Լրահոս
2022-03-07
-
ՀասարակականՍևան-Երևան ճանապարհին մահվան ելքով վրաերթ է եղելՄարտի 6-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին՝ Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտ, դիակ կա: Պարզվել է, որ մահացածը 39-ամյա Գնել Ստեփանյանն է, որին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին «Բիդ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գնել Ստեփանյանին: Նույն օրը 28-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն։ Կատարվում է նախաքննություն:Ավելին12:5207.03.22 -
ՄիջազգայինKPMG խոշորագույն աուդիտորական ընկերությունը կասեցնում է աշխատանքը Ռուսաստանում և ԲելառուսումԱշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկը՝ KPMG-ն հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ «Մենք հավատում ենք, որ մյուս գլոբալ ընկերությունների հետ միասին պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որ պատասխանենք Ուկրաինայում Ռուսաստանի իշխանության կողմից շարունակվող ռազմական գրոհին։ Որպես արդյունք մեր ռուսաստանյան և բելառուսական գրասենյակները կլքեն KPMG ցանցը»,- ասված է ընկերության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ KPMG-ն ավելի քան 4,500 աշխատակից ունի Ռուսաստանում և Բելառուսում, և նրանց հետ աշխատանքային կապերի խզումն անհավանական ծանր է։ «Մենք կձեռնարկենք հնարավոր միջոցներն՝ այս անցումային փուլում մեր նախկին գործընկերներին աջակցելու համար, որոնց վրա կազդի այս որոշումը»։Ավելին12:4607.03.22 -
ՀասարակականԱդրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը մեկնաբանել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը: -Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել եւ որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին: Ի՞նչպես կմեկնաբանեիք այս հայտարարությունը: – ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է: – Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչպիսի՞ն է Հայաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը այս հայտարարության վերաբերյալ: - Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում:Ավելին12:4407.03.22 -
Հայաստան«Զառա» խանութ-սրահից 2 անձ ատրճանակի սպառնալիքով 2,3 մլն դրամ է գողացել․ հանգամանքները պարզվում ենՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ երկու անձինք, ավազակությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022 թ. մարտի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահի գանձապահների՝ կողմնակի անձանց մուտքն արգելված աշխատասենյակ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել են այդ պահին աշխատասենյակում գտնվող աշխատակցուհու վրա, պահանջել հեռանալ գանձապահների սենյակից, որից հետո չհրկիզվող պահարանից հափշտակել են ընկերությանը պատկանող, նախնական տվյալներով, 2.392.000 ՀՀ դրամ գումարը ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են խանութի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:Ավելին12:3807.03.22 -
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին գտնվում է ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո․ ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին12:2707.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռ՝ Ռոստովի երկնքում | 06.03.2022Ավելին12:2507.03.22 -
ԱրցախՄեկ շաբաթում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 9 ռումբ, 2 հրթիռ և 1196 նռնակ2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 752 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք: Որից 3-ը չոր խոտածածկ տարածքներում, 2-ը աղբանոցներում: Բոլոր դեպքերում էլ հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան: Նշված ժամանակահատվածում, ԱՀ սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են մարտական գործողություններ՝ շարունակվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները՝որոնք ցավոք արդյունք չեն տվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 9 ռումբ, 3 պայթուցիչ, հակատանկային 2 ական, 3 արկ, 2 հրթիռ և նռնականետի 1196 նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 26, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 13 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 8 կանչերի:Ավելին12:2407.03.22 -
Իրավական38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հորեղբորն անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 5-ին, որի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը Գյումրի քաղաքի Մ.Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեում բնակվող 63-ամյա բնակչի դին: Արտաքին զննությամբ տուժածի գլխի շրջանում հայտնաբերվել են արնանման հետքեր և քերծվածքներ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժածի եղբոր` 1984թ. ծնված որդին: Վերջինս հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Ավելին12:1607.03.22 -
ՀասարակականԶՊՄԿ-ում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել. Վահե ՀակոբյանԵս երբևիցե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնեմաս չեմ ունեցել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։ «Հոգնել եմ դրա մասին խոսելուց։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել։ Մինչև 2016 թվականը ես եղել եմ գլխավոր տնօրենի տեղակալ, 2016-18 թթ եղել եմ Սյունիքի մարզպետ, 2019 թվականից՝ խորհրդի անդամ մինչև 2020 թվականի օգոստոսի 2-ը։ Այդքանով իմ ներկայությունը սահմանափակվում է ԶՊՄԿ-ում», - ասաց Վահե Հակոբյանը։Ավելին12:0807.03.22 -
Զինված ուժերԱդրբեջանի ԶՈՒ-ն վերջին օրերին պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմըՄարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:Ավելին11:5807.03.22 -
ՀասարակականԱրփինե Հովհաննիսյանը երեխա է ունեցելՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը երեխա է ունեցել, որը նրա առաջնեկն է, տեղեկացնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ 38-ամյա Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանը տղա են ունեցել։ Հովհաննիսյանը ծննդաբերել է «Աստղիկ» ԲԿ-ում։Ավելին11:5607.03.22 -
ՀայաստանԻնչո՞ւ են բոլորը կենտրոնանում հացահատիկի վրա, ավելի ռիսկային խնդիրներ կան. ԱղաջանյանՀացի պաշարների մասին տեղեկությունը գաղտնի է, հրապարակման ենթակա չէ։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՔՊ-ակա պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե հացահատիկի ներկրման առումով ռիսկեր կա՞ն ՀՀ–ի համար, և հնարավո՞ր է` հացի գնաճ լինի։ «Հացահատիկը բազմապիսի ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ Ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում հենց հացահատիկի վրա։ Կան այլ խնդիրներ, միգուցե ավելի կաևոր և ռիսկային, քան հացահատիկը»,–ասաց Աղաջանյանը։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր հերթին հայտնեց, որ առնվազն այս պահին ինքը նման խնդրի մասին լուրեր չունի։ Սակայն, նրա խոսքով, ակնհայտ է, որ ռիսկեր կան, ամբողջ աշխարհում ամեն ինչի ռիսկ կա։Ավելին11:4507.03.22 -
ՄիջազգայինՆոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Պուտինի նկատմամբ և ոչ միայնՆոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված անձանց համար մուտքի արգելք սահմանելու մասին է: Հրապարակված ցուցակում մոտ 100 մարդ կա։Ավելին11:4207.03.22 -
ԻրավականԴատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձիՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մարտի 4-ին՝ դատական նիստի ավարտից հետո, երբ դատավորը հրապարակել է խափանման միջոցն անձնական երաշխավորություններով փոխելու միջնորդությունը չբավարարելու մասին որոշումը, ամբաստանյալը հայհոյանքներ է հնչեցրել դատավորի հասցեին: Այնուհետև, երբ վերջինս դուրս է եկել, նույն դահլիճից լսվել են հայհոյանքներ, որոնք հնչեցրել են մի խումբ քաղաքացիներ, ինչից հետո վերջիններս փորձել են հարձակվել դատավորի վրա, որը կանխվել է դատական կարգադրիչների կողմից: Բացի այդ, երբ քաղաքացիները նիստերի դահլիճից դուրս են հրավիրվել, դատական նիստին մասնակցած նույն անձինք փորձել են ուժ գործադրելու միջոցով դատավորի հետևից բարձրանալ 2-րդ հարկ, որի ընթացքում նաև հայհոյանքներ են հնչեցրել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով, վերոնշյալ քաղաքացիներից երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 343-րդ հոդվածի 3-րդ մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Քաղաքացիներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին11:3707.03.22 -
ՀայաստանԹուրքիայի կողմից Գյումրու 102-րդ ռազմաբազայի համար վտանգները քիչ հավանական են. ԱղաջանյանԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այս պահին քիչ հավանական է համարում Թուրքիայի կողմից Գյումրու 102-րդ ռազմաբազայի համար վտանգներ սպասելը։ Լրագրողն այսօր Աղաջանյանից հետաքրքրվեց՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիայից սպառնալիք կամ վտանգ կարելի՞ է սպասել Հայաստանի համար Գյումրու ռազմաբազայի առումով. վերջինս նշեց, որ հարցը տալիս է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքսոտւմ։ «Տեսական վտանգներ միշտ կան, ես ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահի ճգնաժամի հետ չէի կապի այդ վտանգները, համենայնդեպ, այս պահին։ Կարծում եմ՝ նման սցենար հնարավոր է, այս պահին, քիչ հավանական», - ասաց Աղաջանյանը։ Նա տեղեկացրեց, որ կապի մեջ է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, դեսպանությունն ակտիվորեն աշխատում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որ վերջիններիս անվտանգությունն ապահովվի։ «Այս պահին մեր դեսպանությունը տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևն այս պահին ռազմական գործողությունների կետերից մեկն է, որևէ ներկայացուցիչ հայ համայնքից, ով պատրատ է լքել տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են արևմտյան կողմից վերադառնալ Հայաստան. մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։Ավելին11:3007.03.22 -
ՄիջազգայինNetflix-ը, TikTok-ը և American Express-ը դադարեցնում են ծառայությունները ՌուսաստանումNetflix-ը, TikTok-ը և American Express-ը դադարեցնում են ծառայությունները Ռուսաստանում՝ Ուկրաինայի վրա հարձակման պատճառով։ TikTok-ն արգելափակել է նոր վիդեո հրապարակումները և ուղիղ հեռարձակումը՝ պարզաբանելով, թե այդպիսով ապահովում է իր աշխատակիցների և օգտատերերի անվտանգությունը և հետևում է Ռուսաստանում «կեղծ լուրերի» մասին նոր կանոնակարգերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ին ստորագրել է օրենքը, համաձայն որի մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում նրանց, ովքեր չեն պահպանի Կրեմլի գիծն ուկրաինական պատերազմի վերաբերյալ: American Express-ը, հետևելով Visa-ի, Mastercard-ի և PayPal-ի որոշումներին, նույնպես դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում:Ավելին11:2407.03.22 -
ՀայաստանԵրևանի Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները նոր ղեկավարներ ունենրևանի Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում նոր ղեկավարներ են նշանակվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոման Համբարձումյանը, իսկ Մալաթիա-Սեբաստիայում` Սաշա Կատվալյանը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետ էլ նշանակվել է Հովհաննես Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Դավիթ Կարապետյանն էր, որի լիազորությունները դադարեցվել են ընթացիկ տարվա հունվարից։ Ռոման Համբարձումյանն էլ եղել է «Կիլիկիա» ավտոկայանի տնօրենը։Ավելին11:2107.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 14 մարդՄարտի 7-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Կատարվել է 2598 թեստավորում, առողջացել՝ 377 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 401 դեպք, որոնցից 406 570-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4653 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8548 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 14 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 918 947 թեստավորում։Ավելին11:1707.03.22 -
ՄիջազգայինԿադիրովն Ուկրաինա է ուղարկում «Ահմատ» ստորաբաժանման մարտիկներին (Տեսանյութ)Հատկապես վտանգավոր ահաբեկիչներին չեզոքացնելու հատուկ գործողություններում կարծրացած «Ահմատ» ստորաբաժանման մարտիկները մեկնում են Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր տելեգրամ-ալիքում։ Մարտիկների թվում են Կադիրովների ընտանիքից ավելի քան 60 հոգի։Ավելին11:1207.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը վտարել է ռուս 12 դիվանագետիԱՄՆ-ից Մոսկվա է մեկնել ՄԱԿ-ին առընթեր 12 ռուս դիվանագետ, որոնց ԱՄՆ-ը պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությանը։ Ամերիկյան իշխանությունները Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության 12 աշխատակցի կարգադրել են մինչեւ մարտի 7-ը հեռանալ երկրից։ Ավելի վաղ բրիտանական Reuters գործակալությունը, հղում կատարելով Պետդեպարտամենտին, գրել էր, որ ԱՄՆ-ը հավանություն է տվել հատուկ ինքնաթիռի ժամանմանը, որը պետք է տաներ ՄԱԿ-ին առընթեր 12 ռուս դիվանագետներին, որոնք պերսոնա նոն գրատա են հայտարարվել Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի շարունակվող հատուկ ռազմական գործողության համատեքստում։ Դիվանագետների վտարման մասին հայտնի էր դարձել մարտի 1-ին։ Միացյալ Նահանգները նման միջոցի է դիմել Ուկրաինայում ռուսական Զինված ուժերի շարունակվող հատուկ ռազմական գործողության ֆոնին։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ այդ որոշումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի հարգում կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները։Ավելին11:1007.03.22