թե գլուխներս կախ, լուռ կլսենք նրանց պահանջները», - նշում է Իշխան Սաղաթելյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3bb08b4d7c018e88352e795fc2eac496 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին18:2314.05.22 -
ԻրավականՍկսել են կիրառվել հոդվածներ, որ երբևէ չեն կիրառվել. Ռուբեն ՄելիքյանԱկնհայտ է, որ մենք ունենք երկակի ստանդարտների անթաքույց և չքողարկված դրսևորում: Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Իրականում այս ամենն ունի ավելի խորքային դրսևորում, որ սկսում է հենց օրենսդրից: Այսօր այն հոդվածները, որով քրեական հետապնդումներ են իրականացվում ընդդիմախոսների նկատմամբ, դրանց բավականին մեծ մասը նոր են ավելացվել այս իշխող ուժի կողմից, նոր են քրեական օրենսգրքում հայտնվել և անմիջապես սկսվել է դրանց կիրառումը և չարաշահումը»:Ավելին18:1014.05.22 -
ՀասարակականՆիկոլապաշտ սադրիչ կանայք Ֆրանսիայի հրապարակում պատրաստվում են բախում հրահրել«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հերթական սադրանքն է բեմադրվել, այս անգամ՝ նիկոլապաշտ կանանց մասնակցությամբ։ 168.am-ի իշխանական խիստ հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները հասկացել են, որ ոստիկանների միջոցով չեն կարողանում շոուներ ապահովել, իսկ սադրիչ խմբակների տղաները «ծեծ» են ուտում հայրենիքի փրկության համար պայքարի դուրս եկած երիտասարդների կողմից, այս անգամ նիկոլապաշտ կանանց օգնությանն են դիմել։ «Մի քանի ակտիվ կանանց են ներգրավել, որպեսզի այսօր Ֆրանսիայի հրապարակում սադրիչ գործողություններ կատարեն։ Նախապես այնտեղ են ժամանելու իշխանական ԶԼՄ ներկայացուցիչները, ինչպես նաև իբր պատահաբար Ֆրանսիայի հրապարակում հայտնված հեռախոսով նկարահանող մի քանի մարդ, որոնք տեսագրվածից հատուկ մոնտաժված կտորները տեղադրելու են սոցցանցերում։Ավելին17:5514.05.22 -
ՀասարակականԵրևանում բախվել են 24-ամյա վարորդների Նիվան ու մոպեդը, վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոցմայիսի 13-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 17 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Աբրահամ Դ-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Դավիթ Ա-ի վարած մոպեդը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/14/1213453/Ավելին17:4014.05.22 -
ՀասարակականԴպրոցում ռումբ լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը դեռահաս է եղելՄայիսի 13-ին` ժամը 11.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա: Դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը: Նախապատրաստվում են նյութերԱվելին17:2514.05.22 -
ՄիջազգայինԷրդողանի հայտարարությունը անակնկալ է եղել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար. նորվեգական մամուլԱվելին17:1514.05.22 -
ՍպորտԼևոն Արոնյանը կվերադառնա, եթե Հայաստանում իրավիճակը փոփոխվի․ Սերժ ՍարգսյանՀայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ասել է, որ Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Արոնյանը, Սարգսյանի խոսքով, վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:Ավելին17:0014.05.22 -
ՔաղաքականԱրգիշտի Քյարամյան. Նիկոլից ՆիկոլըՄայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում հանուն Արցախի ու Հայաստանի փրկության մեկնարկած շուրջօրյա հանրահավաքները, անհնազանդության երթերն ու տարատեսակ այլ ակցիաները, պարզվում է, հոգեխանգարմունքի մեջ են գցել հայրենի ուժային կառույցների ղեկավարներին: Ըստ ամենայնի հայտարարվել է «Նիկոլից ավելի Նիկոլ» լինելու մրցավազքի մեկնարկի մասին, և ճիշտ ժամանակն է՝ ամեն գնով Նիկոլ Փաշինյանին երախտագիտություն հայտնելու համար:Ավելին16:4714.05.22 -
ՀասարակականՊՆ-ն հերքում է, որ Սուրեն Պապիկյանը ոստիկանության աշխատակցի է ծեծել168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով:Ավելին16:4214.05.22 -
ԱրցախԿարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դինԱյսօր` ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։ Նշենք, որ Օ. Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։Ավելին16:3014.05.22 -
ՀասարակականՍուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել ՊՆ շենքի դիմաց՝ ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում։Ավելին16:1514.05.22 -
Միջազգային«Պատժամիջոցները չեն ազդում Մոսկվայի վրա». Ուկրաինայի ԱԳ նախարարԳերմանիայում մեկնարկած Ջի 7-ի արտգործնախարարները հանդիպման ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմն ու տնտեսական հետևանքները: Ուկրաինայի արտգործնախարարը դժգոհել է Հունգարիայի պահվածքից, որ հրաժարվել է կողմ քվեարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթին: Կուլեբան վստահեցրել է՝ Բուդապեշտի վարքագիծը բացասաբար է ազդելու հենց Եվրոպայի վրա: Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, թե պատժամիջոցները հասարակ գործիքներ են, որոնք ոչ մի ազդեցություն չեն թողնում Մոսկվայի վրա:Ավելին16:0514.05.22 -
ՀասարակականԱվետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը երկու ամսով կկալանավորվի: Դատարանը հրապարակել է որոշումը:Ավելին15:5514.05.22 -
Քաղաքական«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Սերժ Սարգսյանը պատասխանում է ֆրանսիացի լրագրողի հարցերինԱվելին15:4014.05.22 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ «Հրապարակ» թերթն ավելի վաղ նշել էր, որ երեկ ուշ երեկոյան նախկին նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել: Սակայն ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են, որ դա ապատեղեկատվություն է: «Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը»:Ավելին15:1714.05.22