Լրահոս

2022-03-07
  • Img default alt hy
    Արցախ
    «Գյուղացիների մոտ վախ կա, բայց խուճապ չկա». ի՞նչ իրավիճակ է Խրամորթում և Նորշենում
    ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում մարտի 4-ին ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել գյուղի ուղղությամբ, բարձրախոսով հորդորել էին բնակիչներին՝ լքել տարածքը։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 7-ին, Նորշեն համայնքի ղեկավար Գեւորգ Հարությունյանն ասաց, որ կրակոցներ հաճախ են հնչում, սակայն բարձրախոսով հորդորներն առաջին անգամ մարտի 4-ին են եղել։ «Եկել էին, մի քանի անգամ օդ կրակել, բարձրախոսը էին դրել են ու ասում՝ լքեք տարածքը, մի աշխատեք։ Հակառակորդի գործողությունները մոտ երկու ժամ տեւել են։ Ռուս խաղաղապահներին ենք տեղեկացրել, որից հետո դադարեցրել են իրենց գործողությունները։ Գյուղացիների մոտ խուճապ չկա, ամեն դեպքում վախ կա, պարզապես արդեն սովորել են»,- ասաց նա։ Համայնքի ղեկավարը նշեց, որ մանկապարտեզն ու դպրոցն այս պահին էլ գործում են. «Դպրոցը հակառակորդի դիրքի ուղղությամբ է, մեկ կիլոմետր է հեռավորությունը»։ Հիշեցնենք, որ կրակոցներ են հնչե նաեւ Խրամորթ գյուղի ուղղությամբ, կրակոցները լռեցրել են հայ դիրքապահները: Մեզ հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ այսօր իրավիճակը հանգիստ է։
    10:56
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հունիսի 1-ից 3-ը Երևանում տեղի կունենա ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 67-րդ նիստը
    2022 թվականի հունիսի 1-ից 3-ը Երևանում տեղի կունենա ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը։ Անցյալ տարի Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստի ընթացքում որոշում է կայացվել 67-րդ նիստը Հայաստանում անցկացնել։ Այն հնարավորություն կընձեռի Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության լիազոր մարմինների ներկայացուցիչներից անմիջապես տեղեկանալ իրենց երկրներում զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակի, նախաձեռնվող քայլերի վերաբերյալ։ Նիստի` Հայաստանում կազմակերպումը էապես կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը, առաջիկա տարիներին կազմակերպության գործունեությանն ակտիվ մասնակցությանը ու նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչն էլ կնպաստի Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքի բարելավմանը, ճանաչելիության բարձրացմանն ու ՄԱԿ ԶՀԿ այլ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը։
    10:54
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվան հիասթափված է Ուկրաինային զենք մատակարարելու Գերմանիայի որոշումից. ԱԳՆ
    Մոսկվան հիասթափված է Ուկրաինային զենք մատակարարելու Գերմանիայի որոշումից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական երրորդ դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը։ Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զենքի հերթական խմբաքանակները պատրաստ են Ուկրաինա մատակարարելուն: «Խորապես հիասթափված ենք, որ Գերմանիայի կառավարությունը, խախտելով սեփական ազգային օրենսդրությունը և ԵՄ մակարդակով իրավաբանական սահմանափակումները, հեռացել է այդ հարցում իր կողմից նախկինում անցկացվող հավասարակշռված դիրքորոշումից, որը պայմանավորված էր նաև նախկին ԽՍՀՄ ժողովուրդների նկատմամբ Գերմանիայի պատմական պատասխանատվության նկատառումներով»,-ասել է ռուս դիվանագետը: Նրա խոսքով՝ ՌԴ-ում լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ Ուկրաինա մատակարարվող զենքն այսօրվա իրավիճակում կարող է հեշտությամբ հայտնվել ահաբեկիչների և ավազակների ձեռքերում։
    10:45
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi-ն. Porsche-ը տապալել է վճարային տերմինալը և հայտնվել մայթին
    Երեւանում, մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Էմիլ Թովմասյանի վարած Porsche Cayenne Տ մակնիշի և 60-ամյա Աշոտ Սաֆարյանի վարած Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Porsche-ի վարորդ Է. Թովմասյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Ա. Սաֆարյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախումից հետո Porsche-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել վճարային համակարգի տերմինալը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
    10:42
    07.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելի ՌՕՈւ-ն հարձակվել է Դամասկոսի արվարձանի վրա, խաղաղ բանկիչներ են մահացել
    Իսրայելի ՌՕՈւ-ն հարձակում է գործել Դամասկոսի արվարձաններից մեկի վրա, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Գործակալության աղբյուրն ասել է, որ Իսրայելի ինքնաթիռները Դամասկոսի մերձակայքի մի քանի կետերի վրա հարձակումն իրագործել է տեղական ժամանակով 05:00-ին Լիբանանի օդային տարածքից: «ՀՕՊ-ին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, հարձակման հետևանքով մարդիկ են մահացել, պատճառվել է նյութական վնաս», - ասված է հաղորդագրության մեջ:
    10:37
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 2.74 դրամով
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 2.74 դրամով, առավելագույնը՝ 4 դրամով, միջինը՝ 3.49 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 5 դրամով, առավելագույնը՝ 6 դրամով, միջինը՝ 5.54 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարի գնվում է նվազագույնը՝ 500 դրամ է, առավելագույնը՝ 507 դրամով, միջինը՝ 504.65 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 517 դրամով, առավելագույնը՝ 525, միջինը՝ 520.82։ Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։
    10:34
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը, քանի որ դա կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի. Գերմանիայի ԱԳՆ
    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը, քանի որ դա կնշանակի ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքի եթերում, մեջբերում է Ukrinform-ը։ «Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կրակելու են ռուսական ինքնաթիռների վրա, դա կնշանակի ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սեփական բնակչությանը», - ասել է Բերբոկը: Նա նշել է, որ դաշինքը պատասխանատու է միլիոնավոր եվրոպացիների կյանքի համար և չի կարող ռիսկի դիմել, որ Ուկրաինայում պատերազմը տարածվի այլ երկրներում և վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի։
    10:31
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կատարվել է 26 327 խթանիչ պատվաստում
    Հայաստանում մարտի 6-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 059 831 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 095 082, երկրորդ դեղաչափով՝ 936 227 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 26 327 է:
    10:28
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մետրոպոլիտենը 41 տարեկան է
    «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 41- ամյակի առթիվ։ «Սրտանց շնորհավորում եմ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 41-րդ տարեդարձի առթիվ։ Այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Երևանի մետրոպոլիտենի դերն ու առաքելությունը։ Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երևանի մետրոպոլիտենի անցած 41 տարիներին և երախտագիտությամբ հիշելով կառուցողներին և շենացնողներին՝ շնորհակալության առանձնահատուկ խոսքերը պիտի ուղղենք նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մետրոպոլիտենի զարգացման ու կայացման հարցում։ Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք Ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները։ Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ և ցանկանում՝ որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը», - նշված է ուղերձում։
    10:24
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնի խնդրանքով ռուսական զորքերը հրադադար են հայտարարել հումանիտար միջանցք բացելու համար
    Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության ժամանակավոր դադար են հայտարարել, որպեսզի բացվեն մարդասիրական միջանցքներ, և դուրս գան խաղաղ բնակիչները։ «Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ռուսական ԶՈՒ-ն երկուշաբթի՝ ժամը 10.00-ից, հայտարարում է հրադադար մարդասիրական միջանցքներ բացելու համար։ Դրանք կգործեն Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումում», - ասված է հաղորդագրության մեջ։ Ռուսական կողմը նաև խոստացել է անօդաչուների միջոցով հսկել պայմանավորվածության կատարումը՝ հաշվի առնելով նախկին նման փորձերի ձախողումը։
    10:20
    07.03.22
    Ավելին
  • Հասարակական
    ՀՀ եկող ռուսների նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի. ԱԺ պատգամավոր
    Վերջին օրերին Հայաստանում նկատվող ռուսների եռուզեռը կարևոր է ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլ զուտ մարդկային, Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Չպետք է մոռանալ, որ ՌԴ-ում տարբեր հաշվարկներով 2.5-3 մլն հայ է ապրում, Հայաստանում և Արցախում անվտանգության ապահովման գործառույթ են իրականացնում ռուս զինծառայողները և անկախ քաղաքական դիրքորոշումից, ՀՀ եկող ռուսների նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի։ Կրկնում եմ՝ սա ոչ միայն բարոյական հարց է, այլ սրանից է կախված, թե այլ իրավիճակներում ՀՀ-ում կամ ՌԴ-ում ապրող հայերի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք և քաղաքականություն կորդեգրվի։ Անկախ Ուկրաինայի տարբեր քաղաքական դեմքերի, խմբերի՝ տարբեր փուլերում արտահայտած ոչ հայանպաստ դիրքորոշման, մարդկային առումով ցավալի տեսնել Ուկրաինայի ժողովրդի վիճակը, որովհետև նախ այնտեղ ևս հարյուրամյակներով հայեր են ապրում, երկրորդ, պատերազմն առաջին հերթին մարդկային ողբերգություն է։ Չեմ կարծում, թե ՌԴ օպերացիան երկար կշարունակվի, սակայն նույնիսկ ռազմական գործողությունների ավարտը դեռ չի նշանակի, որ Ուկրաինայում կարող է կայունություն կամ անվտանգություն հաստատվել», - գրել է պատգամավորը:
    09:47
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    09:37
    07.03.22
    Ավելին
2022-03-06