Լրահոս
2022-05-14
-
ՄիջազգայինՈւկրաինայի ուժերը սպառվո՞ւմ են. պաշտպանության նախարարը հայտարարություն է արել«Ուկրաինային մեկ միլիոն մարդ է պետք, որ պայքարի թշնամու դեմ»: Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարը: Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ հակամարտության սրման պատճառով ուժերի պակաս է զգացվում: Տեղեկություններ կան, որ Ուկրաինան արդեն 4 անգամ մոբիլիզացիա է հայտարարել:Ավելին15:1514.05.22 -
ՍպորտՍերժ Սարգսյանը վերընտրվեց Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնումԵրևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը, և նա ընտրվեց միաձայն։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։ Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։Ավելին15:0214.05.22 -
ՀայաստանՄենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը․ Իշխան ՍաղաթելյանԱյսօր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով։Ավելին14:5214.05.22 -
Հասարակական41-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբՄայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացին կրակել է իր ուղղությամբ:Ավելին14:4214.05.22 -
ՀայաստանՆիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան ՍաղաթելյանԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում, ամփոփելով «Դիմադրության» շարժման՝ այս օրերին իրականացրած գործողությունների ընթացքը, հայտարարել է, որ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։Ավելին14:3614.05.22 -
ԻրավականՄԻՊ-ին հորդորում ենք զերծ մնալ Սոնա Մնացականյանի հետ տեղի ունեցած դժբախտությունը իր քաղաքական ուժին ծառայելու գործիք դարձնելուց․ Րաֆֆի ԱսլանյանՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երեկ, խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի մասին, հայտարարել է, որ իր տեղեկություններով վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել, հակառակ դեպքում՝ կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։ Այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։Ավելին14:2814.05.22 -
ԻրավականԱյդ անձնավորությունը իշխանության պատվերով է ձայնագրել Չալաբյանին. Ավետիք ԻշխանյանԱյդ ձայնագրությունը ինձ հիշեցնում է 37 թիվը՝ բանսարկություններ և սադրանքներ, այդ անձնավորությունը իշխանության պատվերով հատուկ ձայնագրել է Ավետիք Չալաբյանին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:Ավելին14:1714.05.22 -
ՀայաստանՀայտնաբերվել է ականանետի ական. ԱԻՆՄայիսի 14-ին, ժամը 09։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում նռնակ է հայտնաբերվել։Ավելին13:5914.05.22 -
ՀասարակականԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան տեսանյութ է հրապարակել Ֆրանսիայի հրապարակիցԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան տեսանյութ է հրապարակել Ֆրանսիայի հրապարակիցԱվելին13:5214.05.22 -
ՀասարակականԻմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել․ Ագրարային համալսարանի դասախոսԻմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել երեկ չէ առաջին օրը և երեկ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում ինձ՝ ծանոթ, թե անծանոթ: Այս մասին գրել է Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը:Ավելին13:4414.05.22 -
ՔաղաքականԵթե հրապարակում «օդիոզ» դեմքեր են հայտնվում, ապա նրանք հաջորդ իշխանության մեջ չեն լինելու. Իշխան ՍաղաթելյանՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասում է, որ «Դիմադրության շարժման» նպատակը համընդհանուր համախմբումը, ոչ թե պառակտումն է։Ավելին13:3714.05.22 -
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են Mitsubishi-ն ու տրակտորը, կան վիրավորներԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տոլիկ Դ-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան և 53-ամյա Սեյրան Պ-ի վարած «ՔԱՏ» մակնիշի տրակտորը։Ավելին13:2514.05.22 -
ՀայաստանԱյդ անձինք արդեն մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում․ պարզաբանում են ՀՀ ոստիկանությունիցԼրատվական կայքերում, սոցցանցում շրջանառվում են ոստիկանության ծառայողի համազգեստով անձանց նկարներ և տեղեկություն, ըստ որի՝ նրանք օրերս դուրս են եկել ոստիկանությունում ծառայությունից։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ այդ անձինք արդեն մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։Ավելին13:1014.05.22 -
ՀասարակականՆման դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին. իրավապաշտպանը` մահվան ելքով վթարի մասինՆման դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին. իրավապաշտպանը` մահվան ելքով վթարի մասինԱվելին12:5614.05.22 -
ՔաղաքականԱնձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել․ Էդուարդ ՇարմազանովԱնձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել։ Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր նախկին նախագահներն ու գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու ազգային կառույցները՝ եկեղեցի,ակադեմիա,համալսարան… Բայց Նիկոլը դեռ մնում է,քանի որ պետական շահ ասածը կարծես գերակա չէ անձնական ամբիցիաներից։ Ի՞նչն է խանգարում բոլորիս միավորվել «ազգակործան պատուհաս» կապիտուլյանտներին հեռացնելու համար… Պետություն ենք կորցնում,հասկանու՞մ եք… Այս ռեժիմն այլեւս ապացուցել է,որ բացի քաոսից,պատերազմից,պարտությունից, մահերից ու անպիտան կառավարումից այլ բանի ընդունակ չէ։ Հիմա այսքանը գիտակցողը տունը նստելով ու՞մ է օգնում։ Վերջնական կապիտուլյացիայից հետո այլեւս ոչ մեկիդ ու ոչ մեկիս ծառայությունը գրոշի արժեք չի ունենալու։ Դե նստենք հերթով թախտին ու սպասենք ՝ ո՞նց է երկրի «հերն անիծվում»։ «Ես»-ը քանդելու է Հայաստանը։ Մի կողմ դնենք անտեր «ես»-ը ու գործենք հանուն Հայաստանի ու Արցախի։Ավելին12:4514.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ալիևին՝ Փաշինյանի տված փաստաթուղթը հրապարակել է Էդմոն Մարուքյանը | 14.05.2022Ավելին12:3014.05.22 -
ՔաղաքականՄայիսի 13-ի երեկոն՝ Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՄայիսի 13-ի երեկոն՝ Ֆրանսիայի հրապարակում․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին12:2514.05.22 -
ՔաղաքականԵս վստահ եմ, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք. Սերժ ՍարգսյանԱրցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ միշտ ասել եմ. 30 տարի ասել եմ, որ երբեք Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, վստահ եմ 100%։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ «Ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ես, վստահ եմ, որ Հայաստանն ունի մեծ ապագա, Հայաստանն իր ներուժի մեծ մասը դեռ չի օգտագործել և այն օգտագործվելու է Ֆրանսիայի հրապարակում հավաքված երիտասարդների կողմից»։ Հայաստանի համար Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց. «Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ֊որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի և Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։ Ես վստահ եմ, եթե 44֊օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»։Ավելին12:1514.05.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանի գործով մեկ իրավական դիտարկում. փաստաբանԱվետիք Չալաբյանի գործով մեկ իրավական դիտարկում։ Մի կողմ թողնենք, որ մասնակի հրապարակված ձայնագրությունն անգամ մեղադրանքի հիմքում դնելու ուղղակի փաստական հանգամանքներ չի պարունակում։ Սակայն, եթե անգամ, քննչական մարմինն ուզում է տեսնել այն ինչ ուզում է, միևնույն է այդ ձայնագրությունը չի կարող մարդուն մեղադրելու հիմք հանդիսանալ։ Այն ակնհայտ սադրանքի արդյունք է, երբ զրուցակիցներից մեկը հատուկ դիտավորությամբ սադրում, դրդում է մյուսին արտաբերել բառեր, որոնք հիմք կարող են տալ նրան հետապնդելու։ «Սադրիչ-գործակալների», նրանց միջոցով ձեռք բերված ապացույցների ու նման ապացույցների հիման վրա անձանց մեղադրելու անթույլատրելիության մասին իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները կարող են հանգամանալից ծանոթանալ օրինակ Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի 74420/01, Բաննիկովան ընդդեմ Ռուսաստանի 18757/06, Աքբայը և այլք ընդդեմ Գերմանիայի 40495/15, ինչպես նաև Պապյանն ընդդեմ Հայաստանի 53166/10 գործերով եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներն ուսումնասիրելով։Ավելին12:0014.05.22