Լրահոս
2022-04-27
-
ՀասարակականԵրիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. 18-ամյա տղային հարվածողը համագյուղացին էրԱպրիլի 25-ին «որովայնի աջ կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 25-ի գիշերը Հովք գյուղի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 25-ամյա համագյուղացին: Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:Ավելին18:0627.04.22 -
Հասարակական«Ամեն օր այսպիսի ողբերգություն է լինում, ինչո՞ւ քննարկման հարց չեն դարձնում». ՔՊ-ական պատգամավորը՝ վթարի մասին«Ամեն օր այսպիսի ողբերգություն է լինում, ինչո՞ւ քննարկման հարց չեն դարձնում». այսպես է այժմ ՔՊ–պատգամավոր, նախկինում՝ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն արձագանքել Պարոնյան-Լեո խաչմերուկի վրաերթի մասին հարցին:Ավելին17:5827.04.22 -
ՔաղաքականԵս պատրաստ եմ գիշերներն էլ էստեղ մնալ, մինչև էդ փաշիստին չբռնեն, չդատեն․ զոհվածի հայրՏղաս թոռանս հետ կամավոր է գնացել, թոռս վերադարձել է, բայց ինքը զոհվել է Շուշիում նոյեմբերի 6-ին: Դատախազության մոտ ակցիայի ժամանակ ասաց զոհված կամավորներից մեկի հայրը: «Գնացել են Մարտունի, Մարտունուց տարել են ֆիզուլի, հետո էլի Մարտունի, մի 3-4 տեղ փոխել են, վերջում բերել են Շուշի: Իրենք սկի չեն էլ իմացել, որ դիրքերը զիջում են: Վերջին զնագը եղել է ամսի 5-ին, ամսի 14-ին նոր մարմինը ճարել են: Ես պատրաստ եմ գիշերներն էլ էստեղ մնալ, մինչև էդ փաշիստին չբռնեն, չդատեն: Մի քիչ հավատ կա, որ կբռնեն, կդատեն, չի կարա փախչի, մի մարդ սպանում են, 15-20 տարի տալիս են, բայց 5000 զոհ է տվել, ոնց կարող է իր համար ազատ ման գալ»:Ավելին17:4827.04.22 -
ՔաղաքականԿարծում եմ՝ կանոնակարգով հաստատ չի կարելի կանգնել. Աղազարյանը՝ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի մասինԴա պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, երևի թե, ես չեմ տիրապետում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր ՀովիկԱղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ լրագրողի հարցին: «Սարսափելի բան է: Այդուհանդերձ, չպետք է ձեռքեր տաքացնել դրա վրա»,- ասաց Աղազարյանը: Հարցին՝ չի՞ կարծում, որ Փաշինյանը պետք է կանգներ, տեսներ՝ ինչ է պատահել, Աղազարյանը նշեց. «Չեմ տիրապետում պահպանության ծառայության իրականացման նրբություններին, բայց կարծում եմ՝ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել»:Ավելին17:3727.04.22 -
ՔաղաքականԲերման են ենթարկել Վանեցյանի աջակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵս հենց նոր դուրս եկա ոստիկանության Կենտրոնականի բաժնից, որտեղ բերման են ենթարկվել մեր երիտասարդներ, որոնք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր փողոցներում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց, բոլորի նյարդերը լարված են, իշխանությունները հասկանում են, որ ժողովրդական շարժումը թափ է առնում և չեն կարողանալու որևէ կերպ կասեցնել, ուզում են այսպիսի ակցիաներով մարդկանց վախեցնել, բայց որևէ բան չի ստացվելու: Երևի մտածում է, որ այդպես կկոտրի մեր կամքը, կվախեցնի մեզ կամ էլ կկասեցնի մարդկանց հոսքը։ Սիրելի ժողովուրդ, հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, բոլորիդ այսօր սպասում եմ ժամը 18։30-ին Ազատության հրապարակում։ Մեր պայքարն անկասելի է, հաղթանակը անխուսափելի»,-ասաց նա։ Վանեցյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացուց է կախված, թե ինչ երկրում ենք ապրելու։ Նա նշեց, որ ժամը 19-ին կմեկնարկի իրազեկման երթ՝ Մաշտոցի պողոտա-Պարոնյան-Պռոշյան-Բաղրամյան երթուղիով։ Ազատության հրապարակում պայքարին ու դրա մասնակիցներին աջակցություն ու զորակցություն է հայտնելու հայտնի երգչուհիներից մեկը։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից ընդդիմությունը սկսել է փողոցային պայքարի ակտիվ փուլը։ Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարել էր Ազատության հրապարակում անժամկետ ակցիաների և նստացույցի մեկնարկի մասին։Ավելին17:3027.04.22 -
ՀայաստանԻնչպես է Փաշինյանի ավտոշարասյունը շրջանցում վրաերթի ենթարկված հղի կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹՏեսախցիկը ֆիքսել է ողբերգական պահը, թե ինչպես է Փաշինյանին ուղեկցող և նրա համար ճանապարհ բացող ոստիկանական մեքենան հարվածում անցորդին և ամբողջ ավտոշարասյունը՝ այդ թվում Փաշինյանի մեքենան, անցնում են կողքով՝ առանց կանգնելու:Ավելին17:2127.04.22 -
ՔաղաքականՆիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները․ Իշխան ՍաղաթելյանՍիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, «Դիմադրության» շարժումը թափ է հավաքում։ Ձեր աչքի առջև ամեն օր կրկնապատկվում է թե՛ մեր ակցիաների ու երթերի քանակը, թե՛ մասնակից քաղաքացիների թիվը։ Մենք շատ ժամանակ չունենք: Ամեն ինչ անում ու անելու ենք, որպեսզի մոտեցնենք բեկումնային պահը ու հստակ մշակված գործողություններով վճռականորեն «Ոչ» ասենք դավաճան իշխանություններին: Սիրելիներս, այսօրվանից սկսած՝ ևս մի քանի կարևոր գործեր ունենք. ցույցերի ու երթերի կողքին պետք է ձևավորենք դիմադրության նոր օջախներ։ Խնդրանքս է բոլորին՝ ձեր բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքաներում ինքնակազմակերպվեք և սկսեք անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։ Խոսեք ձեր հարազատների, հարևանների, գործընկերների հետ։ Նրանց պետք է բացատրել պահի լրջությունն ու հապաղելու կործանարար հետևանքը։ Մենք պետք է կարողանանք ոտքի հանել ողջ ժողովրդին և շատ կարճ ժամանակում հաղթահարել մեր առջև դրված բոլոր մարտահրավերները։ Խնդրանքս հետևյալն է՝ ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին։ Ամեն ձևավորված խումբ, անհատ, դիմադրության օջախ իր բողոքի ձայնը թող բարձրացնի յուրովի: Նիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները, նրանք էլ արդեն հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում այլևս չեն կարող պաշտպանել Ադրբեջանի ներկայացուցչին: Նիկոլը հեռացվելու է: Մենք դա անելու ենք միասին:Ավելին17:1127.04.22 -
ՀասարակականԴեբեդ գետն ընկած փոքրիկ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում. վիճակը կայունացել էԴեբեդ գետն ընկած փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։Ավելին16:5627.04.22 -
Միջազգային«Արևմուտքը դժոխային կարուսել է կազմակերպել». Զախարովան՝ Ուկրաինան զինելու մասին«Արևմուտքը «դժոխային կարուսել» է կազմակերպել Ուկրաինային զենք մատակարարելով»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ավելին16:3727.04.22 -
Քաղաքական«Արյան ծարավ» խորհրդանշող կարմիր ներկով լի դույլ՝ կառավարության մոտՀՅԴ երիտասարդներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը կառավարության մոտ ակցիա են իրականացրել։ Նրանք դույլով կարմիր ներկ էին բերել կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ այն խորհրդանշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «արյան ծարավը»։ Թադևոս Ավետիսյանը ձեռքերը թաթախեց կարմիր ներկով լի դույլի մեջ՝ ձեռքերը տպելով հատակին։ Ոստիկանությունը գետին տապալեց ընդդիմադիր պատգամավորին՝ քարշ տալով տեղափոխեց ոստիկանական մեքենա։ Ավելի ուշ Ավետիսյանը բաց թողնվեց, սակայն ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդներ բերման ենթարկվեցին։Ավելին15:5127.04.22 -
ՔաղաքականԿարմիր բերետավորի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստով ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. իրավապաշտպանԿարմիր բերետի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստի առթիվ ներկայացվեց հանցագործության մասին հաղորդում։Ավելին15:4827.04.22 -
ՔաղաքականԱԳՆ շենքի մոտ արյունոտ ձեռքերով շապիկներ են բերվելՀՀ ԱԳՆ շենքի մոտ այսօր ևս բողոքի ակցիա է իրականացվել։ Para TV-ի լրագրողներն ու աշխատակիցներն բողոքի ակցիա են իրականացրել արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Նրանց ուսերին եղել են Հայաստանի ու Արցախի դրոշներ, ձեռքներին պաստառներ՝ «Ամոթ», «Զիջելու հայրենիք չունենք», «Հայաստանը լինելու է, Արցախը լինելու է», «Մի կործանեք երկիրը», «Մինչև լավ ապրելը դեռ պետք է ապրել»: Նրանք իրենց հետ բերել էին արյունոտ ձեռքերով շապիկներ, որոնք դրել են աստիճանների վրա:Ավելին15:4227.04.22 -
ՔաղաքականԼարված իրավիճակ Ազատության հրապարակում. ոստիկանները տարել են «Հայրենիք» կուսակցության անդամներինԱզատության հրապարակում ոստիկանությունը առանց որևէ պատճառի հրահրոցներ է բորբոքել և բերման ենթարկել մոտ. 5 մեր թիմակիցների: Գտնվում են Ոստիկանության Մաշտոցի և Կենտրոնի բաժիններում: Ինչքան խփեք, այդքան ուժեղանալու ենք: Հ.Գ. դեռ այքանի տվյալներն եմ կարողացել ճշտել Դոխոյան Վահե Բոյաջյան Վահագն Ավետիքյան Վովա Բադալյան ՄարտիրոսԱվելին15:3427.04.22 -
ԱրցախԺամանակավոր դադարեցվել է Ստեփանակերտի գազամատակարարումը«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։ Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։ Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում՝ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։Ավելին15:0527.04.22 -
ՔաղաքականԴաշնակցական 3 երիտասարդ ձերբակալվել է. մեղադրվում են «խուլիգանություն» հոդվածովՓողոց փակելու համար երեքշաբթի դաշնակցական երեք երիտասարդ է ձերբակալվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: Փաստաբան Բենիկ Գալստյանը լրագրողներին ասել է, որ իրավիճակը զավեշտալի է:Ավելին14:5727.04.22 -
Քաղաքական«Մենք չենք կզել թուրքի դիմաց». «Երիտասարդի ձայնը» թույլ չի տալու «Արցախի թրքացումը»«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» խոսքերով՝ «Երիտասարդի ձայնը» շարժման ներկայացուցիչները առավոտյան Արցախի դրոշը տեղադրել են Թատերական ինստիտուտի բակում կառուցվող պատերազմում զոհված թատերականցի տղաների հիշատակի պուրակում:Ավելին14:5127.04.22 -
ՔաղաքականԵրևանում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. ոստիկանությունՄայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Ըստ այդմ, 11 անձ բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): Եվս 7 քաղաքացի բերման է ենթարկվել Թումանյան փողոցից, կրկին նույն հոդվածով:Ավելին14:4127.04.22 -
ՔաղաքականԲերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձևավորվել է փաստաբանների խումբՏեղեկացնում ենք, որ վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելիս բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է արագ արձագանքման խումբ: Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել խմբի համակարգող՝ փաստաբան Հարութ ԱկլունցինԱվելին14:3327.04.22