Լրահոս
2022-04-27
-
ՔաղաքականԱրցախը չի լինելու Ադրբեջանինը, որովհետև այդ հողերի համար մեր տղերքն են զոհվել. իրազեկման ակցիաԵրիտասարդները շարունակում են Երևանի տարբեր փողոցներում իրազեկման ակցիաներ իրականացնել: Նրանք այժմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մոտ են, բակում Արցախի դրոշը տեղադրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Նրանք նշեցվին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանինը, որովհետև այս հողերի համար մեր տղերքն են զոհվել:Ավելին12:0127.04.22 -
ՔաղաքականՄԱԿ-ը որպես պաշտոնական փաստաթուղթ տարածել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցըՄիավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։Ավելին11:5627.04.22 -
ՀասարակականԻնչպես են ոստիկանները քարշ տալով բերման ենթարկում ակտիվիստներինԻնչպես են ոստիկանները քարշ տալով բերման ենթարկում ցուցարարներինԱվելին11:5327.04.22 -
ՀասարակականՄոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա, կյանքին վտանգ չի սպառնումՄոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա, այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Փոքրիկի վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ «Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։ Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը», - նշել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։Ավելին11:5027.04.22 -
Հասարակական«Մենք ենք տերը մեր երկրի» գոռալու դեպքում երկիր ասելով նկատի եք ունենալու «Էրմենիսթանը». թյուրքագետՈրպես թուրքագետ իմ պարտքն է անդադար հիշեցնել այս 4 իրողությունները. ◾️Հայաստան պետության գոյությունը չի մտնում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պլաններում։ Այդ մասին այդ երկու պետությունների ռազմաքաղաքական վերնախավը պարբերաբար հայտարարում է և համապատասխանաբար գործում (տե՛ս Սյունիքի ու Գեղարքունիքի նվաճումները Ադրբեջանի կողմից)։ ◾️ Այն պարագայում, եթե Հայաստանը մնա առանց կանոնավոր ու մեծաքանակ բանակ, ապա հայ ժողովրդի գլխին կախվելու է նոր ցեղասպանության ուղիղ սպառնալիքը։ Ոչ մի կամավորական զինված ջոկատ, սիրողական ավտոմատ բռնելու խումբ կամ սարերում Նժդեհի շապիկով մարզանք անող խմբակ չի կարողանալու լուծել հայ ժողովրդի պաշտպանության հարցը։ Որովհետև առանց կանոնավոր բանակի չեն հաղթում թշնամու բանակին (Արցախյան առաջին պատերազմի օրինակը հիշենք)։ Այս պահին ՀՀ դե ֆակտո իշխանությունը փաստացի կազմաքանդել է բանակը, ու պատրաստվում է այն կրճատել՝ հասցնելով ձևական խմբաքանակի։ ◾️Կապիտուլիանտ ն. փաշինյանի և նրա թուրքամետ խմբավորումը ոչ մի ջանք չի թափել ու չի թափելու հայությանն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Իրենց ընկալմամբ՝ առկա խնդիրների լուծումը պարզապես ենթարկվելն է թուրքերին։ Նույնիսկ այս ապազգային մոտեցումը, բացի նրանից որ անընդունելի է հայ ազգի համար, չի երաշխավորելու հայությանը կոտորածից ու նոր բռնագաղթից (Սիրիայի, Իրաքի կամ Արցախի բնակչությունը իր վրա դա զգացել է)։ Թուրքամետ փաշինյանի մնալու պարագայում պատերազմն անխուսափելի է, իսկ «ցեղասպանության դարաշրջանի բացումը»՝ ամենաիրական ու մոտ ապագան (դարձյալ ցավոտ «ողջույններ» Սիրիայից ու Արցախից)։ ◾️ Թուրքիայի՝ Հայաստանում տնտեսապես ու քաղաքականապես հաստատվելու դեպքում ո՛չ ազգային տնտեսություն է լինելու, ո՛չ ազգային կրթություն, ո՛չ էլ ազգային երգի-պարի խմբեր։ Աստիճանաբար վերածվելու ենք թուրքական գավառի՝ վիլայեթի, որում հայերի իրավունքները երաշխավորված են լինելու այնպես, ինչպես, օրինակ, Ստամբուլի հայությանն այսօր՝ լուռ ու խոնարհ կեցություն թուրքի վերահսկողության տակ։ Իսկ «մենք ենք տերը մեր երկրի» գոռալու դեպքում երկիր ասելով նկատի եք ունենալու ոչ թե՛ Հայաստանը, այլ, «Էրմենիսթանը»։ 📌Հաջողության ու փրկության միակ տարբերակը կապիտուլիանտների հեռացումն է համազգային ջանքերով՝ բոլոր նրանց ջանքերով, ովքեր գիտակցում են, որ Հայաստանի ներսում այս պահին հայ ու թուրքի կռիվ է, ոչ թե «ներքաղաքական ինտրիգներ»։ Դրանից հետո ձևավորվելիք ազգային համաձայնության կառավարությունը պետք է ըստ էության արտակարգ իրադրության պայմաններում վերակառուցի բանակը, կառուցի առկա ու պոտենցիալ դաշնակիցների հետ անվտանգության նոր համակարգ։ Առանց այս նախապայմանների որևէ նախաձեռնություն, գործ, լավ միտք դատապարտված է դառնալու է թուրքի համար կառուցված ու ստեղծված։ Այս պահին Հայաստանի հայկական մնալու համար պատերազմ է, որին դեռևս մասնակցում է հայության փոքրաթիվ հատվածը։ Հաղթանակի միակ գրավականը միասնական պայքարն է։ Որևէ այլ պարագայում շանս չի լինելու։ Եթե դեռ ունեք կասկածներ իմ կանխատեսումների մասով, ապա նայե՛ք իմ անցնող ամիսներին արված գրառումները, տվածս հարցազրույցները։ Եթե դա էլ բավական չէ, պատրաստ եմ դասախոսություն կարդալ ու հանգամանալից բացատրել այս ամենը՝ անհրաժեշտ գիտական հիմնավորումներով։ Միայն թե մի՛ մնացեք անտարբեր։ Անտարբերությունը խլում է կյանքեր, ինչպես երեկ խլվեց հղի աղջկա կյանքը։Ավելին11:4727.04.22 -
Քաղաքական«Խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում. ԹաթոյանՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Առաջնահերթ պաշտոնյաների քայլերն ու հայտարարություններն են՝ Կառավարության ղեկավարից սկսած, որ ուղեկցում են այդ քաղաքականությունը: Սա անպատասխանատու, մասնագիտական հիմքերից զուրկ և սեփական նեղ քաղաքական շահերի համար իրականացվող, Հայաստանն ու Արցախը լուրջ վտանգի տակ դնող, առանց երաշխիքների քաղաքականություն է: Այն, իհարկե, ձեռնտու է ադրբեջանական և թուրքական իշխանություններին. նրանք, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը օգտագործում են արտաքին աշխարհին մոլորեցնելու համար՝ զուգահեռ շարունակելով խորքային հայատյացությունը և էթիկ ու կրոնական թշնամանքը՝ մեզ հետ խոսելով միայն ոչնչացնելու կամ ավերելու սպառնալիքով: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` «ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության պատճառով թուլանում են մեր դիրքերը միջազգային ասպարեզում և տանում մեզ միջազգային պաշտպանությունից զրկելուն», - գրել է Թաթոյանը:Ավելին11:4527.04.22 -
ՀայաստանՀայկական օրակարգ. ի՞նչ է կատարվում ՀայաստանումԱյլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները. Գառնիկ Գևորգյան. քաղաքական վերլուծաբան Հասարակությունը տենչում է պոպուլիզմ, և այստեղ հայեցակարգային խնդիր է ծագում՝ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Կերակրելու ենք հասարակությանը պոպուլիզմո՞վ։ Եթե մեր խնդիրն է՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ այլ Նիկոլ Փաշինյանով, ապա դա հեշտ լուծելի խնդիր է։ Սակայն այդ պարագայում առկա խնդիրները, որևէ պարագայում չեն լուծվի։ Հասարակությունը չի փնտրում առաջնորդի, նա ավելի շուտ փնտրում է առաջնորդություն։ Այն պահից, երբ հասարակությունը կտեսնի այդ առաջնորդությունը, հստակ ծրագրով ու գաղափարներով՝ մենք կունենանք փոփոխություն։ Հանրությունը միանգամայն ունակ է կառավարության ներկայիս ղեկավարի փոխարինող գտնել։ Սակայն խնդրի էությունը դա չի լուծի։ Պետք է վերացնել այն պատճառը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ գալ իշխանության։ Այսինքն՝ քաղաքական մեխանիզմն էպատաժի ձևաչափից պետք է անցնի մի ձևաչափի, որը գաղափարի, գաղափարախոսության, ծրագրի առկայություն է ենթադրում։ Ռոբերտ Հայրապետյան. իրավաբան, հանրային գործիչ ՀՀ քննչական մարմինները լիակատար աջակցություն են ցուցաբերում գործող իշխանությանը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն ամեն ինչ անում է՝ գործող վարչապետի իշխանությունը պաշտպանելու համար։ 2018 թվականից սկսած՝ բազմաթիվ ակցիաներ են իրականացվել, սակայն այսչափ ընդգծված ատելություն ոստիկանությունը, երբեք չի ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, որքան հիմա է։ Ակցիաներ իրականացնելու՝ անխտիր բոլոր փորձերն անմիջապես կանխվում են ոստիկանների կողմից։ Նիկոլ Փաշինյանի ներկայիս հույսն ու հենարանը ոստիկանությունն է։ Ես վստահ չեմ, որ սահուն կամ առանց ցնցումների կարող են լինել փոփոխություններ, քանի որ մենք գործ ունենք մի անձի հետ, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։ Որքան էլ խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, պայքարի դուրս եկած մտահոգ քաղաքացիները փորձեն իրական, այլ ոչ թե՝ 2018-ի սիրո և հանդուրժողականության կոչեր անեն, միևնույն է, դու չես կարող այդ կոչերը ամբողջապես իրականացնել, որովհետև դու պայքարում ես մեկի դեմ, ով բացարձակապես գաղափար չունի, թե ինչ ասել է հանդուրժողականություն, ինչ ասել է սեր։ Մենք հասել ենք հանգուցային կետի, որտեղ այլևս կորցնելու բան չունենք, եթե մենք հիմա ասենք՝ չենք գնում պայքարի, քանի որ այն կարող է լարվածություն առաջացնել կամ քանի որ այդ պայքարի արդյունքում կարող է այս լինի, այն լինի, մենք այս իշխանության օրոք չենք հաջողի։ Մենք պիտի բոլոր հնարավոր քայլերն ու միջոցները ձեռնարկենք վերջնարդյունքի հասնելու համար։ Ավետիք Իշխանյան. իրավապաշտպան, հանրային գործիչ Ես չգիտեմ՝ երկու-երեք տարուց Հայաստան կլինի՞, թե՞ մենք Փարիզի ինչ որ «Արաքս» սրճարանում կխոսենք մեր սխալների մասին՝ համենայնդեպս նրանք, ովքեր կհասցնեն արտագաղթել։ Այս մղձավանջը շարունակվում է 2020 թվականից և չի ավարտվում։ Մենք արեցինք այն, ինչ չէր անի ոչ մի հասարակություն՝ ընտրեցինք պարտված ղեկավարի։ Չնայած, ի տարբերություն ընդդիմության, ես կարծում եմ, որ իշխանությունը չի հավաքել այնքան ձայն, որքան արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ Իշխանությունը, ունենալով այնպիսի գործիքներ, ինչպիսին է Ջհանգիրյանը, կարող էր շատ հանգիստ կեղծել ընտրությունները։ Վարչապետ կոչեցյալը չէր գնա ընտրություն, եթե վստահ չլիներ իր հաղթանակի վրա։ Հենց այստեղ էր ընդդիմության սխալը։ Հնարավոր իշխանափոխության մեջ մի վտանգ կա. առհասարակ 19-րդ դարից սկսած ունեցել է երկու ծայրահեղ վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ։ Այդ վերաբերմունքը եղել է կամ թշնամական, կամ՝ չափից դուրս քծնողական։ Մի դեպքում դու դառնում ես մանրադրամ, որը կարող են օգտագործել սեփական շահերի համար, մյուս տարբերակում քեզ կարող են ոչնչացնել։ Երկուսն էլ հավասարաչափ վտանգավոր են։ Ես համոզված եմ, որ այս պատերազմը եղավ Ռուսաստանի դեմ թշնամանալու արդյունքում։ Ես շատ անհանգստանում եմ, որ հնարավոր իշխանափոխության դեպքում մենք կունենանք մյուս ծայրահեղությունը։ Դա նույնպես շատ վտանգավոր է, որովհետև Ռուսաստանը բոլոր հարցերում կգործի ի շահ մեր հակառակորդների. «куда мы денемся»: Ես կուզեմ, որ ընդդիմության շարքերում այս հարցերը քննարկվեն, և մենք ունենանք վստահելի գործընկերոջ կարգավիճակ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եթե կա Հայաստանի Հանրապետությունն այսօր, դա եղել է մի մարդու շնորհիվ՝ Արամ Մանուկյանի, որը դեմ դուրս եկավ ժողովրդի մեծամասնությանը և փրկեց այդ մեծամասնությանը։ Այսօր ընդդիմությունը պետք է մտածի ոչ թե մեծամասնություն ունենալու մասին, վարչապետ կոչեցյալն էլ չունի այդ մեծամասնությունը։ Ընդդիմությունը պետք է մտածի հստակ ծրագիր ունենալու և այդ փոքրամասնությամբ իշխանություն փոխելու մասին։ Փոքրամասնությունը պետք է փրկի մեծամասնությանը։ Կարեն Քոչարյան. քաղտեխնոլոգ Հայաստանում պետք է գա իշխանություն, որը պիտի կարողանա ասել՝ այսինչ բանը «չի կարելի ոչ մեկին»։ Եթե չի կարելի շենքի վրա ինչ-որ բան կառուցել կամ առաջ տանել, ուրեմն չի կարելի ոչ մեկին։ Մարդիկ պետք է իրենց մաշկի վրա զգան օրենքի գերակայությունը։ Այդ դեպքում չեն փնտրի լիդեր, այդ դեպքում կսկսի գործել մեխանիզմը, համակարգը։ Եկեք անկեղծ լինենք, 2018-ին բոլորս էինք փոփոխություններ ցանկանում։ Այսօր հաճախ միտք է հնչում, որ ժողվուրդը պիտի հասկանա, որ սխալվել է։ Ոչ։ Հայ ժողովուդը պետք է հասկանա, որ ոչ թե սխալվել, այլ խաբվել է։ Այնպես որ, ոչ ոք չի սխալվել։ Գլխավորն այն է, որ մարդիկ իրոք հասկանան, որ իրենց խաբել են։ Իշխանության ստերը բազմաթիվ են։ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված բազմաթիվ խոստումներ պարզապես չիրականցվեցին։ Հայտարարում էին, որ ամեն ինչ արվելու է թափանցիկ։ Սակայն վերջին նիստին կառավարության քննարկմանը ներկայացված 75 հարցից 73-ը քննարկվեց դռնփակ։ Ընդ որում, մրցույթների և պետական գնումների զգալի մասը կատարվում է մեկ անձի կողմից։ Շաքե Իսայան. ԲՀԿ անդամ Նախ, որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է անենք, պետք է վերլուծենք և հասկանանք, թե ի´նչ իրավիճակում ենք մենք հայտնվել։ Երբ հետ ենք նայում, հասկանում ենք մի պարզ ճշմարտություն․այն ամենը, ինչում մենք կանք, մի շարք գործոնների հետևանքն է՝ պատերազմ, պարտություն, ազգային վիրավորվածություն, իշխանությունների կոպիտ սխալներ, կենսամակարդակի անկում և որ ամենաքայքայիչն է՝ անորոշություն։ Եվ փոխանակ այս անորոշության գիտակցմանն օր առաջ լուծումներ տրվեն, իմ խորին համոզմամբ, այն ավելի խորանում է։ Պետք է գիտակցել, որ այսօր ոչ միայն մեր երկրի ներսում, այլև մեր երկրի շուրջ են պրոցեսներ տեղի ունենում։ Աշխարհը, կարծես, անորոշության ու կոնֆլիկտային փուլի մեջ է։ Եվ պետք է անել ամեն բան, որ մեր երկրի ներսում և երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսները որևէ փուլում հանկարծ չհակադրվեն։ Ինչ ունենք մենք այսօր։ Սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Ամեն օր տեսնում ենք, որ մարդկանց վիճակը ակնհայտորեն ավելի է վատանում, որ արտահերթ ընտրություններից հետո ցասումն է´լ ավելի է ուժգնանում։ Բայց ես կարծում եմ, որ այսպիսի լուրջ մարտահրավերները կարողանալու են պատվով հաղթահարել այն պետությունները, որոնք ունակ են սառը գլխով հաշվարկ անել։ Քաղաքացիների հետ շփումներից հետո պարզ է դառնում, որ նրանց հետաքրքրում է, թե այս կամ այն պրոցեսից հետո ինչ է առաջարկվելու իրենց՝ միայն իշխանափոխությու՞ն, թե վերը նշված բոլոր խնդիրների լուծումներ։Ավելին11:3627.04.22 -
ՔաղաքականՔոչարի պարելով երիտասարդները փողոց փակեցինԵրիտասարդների իրազեկման ակցիա են իրականացնում Երևանում։ Ակցիայի ժամանակ երիտասրադները փողոցները սկսկեցին փակել Քոչարի պարելով, նրանց միացավ հայտնի դերասան Դավիթ Հակոբյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 27-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։Ավելին11:3427.04.22 -
Քաղաքական«Վարչապետի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ». սա 2 տարի առաջ Փաշինյանի 100 փաստից մեկն էրՆախօրեին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջը և որևէ օգնություն չեն ցուցաբերել: 28-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, երբ ոչ վաղ անցյալում Փաշինյանը որպես 100 փաստ ներկայացնում էր այն հանգամանքը, որ «Նոր Հայաստանում» վարչապետի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ:Ավելին11:1227.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպքԱպրիլի 27-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Կատարվել է 2774 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 855 դեպք, որոնցից 410 598-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 042 708 թեստավորում։Ավելին11:0727.04.22 -
ՀասարակականԱրցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել․ ԱբրահամյանԱրցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել‼️ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված, ինչպես նաև դրան միացված՝ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ: Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաև առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով: ՀՀ դատախազությունը բոլոր միջոցները գործադրելու է՝ մասնավորապես 2020թ. աղետալի պատերազմին առնչվող քրեական գործերով դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների դատավարական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես բաց է արդյունավետ հաղորդակցության համար: Միաժամանակ, հիշեցնում ենք, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից: Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից և քրեական արդարադատության շահերից:Ավելին10:5427.04.22 -
ՀասարակականՔաղաքացիները Փաշինյանի դեմքով խաղալիք են դրել ԱԺ-ի դիմաց՝ «Դավաճան» գրառմամբՔաղաքացիները Փաշինյանի դեմքով խաղալիք են դրել ԱԺ-ի դիմաց՝ «Դավաճան» գրառմամբԱվելին10:5027.04.22 -
ՀասարակականՀանդիպում ենք այսօր` ժամը 18:30-ին, Գարեգին Նժդեհ հրապարակում․ Իշխան ՍաղաթելյանՀանդիպում ենք այսօր` ժամը 18:30-ին, Գարեգին Նժդեհ հրապարակում․ Իշխան ՍաղաթելյանԱվելին10:3627.04.22 -
ՀայաստանՔոչինյան փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտիԱյսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեի հարևանությամբ գտնվող ԱՁ-ին պատկանող տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհի հետևանքով ամբողջոությամբ մոխրակույտի են վերածվել Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները և մասամբ ջերմահարվել է Renault մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրդեհի պատճառը, պարզվում է։Ավելին10:3327.04.22 -
ԵրևանՔաղաքացիները խաղալիքներ են տարել երեկ տեղի ունեցած վրաերթի վայրՔաղաքացիները խաղալիքներ են տանում և մոմեր վառում Երևանում այսօր տեղի ունեցած ողբերգական վրաերթի վայրում։Ավելին10:1327.04.22 -
ԻրավականԼեոյի խաչմերուկում մահացած կնոջ վրաերթի գործով ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին10:1027.04.22 -
ՀայաստանՀրդեհ՝ «Հին Էրիվան» ռեստորանում․ տարահանվել է երկու աշխատակից, նրանցից մեկն այրվածքներ է ստացելԱպրիլի 27-ին՝ ժամը 03:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող արագ սննդի կետում, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պազվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 05:17-ին: Ռեստորանի 1-ին հարկում այրվել են գույքը և փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ), 2-րդ և 3-րդ հարկերում՝ աստիճանավանդակները և պատերի երեսպատումը (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 50 քմ), ջերմահարվել են միջանցքի դռները և պատուհանները (մոտ 50 քմ): Փրկարարները տարահանել են երկու աշխատակցի, մեկ անձ ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ․ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:Ավելին10:0627.04.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«168 Ժամ» Նիկոլ Փաշինյանը մեկ տասնյակի հասնող պադավատների շքախմբի միջոցով Երևանի կենտրոնում վրաերթի է ենթարկում հղի կնոջ և հեռանում։ Ավելի ճիշտ՝ ճողոպրում։ Ինչպես շարքային մարդասպանը։ «Ժողովուրդ» Ստեղծվել է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովը: «Հրապարակ» Փաշինյանը փորձում է Արցախի եւ Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը, հերթական անգամ խաբել հանրությանն ու ժամանակ շահել՝ հանգցնելով պայքարի կրակը։ «Հրապարակ» ԱԺ-ի վոյաժների սեզոնը բացվել է: «Ժողովուրդ» Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ժամկետից հետո կարող է եւս մեկ անգամ առաջադրվել այդ պաշտոնում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանի հետ:Ավելին10:0327.04.22 -
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողով ստեղծելու հայտարարությանը ինչ գործողություններ են հետևել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո կողմերը հայտարարություն էին տարածել, ինչի մի դրույթն էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային էր վերաբերում: «Մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ»,- ասված էր հայտարարության մեջ։ Դրանից հետո միայն նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղոդագրության մեջ նշվում է. «Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց տեղեկանալ, թե քաղաքական իշխանությունը վերոհիշյալ աշխատանքային խումբը ձևավորելու համար ինչ քայլեր է իրականացնում: Արտաքին գործերի նախարարությունը թեև ականջալուր եղավ, բայց այդպես էլ շտել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեր զանգերն անպատասխան թողեց: Հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ աշխատանքային խումբ ձևավորելու մասին իրեն որևէ բան հայտնի չէ: Իշխանավորների՝ մեր հարցն օդում կամ հեռախոսազանգերն անպատասխան թողնելը, իհարկե, բնավ չի նշանակում, թե վերոնշյալ խումբը դեռևս չի ձևավորվել: Չի բացառվում, որ դրա կազմը կարող է հայտնի լինել, ինչի մասին հասարակությունը, ինչպես շատ դեպքերում, պոստֆակտում կարող է իմանալ»։Ավելին09:5727.04.22