Լրահոս

2022-04-24
  • Տարածաշրջան
    Ստամբուլում արգելել են ապրիլի 24-ի արարողությունները՝ առանց պատճառաբանության
    Ստամբուլում արգելել են ապրիլի 24-ի հիշատակի արարողություններ անցկացնել: Այս մասին գրում է «Ակոս» պարբերականը:
    21:25
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    21-րդ դարի աշխատանքը տեղ, ժամ ու պատարագ չի ճանաչում․ Քերոբյանն ուրախ է
    Ես ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Տաշքենդ գնալու ճանապարհին ենք` Դուբայի օդանավակայանում։ 21րդ դարի աշխատանքը տեղ, ժամ ու պատարագ չի ճանաչում
    20:53
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չավուշօղլուի ազգայնական ժեստը ոչ մի կերպ չի նպաստում 2 ժողովուրդների միջև երկխոսության ձևավորմանը․ Էդուարդ Աղաջանյան
    Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է։ Այս մասին գրառում է արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչների ուղղությամբ արած Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլեր» ժեստին։ «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,–գրել է նա:
    20:50
    24.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բայդենը նորից է ասել «ցեղասպանություն» բառը. աշխարհը ճանաչում է հայերի ցավը
    Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը: Այսօր՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը: Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ Բայդենը կրկնել է՝ 20-րդ դարում հայության նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր:
    20:04
    24.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Արցախին մենակ չթողնելու երդում և ջահերով երթ՝ Երևանում
    Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրվել են նաև Հայաստանի Հանրապետության հրապարակում: Այսպես է սկսվել դաշնակցականների կազմակերպած ջահերով երթը, որն այս տարի կազմակերպիչների խոսքով՝ ավելի խորհրդանշական է՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու, հայ-թուրքական սահմանը բացելու հայտարարությունների ֆոնին: Երթին մասնակցել են՝ Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
    20:01
    24.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Քաղաքացիներին թույլ չեն տվել Ծիծեռնակաբերդ բարձրանալ. «պետական արարողակարգ է»
    Պետական արարողակարգը չխանգարելու համար մարզերից Երևան եկած քաղաքացիները ստիպված են եղել մեկուկես ժամ սպասել Ծիծեռնակաբերդի մուտքի դիմաց: Հարգանքի տուրք կարողացել են մատուցել միայն Փաշինյանի հեռանալուց հետո: Զայրացած քաղաքացիները լրագրողներին ասել են՝ նախկինում երբեք ստիպված չեն եղել սպասել, բայց արդեն 4 տարի է՝ իշխանությունն է Ծիծեռնակաբերդ այցելելու համար՝ ժամ ու պատարագ որոշում:
    20:00
    24.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Չավուշօղլուն երբեմն «Գորշ գայլ» է
    Կադրերում երևում է, որ զրահապատ մեքենայում նստած Թուրքիայի արտգործնախարարը ժպիտով հետևում է հայերի բողոքի ակցիային, ապա ձեռքով ցույց տալիս ահաբեկչական կազմակերպություն համարվող «Գորշ գայլեր» խմբավորման նշանը:
    19:59
    24.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջ՝ Ավստրալիայում
    Իսկ ավստրալահայերը Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջ-կոչերով քայլել են երկրի խորհրդարանի շենքի մոտ: Դեռ մեկ տարի առաջ՝ հայկական, հունական և ասորական ցեղասպանությունները ճանաչելու պահանջով համատեղ նախաձեռնություն էր ներկայացվել:
    18:06
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին հարվածել է նիկոլականի դեմքին․ նրան բերման են ենթարկել
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մի արժանապատիվ քաղաքացի փողոցում պատահաբար հանդիպել է նիկոլականության վատագույն ավանդույթների մարմնավորում Ռոման Բաղդասարյանին ու, ըստ նախնական տեղեկությունների, հարվածել է նշված նիկոլականի դեմքին։ Արժանապատիվ քաղաքացուն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Գնում եմ այնտեղ՝ առաջարկելու ստանձնել նրա պաշտպանությունը»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3fdce291ada4716da805c1d6ce519962 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    17:54
    24.04.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Թուրքիան խաղաղության գործընկեր չէ». բազմահազարանոց երթեր՝ Բեյրութում
    «Թուրքիան խաղաղության գործընկեր չի», «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսերով այսօր բեյրութահայերը բազմահազարանոց երթեր են կազմակերպել: Մասնակիցները անցել են քաղաքի փողոցներով, հասել Անթիլիասի Մայրավանք, որտեղ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն:
    17:40
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում վթարվել է Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser մեքենան
    Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել:
    16:54
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում Գերմանիայի դեսպանը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
    Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը հիշատակի պաշտոնական կառավարական արարողության շրջանակում հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915 թվականի Ցեղասպանության զոհերին»,-ասված է Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում։
    16:51
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էրդողանի՝ ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր, իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը․ Էդուարդ Շարմազանով
    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր,իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը։ Ապրիլ 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին։ Ուղերձում ասվում է՝ հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը: Նենց է ասում «մահացած օսմանցի հայերի » ,կարծես ոչ թե թուրքական ցեղասպանության զոհ են դարձել, այլ ՝ դժբախտ պատահարի։ Թուրքիան պարտավոր է առերեսվել իր սեփական պատմության սեւ էջերի հետ եւ հրապարակային ճանաչել 1915-1923թթ. Հայոց,Պոնտոտի հույների եւ ասորիների ցեղասպանությունը։ Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի նշած «հազարամյա խորը միասնությանը»,դա ուղղակի ցինիզմ է։ Թուրքիայի ղեկավարի կարծիքով հայ ժողովրդին հայրենազրկելն ու ցեղասպանելը «միասնության» նշան է։ Իսկ ի՞նչ են կարծում այս ուղերձի մասին կապիտուլյանտն ու «ձախ պաշտպան» դեսպանը։
    16:46
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար․ Հայկ Մարության
    Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար։ Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդը այսօր, խաղաղարար ու խաղաղասեր կեցվածքի հետեւում դժվարությամբ է թաքցնում իր իրական վերաբերմունքը մեր ողբերգության հանդեպ եւ, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր նպատակները։ Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետեւանք։ Այս պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը ոչ միայն հանցանքի համար զղջման ու հատուցման նշան ցույց չի տալիս, այլեւ հերոսացնում ու պետական պարգեւների է արժանացնում Մեծ Եղեռնի գլխավոր ոճրագործներին։ Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող եւ ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել։ Հավերժ հիշատակ մեր անմեղ նահատակներին, տոկունություն ու խելամտություն մեզ՝ ապրողներիս
    16:40
    24.04.22
    Ավելին
  • Մշակույթ
    Ֆրանսերեն «Լիբրետո անապատի համար»՝ հայկական մեղեդիներով. Սոնա Վանի ամենաթարգմանված գիրքը
    Ֆրանսիայի Ռոն Ալպ շրջանում, որի կենտրոնը հայաշատ Լիոնն է, հայկական հիշողության ամիսը նշանավորվել է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսներով:
    16:32
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուգը հավերժ է, եթե պայքար չկա․ Սոֆի Մխեյանը՝ Ջահերով երթին
    Երգչուհի Սոֆի Մխեյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ լուսանկար է հրապարակել երեկ Երևանում տեղի ունեցած ջահերով երթից և գրել․
    16:15
    24.04.22
    Ավելին