Լրահոս

2022-04-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես որպես Արցախյան պատերազմի վիրավոր, կոչ եմ անում միավորվելու և պաշտպանելու Արցախը և Հայաստանը. Մանուել Մանուկյան
    Հարգելի Արցախյան Պատերազմի վիրավորներ, դիմում եմ բոլորիդ, առանց բացառության. Արցախյան պատերազմում զոհված տղերքից հետո ամենամեծ կորուստը մենք ենք կրել, մենք մեր ողջ կյանքը մնալու ենք հաշմանդամ և այս անդառնալի կորուստը միշտ ուղեկցելու է մեզ։ Այդ հողերի համար մենք ենք կռվել և մենք պիտի առաջինը թույլ չտանք, որ այն հանձնեն ու մեր ազգին վախեցնեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ակտիվիստ Մանուել Մանուկյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես որպես Արցախյան պատերազմի վիրավոր, կոչ եմ անում միավորվելու և պաշտպանելու Արցախը և Հայաստանը։ Այսօրվա դասալիք իշխանությունը ցանկանում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այսինքն մեր ընկերների ու մեր արյունը ուզում է նվիրել թուրքին։ Մենք իրավունք ունենք մեր խոսքը ասելու, մենք պիտի համախմբվենք և թեկուզ ջարդված ձեռքերով կամ ոտքերով շարունակենք պայքարել Հանուն Արցախի և Հայաստանի։ Մենք իրավունք չունենք չպայքարելու։ Բոլորիդ կոչ եմ անում այս պատմական և օրհասական օրերին համախմբվելու և մեր վիրավորների պայքարող թիմը ստեղծելու։ Այո, պիտի վիրավորներով գնանք և նայենք ոստիկանների աչքերին, պիտի նայենք մեր արյամբ պաշտպանած երիտասարդ աղջիկներին փողոցներում քարշ տվող ոստիկանների աչքերին և հարցեր տանք։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարելու թող զանգահարեն՝ 093306289 Հեռախոսահամարով։ Հարգանքներով Մանուել Մանուկյան»:
    14:25
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմապակին
    Ոստիկանները կոտրել են Ազատության պողոտան փակած քաղաքացիներից մեկի մեքենայի դիմապակին։ Լրագրողների հետո զրույցում մեքենայի վարորդը նշել է, որ թվով 7-8 ոստիկան միաժամանակ հարվածել են մեքենային՝ ստիպելով հանել այն երթևեկելի հատվածից։ «Մոտ 7-8 ոստիական միաժամանակ հարվածել են մեքենայիս, ոստիկաններից մեկը հարվածեց ու ջարդեց դիմապակին, ասաց` հանի մեքենադ ու չսպասեց, միանգամից հարվածեց։ Ամբողջ կադրերը կաn, ու իրենք էլ ընդունել են, որ իրենց մեղքով է ջարդվել։ Դեմքվով մոտավոր հիշում եմ՝ ովքեր էին, ու կարծում եմ`ընթացք կտամ այս դեպքին»,- ասաց մեքենայի վարորդը։ Նշենք, որ ՀՀԿ անդամները և մի խումբ ընդդիմադիր քաղաքացիներ փակել են Ազատության պողոտան։ Այնտեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր և փորձում են քաղաքացիներին հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից ու բացել այն։
    14:16
    27.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տիգրանաշենից քաղաքացիների երթը վերսկսվել է
    Մոտ կես ժամ առաջ վերսկսվել է Տիգրանաշենից երեկ մեկնարկած քայլերթը: Ընդդիմադիր երիտասարդները Արմաշ գյուղից քայլելու են ևս 15 կիլոմետր՝ մինչև Խոր վիրապ: Մինչ այդ նրանք մեր թղթակցին պատմել են, որ գիշերը իրենց մի խումբ մարդիկ են միացել:
    14:06
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լարված իրավիճակ. «Հանրապետական» կուսակցության երիտասարդները փակել են Հերացու փողոցը
    Մայրաքաղաքի տարբեր փողոցներում քաղաքացիները շարունակում են ապակենտրոն պայքար իրականացնել իշխանությունների դեմ։ Քիչ առաջ «Հանրապետական» կուսակցության երիտասարդները փակել էին Հերացու փողոցը։ Լարված իրավիճակ էր ստեղծվել ոստիկանների և ակցիայի մասնակից քաղաքացիների մեջև։
    13:54
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ. ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն
    Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրումը՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ Դեբեդ գետից դուրս էր բերել 2 ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: «Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրել ու շնորհակալություն հայտնել Ժիրայր Պողոսյանին: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, ովքեր ավարտում են Ակադեմիան և հնարավոր է ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- նշել է նախարարը...
    13:48
    27.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հղի կնոջ հետ տեղի ունեցած ողբերգության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն». Սաղաթելյան
    28-ամյա հղի կնոջ հետ տեղի ունեցած ողբերգությանը երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
    13:43
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ». Թագուհի Թովմասյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է. «Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնել։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել: Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»․․. Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևողական եմ լինելու»։
    13:34
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Առանց Նիկոլ Հայաստան». լարված իրավիճակ՝ Ազատության պողոտայում․ ակտիվիստները փակել էին ճանապարհը
    ՀՀԿ-ական երիտասարդները և մի խումբ քաղաքացիներ փակել էին Ազատության պողոտան, նրանք նստել էին գետնին և փորձում են թույլ չտալ ոստիկաններին՝ բացել ճանապարհը։ Ոստիկանները ուժ կիրառելով փորձում էին նրանց հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից։ Ակցիայի մասնակիցները հանդես էին գալիս «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերով՝ հորդորելով քաղաքացիներին միանալ իրենց։ Ավելի ուշ նրանք բացեցին ճանապարհը և շարունակեցին իրազեկման երթը:
    13:29
    27.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Մոմեր ու խաղալիքներ՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում. 28-ամյա հղի կնոջը փրկել չի հաջողվել
    Երևանի Լեո-Պարոնյան խաչմերուկում գիշերը բազմաթիվ քաղաքացիներ մոմեր են վառել, խաղալիքներ տարել դեպքի վայր:
    13:23
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բրյուսո՛վ, զարթնի՛ր. Իրազեկման ակցիան ԲՈւՀ-երի մոտ շարունակվում է
    «Երիտասարդի ձայնը» նախաձեռնությունը իրազեկման ակցիաներ է իրականացնում Երևանի բուհերում։ Նրանք Թատերական ինստիտուի մոտից շարժվեցին դեպի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան:
    13:18
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը մեռավ կոկորդ ճղելով նշել, թե իրենց հաշվարկով 5 մլրդ դոլարի կարգի հայկական սպառազինություն է խոցվել․ Տիգրան Աբրահամյան
    Իշխանության տարբեր դեմքեր, քարոզչամեքենայի ներկայացուցիչներ դեռ երես ունեն հայտարարելու, թե իրենց օրոք անհամեմատ մեծ ծավալի զենք է ձեռք բերվել, քան դրանից 1 կամ 2 տասնամյակ առաջ: Հատկանշական է, որ սրանք հղում են անում գործարքների, որոնց մատակարարումները չնայած նրանց պաշտոնավարման օրոք է եղել, սակայն պայմանագրերը կնքվել է մինչև 2018 թվականը: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՌԴ-ի հետ 100 մլն դոլար կազմող վարկին, որը կնքվել էր 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո: Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանց ձեռք բերած ու փառաբանված ՍՈՒ-30 ինքնաթիռներն առանց զինամթերքի էին և 44-օրյա պատերազմի օրերին որևէ խնդիր չեն լուծել: 4 ինքնաթիռի համար, տարբեր հաշվարկներով 140-160 մլն դոլար գումար է հատկացվել: Թե ինչ ծավալի ԱՆՎՃԱՐ սպառազինություն է ստացել Հայաստանը Փաշինյանից առաջ՝ հսկայական ծավալով և թե ինչու բանակն անհրաժեշտ սպառազինություն չի ստացել Փաշինյանի օրոք, մեկ այլ քննարկման առարկա է: Նույնիսկ Ալիևը մեռավ կոկորդ ճղելով, թե իրենց հաշվարկով 5 մլրդ դոլարի կարգի հայկական սպառազինություն է խոցվել կամ անցել ադրբեջանական վերահսկողության տակ: Ի վերջո, այն իշխանությունը, որը 44-օրյա պատերազմից հետո միայն բանակի կրճատումների և շտաբային համազգեստի փոփոխությունների մասին է խոսում ու գրում և ոչինչ բանակի մարտունակության բարձրացման, սպայակազմի, պայմանագրայինների սոցիալ-կենցաղային մակարդակի աճի ու բանակում բարոյահոգեբանական անհրաժեշտ աստիճանի մասին, ուղղակի բարոյական իրավունք չունի իր «ձեռքբերումների» մասին խոսելու: Դուք ոչ միայն պատասխանատու եք ավերիչ պատերազմի ու հազարավոր զոհերի և վիրավորների համար, որն ինչպես Փաշինյանը խոստովանեց՝ կարող էր կանխել, բայց չի արել, այլ դուք պատասխանատու եք զինված ուժերը նպատակային կազմալուծելու, ՀՀ և Արցախի պաշտպանողականությունը իջեցնելու ու այդ հիմքով զիջումների հող նախապատրատելու համար:
    13:09
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է․ Արամ Գևորգյան
    Նկարում երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է՝ Սոնա Մնացականյանը։ Նա Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր.
    13:04
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սկսում եմ ըստ ականատեսների՝ վայրագություններ կատարող ոստիկանների հանրային պարսավանքի գործընթացը. իրավապաշտպան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սկսում եմ ըստ ականատեսների՝ վայրագություններ կատարող ոստիկանների հանրային պարսավանքի գործընթացը։ Ահա առաջին պերսոնաժը։ Ոմն կարմիրբերետավոր։ Երկու դրվագում նկատվել է ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելիս և հայհոյելիս։ Առնվազն մի դրվագում եղել է առանց ժետոնի։ Ստանալուն պես՝ կհրապատակեմ լրացուցիչ տեղեկություններ։ Ընդունվում են կոլեկտիվ հայտեր։
    12:54
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր դատախազն արդեն որոշումը կայացրել է. գնում ենք ժամը 15:00-ին այդ որոշման հետևից. Գեղամ Նազարյան
    Հերոսների ծնողներ, գլխավոր դատախազը արդեն որոշումը կայացրել է. Գնում ենք ժամը 15-ին այդ որոշման հետեւից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Արգամ Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը: «Սիրելի ընկերներ, ինչպես երեկ, այսօր եւս եղեք հերոսածին ծնողների կողքին։ Ժամը 15 ին Գլխավոր դատախազության մոտ։
    12:46
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր քայլերթին են միացել նաև ասորական համայնքի ներկայացուցիչները. Աննա Գրիգորյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն իր գլխավորած խմբով այս քայլերթ է իրականացնում Արմաշից։ Իր ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ իրենց են միացել ասորական համայնքի ներկայացուցիչները։
    12:35
    27.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «STOP Նիկոլ»․ ՀՀԿ-ական երիտասարդների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց
    ​ ՀՀԿ-ական ակտիվիստները պաստառներով ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց։ Պաստառների վրա եղել են «STOP Նիկոլ», «STOP դավաճանությանը», «STOP ստորացմանը», «STOP թրքացմանը» գրությունները։  ​
    12:11
    27.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 27.04.22
    12:07
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի թիվ 166 դպրոցի բակում 16 և 17 տարեկան աղջիկները դանակով սպառնացել են սպանել 71-ամյա կնոջը. Ոստիկանություն
    Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:
    12:07
    27.04.22
    Ավելին