Լրահոս
2022-04-26
-
ՀասարակականԳյումրիում դանակահարել են 49-ամյա կնոջը և 38-ամյա տղամարդունԱյսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30–ի սահմաններում Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել 2 քաղաքացի՝ մեկը՝ կին, մեկը՝ տղամարդ, ովքեր այնուհետև տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:Ավելին20:2926.04.22 -
ՔաղաքականՀորը բռնեք, որդին է փողոց դուրս գալու, քրոջը բռնեք՝ եղբայրն է պայքարի դուրս գալու, այս շարժումը կասեցնել հնարավոր չէ․ Իշխան ՍաղաթելյանՉեք կարող այսքան մարդու ձերբակալել։ Մենք պայքարից դուրս գալուց առաջ ասել ենք՝ պատրաստ ենք ամեն ինչի և գնալու ենք մինչև վերջ, ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ դիմադրության շաժման ընթացքում ոստիկանության կողմից բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելու դեպքերի կապակցությամբ։ Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ քաշքշուկով, ձերբակալություններով, ուժային մեթոդները պայքարը կասեցնել չի հաջողվելու։ «Գնալու ենք մինչև վերջ։ Հորը բռնեք, տղան է փողոց դուրս գալու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու, հարևանին բռնեք՝ մյուս հարևանն է լինելու։ Հետևաբար, այս շարժումը կասեցնել հնարավոր չէ»,- ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը հնչեցրեց նաև կարգախոսը, որով առաջնորդվում են պայքարի դուրս եկածները՝ համախմբում, դիմադրում, հեռացում։Ավելին20:2326.04.22 -
ՀասարակականԵս միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովրդին, այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել. 44-օրյա պատերազմի մասնակից44-օրյա պատերազմի մասնակից Արտավազդ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով իր մարտական ընկերներին:Ավելին20:0826.04.22 -
ՔաղաքականԱռաջիկա օրերին ավելի շատ բողոքի ակցիաներ կլինեն, փողոցում կլինի այն կրիտիկական զանգվածը, որին իշխանությունն այլևս չի կարողանա դիմակայել․ Արթուր ՎանեցյանԱզատության հրապարակից մեկնարկել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանի ազդարարած երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ անցնում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ բարձրացնելով բողոքի իրենց ձայնը։ Երթի ընթացքում լրագրողներն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ շատ են պնդումները, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնի իշխանությունը պահելու համար։Ավելին19:5826.04.22 -
ՀասարակականՎրաերթ Երևանում. դեպքի վայրում ականատեսները կառավարական շարասյուն են տեսելTaron Kokhlikyan Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։Ավելին19:4826.04.22 -
ՔաղաքականՊայքարը հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշելու․ Վահե ՀակոբյանԱյսօր մեր օրակարգում մանդատ դնելու հարցը չկա՝ մի պատճառով, քանի որ կարող է այնպես ստացվել, որ մեր մանդատները խաղան վճռական դեր, դիմադրության շարժման երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորական մանդատները վայր դնելու հնարավորության մասին լրագրողների հարցին։ Մանդատները, պատգամավորի խոսքով, կարող են շարժման վերջնակետը դնելուն ծառայեցվել։ «Այդ պատճառով մենք այսօր դա (մանդատներից հրաժարվելը-խմբ․) չենք դիտարկում»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։ Վահե Հակոբյանը նաև շեշտեց՝ մեկնարկած պայքարը հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշելու, այն վճռականորեն առաջ են տանում, բողոքի հետագա բոլոր գործողությունները լավ մշակված են։Ավելին19:4126.04.22 -
ՀասարակականԱդրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդին հայրենազրկելու և Արցախում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր քաղաքականությունը․ Արցախի ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 26-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և դպրոցի ունկնդիրների հետ։ Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները, որոնց ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներն ու իրագործված ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Բոլոր փաստերն ամփոփվել են երկու տասնյակ զեկույցներում, որոնք ներկայացվել են միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։ Պաշտպանն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից իրագործված և այսօր էլ շարունակվող հանցավոր գործողությունները պատշաճ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային հանրությանը, այնուամենայնիվ դրանք մինչև այսօր հստակ գնահատականի չեն արժանացել տարբեր կառույցների և առանձին պետությունների կողմից։ Ավելին, շարունակվող անտարբերության պայմաններում Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդին հայրենազրկելու և Արցախում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր քաղաքականությունը։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը պատասխանել է ներկաների հարցերին։Ավելին18:1326.04.22 -
ՔաղաքականՈստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն․ Արամ ՎարդևանյանՀարգելի գործընկերներ, այսօր պարզապես խաղաղ չափազանց կարճ ցույց անելու համար 14-25-ից բերման են ենթարկվել ՀՅԴ երիտասարդ խիզախ անդամներ: Ասեմ ավելին այս պահին ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն: Ցույցը` խուլիգանություն 😆: Իհարկե ԱՄՆ ու ԵՄ դեսպանները չեն խոսելու այս դեպքի մասին: Միաժամանակ ոստիկանությունը վստահ եմ տեղյակ է, որ ինչ էլ, որ լինի կամ հորինվի մեկ ժամից քիչ ուշ ԽԻԶԱԽ-ները լինելու են ազատության մեջ:Ավելին18:0026.04.22 -
ՔաղաքականՄեզ միացան Նոյեմբերյանից, հարակից գյուղերից, սա հայ մարդու արժանապատվության պայքար է. Ասպրամ ԿրպեյանՄեզ միացան Նոյեմբերյանից, հարակից գյուղերից, սա հայ մարդու արժանապատվության պայքար է. Ասպրամ ԿրպեյանԱվելին17:5526.04.22 -
ՀասարակականԴատախազությունը Նիկոլ Փաշինյանին պետք է ճանաչի որպես պետական դավաճան․ Կարին ՏոնոյանՇառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ դիմելով ծնողներին, ասաց, որ յուրաքանչյուրն իր մեջ վտանգ է զգում, որ հանկարծ իրենց չօգտագործեն ինչ-ինչ քաղաքական նպատակներով։ «Հայաստանում քաղաքականությունը հերոսությունից հեռու է կիլոմետրերով, զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց՝ դավաճանություն է տեղի ունենում, տոտալ, մեզ գալիս, համոզում են, որ մի կռվեք, հողերը հանձնված են։ Ես չգիտեմ՝ որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց ժամանակները կանցնեն և մենք կհասկանանք։ Մենք գիտենք միայն մի բան՝ տեղի է ունցել, սոսկալի, կարծում եմ՝ աշխարհում չտեսնված դավաճանություն, ավելի շատ կասեմ՝ ինքնադավաճանություն, որի արդյունքում տուժել ենք մենք։ Բայց այսօր մեզանից որևէ մեկն անգամ տուժող կողմ հայտարարված չէ, պատերազմից տուժողի կարգավիճակ կա, մեզ տրված չէ։ Ես այսօր եկել եմ հիմնականում ձեզ խնդրելու, որ ահա իմ ձեռքին միջնորդություն է, դրա համար եմ գալիս դատախազություն՝ պահանջելու, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան, որովհետև իրականում բոլոր տվյալներում, այնքան ակնհայտ տվյալներում, որ դրանք անգամ ապացուցելու կարիք չկա՝ տեղի է ունեցել պետական դավաճանություն»,-ասաց նա։ Կարին Տոնոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի և նա պետք է մեղավոր ճանաչի, իսկ զոհված զինծառայողների ծնողները ճանաչվեն տուժող կողմ։ «Ես կարծում եմ, որ մենք տենչում ենք այն օրը, երբ կդատվեն բոլոր մեղավորները։ Ես շատ հաճախ եմ Մենուային նամակ գրում՝ հուսով, որ կարդում է ինքը, որովհետև կարծում եմ՝ հոգիները միշտ հաղորդկացվում են մեզ հետ, գրել եմ իրեն, որ երդվում եմ՝ մինչև կյանքիս վերջին օրը կռիվ եմ տալու, որ եթե մրջյունն անգամ մասնակցել է այդ պատերազմը մասնակցելուն՝ մրջյունն անգամ պիտի պատժվի»,-ասացԱվելին17:4826.04.22 -
ՀասարակականՄեր տղերքի, ընկերների արածը պետք է սրբորեն պահենք․ Տիգրան Աբրահամյան1-ին, 2-րդ, 3-րդ պատերազմներում զոհված, անհետ կորած մեր հայրենակիցները հայրենիքի լավագույն հատվածն են և նրանց թափված արյունը բոլորի համար բարձրագույն արժեք է։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից, նեղ քաղաքական, խմբային շահերից պետք է նրանց բոլոր նախաձեռնությունները մշտապես սատարել։ Ոչ թե նրա համար, որ նրանք մեր օգնության կարիքն ունեն, այլ որ պետությունը ոտքի վրա մնալու և առաջ գնալու անհրաժեշտություն ունի, իսկ առանց այս մարդկանց արդար պահանջների իրացման որպես երկիր առաջ շարժվելու հնարավորություն այլևս չենք ունենալու։ Մեր տղերքի, ընկերների արածը պետք է սրբորեն պահենք՝ հանուն մեր սերնդի, հանուն Հայաստանի և Արցախի, հանուն մեր մեր բոլորի վաղվա օրվա։Ավելին17:3426.04.22 -
ՔաղաքականՎանեցյանի աջակիցները մոտոցիկլետներով իրազեկման երթ են արելԱրթուր Վանեցյանի աջակից երիտասարդները մոտոցիկլետներով իրազեկման երթ են արել Երևանի տարբեր փողոցներում: Նրանք կոչ են արել հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։Ավելին17:2826.04.22 -
ՔաղաքականՀՀԿ երիտասարդները կաթվածահար են արել Հաղթանակի կամուրջըԱյսօր կաթվածահար է եղել նաև Հաղթանակի կամուրջը: ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են փակել ճանապարհը, որը բացվել է ոստիկանների միջամտությամբԱվելին17:2726.04.22 -
ՔաղաքականՈստիկանական ուժերի կուտակում՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի շենքի մոտ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ Կոմիտասում անվադողերով ակցիայից հետո ոստիկանները շրջափակել են ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեն:Ավելին17:2526.04.22 -
ՀասարակականԿոմիտասի պողոտան փակած դաշնակցական երիտասարդներ են բերման ենթարկվելԴաշնակցական երիտասարդներն այսօր կաթվածահար են արել Կոմիտասի պողոտայի երթևեկությունը՝ անվադողերով փակելով ճանապարհը:Ավելին17:2426.04.22 -
ՀասարակականԶոհված զինծառայողների ծնողների երթը՝ դեպի դատախազությունԱզնավուրի հրապարակում այս պահին հավաք են իրականացնում պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք իրենց զոհված տղաների նկարներով են գնացել հավաքի: Ավելի ուշ, երթով շարժվելու են դեպի դատախազություն:Ավելին17:2226.04.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ երիտասարդական կենտրոնի մոտ առկա իրավիճակըԱվելին17:2126.04.22