Լրահոս

2022-04-23
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը Բերձոր-Աղավնո ճանապարհի կառուցման հարցում․ ինչ սպասել առաջիկայում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանը շուտով կավարտի Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները ճանապարհի կառուցման ընթացքից լուսանկարներ էին հրապարակել: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, ապա կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: Ըստ ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ների՝ 32 կմ երկարությամբ ճանապարհը կվերահսկեն ռուս խաղաղապահները: Ի դեպ, Հայաստանից դեպի Արցախ գազատարը նույնպես կարող է անցնել այդ ճանապարհով: «Լաչինի միջանցքի» փոխարեն հաղորդակցային նոր ճանապարհ կառուցելու դրույթը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ է ամրագրված: «Կողմերի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ»,- գրված է հայտարարության տեքստի մեջ: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի համար պարզ չէ, թե հայկական ու ադրբեջանական կողմերը նոր ճանապարհի կառուցման նախագծի մասով քննարկումներ ունեցել են արդյոք: «Նման քննարկման մասին հրապարակային որևէ հայտարարություն չի եղել, ու ենթադրել կարելի է, որ նման քննարկում կա՛մ չի եղել, ու Բաքուն միանձնյա է որոշել ճանապարհի երթուղին և մյուս բոլոր հանգամանքները, կա՛մ էլ «ծածուկ կամ բանավոր պայմանավորվածություններ» են եղել, ինչի մասին գուցե հետագայում իմամանք»,- ընդգծում է մեր զրուցակիցը: Նա ուշադրություն է հրավիրում նաև ադրբեջանցիների շտապողականության վրա: Ըստ հայտարարության՝ 3 տարվա մեջ պետք է նոր ճանապարհի նախագիծը հաստատվեր, այնինչ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2022-ի ամռանը (մի քանի ամսից) ադրբեջանցիները ամբողջ մայրուղու կարմիր ժապավենը կկտրեն: «Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը, ինչպե՞ս է ստացվել, որ հայտարարությունից դեռ 2 տարի չանցած՝ ոչ միայն ճանապարհի նախագիծը, այլ ամբողջ ճանապարհն են կյանքի կոչում: Ի՞նչ են անում հայաստանյան պատկան մարմինները. չէ՞ որ այդ ճանապարհի հապշտապ կառուցումը մեր շահերից չի բխում, քանի որ Բերձոր քաղաքի, Աղավնո ու մի քանի այլ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու ենք, այնտեղ բնակվող հայերն էլ ստիպված են լինելու լքել իրենց տները»,- շեշտում է նա: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին Արցախից լուրեր հասան այն մասին, որ Ադրբեջանն այդ ճանապարհի դիմ
    09:38
    23.04.22
    Ավելին
2022-04-22
  • Հասարակական
    «Բլինդաժում» խաղաղության մասին երազող Սարգիսը. նոր սարքավորումներ՝ «Զինվորի տանը»
    «Հայլուրի» թղթակիցն այսօր զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից՝ 24-ամյա Սարգսի հետ: Նա վերականգնողական բուժում է ստանում «Զինվորի տանը», երազում խաղաղության ու անկախ Արցախի մասին:
    23:00
    22.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալիևն «աշխարհի ադրբեջանցիներին» հավաքել է Շուշիում և Հայաստանին նոր պատերազմով է սպառնում
    Խաղաղության օրակարգն առաջին պլան բերած՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ Ալիևը նույնքան բարյացակամ չէ: Հայկական օկուպացված բերդաքաղաք Շուշիից Ադրբեջանի նախագահը սպառնացել է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիր, ապա իրենք չեն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Իսկ խաղաղության պայմանագիրը, ըստ Ալիևի, կստորագրվի միայն Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական սկզբունքի հիման վրա:
    22:18
    22.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Տավուշում ճանաչում են թշնամուն ու «կոնկրետ քայլեր» են սպասում ընդդիմությունից
    Հայլուրը շարունակում է Հայաստանի տարբեր շրջաններ գնալ ու մարդկանց կարծիքը հարցնել՝ Արցախի կարգավիճակի, խաղաղության պայմանագրի, հանուն հայրենիքի՝ Ազատության հրապարակում պայքարողների մասին: Մեր նկարահանող խումբը այս անգամ սահմանապահ Տավուշի մարզ է գնացել:
    22:00
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել
    Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը։ ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրությունում։
    21:59
    22.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ո՞նց եք կարողանում հանգիստ նայել բոլորի աչքերին». քաղաքացին առաջինն այս հարցը կտար Փաշինյանին
    Ազատության հրապարակում մեկնարկած ստորագրահավաքին, որ նախաձեռնել էին հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդները արդեն 2200-ից ավելի մարդ է միացել:
    21:45
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մերկացած տղամարդ էր, վազեց, կարմիրբերետավորներն էլ՝ հետևից. հրապարակում իրավիճակը լարվեց
    Ազատության հրապարակում քաղաքացիների և ոստիկանների միջև իրավիճակը լարվեց։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքն էլ չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ։ «Անհասկանալի իրավիճակ էր։ Կանգնած զրուցում էինք, տեսա՝ ինչ-որ մեկը վազում է, ոստիկանները հետևից, փորձեցինք հանգստացնել իրավիճակը։ Որևա բան չեն ասում, չեն հասկանում։ Հեսա կհասկանանք»,-նշեց նա։ Նշենք, որ քաղաքացիներից մեկը՝ դիմելով ոստիկաններին, բղավում էր․ «Խի՞ եք ծեծում մեզի, ախպեր։ Արա, խի՞ եք ծեծում, տղերք։ Մի կին լրագրողներին ասաց, որ մերկացած տղամարդ էր վազում հրապարակով, «կարմիրբերետավորներն» էլ նրան էին հետևում։ «Չգիտեմ՝ ինչ անախորժություն էր տեղի ունեցել։ Հեռացրեցին մարդուն»,-նշեց կինը։
    21:44
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թշնամին մեր դեմ «Բայրաքթարից» ավելի լուրջ զենք է օգտագործել, այն խփել է ներսից․ Կարեն Վրթանեսյան
    «Մենք հաղթել ենք 1992-ին, մենք հաղթել ենք 2016-ին, 44-օրյա պատերազմում էլ մենք իրականում հաղթանակի շանսեր ունեինք։ Մեր զինվորը, սպան, գեներալների զգալի մասն իրենց դրսևորել են լավագույնս»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքային պայքարի շրջանակում հայտարարեց վերլուծաբան, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։ Նա ընդգծեց՝ պատերազմում պարտվել է պետական համակարգը, ոչ թե սպան ու զինվորը, իսկ թշնամին մեր դեմ «Բայրաքթարից» ավելի լուրջ զենք է օգտագործել։ «Թշնամին մեր դեմ օգտագործել է մի շատ ավելի լուրջ զենք, որը խփել է պետական համակարգին՝ ներսից։ Եկել, ուղիղ Հանրապետության հրապարակում խփել է կառավարության շենքին։ Այդ զենքի անունը Նիկոլ Փաշինյան է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։ Նա միավորվելու կոչ արեց՝ հայրենիքի հարատևությունն ապահովելու համար։ «Մենք այն տղաներին, բոլորին, ովքեր կյանք են տվել մեր հողի համար, հզոր, հայկական, ազգային պետություն ենք պարտք։ Ու մենք դա կանենք»,- հայտարարեց Կարեն Վրթանեսյանը։
    21:40
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել. Արամ Գաբրելյանով
    այաստանում իսկական տղամարդ է հայտնվել. այսօր իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը՝ անդրադառնալով այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, որն ուղերձով դիմել է ժողովրդին և համառոտ ներկայացրել Փաշինյանի իշխանության հեռացմանն ուղղված քայլերի ու գործողությունների ծրագիր-ժամանակացույցը: «Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել: Իմ նախապապերից մեկը քահանա էր, մյուսը՝ իր որդիների հետ, դաշնակցական էր, որին բռնաճնշումների ենթարկեցին և ընտանիքի հետ աքսորեցին: Ես արյունով դաշնակցական եմ: Ես հավատում եմ Սաղաթելյանին: Ես գիտեմ, որ նա (Իշխան Սաղաթելյանը` խմբ.) համարձակ է և ոչ կոռումպացված։ Առաջ դեպի դավաճանի տապալում, որըվ խաբեց բոլորին՝ և՛ ազգին, և՛ առյուծ հերոսներին, նաև գցել է Ռուսաստանին»,- գրել է Գաբրելյանովը: Հիշեցնենք, որ Սաղաթելյանը հայտնել էր, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվում է անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ: «…Նախ՝ ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում, ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք։ Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար՝ նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։ Հենց հիմա այս խորհրդանշական վայրից հայտարարում եմ՝ ՍԿՍՈ՛ւՄ ԵՆՔ»,- հայտարարել էր Սաղաթելյանը «Մայր Հայաստան» հուշարձանի դիմացից:
    21:40
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է․ Արցախի ԱԳՆ
    Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ․ «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»։
    21:35
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են Հայաստանի, Արցախի, ողջ տարածաշրջանի ապագան․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է Հայաստանում մեկնարկող պայքարի գործողություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Չափազանց կարևոր մեկ այլ վերջնարդյունք էլ, քաղաքագետի գնահատմամբ, կարող է լինել հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։ «․․․ Մեր այս պայքարի օրակարգը շատ ավելի ընդգրկուն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սա Արցախն ու Հայաստանը փրկելու ծրագիր չէ միայն։ Ոչ էլ, առավել ևս, միայն երկիրը կապիտուլյանտներից ու դավաճաններից ազատելու գործ։ Իհարկե, այս երկուսը պետք է մեր գլխավոր նպատակը լինեն։ Բայց այդ նպատակին մենք կհասնենք, եթե կարողանանք լուծել բոլոր խնդիրներից ամենակարևորը՝ հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։ Մեր ժողովուրդը հստակ պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջն ու նաև մեր մեջ։ Մեր ժողովուրդը կրկին պետք է ունենա ուղենիշներ և մեր ժողովուրդը պետք է վերականգնի իր շահից բխող որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Իսկ դրա համար ոչ ոքի ոչինչ պետք չէ սովորեցնել։ Պետք է պարզապես անկեղծ լինել ժողովրդի հետ շփումներում ու պատրաստ լինել մեծ զոհողությունների։ Երկրորդը՝ Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև ողջ տարածաշրջանի, հնարավոր է նաև այլ տարածաշրջանների ապագան։ Ընդդիմությունը սա պետք է լավ գիտակցի և միշտ գիտակցի, որ Երևանում հնչած ամեն խոսք լսվելու է ոչ միայն մեր փողոցներում ու հրապարակներում, այլև Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և աշխարհաքաղաքական այլ կենտրոններում։ Սա Հայաստանի վերածննդի և մեծ քաղաքականություն վերադառնալու լավ հնարավորություն է, որից անպայման պետք է օգտվել։ Այնպես որ, Աստծով, հարգելի ընկերներ։ Թող իրագործվեն ձեր ամենաազնիվ բոլոր մտադրությունները»,- գրել է քաղաքագետը տելեգրամյան իր ալիքում։
    21:31
    22.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Եկել է գործի ժամանակը». ընդդիմությունը դուրս է գալիս փողոց՝ «բողոքի անդադար ակցիաների»
    Ապրիլի 25-ից՝ ընդդիմությունը սկսում է անդադար բողոքի, անհնազանդության ակցիաներ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն է հայտարարել՝ ժամանակն է՝ դուրս գալ փողոց՝ ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով" Ընդդիմությունը պայքարը սկսելու է՝ Հայաստանի մարզերի՝ 4 խորհրդանշական կետերից, քայլերթով շարժվելու են Երևան:
    21:30
    22.04.22
    Ավելին
  • Իրավական
    Փաշինյանը հարցաքննվե՞լ է պատերազմում հանցագործությունների վերաբերյալ քրգործերով
    44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով Նիկոլ Փաշինյանը վկայի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Այսօր հայտարարել է Հայաստանի Գլխավոր դատախազը: Ցորի զորամասի զոհված զինծառայողների ծնողներն էին դիմել դատախազություն, պահանջել ուսումնասիրել վարչապետի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» արտահայտությունը:
    20:00
    22.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը «երկաթե երաշխիք» է տալիս՝ ոչինչ չի ստորագրելու, առանց հանրային լայն քննարկման
    Մոսկվա այցից հետո՝ Նիկոլ Փաշինյանը նախահեղափոխական շրջանի թեզերն է հիշել, երկաթե երաշխիքներից խոսել: Կառավարության նիստում նորից բացառել է Արցախի վերաբերյալ որևէ փաստաթղթի ստորագրում առանց հանրային քննարկման: Նա նաև վերահաստատել է, որ միջազգային հանրությունն առաջարկում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել:
    19:30
    22.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսական բանակը նախատեսում է ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ
    Ռուսական բանակը նախատեսում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ, ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ՝ հայտարարել է ռուս բարձրաստիճան զինվորականներից մեկը:
    19:15
    22.04.22
    Ավելին