Լրահոս

2022-03-23
  • Քաղաքական
    Արցախի գազամատակարարման հարցը «ռուս խաղաղապահների տիրույթում է»
    Հայաստանից Արցախ գնացող գազատարի վրա ադրբեջանցիների դրած փականը բացելու համար ի՞նչ է անում Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանը: «Գործի է դրել բոլոր ջանքերը»,- ասել է Արարատ Միրզոյանը ու շտապել է հիշեցնել, որ գազատարի այդ հատվածը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է: ԱԺ-կառավարություն հարուցպատասխանի ժամանակ Միրզոյանը պատասխանել է նաև Ադրբեջանի առաջարկած 5 կետերը հանրաքվեի դնելու վերաբերյալ հարցին: Նիկոլ Փաշինյանին պատգամավորներն այսօր ոչինչ չեն հարցրել:
    21:15
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման աշխատանքներ
    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ▫️Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ▫️Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ▫️Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ ▫️Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) և Վանաձոր -Դիլիջան, Աղվանի-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ▫️Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ❕Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    21:07
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Խոսքը ձմռանը տաք հանգվելու մասին չէ, այլ այն մասին, որ չեն ջեռուցվի բնակարանները, հիվանդանոցները, դպրոցները․ Գերմանիայի կանցլեր
    Ռուսական նավթից ու գազից միանգամից հրաժարվելը ռիսկային է Եվրոպայի արդյունաբերության համար, բայց Գերմանիան աշխատում է էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, Die Zeit պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ռուսական ներմուծումից կախվածությունը մենք ավելի արագ կնվազեցնենք, քան ոմանք կարծում են, բայց դա միանգամից անել չի ստացվի։ Մատակարարումների կտրուկ դադարեցումը էական սպառնալիքներ է պարունակում ամբողջ Եվրոպայի համար, դա պետք է բոլորի համար հասկանալի լինի։ Խոսքն այն մասին չէ, որ ձմռանը պետք է ավելի տաք սվիտեր հագնել, ինչպես ոմանք են թեթևամտորեն ասում։ Խոսքն այն մասին է, որ չեն ջեռուցվի բնակարանները, հիվանդանոցները, ծերանոցները, դպրոցները, էլեկտրաէներգիա չեն ստանա արդյունաբերական ձեռնարկությունները, հարցականի տակ կհայտնվեն հարյուր հազարավոր աշխատատեղեր»,- ասել է Շոլցը։
    20:46
    23.03.22
    Ավելին
  • Սոցիալական
    Ապրելը թանկացել է. առաջին անհրաժեշտության սննդամթերքի գինն ավելի կբարձրանա
    Աշխարհում կանխատեսում են, որ անշարժ և շարժական գույքը ավելի կեժանանա, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ կթանկանան: Հայաստանում քաղաքացներն արդեն ամեն ժամ են զգում, թե որքան է թանկանում կյանքը:
    20:15
    23.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի «ամենալավ տեղը». զբոսանք՝ երջանկություն փողոցում
    Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ պետությունն է, իսկ աշխարհի 82-րդ երջանիկ երկիրը: Երջանկության համաշխարհային այս վիճակագրությունը ստանալուց հետո «Հայլուրի» նկարահանող խումբն ուղևորվել է երջանկության փողոց, որտեղ ապրող մարդկանց խնդրել է ցույց տալ երջանկության մեխանիկան:
    19:45
    23.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Պետք է սովորենք գազատարը փակ վիճակում ապրել». ՔՊ-ականը «պարզ է ասում»
    Արցախում ավելի քան 100 հազար մարդ երկրորդ օրն է շարունակում է առանց գազ մնալ: Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Բաքվի այն հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է խառնվի իր երկրի ներքին գործերին՝ ակնարկելով, որ Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եվ այս ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանի թիմակից ՔՊ-ականները արցախցիներին հորդորում են սովորել ապրել առանց գազ:
    19:30
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1992թ․ ծնված Արթուրը զոհվել է Ուկրաինայի օդանավակայանների համար մղվող մարտերում
    Արշակյան Արթուր Մխիթարի 09.09.1992: Դեսանտային գրոհային զորքեր, 31 գումարտակ, Ուլյանովսկ. Ուկրաինական Գոստոմելի եւ Զապորոժիեի օդանավակայանների գրոհների մասնակից: Զոհվել է մարտում
    18:10
    23.03.22
    Ավելին
  • Տնտեսական
    «Հայաստանից ապրանքի արտահանումը Ռուսաստան հարցականի տակ է»
    Պատերազմի և պատժամիջոցների ֆոնին տնտեսագետներն ահազանգում են, որ ռուբլու արժեզրկաման պայմաններում մեր երկրից արտահանումը դեպի Ռուսաստան հարցականի տակ է:
    18:08
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վնասված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում. Արարատ Միրզոյան
    Հայաստանը գործի է դրել բոլոր ջանքերը, դիվանագիտական հնարավոր բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Առաջին հերթին, մենք պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետև վթարը, այս դեպքում, պարզ չէ՝ ինչպես դա անվանել, վթար չէ, ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում ու առաջնային մեր կապը ռուսաստանյան գործընկերների հետ է», - ասաց նա: ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը կապի մեջ է այս հարցով նաև քաղաքակիրթ աշխարհի հետ. ՀՀ ԱԳՆ-ն նոտա է հղել միջազգաին գործընկերներին, արձագանքներն արդեն ստացվում են: Միրզոյանը նշեց, թե նախորդ գազամատակարարման դադարեցման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԱՄՆ պետաքարտուղարի, ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի հետ: «Արձագանքներ արդեն տեսնում ենք, ցավոք սրտի, տեղում կոնկրետ դեռ հարցը լուծված չէ», - հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:
    17:18
    23.03.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը խորհուրդ է տալիս Հայաստանին՝ «դուրս բերել զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից»
    Բաքուն հայտարարում է, թե Արցախի գազամատակարարումն Ադրբեջանի ներքին գործն է: Այդ երկրի արտգործնախարարության խոսնակը այսպես արձագանքել է մեր ԱԳՆ-ի հայտարարությանը այն մասին, որ Ադրբեջանը Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծում:
    16:55
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՄԻՊ-ն անդրադարձել է Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների բարձրացրած խնդիրներին
    Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին մինչև այսօրվա ակցիան էլ տեղեկացված է թե՛ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ և թե՛ Պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները։ Այսօր բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչները նաև կապի մեջ են տեղում գտնվող առանձին բնակիչների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը։
    16:11
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարորդը, ուղևորը և ոչխարը «Տոյոտայով» բերման են ենթարկվել
    Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10։15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի՝ 17 տարեկան: Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Աշտարակի բաժին: Ոստիկանությունում պարզվել , որ նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել են մարտկոցներ, իսկ լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր: Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաև ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում: Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը: Ըստ երիտասարդների` վեցերորդ ոչխարը փախել էր։ Հանգամանքները քննությամբ պարզվում են:
    15:22
    23.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Իշխանական պատգամավորները կամերաներից «փախեփախ» են ման գալիս
    ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը իրեն ժամանակին՝ մինչև պատերազմը իրեն անվանում էր «Օմարի Արծիվ», հրաժարվեց պատասխանել Yerevan.Today-ի՝ Արցախի գազամատակարարման խնդրի վերաբերյալ հարցին։ Լրագրողը հետաքրքվեց՝ հնարավո՞ր է արհեստական պայմաններում են խնդիրներ ստեղծում, որ նորից ինչ-որ զիջումների գնա Հայաստանը, իսկ ՔՊ-ականը արձագանքեց․ «Իմ իրավունքն է չպատասխանելը»։ Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը նույնպես վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը: Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս արցախյան կողմին վերանորոգել գազատարը։ Միայն 10 օր անց էր վնասված գազատար խողովակը վերանորոգվել։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
    15:00
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքվում հայտարարել են՝ Արցախի գազամատակարարումն Ադրբեջանի ներքին գործն է
    Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի գազամատակարարման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։ «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ փորձեց միջամտել Բաքվի ներքին գործերին՝ մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հիմա նորից փորձում է դա անել այլ թեմայով», - ասել է Աբդուլաևան: Նա նշել է, որ Հայաստանը «ապակառուցողական պահվածք է ցուցաբերում, անհիմն պնդումներ անում»։ «Մեր խորհուրդն է Հայաստանին՝ ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, ներառյալ իր զինված ուժերի մնացորդների դուրսբերումը տարածաշրջանից, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը, չհնչեցնել անհիմն և անօրինական մեղադրանքներ», - ընդգծել է Աբդուլաևան:
    14:50
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամեն ինչ Բաքվի կամքից է կախված՝ վերջինիս քմահաճույքով կապրեն կամ կմեռնեն. Արցախի նախկին արտգործնախարար
    Aysor.am-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։ - Պարոն Մելիքյան, գազամատակարարումն Արցախում կրկին դադարեցված է, և գազատարի՝ իբրև վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, դադարեցնեն Արցախի գազամատակարարումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։ - Ստեղծված իրավիճակը Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հին ու նոր իշխանական վերնախավերի ռազմական և իրավաքաղաքական ֆիասկոյին հետևած կապիտուլյացիայի ուղղակի հետևանք է ու շարունակությունը: Ըստ էության, պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի համար հասանելի չէ այս կարգի խնդիրերի ինքնուրույն լուծումը: Գազատարի վնասված հատվածը, գտնվելով ռուս խաղաղապահերի պատասխանատվության գոտում, հասանելի է ադրբեջանական զինուժի համար և փակ է հայկական կողմի համար: Եթե ռուսները ցանկանան, ապա այս կարգի խնդիրներ չեն առաջանա: - Ըստ Ձեզ՝ ի՞նչ են այս քայլով ուզում ապացուցել ադրբեջանական իշխանությունները։ - Նրանք ապացուցելու բան չունեն. հետևողականորեն իրենց կամքն են պարտադրում ՀՀ իշխանություններին ու արցախահայությանը: Պաշտոնական Երևանին այս կերպ մղում են անհամարժեք զիջումների, արցախահայությանն էլ ստիպում են վարժվել այն մտքին, որ ամեն ինչ Բաքվի կամքից է կախված՝ վերջինիս քմահաճույքով կապրեն կամ կմեռնեն: Հակառակորդի այս պահվածքին համարժեք հակազդեցությունը մեր պաշտոնատարներն առայժմ ունակ չեն գործադրել: Այդպիսի արդյունվետ հակազդեցություն իրականացելու համար ոչ ստանդարտ բազմաբնույթ գործողություներ են հարկավոր: - Պարոն Մելիքյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ստեղծված իրավիճակում պատշաճ չեն արձագանքում ՀՀ իշխանությունները։ Խնդիրն առավելապես բարձրաձայնվում է Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի կողմից, այն դեպքում, երբ կառավարության նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանը խուսափել էր ուղիղ անդրադառնալ արցախահայությանը բնական գազից զրկելու Ադրբեջանի քայլին։ - Չեմ կարող վարչապետ Փաշինյանի փոխարեն պատասխանել այդ հարցին: Կարող եմ միայն ենթադրել, որ ասելիք չունեն, քանի որ հարցի լուծում էլ չունեն: Ամեն դեպքում, եթե մեր իշխանավորները վճռական գործողություններ չնախաձեռնեն, ապա այս պատմությունն իր շարունակությունն է ունենալու մեզ համար շատ տհաճ հետևանքներով:
    14:46
    23.03.22
    Ավելին