Լրահոս

2022-04-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Չավուշօղլուի ժեստը սթափեցնող կոչ էր հայ ժողովրդին․ Գեղամ Նազարյան
    Իջևանից Երևան շարժվող  քայլերթի մասնակից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝  Չավուշօղլուի` Ուրուգվայի հայ համայնքին ուղղված նացիստական ժեստը սթափեցնող կոչ էր հայ ժողովրդին․
    12:46
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլենք պատերազմի խոզեր են, նրանք չեն կարող խաղաղության աղավնի խաղալ. Անդրանիկ Թևանյան
    «Նիկոլ Փաշինյանը 2018–ից սկսած խաղաղասիրական քարոզ էր տանում։ Նրա կինը նույնիսկ առաջարկում էր փամփուշտները ձուլել և զարդեր պատրաստել։ Փաշինյանը հայ ժողովրդին հավաստիացնում էր, որ Ալիևը կառուցողական է և ուզում է հարցի լուծում։ Նա առաջ քաշեց «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին» գերխաղաղասիրական բանաձևը։ Փաշինյանը տորպեդահարեց Մադրիդյան սկզբունքները և առաջարկեց իրենը՝ Մյունխենյան սկզբունքները, որոնց շրջանակներում Ալիևին կոչ էր անում մինի և մեգա հեղափոխություններ անել։ Այս ամենն ավարտվեց պատերազմով ու պարտությամբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում՝ գերխաղաղասիրական կոչեր է հնչեցնում ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամություն հայտնում՝ հանուն խաղաղության։ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս, բայց մենք այլ բան ենք տեսնում։ Փաշինյանը խաղաղության աղավնու դերի մեջ է մտել, բայց կրկին բերելու է պատերազմ ու ավերածություններ։ Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն ու անհրաժեշտ նվազագույն պայմանն իշխանափոխությունն է։ Նիկոլենք պատերազմի խոզեր են։ Իրենք հանուն իշխանական աթոռի պատրաստ կլինեն անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությանը դիմել, մեր թշնամիների միջոցով սահմանային լարվածություն առաջացնել, որպեսզի վախեցնեն մեր ժողովրդին, թե բա տեսեք կռիվ կլինի։ Բայց դա արդեն անցած էտապ է։ Պատերազմի խոզերը չեն կարող խաղաղության աղավնի խաղալ ու հերթական անգամ խաբել մարդկանց։ Իշխանափոխություն = Խաղաղություն»:
    12:42
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանց իշխանափոխության հիմնական նպատակին հասնել պարզապես հնարավոր չէ․ Վանեցյան
    Եթե քաղաքացին հասկացավ, որ ինքն է որոշողը, ինքն է որոշում կայացնողը, ես վստահեցնում եմ, որ որեւէ իշխանություն , որևէ ուժ ու առհասարակ որևէ մեկը չի կարող ժողովրդի կամքին հակառակ քայլ ու գործողություն անել։ Պայքարի երկրորդ փուլի նպատակը հենց այն է , որպեսզի մարդկանց համոզենք, խնդրենք, որ նրանք լինեն մեզ հետ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Այո, պայքարը պիտի լինի ապակենտրոն ու ցանցային։ Ես կարծում եմ, որ դա այս փուլում ամենաէֆեկտիվն է ։ Ես ողջունում եմ ընդդիմադիր իմ գործընկերներին, ՀՅԴ իմ գործընկերներին, որոնք այսօրվանից Իջևանից սկսեցին իրենց ակցիաները։ Ողջունում եմ ցանկացած ակցիա, որով մարդիկ կփորձեն ցույց տալ, որ իրենք համաձայն չեն այն քաղաքականության հետ, որոնք գործող իշխանություններն են վարում։ Ինչ-որ մի օր, ինչ-որ մի կետում միանշանակ բոլոր ուժերը հատվելու են, որովհետև բոլորի նպատակը իրականում մեկն է, իսկ նպատակը հանուն Հայաստանի, հանուն Արցախի է։ Առանց իշխանափոխության մենք այդ նպատակին չենք հասնելու, առանց իշխանափոխության հիմնական նպատակին հասնել պարզապես հնարավոր չէ»,- նշեց Վանեցյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/78fcd15a59baba58f7f756110cd080a3 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    12:39
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ․ խաղատախտակին Արցախի, ՀՀ-ի լինելիության հարցն է․ Սեյրան Օհանյան
    Գեներալ-գնդապետ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի դարաշրջան, երբ վտանգված չլինեն մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը, պետության գոյությունը։ Հաղթել ենք, երբ ազգի բոլոր ուժերը միավորելով` անձնուրաց պայքար ենք մղել և ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք խաղաղությունը: Պարտվել ենք, երբ խաթարվել է այդ կուռ, համազգային միասնությունը, ինչպես 2020 թ.-ին: Այսօր էլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ զարգացումների, վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը կանգնած է նույն մարտահրավերների առաջ։ Չգիտակցել այդ ամենը կամ տրվել Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղության կեղծ օրակարգին՝ նշանակում է տառապել քաղաքական անհեռատեսությամբ և թույլ տալ, որ օրեցօր օղակը ավելի սեղմվի՝ անդառնալի հետևանքներ ունենալով ողջ ժողովրդի, մեր պետականության համար։ Այո, փաստերը վկայում են, որ Արցախի և Հայաստանի դեմ այսօր աշխարհի խոշոր ուժերից են խաղում։ Սակայն որքան էլ «տպավորիչ» լինի հակամարտող կողմերի հարաբերությունը, մենք իրավունք չունենք հուսահատվելու կամ համակերպվելու մեզ պարտադրված անընդունելի զիջումների հետ։ Եվ կարո ՛ղ ենք բեկել հայ ժողովրդի դեմ ծրագրված հերթական դավադրության ընթացքը, եթե անձնական շահերը մի կողմ թողնելու քաջություն ունենանք ու նորի՛ց համախմբվենք՝ կողք կողքի կանգնած, մի բռունցք դարձած շարունակելով պայքարը՝ թիմային համակարգված, փոխլրացնող աշխատանքով ու վճռականությամբ։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ նույնիսկ փոքր ազգերը, կենաց ու մահու պայքար մղելով, պաշտպանել են իրենց ապրելու իրավունքը, հաղթել ու պետություն են կառուցել: Երբ ղեկավարն ու նրան ենթակա օղակները, հրամանատարն ու զինվորները նույն շարքում են և կրակը միասին են վերցնում իրենց վրա, երբ շարքերը կուռ են, ու թիկունքն ամուր է՝ առաջ անցնելու, նոր գիծ կազմելու և լրացնելու մարտավարությամբ, հաջողությունն անխուսափելի է դառնում։ Իսկ եթե շարքում փախուստի դիմած դասալիքներ կան, և նրանց տեսնելով` կազմը նոսրանում ու չի լրացվում, սկսվում է խուճապը, և պարտությունը դառնում է տրամաբանական, ինչպես 44-օրյա պատերազմում, երբ առաջին գծում անձնազոհ մարտնչող մեր զինվորների, սպաների, կամավորականների շարքերը չհամալրվեցին, և թիկունքը բաց մնաց։ Այսօր «Հայաստան» դաշինքը սկսում է անդադար բողոքի գործողություններ՝ ընդդեմ ՀՀ իշխանության, որ, Հայկական հաղթանակած բանակը կազմաքանդելով, Արցախն ու Հայաստանը տարավ պատերազմի ու պարտության` նախ հանձնելով պատմական Արցախի հայկական բնակավայրերը՝ Շուշին, Հադրութը, բազմաթիվ շեներ, ապա թույլ տալով ադրբեջանական զինուժին անարգել ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ տեղակայվելով ռազմավարական կարևորագույն բարձունքների, ճանապարհների վրա և դեռ շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ իր իսկ հայտարարություններով, Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած «խոստովանություններով» հաստատելով դա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ, որովհետև խաղատախտակին Արցախի, Հայաստանի լինելիության հարցն է դրված։ Ուստի կո՛չ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` ակտիվ մասնակիցը դառնալ այդ պայքարի և չմնալ անտարբեր կամ իրեն անզոր համարող դիտորդի կարգավիճակում»: Մեզ համար կարևոր չեն այն շահարկումները, թե ով կամ ում է միանալու։ Սա մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի պայքար չէ. ամբողջ ազգը պիտի միավորվի և միասնական, վճռական կամքով պաշտպանի իր պետությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը: Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած մեր որդիներին, մարտական ընկերներին, նրանց հարազատներին, Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ քայլող, կրակոտ աչքերով «պայքա՛ր, պայքա՛ր» վանկարկող մանուկներին ու ծերերին մենք պարտք ենք Հայրենիք՝ նորից հաղթանակած, խաղաղ, հզոր»։
    12:35
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա՛ է դարձել խաղաղության աղավնի, այնինչ մահաբեր ագռավ է․ Արեգնազ Մանուկյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դոկտոր մահը՝ «խաղաղության աղավնի» Նիկոլենք որոշել են էշի տեղ դնել իրենց հավատացողներին։ Ասում են՝ ընդդիմությունը պատերազմ է բերելու։ Իրենք պատերազմն ու պարտությունը բերել են, հիմա էլ են դա անում, բայց մեղադրում են ընդդիմությանը։ Իրականությունը ճիշտ հակառակն է՝ իշխանափոխությունը խաղաղության հասնելու միակ տարբերակն է։ Ի դեպ, որպես խաղաղության քարոզիչ իշխանությունները շատ անհաջող կերպար են ընտրել։ Կորոնավարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալած ու հազարավոր մահեր բերած առողջապահության նախկին նախարարը, դոկտոր մահը՝ Արսեն Թորոսյանը։ Սա՛ է դարձել խաղաղության աղավնի, այնինչ մահաբեր ագռավ է»։
    12:31
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի հետևից էշով եկած իջևանցին միացել է Իջևանից դեպի Երևան երթին
    Իջևանից դեպի Երևան երթին է միացել նաև Իջեւանի Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանը, որն անցյալ տարի գարնանն էշով Իջեւանից ժամանել էր Երեւան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար: «Ես վստահ եմ, որ այս շարժումը կհաջողի։ Մեր հայրենակիցների մեջ հուսահատություն և հիասթափություն կա, կա նաև վախ իշխանություններից, բայց վստահ եմ, որ դա երկրորդական է, քանի որ մարդիկ հասկանում են թուրքին վստահել չի կարելի»,-ասաց իջևանցին։
    12:28
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    էս ժողովրդի՞ն են հիմարի տեղ դրել, թե՞ իրանք են հիմարների գրուպայով հավաքվել. իջևանցի
    Հանուն Հայաստանի անվտանգության և Արցախի անվտանգության եմ միացել Իջևանից Երևան երթին։ Որոշել եմ միանալ ազգի համար ազատագրական պայքարին։ Այս մասին ասաց երթի մասնակից իջևանիցներից։ «Այս իշխանությունները պետք է շատ շուտ հեռանային, մեր առաջին դեմքը մեր ժողովրդին խաբեց։ Ես չեմ հասկանում այս ժողովրդին են հիմարի տեղ դրել, թե իրենք են հիմարների գրուպայով հավաքվել»,-ասաց իջևանցին։
    12:23
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վստա՛հ եմ, ճանապարհին շատերն են միանալու․ Իջևանից քայլերթով շարժվում են Երևան
    Օրվա իշխանության դեմ ընդվզող քաղաքացիները քայլերթով Իջևանից շարժվում են Երևան։ Նրանց է միացել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ «Գրեթե 150 կիլոմետր ենք քայլելու, շատ խորհրդանշական վայրում ենք և մեկնարկը խորհրդանշական է։ Այստեղից մենք դեպի հավերժական Հայաստան տանող մեր երթն ենք սկսում։ Բազմիցս կրկնել եմ բանաձևը հաղթանակի՝ չկա Հայաստան առանց Արցախ, չկա Արցախ առանց Հայաստան , ինչպես որ՝ չկա Տավուշ առանց Հայաստան և չկա Հայաստան առանց Տավուշ։ Մեր հայրենիքի բոլոր հատվածները սրբազան են և պաշտպանելու համար յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամենանվիրական զոհողությանը։ Գրեթե 7 օր քայլելու ենք և ուզում եմ իրո՛ք հայ մարդը, իմ սիրելի հայրենակիցներն իրապես գիտակցեն պահի վճռականությունը և իրենց ընդվզումը հայտնեն, որովհետև մենք օր առաջ պետք է ազատվենք այս թուրքհպատակ վարչախմբից և այս ճանապարհին մեր սրբազան քայլերթը պետք է միասնաբար անցնենք»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ հավելելով ․ «Վստահ եմ, որ ճանապարհին շատերն են միանալու»։
    12:20
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դանակով զինված ինչ որ լակոտ հարձակվել ա Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա․ Արամ Գևորգյան
    Քիչ առաջ Արամ Գևորգյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ինչ որ մի ճիվաղ՝ դանակով զինված, հարձակվել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա։ Տուն հասնելով ու խույս տալով՝ տիկին Լիդան զանգահարել է ոստիկանություն, որից հետո նրանք ժամանել են ու նրան ուղեկցել բաժանմունք։ Ոստիկանները օգտվելով տիկնոջ տարիքից, սկսել են նրան հարցնել՝ «արդյո՞ք իրոք դանակ է եղել, արդյո՞ք դանակը սպիտակ կոթով է եղել, արդյո՞ք նա ճիշտն է ասում»։ Տիկին Լիդային համոզել են, որ նա լավ չի տեսել ու երկու ժամ պահել են բաժանմունքում, փոխանակ՝ տաք հետքերով հայտնաբերեն հանցագործին։ Պարզվում է, որ Միկոյանի անվան 166 դպրոցի երկու աշատկերտուհիներ՝ Էլեն և Ջեմմա անունով անչափահասներ, հայտնի են նմանատիպ խուլիգանական պահվածքով։ Ամենայն հավանականությամբ, հանցագործությունը կատարել է նրանցից մեկը,-հայտնում է Արամ Գևորգյանը։
    12:13
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան․ Իշխան Սաղաթելյան
    Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։ Հիշեցնեմ, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։ Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։ Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ (« Լամբադա» կամրջի հարևանությամբ)
    12:08
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհվածի հայրը սպառնում է ինքնահրկիզվել, եթե Փաշինյանին չձերբակալեն․ նա հացադուլ է սկսել
    44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել։ «Տղաս զոհվել է Մատաղիսում։ Ես գնացել եմ այս ծայրահեղ քայլին, որովհետև ես վստահ չեմ,որ այս դավաճանը ձերբակալվելու է։ Արդեն 1,5 տարի է պահանջում ենք ,որ նա ձերբակալվի, բայց մեր պահանջը, ինչպես տեսնում եք, այդպես էլ չի իրականացվում։ Սա ես այնքան էլ ծայրահեղ քայլ չեմ համարում, ես ծայրահեղ քայլ համարում եմ այն, ինչ կարող եմ իրականացնել մայիսի 8-ին։ Ծայրահեղ քայլի կլինի այն, որ ես սպայի համազգեստով կիրականացնեմ ինքնահրկիզմում։ Դա կանեմ Հանրապետության հրապարակում», -նշեց նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ee8bee221ddf45de5939de04b8e9528e © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    12:01
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղամ Նազարյանը պարզաբանում է՝ ինչու են երթն սկսում հենց Իջևանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Գեղամ Նազարյանը պարզաբանում է՝ ինչու են երթն սկսում հենց Իջևանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    11:41
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում մի խումբ անձինք,այդ թվում անչափահասներ, ավագ պարեկի են ծեծի ենթարկել
    Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ավագ պարեկ, 34-ամյա Էմիլ Ի-ն ծառայությունն ավարտելուց հետո տուն գնալու ճանապարհին՝ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում, հանդիպել է մի խումբ անձանց, որի ժամանակ ոմն Ժորան իր հետ եղած տղաների հետ անհիմն հարձակվել է Էմիլ Ի-ի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կատարվածի մասին տեղեկություն է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժնում, և կարճ ժամանակում ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որի արդյունքում պարզվում է ոմն Ժորայի հետ եղած մասնակիցների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գագիկ Ս-ն, 18-ամյա Մարտիկ Կ-ն, 17-ամյա Ազատ Խ-ն, 17-ամյա Արշակ Խ-ն և 21-ամյա Ժան Հ-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Ժորայի ամբողջական տվյալները պարզելու, նրան և նրա հետ եղած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
    11:37
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազի փոխարեն մի ավտոբուս ոստիկան էին ուղարկել. իրավապաշտպան
    Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել Վահե Բալբալյանի հետ ու գրառում արել: «Զուգվել-զարդարվել՝ եկել ենք դատարան «Ծանր վիրավորանքի» մի հիասքանչ գործով, էն էլ՝ դատախազի փոխարեն մի ավտոբուս ոստիկան էին ուղարկել։ Վարդագույն։ Ավտոբուս։ Բաբամ, դատախազ ուղարկեք, դատախազ!! ՀԳ. Վստահորդիս դատում են՝ քպ ֆելդմարշալ Գագիկ Մելքոնյանին «անասուն» ասելու համար…»,-նշել է նա:
    11:33
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել տղամարդուն, նա մահացել է
    Ապրիլի 23-ին, ժամը 23.45-ին, Երևանի Երևանյան փողոցում մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել 67-ամյա Էդիկ Հայրապետյանին, որը հիվանդանոցում մահացել է, իսկ 40-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
    11:26
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկիրը ծախում է, գնում Ծիծեռնակաբերդ․ զոհված զինծառայողի ծնող
    Մենք ծնողներով ուղղակի խնդրում ենք, որ կանգնեն մեր կողքին։ Քաղաքականություն չկա ստեղ ընդհանրապես, էլ ո՞նց բացատրենք։ Իրավապաշտպաններին, իրավաբաններին նույնպես խնդրում ենք, որ լինեն մեր՝ ծնողների կողքին։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողներից։ «Ինչու մարդիկ ոտքի չեն կանգնում, ինչու։ Ես էլ չգիտեմ ՝ ինչ անեմ, ես էլ գնալու տեղ չունեմ ու չեմ էլ գնալու, որովհետև շատ եմ սիրում էս երկիրը, էս հայրենիքը։ Էս պիղծ Նիկոլը էնքան սրբապիղծ է, որ ցեղասպանությունն է արդեն ուրանում, հետո էլ գնում է Ծիծեռնակաբերդ։ Հայրենիքը ծախում է ու գնում Ծիծեռնակաբերդ, ես իմ կյանքում հլը սենց պիղծ մարդ չեմ տեսել։ Մարմնավաճառը եկել , դարձել է երկրի առաջին տիկին, սենց բան գոյություն չունի աշխարհում»,- նշեց նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4dec2a20ae1155b5b6e1dc88266d7ae3?fbclid=IwAR2f4CItRyGrf0POUuMTKnN2Es7qiSEaMUCiKLFAiRRbS-k1MyhIy2Aj3dE © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    11:19
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպան պետական գաղտնիքներ է հայտնել հատուկ ծառայություններին և 8.000 դոլարի դիմաց պատրաստվել փոխանցել դրոշմագրով մարտական քարտեզներ․ ԱԱԾ
    ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ: Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի: Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ: Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել: 2022 թվականի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։
    11:08
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկրորդ փուլի մեկնարկը, որ տրվեց այսօր, լինելու է ավելի ակտիվ․ իրականացվելու են խաղաղ անհնազանդության ակցիաներ․ Վանեցյան
    Իրազեկման փուլը, առաջին փուլը մենք հասցրել ենք ավարտին ու կարելի է ասել, որ ունենք 100 տոկոսանոց արդյունք։ Այդպես ենք կարծում,քանի որ ամսի 17-ից մենք բոլորս տեսանք, ու Ազատության հրապարակ տալիս են մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Գալիս են մարդիկ, որոնք իսկապես հասկանում են, որ երկիրը գտնվում է իրապես ծանր վիճակում։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Հիմա ժամանակն է եկել հստակ քայլերով, ձևակերպումներով վերջ դնել այս այս իշխանությունների գոյությանը, իհարկե քաղաքական իմաստով։ Մենք շարունակում ենք ակցիաները Ազատության հրապարակում, կրկին գիշերելու ենք այստեղ, սակայն երկրորդ փուլի մեկնարկը, որ տրվեց այսօր, լինելու է ավելի ակտիվ։ Լինելու են երթեր, իրականացվելու են խաղաղ անհնազանդության ակցիաներ»,- նշեց Վանեցյանը ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e28b374662128b796ca40d75697f4789 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    11:00
    25.04.22
    Ավելին