Լրահոս

2022-04-25
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափով պատվաստվել է 44 175 քաղաքացի
    Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 164 083 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 124 381, երկրորդ դեղաչափով՝ 992 195 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 44 175 է:
    10:57
    25.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հայրենիքը վեր է ամեն ինչից». Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արա Այվազյանն ու մի խումբ դիվանագետներ միացել են Արցախի հարցով հայտարարությանը
    Մի խումբ անհատներ հանդես են եկել նախաձեռնությամբ և դիմել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին՝ միանալու իրենց հայտարարությանը։ Նախաձեռնող խումբը հայտնել է, որ «զերծ է որևէ կուսակցական կապակցվածությունից»։ Նախաձեռնող խմբում են Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, Արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը: «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագրված հայտարարության մեջ ասված է. «2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքները վերաբերում են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներին, որոնք կարևորագույն նշանակություն ունեն մեր պետականության, ինչպես նաև ազգային ու տարածաշրջանային անվտանգության համակարգում: Ուստի, այս հարթություններում առկա մարտահրավերները պետք է ընկալել իրատեսորեն, առանց ավելորդ հուզականության, ծայրահեղությունների և կեղծ խաղաղասիրության: Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն են դրսևորված հետևյալ խնդիրները, որոնց հանդեպ մոտեցումները պահանջում են հստակություն՝ հենված բացառապես մեր ազգային-պետական շահերի վրա. •Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման և իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որևէ պատճառաբանությամբ կամ որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների և պատասխանտվության տիրույթում է •Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի և Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները •Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից և մարտունակ Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ •Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի և Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ Մեր տարածաշրջանում խաղաղություն, սահմնազատում ու սահմանագծում, կոմունիկացիաների վերաբացում, միջպետական հարաբերությունների հաստատում հասկացություններն ունեն հստակ իրավիճակային, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական  առանձնահատկություններ: Եթե խաղաղության ձգտումը Հայաստանի և Արցախի համար վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմը վերսկսելու խաղաքարտն անընդհատ կդառնա շահարկման առարկա։ Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները և քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը: Համազգային այս խնդիրների արդյունավետ իրագործման համար, անհրաժեշտ է օգտագործել վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը և համայն հայության ամբողջական ներուժն ու միասնակությունը։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնությունը բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար սպառնալից ցանկացած դրսևորման հետ և ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը և արժանապատվությունը։ Հայրենիքը վեր է ամեն ինչից և չի կարող վտանգվել որևէ պարագայում»։ Հայտարարությանը միացել են՝ Րաֆֆի Հովհաննիսյան Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան Նախկին արտգործնախարար Արա Այվազյան Նախկին արտգործնախարար Ավետ Ադոնց Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյան Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյան Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Կարապետյան Արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյան Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Ասոյան Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Կարեն Դադուրյան Արտգործնախարարի նախկին խորհրդական Նաիրա Զոհրաբյան ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյան Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Ռուբեն Մելիքյան Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Վիգեն Սոնենց-Փափազյան Իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի Արևմտյան ափի նախկին տնօրեն Վարուժան Իսկենդերյան Ավստրալիայում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Աշոտ Մելքոնյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Արամ Սիմոնյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Գուրգեն Մելիքյան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Արծրուն Ավագյան Բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Մարատ Գրիգորյան ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անժելա Աչիկգյոզյան Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրա Ավետիսյան Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ոսկանյան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վարուժան Գեղամյան Պատմական գիտությունների թեկնածու Արաքս Մանսուրյան Օպերային երգչուհի, պրոֆեսոր Հրանտ Թոխատյան ՀՀ ժողովրդական արտիստ Դավիթ Ամալյան ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյան ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Հյուսնունց Արվեստի վաստակավոր գործիչ Ալլա Լևոնյան ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյան (Արամո) ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մկրտչյան Պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Դավիթ Սահակյանց Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր մուլտիպլիկատոր Նարեկ Դուրյան Բեմադրիչ, դերասան Կարեն Գրիգորյան Մեդիափորձագետ, գիտությունների թեկնածու, երգահան և հեռուստահաղորդավար Արաբո Իսպիրյան Երգիչ Հովհաննես Գալստյան Կինոռեժիսոր, պրոդյուսեր Վահե Յան Կինոռեժիսոր Արթուր Գևորգյան Քանդակագործ Վահե Բեգոյան «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր։
    10:45
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ ենք անելու, եթե պարզվի՝ ՔՊ վերնախավում ազգությամբ թուրքեր ու ադրբեջանցիներ են եղել. Արտակ Զաքարյան
    Երիցս ցանկալի է, որպեսզի ՔՊ վերնախավում բոլորն անխտիր հայեր լինեն. թեկուզ և դավադիր, քաղաքականապես տգետ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «Ի՞նչ ենք անելու, եթե պարզվի, որ ՔՊ վերնախավում, իրականում ազգությամբ թուրքեր ու ադրբեջանցիներ են եղել (ծպտյալ): Այդ դեպքում` ա) ոչ ոք բարոյական իրավունք չի ունենալու, Հայաստանի ու Արցախի շահերի նկատմամբ դավադրության մեջ մեղադրել վերջիններիս, բ) Հայաստանի ներքին անվտանգության ու քաղաքական համակարգի համար լրջագույն խնդիրներ են ի հայտ գալու, գ) որպես պետություն և ազգ, միջազգային հարաբերություններում անվերադարձ կորցնելու ենք վստահելիության, իրավունքների նկատմամբ պահանջատիրության և մեր ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, դ) հերթական անգամ ձեռք ենք բերելու պատմության որոշիչ փուլում պառակտված, թշնամու թակարդում հայտնված և սեփական միամտության պատճառով դաժանորեն պատժված ազգի տիտղոսը: Երիցս ցանկալի է, որպեսզի ՔՊ վերնախավում բոլորն անխտիր հայեր լինեն. թեկուզ և դավադիր, քաղաքականապես տգետ, անհայրենիք, անսկզբունք, թրքասեր, սորոսածին, բայց` հայեր»:
    10:32
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը վախենում էր` թունավորե՞ն Մոսկվայում, թե՞ գող` սիրտը դող
    «Քիչ առաջ ռուսական РТР հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» (Москва Кремль Путин от 24.04.2022) հաղորդման շրջանակներում, որը վարում է Վլադիմիր Սոլովյովը, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցի մասին պատմող ռեպորտաժում դիտարժան մի դրվագ ներկայացվեց:
    10:25
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկե՛ք բոլորս միասին հիշենք այդ ողբերգության 1,5 միլիոն զոհերին․ Քիմ Քարդաշյան
    Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին է անդրադարձել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։
    10:18
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ
    Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։ Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:
    10:04
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրբելու ենք ապազգայինը, հակապետականը և բերելու ենք հայկականն ու հզորը․ Արսեն Բաբայան
    առավոտյան ավարտվում է մեր հայտարարած լռության օրը: Առավոտյան մեկնարկում է Artur Vanetsyanի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: Լինելու ենք առավել վճռական, առավել ջանքերով և հասնելու ենք վերջնական նպատակին: Մի կաթիլ անգամ կասկած չունենաք, որ մեր սկսած գործը հաջողվելու է: Մենք ենք պահելու Հայաստանը, մենք ենք հզորացնելու մեր չքնաղ երկիրը: Սրբելու ենք ապազգայինը, հակապետականը և բերելու ենք հայկականն ու հզորը
    10:01
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կտրում էին Արցախի ՊԲ-ի սպանված զինվորների մարմինների մասերը․ Թաթոյան
    Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական Գորշ գայլերի նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս: Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքնեի ցինիկ խրախուսում էր: Գորշ գայլերը գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո: Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ, կտրում Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է: Չի´ կարելի թուլացնել զգոնությունը: Իրականում, և´ էթնիկ, և´ կրոնական հիմքերով ատելությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են:
    09:53
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Հղում եմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման եւ Ֆրանսիայի փառքի»,- գրել է Փաշինյանը։ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլի քվեարկության նախնական տվյալներով առաջ է անցել իր մրցակից, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենից։ Մակրոնը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 57,6 տոկոսը, Լը Պենը՝ 42,4 տոկոսը։
    09:50
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
    Առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: «Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ Ի գործ, սիրելիներ»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ից կմեկնարկեն բողոքի գործողությունները Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով:
    09:46
    25.04.22
    Ավելին
2022-04-24