Լրահոս

2022-04-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանապետի եղբոր հյուրերը սառն են ընդունել Նիկոլ Փաշինյանին
    Ինչպես հայտնի է, երեկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի եղբոր դստեր հարսանյաց արարողությունը: Ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, երբ հանդիսավարը հայտարարել է, որ ներկա է նաեւ ՀՀ վարչապետը եւ առաջարկել է ողջունել նրան, մի քանի հարյուր ներկաներից հատուկենտ մարդիկ են ոտքի կանգնել եւ ծափահարել: Իրավիճակը փրկելու համար հանդիսավարն արագ անցել է մյուս հայտնի հյուրերին ներկայացնելուն: Հարսանյաց հանդեսի մասնակիցների նման վերաբերմունքից հետո Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սովորականից շուտ են հեռացել:
    16:03
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղություն պահպանելու համար. դեսպան Կոպիրկին
    Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում խոսել է լրագրողների հետ՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների դերակատարությանը։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ անհրաժեշտ է բարձրացնել խաղաղապահների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար, դեսպանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար. այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»։
    15:34
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովերանորոգման կետում BMW-ն ամբարձիկի վրայից ընկել է 36-ամյա աշխատակցի վրա
    Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։
    15:09
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դա ձմեռվա տեսանյութ է»․ Վանեցյանը հերքում է, թե օգնականը փող է բաժանում
    Համացանցում տեսանյութ է տարածվել, թե «Հայրենիք»  կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում քաղաքացիներին բողոքի ակցիաներին, հանրահավաքներին մասնակցելու համար։ «Դա հերթական հիմարությունն է։ Ուշադիր նայեք այդ տեսանյութին, դա ձմեռվա տեսանյութ է , հագուստին ուշադրություն դարձրեք։ Եթե չեմ սխալվում, Սիրահարների այգու շրջակայքում է եղել։ Մուրացող մարդիկ են եղել, օգնականս օգնել է, փող է տվել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թեմային նշեց Վանեցյանը ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9c80b7485cb509f5309729e44ff9279d © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    14:50
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». լուսաբացին Արթուր Վանեցյանն անսպասելի հյուր է ունեցել
    Ազատության հրապարակում շարունակվում են հանուն Արցախի պայքարի գործողությունները. 7-րդ օրն է, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է հայտարարել: «Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ իրեն են մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամներ ու հայտարարել, թե ընդունում են, որ այս իշխանությունը կործանարար է: «Այդ մարդիկ գալիս են գիշերային ժամերին, օրինակ, այսօր առավոտյան՝ ժամը 05:43-ի կողմերը, մեկն եկավ դիմակով, հետո տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից»»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վանեցյանը: Վանեցյանը նշեց, թե այդ անձը պետական պաշտոնյա չէ, բայց հանրային դաշտում շատ ակտիվ աջակցել է այս իշխանությանը:
    14:46
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու» կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է․ Արման Թաթոյան
    Ազգային ժողովում ապրիլի 14-ին Կառավարության ղեկավարը հայտարարեց այլ տարբերակով գնալու դեպքում Ղարաբաղը հանձնելու մասին՝ նշելով. «Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»: Ակնհայտ է, որ դա արվեց մարդկանց դժգոհությունները մեղմելու և Փառուխ ադրբեջանական ներխուժումն արդարացնելու համար: Իրականում, Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է` ինչ գործոն էլ դրանում ընդգրկված լինի: Հետևաբար, Կառավարության ղեկավարի այդ ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր` «Զորքերը հայելային հետ քաշելու» իր մոտեցման աղետալի հետևանքը քողարկելու և ապագայում նման հնարավոր զարգացումների դեպքերում մարդկանց դժգոհությունները կանխելու նպատակով: Այսինքն՝ այս հարցում ևս քաղաքական շահերը, պաշտոնի պահպանումը գերակայում են Հայաստանի ու Արցախի անվտանգության նկատմամբ:
    14:39
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր ավելի օր իշխանության ղեկին մնալը կործանարար է Հայաստանի ու Արցախի համար. Վանեցյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ է անում լուրջ չընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության երեկվա նիստում արած հայտարարությունները: «Լուրջ մի ընդունեք այդ հայտարարությունները, Փաշինյանը, տեսնելով երկրում սկսված այն շարժումը, որն ասում է՝ թույլ չենք տալու, որ Փաշինյանը գնա միակողմանի զիջումների, թույլ չենք տալու, որ Արցախը հանձնվի թշնամուն, այդ հոտառությունն ունի, որ չի կարողանալու այս ալիքի դեմն առնել, դրա համար հիմա փորձում է որոշակի հայտարարություններով այդ ամենը կասեցնել, բայց չի կարողանալու, որովհետև հանրությունն արդեն ճանաչում է նրան, ու որևէ մեկը չի հավատում ու լուրջ չի ընդունում նրան»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վանեցյանը: Ըստ նրա՝ Փաշինյանն այդպես էլ հստակ չձևակերպեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի տարածքներից «այսպես կոչված անկլավները» չեն հանձնվելու թշնամուն, այլ խոսեց ինչ-որ պայմանական բառակապակցություններով, որ շեղի մարդկանց: ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, թե քաղաքացիներն արդեն դուրս են եկել փողոց, մարդիկ օր-օրի շատանում են Ազատության հրապարակում: Արթուր Վանեցյանը վստահ է՝ մարդկանց մոտ փոխվել է գիտակցությունը, մարդկանց մոտ գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է կառավարի, քանի որ նրա յուրաքանչյուր ավելի օր իշխանության ղեկին մնալը, ըստ ընդդիմադիր, գործչի, կործանարար է Հայաստանի ու Արցախի համար: «Կա մի խնդիր՝ քաղաքականապես այդ ամենը ձևակերպել, բայց դրա արդյունքին հասնելու համար էլ պետք է կարողանանք հանրությանը բացատրենք, որ սա իշխանության կռիվ չէ, անձերի կռիվ չէ, այլ՝ գաղափարի կռիվ է ՝ հանուն հայրենիքի»,-ընդգծեց նա:
    14:35
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի դրոշը Կասկադի բարձունքում է
    Մի քանի տասնյակ քաղաքացիներ իրականացրեցին խորհրդանշական ակցիա. Արցախի դրոշի ծածանում Կասկադի բարձունքից։ Շա՛տ ապրեք!!!
    14:31
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ում երակներով հայի արյուն է հոսում, պետք է միանա այս պայքարին․
    Կարծում եմ՝ բոլորի երակներում արյունն արդեն սկսել է շարժվել ու միանալու են այս դավաճաններից ազատվելու, փրկվելու շարժմանը։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը:  «Ում երակներով հայի արյուն է հոսում, պետք է միանա այս պայքարին: «Եթե չեն ուզում արժանանան մեր բախտին, եթե չեն ուզում որդեկորույս ծնողներ լինեն, պետք է միանան այս պայքարին: Արցախում մեր տղաների արյունն է թափած, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ea9d10f378c00c01d7b73e284429e4ec © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    14:25
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր, վաղը և առաջիկա օրերին յուրաքանչյուր մարդ, իր սխալներն ուղղելու համար պայքարի պետք է դուրս գա. Զաքարյան
    Այսօր, վաղը և առաջիկա օրերին յուրաքանչյուր մարդ, իր սխալներն ուղղելու համար պայքարի պետք է դուրս գա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փձոխնախարար Արտակ Զաքարյանը: «Այսօր լրանում է 4-րդ տարին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նիկոլիզմով տառապող ներքին թշնամու կողմից սրիկայաբար խաբված, դուրս եկավ փողոց ու կործանման տարավ իր երկիրն ու իր զավակներին։ Քաղաքացին դուրս եկավ ու իր կամքից անկախ, չգիտակցելով` թելադրեց ներքին ու արտաքին թշնամու կամքը, թելադրեց արյունոտ թուրքի իշխանությունը, օտարի շահերն ու կանոնները։ Հարգելի քաղաքացի, քեզ շարունակ խաբում են, որ իբր նիկոլիզմը քո երազանքն էր։ Ձեզ մոլորեցնելով «համոզել են»` իբրև թե 4 տարի առաջ ելել եք անարդարության դեմ, իբրև թե ելել եք կոռուպցիայի դեմ, իբրև թե ելել եք թալանի դեմ։ Նիկոլիզմին բնորոշ ստորաքարշ դերասանությամբ, շարունակ փորձում են ձեզ համոզել, որ հայրենիքը, պետությունը, արժանապատվությունը, հաղթանակը, զոհերը կարևոր չեն. կարևորը, որ մեր ժողովրդին խցկեն թուրքի «ողորմածության» տակ ու կրկին խաբեն, որ չեն մորթելու, ինչպես մորթել են մեր պապերին ու ապուպապերին։ Թուրքի շահերը սպասարկող ու Հայաստանը կործանած նիկոլիզմը, կրկին փորձելու է ձեզ թունավորել կեղծիքով ու ստով: Իր արյունալի հանցանքները թաքցնելով, մեր 5000-ից ավելի զավակներին սպանելով, մեր 9500ք.կմ տարածքով չքնաղ Հայրենիքը թուրքին հանձնելով ` ձեզ կրկին փորձում են հիմարի տեղ դնել ու համոզել, որ ձեզ իբր «փրկել են կոռուպցիայից ու թալանից»: Պատկերացնու՞մ եք սրանց լքտիության աստիճանը. Հայրենիքը օրը ցերեկով դավադրաբար ու տգիտությամբ հանձնես արյունատենչ թշնամուն, ու շարունակես նախկինի դեմ զրպարտանքն ու կեղտոտ քարոզչությունը: Ի՞նչ կարգի անբարո պետք է լինել, նման վարքի համար: Հարգելի քաղաքացի, ուզում եմ հավատալ, որ այս չարիքի, ողբի, կորուստների, խայտառակչության, քաոսի, աղքատության, զրկանքների, մահվան, խաբեությունների ու անպաշտպանության չորս տարիներն ապրելուց հետո, այլևս թույլ չես տա, որ նիկոլիզմը քեզ խաբի ու թալանի պապերիդ հայրենիքի: Մտածիր ու տես, որ վաղը զավակներդ ու թոռներդ սեփական հայրենիք չեն ունենալու, անհայրենիք են լինելու, քոչվորի պես, որովհետև 2018թ. քեզ խաբելով տարել են ներքին թուրքի հետևից: Այսօր, վաղը և առաջիկա օրերին յուրաքանչյուր մարդ, իր սխալներն ուղղելու համար պայքարի պետք է դուրս գա: Այլապես Աստված մեր ողջ ժողովրդին և նրա սերունդներին չի ներելու ավետյաց Հայրենիքը նիկոլիզմով թուրքին հանձնելու, ու անպատիժ թողնելու համար»,- գրել է նա:
    14:16
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. անվադողը փոխող 24-ամյա երտասարդը տեղում մահացել է
    Ապրիլի 23-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտի» անվադողը փոխող 24-ամյա Միրզա Ավդալյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Կատարվում է նախաքննություն:
    14:12
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերժ Սարգսյանը մասնակցելու է Ջահերով երթին
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նույնպես Հանրապետության հրապարակից մասնակցելու է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին, որն այս տարի ունենալու է «Տեր ենք Արցախին» կարգախոսը: Այս մասին գրում է 168.am-ը: Կայքի հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ ՀՀԿ հազարավոր անդամներ, համակիրներ ու համախոհներ մասնակցելու են երթին՝ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
    14:09
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի. թուրքագետ
    Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի։ Երթն այսուհետ վերածվելու է ոչ այնքան հիշատակի արարողության, այլ իրական համազգային քաղաքացիական ակցիայի, որով մենք մեր ուղերձն ենք փոխանցելու Թուրքիային, Ադրբեջանին և նրանց դաշնակից ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությանը առ այն, որ Հայաստանի ու հայության շահերը պաշտպանող ազգ կա։ Սա է պատճառը, որ ես, իմ ընկերներն ու գործընկերներն առանց որևէ կուսակցական պատկանելիության լինելու ենք երթի ջահակիրների շարքերում, որովհետև հայրենիքն ու պետությունը ավելի բարձր են, քան ցանկացած այլ պատրվակ ու արդարացում։ Կհանդիպենք երթին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում։ Ո՛չ թուրքական ֆաշիզմին, ո՛չ փաշիզմին, սատար կանգնենք Հայաստանին»։
    14:06
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար մեղադրանք է առաջադրվել բլոգեր Միկա Բադալյանին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Նախնական տվյալներով, «Telegram» սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ` մայրաքաղաքից դուրս: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով «Telegram» սոցիալական ցանցի՝ իր կողմից օգտագործվող էջում տեղադրել է վերոնշյալ բովանդակությամբ գրառումը: Վերջինս ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:
    13:39
    23.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Զարթնի՛ր, լաո». ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ժամը 19:15-ին
    Այսօր երեկոյան 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է ավանդական ջահերով երթը։ «Հոհիդա» ներկայացուցիչները որոշել են, որ միջոցառումն այս տարի կունենա «Զարթնի՛ր լաո» խորագիրը։
    13:37
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պահակը մանկապարտեզից գողություններ էր արել
    Ապրիլի 22-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցի մանկապարտեզի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել մանկապարտեզի 64-ամյա պահակին՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենան բարձված էր մետաղյա առարկաներով: Բաժնում տղամարդը հայտնել է, որ մետաղյա առարկաները գողացել է մանկապարտեզի նկուղից։ Նա նաև հայտնել է, որ նույն օրը նույն վայրից դարձյալ գողացել էր մետաղյա առարկաներ: Գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է քննություն։
    13:26
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայրենիք ենք կորցնում, մեր երեխեքի արյան համար պիտի պատասխան տան». զոհված զինվորների ծնողները կոչ են անում դուրս գալ պայքարի
    44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են գիշերել Ազատության հրապարակում. ըստ նրանց՝ կամաց-կամաց հայ ազգը ոտքի է ելնում: «Կարծում եմ՝ բոլորի երակներում արյունն արդեն սկսել է շարժվել ու միանալու են այս դավաճաններից ազատվելու, փրկվելու շարժմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը: Նրա խոսքով՝ ում երակներով հայի արյուն է հոսում, պետք է միանա իրենց պայքարին: «Եթե չեն ուզում արժանան մեր բախտին, եթե չեն ուզում որդեկորույս ծնողներ լինեն, պետք է միանան այս պայքարին: Արցախում մեր տղաների արյունն է թափած, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասաց նա: Զոհված զինծառայողների ծնողները դիմում են իրենց «բախտակիցներին»` վեր կենալ է պետք, հայրենիք ենք կորցնում: «Մեր երեխեքի արյան համար պիտի պատասխան տան, այդ արյունն առանց պատասխան չի մնա: 2018 թվականից այս կողմ՝ հայ ազգն իրեն նվաստացած է զգում, ես ինձ նվաստացած եմ զգում»,-հայտարարեց Գալեյանի հայրը:
    13:21
    23.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Շատ հանգիստ, կիրթ տղա է»․ ի՞նչ է պատմում աներոջը և զոքանչին սպանած տղամարդու մասին գյուղապետը
    Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչները դեռ չգիտեն՝ ինչն է պատճառը եղել, որ փեսան սպանել է իր աներոջը եւ զոքանչին, վիրավորել աներձագին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նալբանդյանի վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը։ «Ամբողջ գյուղը շոկի մեջ է։ Լաերտը շատ հանգիստ, կիրթ տղա է։ Մենք չենք հասկանում՝ ինչու նման բան կատարվեց»,- նշեց գյուղապետը։ Գյուղապետը պատմեց, որ եւ փեսայի, եւ կնոջ ընտանիքներ նույն գյուղից են։ Փեսայի ծնողները դպրոցում ուսուցիչներ են եղել․ հայրը՝ ֆիզիկայի, մայրը՝ մաթեմատիկայի։ Ինքն էլ իր տան բակում մթերային խանութ է ունեցել, կինն էլ խանութում է աշխատել։ «Կնոջ ծնողները եւս շատ հանգիստ ու լավ մարդիկ էին։ Հայրը շինարար էր, մայրն էլ ուսուցիչ։ Կնոջ ընտանիքի հետ փեսայի հարաբերությունները լավ էին։ Նույնիսկ, երբ աները Ռուսաստանում շինարարությամբ էր զբաղվում, փեսայի անունով էր ուղարկում գումարը, ինքն էլ հանձնում էր կնոջ ընտանիքին»,- ասաց Մկրտչյանը։ Կնոջ եղբայրն էլ զբաղվում է անասնապահությամբ, երեք որդի ունի։ Դեպքի օրը հարեւանները վիճաբանության ձայներ չեն լսել, կրակոցների ժամանակ են դուրս եկել տներից։ «Այդ ժամանակ չէինք էլ հասկանում՝ ինչ է կատարվում։ Արագ օգնում էինք շտապ օգնությանը տեղափոխել վիրավորներին։ Ինձ համար շատ զարմանալի է այս ամենը։ Ես մեկ անգամ եմ հիշում, որ Լաերտի ընտանիքում աղմկոտ վիճաբանություն լինի կնոջ հետ․ մեկ տարի առաջ էր, բայց շատ արագ հարթվեց»,- ընդգծեց Գրիգոր Մկրտչյանը։
    13:16
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զենքով լինի, արվեստով, թե կյանքով, վերջնական հաղթանակի հասնելու ենք. պատերազմի մասնակից
    Արցախյան երեք պատերազմների մասնակից մարդ եմ, ազգությամբ էստոնացի, անունս ֆելիքս է, և ես իմ հոգու բողոքն եմ ասում, որ մենք թուրքի հետ պայմանագիր կապելու բան չունենք: Ազատության հրապարակում լրագրողի հետ զրույցում ասաց Ֆելիքսը: «Արցախը եղել է, կա և կմնա հայկական տարածք: Գոյություն չունի առանձին հայկական տարածք, Արցախի ժողովուրդ և Հայաստանի, բոլորը հայեր են: Այսօր ես իմ ներկայությամբ իմ բողոքն եմ տալիս այն մարդկանվց, ովքեր մտածում է, որ թուրքը, որն ընդունակ է գլուխ կտրել քնած տեղը, մեր թիկունքից մարդ խփել, դրա հետ կարելի է ինչ-որ ախպերություն անել»:
    13:11
    23.04.22
    Ավելին