Լրահոս
2022-04-27
-
ՔաղաքականՓոխնախարարը «որևէ» բառի ուղղագրությունը չգիտիԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «որևէ» բառի ուղղագրությունը չգիտի։ Նախարարությունից Oragir.news-ին են ուղարկել մի փաստաթուղթ, որտեղ Անդրեասյանը գրել է «որևե»: Այդ փաստաթղթում նա նաև օգտագործել է «դրամահավաքություն» բառը «դրամահավաքի» փոխարեն: Նախարարությունում տարակուսած են, որ փոխնախարարը նման տարրական սխալներ է անում:Ավելին09:5027.04.22 -
ՀասարակականՀղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը հայտնի է «ծեծեմ Արամ» մականունով․ «Aravot.am»«Aravot.am»-ի տեղեկություններով՝ այսօր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29 ամյա հղի կնոջ մորական կողմի հարազատները 22.30-ին դեռ չգիտեին աղջկա մահվան լուրի մասին: Մահացածը հունիսին իր առաջնեկն էր ունենալու: Նա Արարատի մարզից Երեւան հարս էր եկել: Մեր տեղեկություններով՝ վրաերթի ենթարկած վարորդը՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը իր բնակավայրում հայտնի է «ծեծեմ Արամ» մականունով: Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ այսօր վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, պտղին նույնպես չի հաջողվել փրկել: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: «Իրեն բերել էին արդեն մահացած, իրեն բերել էին սրտի կանգով, շնչառության կանգով: Մենք ուղղակի անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ: Դրա հետ մեկտեղ ստուգել ենք պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Պտղի բաբախը բացակայում էր, դա նշանակում է՝ պտուղն էլ էր մահացած: Եվ մեկուկես ժամ անց դադարեցրել ենք գործողությունները ապարդյուն լինելու պատճառով», – պարզաբանեց բժիշկը:Ավելին09:3927.04.22
2022-04-26
-
ՀասարակականԴեբեդն ընկած երեխան ծանր վիճակում է. մայրը խոստովանել է, որ ինքն է դստերը նետել գետըԴեբետ գետում հայտնաբերված երկու տարեկան աղջնակն այսօր ուշքի է եկել: Նրան երեկ Ալավերդիից տեղափոխել էին Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր:Ավելին23:1126.04.22 -
ՄիջազգայինԵվրամիությունը էմբարգո չի սահմանում ռուսական գազի ու նավթի նկատմամբ. կոնսենսուս չկաՌուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցներ սահմանած Եվրամիությունը չի կարողանում ընդհանուր որոշում կայացնել ռուսական գազից հրաժարվելու վերաբերյալ:Ավելին22:5826.04.22 -
ՀայաստանՈստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը. ականատեսները տեսել են Փաշինյանի ավտոշարասյունըԼրատվամիջոցներն արդեն գրում են, որ վրաերթից մահացած հղի կինը 29 տարեկան էր: Նաիրի հիվանդանոցում նա մահացել է շնչառության և սրտի կանգից, 1.5 ժամ տևած ռեանիմացիոն գործողությունները չեն օգնել, մահացել է նաև պտուղը:Ավելին22:5826.04.22 -
Հասարակական«Մի մարդու կյանքը ոչինչ է ազգի բարօրության համեմատ». Սենոր ՀասրաթյանԿարծեմ ռուս գրող Յուլիան Սեմյոնովի «Հրամայված է ողջ մնալ» գրքում է նկարագրված հետևյալ տեսարանը. «Մուսոլինին Հռոմի մերձակա փոքրիկ քաղաքներից մեկում ավտոմեքենա վարելիս վրաերթի է ենթարկում մի փոքրիկ տղայի, բայց չի կանգնում: Ավելին՝ դիկտատորը, նկատելով կողքին աշխատանքի բերումով նստած ամերիկացի երիտասարդ լրագրողի սարսափահար դեմքը, արբեցած աշխույժով ասում է. «Երբեք հետ մի նայեք և մոռացեք այն, ինչ տեսաք... Մի մարդու կյանքը ոչինչ է ազգի բարօրության համեմատ...», գրում է Պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։ «Այս պատմությունը, թերևս, չհիշեի, եթե այսօր Երևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, ըստ շրջանառված տեղեկությունների, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ավտոշարասյունը վրաերթի չենթարկեր հղի կնոջը, իսկ ապա՝ առանց կանգառի, շարունակեր ճանապարհը... ...Համընկնումները պատահական են, բայց՝ մտածելու տեղիք տվող...»։Ավելին22:5226.04.22 -
Միջազգային«Թալեաթ փաշան» կարող է ողջունել հայերին՝ Կարսում. ամոթալի օրինագիծ՝ մեջլիսումՀայկական կողմից բացվող խաղաղության դարաշրջանին թուրքական կողմն արձագանքել է աղմկահարույց մի առաջարկով: Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցությունը մեջլիս է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի անունով կոչել:Ավելին22:3826.04.22 -
ՄիջազգայինՉավուշօղլու ահաբեկչական ժեստը ԵԽԽՎ-ն պետք է դատապարտի. հայկական պահանջ՝ ՍտրասբուրգումՈւրուգվահայերի նկատմամբ թուրք ԱԳ նախարարի արարքը քննադատող հայաստանցի պատգամավորներին ԵԽԽՎ-ում արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ իր երկրում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաններն են «Գորշ գայլերի» հայտնի ժեստ անում:Ավելին22:2126.04.22 -
Հասարակական«Ժողովուրդը չի սխալվել. խաբվել է». փորձագետներն ուզում են հասկանալ՝ «ի՞նչ է կատարվում Հայաստանում»«Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացիայի հետևանք է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»,- հայտարարել փորձագետները:Ավելին22:0726.04.22 -
ՔաղաքականԱրցախի 100 մետրանոց դրոշը՝ բուհերի բակերում. «Երիտասարդի ձայնը» Կառավարության մոտ է հասել«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության իրազեկման ակցիան հասել է գործադիրի մոտ: Առավոտից շրջել են Երևանի համալսարաններում, Արցախի 100 մետրանոց դրոշը բացել:Ավելին21:5526.04.22 -
Հասարակական«Տղերքը երկնքից պահանջում են՝ պատժել դավաճանին». զոհվածների ծնողները տուժողի կարգավիճակ են ուզում44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների պահանջին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանը կհրապարակվի վաղը դատախազության կայքում: Նիկոլ Փաշինյանին պետական դավաճան են համարում պատերազմում որդի, եղբայր կորցրածները և այսօր նրանք հանցագործության մասին հաղորդումներ են տարել դատախազություն:Ավելին21:4726.04.22 -
Քաղաքական«Դիմադրության շարժման» գունավոր ծուխը՝ Երևանում. 25 քաղաքացի բերման է ենթարկվելԵրևանում ավելի քան 2 տասնյակ մարդ է այսօր բերման ենթարկվել դիմադրության շարժման ակցիաներին մասնակցելու համար: Բողոքի գործողությունների կազմակերպիչները ֆիքսել են, թե ինչպես են բռնության ենթարկում քաղաքացիներին՝ նաև ոստիկանական մեքենաներ նստեցնելու հետո:Ավելին21:4026.04.22 -
ՀասարակականԵրիտասարդ մայր և չծնված երեխա, մահերն էլի կապված են Նիկոլ Փաշինյան անվան հետ. Սևակ ՀակոբյանՄահեր․ երիտասարդ մայր և չծնված երեխա, մահերը էլի կապված են Նիկոլ Փաշինյան անվան հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan Today-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը: «Ահավոր դեպք է տեղի ունեցել։ Էլի մահ։ Մահեր․ երիտասարդ մայր և չծնված երեխա։ Մահերը էլի կապված են Նիկոլ Փաշինյան անվան հետ։ Նախ պատկերացնենք ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Վարչապետ Փաշինյանի կորտեժը մեծ արագության տակ բարձրանում է Պարոնյան փողոցով։ Եթե արագությունը այդքան մեծ է, ուրեմն «Ուղևոր N1»-ը մեքենայի մեջ է։ Եթե կորտեժը առնվազն 7 մեքենայից է բաղկացած, ուրեմն հաստատ մեջն է։ Եթե, անգամ ուղեկցող ՃՈ ամենագնացն է մահացու հարվածել կնոջը, դա, միևնույն է, համարվում է Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենա։ Այդ մեքենան, պատկերացնենք, դիմացից, կամ թեկուզ կողքից երթևեկելիս հարվածում է կնոջը․ ականատեսների ասելով՝ հարվածի ձայնը շատ ուժեղ է լինում։ Այդ հարվածից հետո, մեքենան (մեքենաները) 20 մետր դեպքից վերև կանգ են առնում, մի պահ․․․ Ու շարունակում են երթևեկել Փաշինյանի մեքենայի հետևից, որը նույնպես չէր կանգնել։ Եթե կանգնեին, վերցնեին խեղճ կնոջը, դնեին մեքենան ու արագ հասցնեին կողքի հետ գտնվող հիվանդանոց, միգուցե հնարավոր կլիներ փրկել կյանքերը։ Բայց ոչ, մեքենան կանգ է առել, ենթադրում եմ՝ մտածել կամ հարցրել են՝ ի՞նչ անել, ու որոշել են ՉԿԱՆԳՆԵԼ, շարունակել․․․ Երևի մեկ այլ մարդու անվտանգությունը, կյանքը այդ պահին ավելի կարևոր էր։ Հղի կինը այդպես էլ ընկած մնում է, օգնության են հասնում անցորդները, մոտակայքում ապրող ու աշխատող քաղաքացիները։ Մինչ կանչ են տալիս Շտապ օգնություն, մինչ հասնում ու տեղափոխում է հիվանդանոց, կնոջ ու չծնված երեխայի կյանքերը չի հաջողվում փրկել։ Մահանում են։ «Ուղևոր N1»-ը անվտանգ հասնում է տեղ։ Հ․Գ․ Կարծես ճակատագրական է նաև դեպքի վայրը՝ Լեո-Պարոնյան խաչմերուկ։ Լեո-Պարոնյան խաչմերուկում 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունների արդյունքում չբացահայտված կրակոցից զոհվում են 2 հոգի՝ մեկ ցուցարար և մեկ զինծառայող։ Այդ դեպքից ժամեր առաջ Փաշինյանի հոգին փառավորվում էր ցուցարարների անկարգություններից»,- գրել է նա։Ավելին21:3626.04.22 -
Հասարակական«Դիմադրության» շարժման երթ Սասունցի Դավթի արձանի մոտից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության» շարժման երթ Սասունցի Դավթի արձանի մոտից. Ֆոտոռեպորտաժ մաս 1Ավելին21:1426.04.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով ներկել է Տիգրան Մեծ պողոտայի կարմիր գծերըՔայլերթի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով ներկեց Տիգրան Մեծ պողոտայի ճանապարհի ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծերը: «4 տարի առաջ Փաշինյանը ձեզ խաբել է ու իշխանության եկել: Հիշում եք առաջին խոստումները. տեսախցիկները հանելու եմ, կարմիր գծերը վերացնելու եմ: Ինքը խաբել է ձեզ, չի վերացրել և չի անելու: Եկեք պայմանավորվենք ու մենք իր խոստումները կատարենք»,- ասաց պատգամավորը և սպիտակ ներքով ներկեց պողոտայի կարմիր գծերը:Ավելին21:1026.04.22 -
ՀասարակականՓաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է սրտի կանգԵրևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարի ենթարկված 29-ամյա կնոջ մոտ ընդունման պահին գրանցվել է շնչառության և սրտի կանգ, նա եղել է հղի: Այս մասին հայտնել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին:Ավելին21:0226.04.22 -
ՀայաստանՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Հանրային ՀԸ եթերումՀանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի ժամանակ եթերում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին ներկայացրել են որպես ադրբեջանական պատվիրակության ղեկավար։Ավելին20:5426.04.22 -
ՀասարակականՄԻՊ աշխատակիցներն այցելել են 24 բերման ենթարկվածներինՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացնում է տեղի ունեցող բողոքի ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու վերաբերյալ ՄԻՊ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը ապրիլի 25-ին և 26-ին իրականացրել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Մասնավորապես՝ ապրիլի 25-ին այց է իրականցվել Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնական բաժիններ, իսկ ապրիլի 26-ին` Ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնական և Քանաքեռ-Զեյթունի բաժիններ: Ոստիկանության բաժիններ իրականացրած այցերի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել թվով 24 բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, նրանց իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև Ոստիկանության իրավասու ներկայացուցիչների հետ: Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք պնդել են, որ մինչ իրենց բերման ենթարկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ: Բացի դրանից, արձանագրվել է, որ ապրիլի 25-ին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններն իրականացրել են նաև քաղաքացիական հագուստով Ոստիկանության ծառայողներ: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի խախտումներ: Նաև արձանագրվել է, որ Ոստիկանության բաժնում գտնվողներն ազատ են արձակվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված ժամկետում: Վերը նշված այցերի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն: Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է իրականացվել մշտադիտարկում անցկացվող հավաքների և բողոքի այլ ակցիաների վերաբերյալ»:Ավելին20:4526.04.22 -
ՀասարակականՀանրայինն առաջինը պետք է անդրադառնար Ջահերով երթին․ դրան մասնակցած հազարավոր մարդիկ հարկ են վճարում․ Աստղիկ ԱվետիսյանՀանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկումներում Ջահերով երթին այդպես էլ անդրադարձ չեղավ։ «Երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածությամբ», գրում է հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը։ «Պատասխանը ծիծաղելի է և պախարակելի։ Ջահերով երթին մասնակցում էին հազարավոր մարդիկ, ովքեր հարկեր են վճարում, և Հանրայինն առաջինը պետք է անդրադառնար Ջահերով երթ-ին։ Հանրայինը Նիկոլ Փաշինյանի անձնական գրպանային լրատվամիջոցն է դարձել։ Բավական է, ուշքի եկե՛ք»։Ավելին20:4126.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Հղի կնոջը վրաերթի են ենթարկել. դեպքի վայրում տեսել են Փաշինյանի ավտոշարասյունըԱվելին20:3026.04.22