Լրահոս

2022-03-07
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում մարտի 10-ին
    Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է կայանալ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը։ Հանդիպումը տեղի կունենա եռակողմ ձևաչափով՝ դիվանագիտական ֆորումում», - ասել է Չավուշօղլուն:
    15:41
    07.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Լուրը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
    14:40
    07.03.22
    Ավելին
  • Զոհվել է պայմանագրային զինծառայող Հրաչ Արամի Մանասարյանը․ մեկ զինծառայող վիրավոր է
    Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, հայտնում են ՊՆ-ից։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
    14:38
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «BMW»-ից գողացել են 12 միլիոն դրամի ոսկյա զարդեր, մարմարաշենցի է ձերբակալվել
    Փետրվարի 26-ին՝ ժամը 18.35-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայից գողացել են ոսկյա զարդեր: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ անմիջապես դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը: Ոչ թե գաղտնի, այլ բացահայտ հափշտակություն էր: Կողոպուտը տեղի էր ունեցել ժամը 18.20-ին: Ոսկերչական խանութը փակելուց հետո տերը ոսկեղենը տեղավորել էր մեքենայի հետևի նստելատեղին, ու մինչ կքայլեր ու կնստեր «ԲՄՎ»-ն` լսել էր մի կնոջ աղաղակը, որ ոսկեղենը տարան... Տարեց վարորդը շրջվել ու նկատել էր, որ ոսկեղենն այլևս չկա: Նկատել էր նաև բակերի ուղղությամբ անհետացող երիտասարդի թիկունքը: Կորուստը մեծ էր` ավելի քան 12 միլիոն դրամի: Առաջին հարցերից մեկը, որ հետաքրքրեց իրավապահներին, հետևյալն էր. մի՞շտ է խանութպանը ոսկեղենը նույն կերպ տեղափոխել: Պատասխանը սպասելի էր` ամեն օր: Թեև կատարվածը կողոպուտ էր, սակայն կողոպտողի վերաբերյալ որևէ կողմնորոշիչ բան պարզել չհաջողվեց: Ամեն ինչ կատարվել էր արագ ու անսպասելի, հասկանալի էր, որ հանպատրաստից կատարված կողոպուտ չէր: Հարուցվեց քրեական գործ, Մասիսի քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները, և շուտով ստացվեցին օպերատիվ տվյալներ, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ` «Օպել» մակնիշի իր մեքենայով: Փետրվարի 28-ին նա հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մարմարաշենցին տարբեր օրերի հետևել էր խանութպանին և համոզվել, որ նա ամեն անգամ իր հետ տեղափոխում է ոսկեղենը: Ծրագրել էր իր քայլերը, նաև նշագծել անվտանգ փախուստի ճանապարհը` տեսահսկող սարքերից զուրկ փողոցներով ու բակերով: Մեքենան էլ կայանել էր խուլ մի տեղ, հետաքրքրասեր աչքերից հեռու: Մարմարաշենցի երիտասարդը ձերբակալվել է, գողոնը մասամբ հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
    14:30
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել
    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Տարածքը ներկայում գտնվում է անբարեկարգ վիճակում: Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել: Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին:
    14:26
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել
    Ուկրաինական կողմի հետ բանակցությունների մեկնող ռուսաստանյան պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրեստի օդանավակայանում։ Դա պարզ է դարձել FlightRadar-ի տվյալներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Դա այն նույն ինքնաթիռն է, որ նախորդ անգամ պատվիրակությանը հասցրել էր Բելառուս։ Ենթադրվում է, որ ռուսական պատվիրակության անդամները պետք է մեքենաներով հասնեն բանակցությունների համար նախանշված վայր:
    14:20
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կառավարության շենքի դիմացից Մանուկյանի և Ավետիսյանի բերման ենթարկման կապակցությամբ ՄԻՊ-ը մեկնել է ոստիկանություն․ ՄԻՊ
    Այսօր ավելի վաղ Կառավարության շենքի դիմացից Մանուել Մանուկյանի և Արտակ Ավետիսյանի բերման ենթարկման կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության համապատասխան բաժանմունքներ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։
    14:14
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը հրաժարվել է բացել Ռուսաստանի առաջարկած մարդասիրական միջանցքները
    Ռուսական առաջարկին համապատասխան մարդասիրական միջանցքների բացումն անընդունելի է ուկրաինական կողմի համար, այս դիրքորոշումը հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ «Սա անընդունելի տարբերակ է մարդասիրական միջանցքների բացման համար», - ասել է նա ճեպազրույցում։ Հիշեցնենք՝ Մակրոնի խնդրանքով ռուսական զորքերը հրադադար են հայտարարել հումանիտար միջանցք բացելու համար։
    14:12
    07.03.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանցիները կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ. հայկական կողմը պատասխանել է
    Գնդացիրով, ավտոմատով Աղդամի դիրքերից թշնամին երեկ կրակել է Խրամորթ գյուղի ուղղությամբ: Մերոնք պատասխան կրակ են բացել, ինչից հետո է միայն լռել թշնամու կրակահերթը:
    14:11
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԱԳՆ
    Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների առաջխաղացման գործում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն իրականացնել: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերը հաշտեցման խթանման և բանակցությունների անցկացումը խթանելու գործում, ինչպես նաև պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացնի անհրաժեշտ միջնորդությունը», - ասել է նա: Վան Ին ընդգծել է, որ Պեկինը որոշակի աշխատանք է կատարել բանակցությունների առաջխաղացման ուղղությամբ և սերտ կապեր է պահպանում բոլոր կողմերի հետ:
    14:01
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արագածոտնում և Արմավիրում ապօրինի որսի դեպքեր են արձանագրվել, առգրավվել են որսորդական հրացաններ
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն փետրվարի 24-ից ՀՀ մի շարք մարզերում իրականացվում են ապօրինի որսի կանխարգելման միջոցառումներ, որի ընթացքում ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում արձանագրվել է ապօրինի որսի 3 դեպք, առգրավվել է հայտնաբերված ԻԺ-43, ՄՌ-43, ՄՌ-27 տեսակի հարթափող որսորդական հրացան, նաև որսված 24 հատ տափաստանային արտույտ տեսակի թռչուն: Միջոցառումների ընթացքում ՀՀ Լոռու մարզում հայտնաբերվել է նաև ապօրինի փայտանյութ տեղափոխող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա՝ առանց համապատասխան փաստաթղթերի 4խմ վառելափայտով։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Իրականացվում են վարչական վարույթներ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Միջոցառումները շարունակվում են։
    13:50
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Կիսաբաց լուսամուտներ»-ի «պատճառով» հորեղբայրը կրակել է եղբորորդու հետույքին
    Կոտայքի մարզում, մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 07։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սամվել Պ.-ն ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ եղբորորդին՝ 35-ամյա Մհեր Պ.-ն եկել է իրենց տուն, ինչ-որ առարկայով հարվածել իր գլխին, որից հետո ինքը իր որսորդական հրացանից կրակել է վերջինիս հետույքին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Սամվել Պ-ի եղբոր որդին՝ Մհեր Պ-ն, նախկինում ունեցած կենցաղային հարցերի պատճառով եկել է Սամվել Պ-ի բնակության վայր, փակել բակի դարպասը, այդ ընթացքում Սամվել Պ-ն բացել է տան պատուհանը, որի ժամանակ Մհեր Պ-ն ինչ-որ առարկայով հարվածել է նրա գլխին։ Այդ մասին ոստիկաններին հայտնել է Սամվել Պ-ն և ավելացրել՝ դրանից հետո ինքը իր տան չհրկիզվող պահարանից վերցրել է իրեն պատկանող «ԻԺ 58» տեսակի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանը և կրակել Մհեր Պ-ի վրա։ Նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն հետաքննիչին Մհեր Պ-ն հայտնել է, որ ինքը գնացել է նշված հասցե, որպեսզի պարզի, թե ինչու է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում Սամվելը իր մահացած ծնողների հասցեին վարկաբեկիչ արտահայտություններ արել։ Ինքը թակել է դարպասը, սակայն ոչ ոք չի բացել, և երբ փորձել է հեռանալ, լսել է կրակոցի ձայն, ու զգացել է, որ իր աջ կողմի հետույքային մասում ստացել է հրազենային վիրավորում։ Նա հայտնել է նաև, որ երբ վայր է ընկել, իրեն է մոտեցել Սամվելը, սակայն ինքը չի հիշում՝ արդյո՞ք նրա ձեռքին հրացան եղել է, թե ոչ։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
    13:43
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի Մ22 տարեկանների թիմի կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը, որով ընտրանին կմասնակցի Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպավանում ուսումնամարզական հավաքի ավարտից մի քանի օր շուտ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարեց այն կազմը, որով թիմը կմասնակցի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկվել են` Գայանե Տեր-Բարսեղյան (48 կգ), Արևիկ Դոխոյան (52 կգ), Էլիտա Քոչարյան (60 կգ), Սեյրան Եղիկյան (48 կգ), Հենրիկ Սահակյան (52 կգ), Էրիկ Թոխյան (54 կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Արթուր Շահբազյան (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյան (67 կգ), Նարեկ Զաքարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (80 կգ), Հենրիկ Ճղիկյան (86 կգ), գերծանր քաշ` Հովհաննես Փափազյան: Աղամալյանն իր խոսքում առանձնակի շնորհակալություն հայտնեց այն բռնցքամարտիկներին, որոնք չեն ընդգրկվել հավաքականում: Հայաստանի ընտրանին Խորվաթիա կմեկնի մարտի 11-ին:
    13:42
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 36 վթար. 5 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 5 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:34
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը բարերար Ալեք Բաղդասարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալը
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 7-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։ Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Արցախի կրթության և սոցիալական ոլորտներում Հայ կրթական հիմնարկության կողմից տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դպրոցներում ինժեներական մտքի զարգացման, դպրոցների տեխնիկական հագեցվածության, գույքով ապահովման և դպրոցաշինության հետ կապված նախագծերը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության և Ալեք Բաղադասարյանի անձնական ներդրումը մեր հանրապետությունում կրթության ոլորտի զարգացման գործում՝ նշելով, որ այն արդեն իսկ դրական դերակատարություն է ունենում ուսումնական գործընթացի բարելավման վրա: Նախագահ Հարությունյանն Արցախի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար բարերար Ալեք Բաղդասարյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա ակտիվ ու հայրենանվեր գործունեությունը կկրի շարունակական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:
    13:25
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցություններին
    ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին։
    13:08
    07.03.22
    Ավելին
  • Տնտեսական
    Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է սահմանել
    Եվրոպայում բնական գազի գինը ապրիլին մատակարարելու համար նոր ռեկորդ է սահմանել` գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց 2600 ԱՄՆ դոլարը։ Տեղեկությունը հայտնում է «Փրայմ» տնտեսական լուրերի գործակալությունը։ ICE լոնդոնյան բորսայի տվյալներով՝ ըստ TTF ինդեքսի` ապրիլի ֆյուչերսների գինը աճուրդի բացման պահին կազմել է 2366,8 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար, իսկ արդեն մի քանի րոպե անց գերազանցել է 2500 դոլարը։ Առայժմ առավելագույն գինը կազմել է 2603,5 ԱՄՆ դոլար, ինչը 20 տոկոսով բարձր է ուրբաթ օրվա հաշվարկային գնից՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 2170,2 դոլար։
    13:00
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Mercedes CLՏ 63»-ը Երևանում շրջում էր կեղծ համարանիշներով. ղեկին ոստիկանության նախկին աշխատակցի որդին է եղել
    Մարտի 6-ին Երեւանի պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքում սև գույնի Mercedes CLՏ 63 մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները տաք հետքերով Արցախի պողոտայում հայտնաբերում են կասկածելի Mercedes-ը և այն տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ավտոմեքենայում հայտնաբերվում է 700 OZ 07 համարանիշներ, որով նշված ավտոմեքենան մայրաքաղաքում «վեր ու վար է արել»։ Իսկ նրա իսկական համարանիշները եղել են 37 CV 050։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ Գ. Աբրահամյանը մի քանի տարի առաջ նմանատիպ արարք կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։
    12:55
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում բացվում է վեց հումանիտար միջանցք, լռության անհրաժեշտ ռեժիմը հայտարարվել է․ ՌԴ ՊՆ
    ՌԴ ՊՆ-ն հայտնում է նաև, որ երեկ ուկրաինացի ազգայնականները Մարիուպոլում մոտ 150 խաղաղ բնակչի են օգտագործել որպես կենդանի վահան և կրակ են բացել ԴԺՀ-ի մարտիկների վրա խաղաղ բնակիչների թիկունքից։ Ուկրաինական նացիստների կողմից հրաձգության հետեւանքով սպանվել է 4 և վիրավորվել 5 խաղաղ քաղաքացի։
    12:53
    07.03.22
    Ավելին