Լրահոս
2022-03-05
-
ԱրցախԱրցախի մի շարք համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններԱրցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 4-ի ԿԸՀ նիստի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ հաստատել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը Հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:Ավելին14:0905.03.22 -
ՀասարակականԲաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը` 18Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել է ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ։ Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Ռաֆայելյանը՝ 18։ Նրանք 9 տարի անցկացնելու են բանտում, մնացած ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Ըստ մեղադրանքի ՀՀ քաղաքացիները 2021 թվականի մայիսին իբր ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը և ականապատել Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները։Ավելին14:0705.03.22 -
ՄիջազգայինՄալիում սուգ է հայտարարվել ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համարՄալիի կենտրոնական հատվածում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համար երկրում համազգային եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, համապատասխան հրամանագիրը, որը ստորագրել է Մալիի ժամանակավոր նախագահ, գնդապետ Ասսիմի Գոյտան, մարտի 5-ին կհրապարակի Malijet պորտալը։ Մալիի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զինված գրոհայինները հարձակվել են Մոնդորոյի բանակային բազայի վրա և սպանել 27 զինծառայողի: 33 մարդ վիրավորվել է, նրանցից 21-ը ծանր վիճակում է, իսկ 7-ը անհետ կորել է: Պատասխան գործողություններով կառավարական ուժերը լիկվիդացրել են 47 ահաբեկչի հենց Մոնդորոյի բազայում տեղի ունեցած բախման ընթացքում և ևս 23-ին՝ հետապնդման ժամանակ:Ավելին13:5705.03.22 -
ՀայաստանԲախվել են Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող Газель-ն ու Nissan-ը, վիրավորներից մի քանիսին Газель-ից դուրս են բերել փրկարարները.Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87 կմ-ում՝ Արագածի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, ճանապարհն էլ եղել է անցանելի։Ավելին13:4905.03.22 -
ՀայաստանՈւժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները որսագողության դեպքեր են բացահայտելՈստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի և ՊՊԳՎ Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 4-ին, ուժեղացված ծառայության շրջանակներում համատեղ իրականացրած միջոցառման ժամանակ, Արմավիր-Հացիկ ճանապարհին զննության են ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և տափաստանային 5 արտույտ: Ուժեղացված ծառայության շրջանակներում Արմավիր-Հացիկ ճանապարհին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, զննության է ենթարկվել նաև «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող երկու հրացան, իսկ բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է տափաստանային 50 արտույտ: Պարզվել է, որ արտույտները որսացել էին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վարչական տարածքում: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին13:3705.03.22 -
ՀայաստանՃոճկան գյուղում հրդեհի հետևանքով երկհարկանի տուն է այրվելՄարտի 5-ին, ժամը 07:19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղի 5-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը տնից դուրս է բերվել տեղի ուժերով. հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։04-ին, մարվել՝ 11:45: Այրվել է երկհարկանի տունը՝ մոտ 240 քմ:Ավելին13:2605.03.22 -
ՄիջազգայինՊատերազմը՝ Արիս Մեսինիսի լուսանկարներումԱրիս Մեսինիսը ֆրանսիական AFP լրատվական գործակալության Աթենքի գրասենյակի ավագ լուսանկարիչն է: Նա հաճախ է գործուղվում հակամարտությունների եւ պատերազմների գոտիներ: 2020 թվականին Արիս Մեսինիսը աշխատել էր Արցախում, իսկ այսօր նա Ուկրաինայում է: Ներկայացնում ենք նրա լուսանկարներից մի քանիսը:Ավելին13:2105.03.22 -
ՀայաստանՄեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել էՄարտի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին 53-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ որդին՝ 2000 թ. ծնված Մելսիկ Հովսեփյանը, մարտի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ Ստեփանավան քաղաքի ոլորաններում՝ Ձորագետ գետի՝ կամրջի տակով անցնող հատվածում հայտնաբերվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ավտոմեքենան կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մ բարձրությունից ընկել գետը:Ավելին13:1805.03.22 -
ՄիջազգայինՄեխիկոյում կհանվեն կորոնավիրուսի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներըՄեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները որոշում են ընդունել մարտի 7-ից հանել կորոնավիրուսի դեմ գործող բոլոր սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը: Նա տեղեկացրել է, որ բոլոր տեսակի գործունեությունները, այդ թվում և ուսուցումն արդեն կարող են իրականացվել առանց սահմանափակումների: Պաշտոնական տվյալներով, Մեխիկոյի 15 տարեկանից բարձր բնակիչների 98 տոկոսը, որը կազմում է շուրջ 7.33 մլն մարդ, կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված է, իսկ բուստերային պատվաստում ստացել է 6 մլն մարդ:Ավելին13:1605.03.22 -
ՀայաստանՆոր օլիգարխ՝ ՔՊ հովանու ներքո․ Hraparak.amhraparak.am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նարեկ Նալբանդյանի դեմքով իր սրտի օլիգարխն է կերտում՝ ասում են վերջինիս ճանաչողները: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, հիշեցնենք, որ նա վերջերս 5 միլիարդ դրամով ձեռք է բերել «Գոլդեն փելես» հյուրանոցը: Ընդ որում, ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին, այսինքն՝ բանկերն են աջակցել, որ նա նման թանկ գնում անի՝ պարզերես անելով իշխանություններին եւ հասարակությանն ապացուցելով, որ ապօրինի գույքի բռնագանձում ասվածը միֆ չէ՝ դա իրականացվում է, գույքը ոչ միայն բռնագանձում են, այլեւ վաճառում, եւ պետական բյուջեն դրանից շահում է։ Մինչեւ գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների երեւելի դեմքերի հետ: 2018 թվականից հետո Նարեկի տերերը փոխվեցին. հիմա նա «պրիզնատ է գալիս» միայն իշխող ՔՊ-ին ու հատկապես Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբորը: «Իրար պաչ ու պռոշտիով են բարեւում»,- ասաց կողմերին լավ ճանաչող զրուցակիցս, ըստ որի՝ Նարեկի նոր տերերն ուզում են «փոքր քննիչից մեծ օլիգարխ ստանալ»: Հիշեցնենք, որ ձվի շուկայում դեմպինգի իրականացումը եւս կապվում է նորահայտ օլիգարխի՝ Նարեկ Նալբանդյանի անվան ու նրա տնօրինության տակ անցած «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ: «Ձվի գինն իջեցրել է ընդհուպ մինչեւ 25 դրամ: Ճիշտ է՝ խանութներ կան, որ իրենց հեղինակությունը պահելու համար չեն էժանացնում, բայց, մեծ հաշվով, այն նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե ձվի ինքնարժեքը 30-35 դրամ է, կերն էլ՝ ներմուծվող»,- հարցնում է զրուցակիցս: Հիշեցնենք, որ այս դեմպինգի պատճառով մի քանի օր առաջ «Լուսակերտ» թռչնաբուծարանի աշխատողները բողոքի ակցիա էին անում, եւ հավերն էլ նվիրեցին գյուղացիներին, քանի որ այլեւս չեն կարողանում կերակրել եւ առհասարակ՝ գոյատեւել։ Բայց ամենազարմանալին այն է, որ թռչնակերն ամենաթանկ գնով հենց Նարեկ Նալբանդյանն է ձեռք բերում: Ըստ զրուցակցիս՝ նա այն գնում է Երեւանում գտնվող «Արդանե» կոչվող ընկերությունից: «Այսինքն՝ ինքնարժեքն իր վրա ավելի թանկ է նստում, բայց ձուն ամենաէժանն է վաճառում: Գիտեմ, որ օրական 100-150 հազար դոլար տակ է տալիս ու չի տրտնջում, որովհետեւ տերերը լուսավոր ապագա են խոստացել: Հիմա մինուսով կաշխատի, որ հետո ֆաբրիկաներն արհեստականորեն սնանկացման գնան, ու ինքն աճուրդով դրանք ձեռք բերի: Սկսել է խոշորներից: Երբ թռչնաշուկան ամբողջությամբ իր վերահսկողությանն անցնի, ձվի գինը կբարձրացնի, մեկ տարի էլ որ ձուն 100 դրամով ծախի, կորցրածը հետ կբերի»: Զրուցակցիս փոխանցմամբ՝ Նարեկ Նալբանդյանին անխոցելի օլիգարխ են դարձնում կառավարության թողտվությամբ․ «Բացի «Գոլդեն փելեսից», նրան են պատկանում նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, երկու ալրաղաց, տրանսպորտային մեկ ընկերություն, որոնք այս պահին աշխատում են մինուսով: Ինքն էլ հարկերից ազատված է»: Իսկ Նալբանդյանները երեք եղբայր են՝ Նարեկը փոքրն է։ Նրանք տարիներ առաջ ստեղծել են «ՄԱՆ հոլդինգը», որը զբաղվել է ոչ միայն թռչնաբուծությամբ, այլեւ անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ («Նալբանդյան ալյուր»), կազմակերպել է սպիրտի արտադրություն, տնտեսական ապրանքների ներմուծում եւ մանրամեծածախ առեւտուր, բեռնատար մեքենաների վերանորոգում: «Գյումրի հավկիթ»-ը եւ «Նոր Լուսակերտ հավկիթ»-ը նույնպես «ՄԱՆ հոլդինգին» են պատկանել: Եղբայրներն անգամ մի փորձ են արել քաղաքականությամբ զբաղվելու՝ 2016թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է եղբայրներից մեկը՝ Աշոտ Նալբանդյանը։ Ապա, չնայած իրենք վստահ են, որ Նալբանդյանը հաղթել է, սակայն հաղթանակը շնորհվել է ՀՀԿ-ական թեկնածուին: Եղբայրներից ավագը՝ Միհրանը, բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Բայց նաեւ լուրեր կան, որ եղբայրների հարաբերություններն ինչ-որ պահից դադարել են ջերմ լինելուց, եւ նրանց ճանապարհները բաժանվել են։ Այժմ ասպարեզում է կրտսեր եղբայրը, որն իր ՔՊ-ական կապերի շնորհիվ կամաց համալրում է Հայաստանի խոշոր բիզնեսմենների շարքերը։Ավելին13:1105.03.22 -
ՄիջազգայինCNN-ը, BBC-ն, CBS-ը, ABC-ն և Bloomberg-ը դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ումCNN, BBC, CBS, ABC և Bloomberg միջազգային լրատվականները և գործակալությունները դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում։ Այդ քայլը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մի քանի օրենքների ստորագրման հետ, որոնք «ուղղված են խոսքի ազատության հետագա սահմանափակմանը Ռուսաստանում»։ Դա կապված է ՌԴ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունների հետ, որոնք արգելում են ՌԴ զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածել և որի համար մինչև 15 տարվա ազատազրկում կարող է սպառնալ։ ՌԴ Պետդուման քրեականացրել է ռուսական բանակի մասին ֆեյքերի համար պատասխանատվությունը։ Եթե ֆեյքը տարածվում է կազմակերպված խմբի շրջանակում կամ ուղեկցվում է ապացույցների կեղծմամբ, պատժի առավելագույն չափը 10 տարի ազատազրկումն է։ Եթե ոչ հիմնավոր տեղեկատվության տարածումը ծանր հետևանքների է հանգեցնում, ապա պատիժը կարող է հասնել 15 տարվա ազատազրկման։ «CNN-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում, մենք դեռևս շարունակում ենք գնահատել իրավիճակն ու մեր հետագա գործողությունները»,- ասել է ամերիկյան գործակալության ներկայացուցիչը, հայտնում է Deutsche Welle-ն։ «Օրենսդրական փոփոխությունները, կարծես, քրեականացնում են անկախ լրագրությունը։ Դա այլ ընտրություն չի թողնում՝ ստիպված ենք կասեցնել BBC News-ի բոլոր լրագրողների և օժանդակ անձնակազմի գործունեությունը ՌԴ-ում, քանի դեռ գնահատում ենք այդ անցանկալի շրջադարձի բոլոր հետևանքները»,-ասել է իր հայտարարության մեջ BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դևին։Ավելին12:5905.03.22 -
Միջազգային505 միավոր հատուկ ռազմական ավտոմեքենաներ, 56 ԱԹՍ․ ՌԴ ՊՆՌուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության մեկնարկից սկսած՝ ոչնչացրել են 2037 ռազմական օբյեկտ և ենթակառուցվածք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը։ Ուկրաինական զինուժին պատկանող և ռուսական կողմի կողմից ոչնչացված ռազմական օբյեկտներից ու ենթակառուցվածքների 71-ը եղել են կառավարման կենտրոններ կամ կապի հանգույցներ, 98-ը С-300, "Бук М-1" եւ "Оса" համակարգեր, 61-ը ռադիոլոկացիոն կայաններ։ Ոչնչացվել է նաեւ 66 ինքնաթիռ, որից 3-ը օդում, 708 տանկ եւ այլ զրահամեքենա, 74 հարվածային կրակի ռեակտիվ համակարգեր, 261 դաշտային հրետանային համակարգեր եւ ականանետներ, 505 միավոր հատուկ ռազմական ավտոմեքենաներ, 56 անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ Ժիտոմիրում ոչնչացվել է եւ NLOW հակատանկային հրթիռային համակարգերի մեծ պահեստ։ Ռուսական կողմը չի դադարեցնում հարվածները ուկրաինական ռազմական օբյեկտների եւ ռազմական ենթակառուցվածքների վրա։ Գիշերվա ընթացքում ԴԺՀ ուժերը 27 կմ առաջխաղացում են ունեցել։Ավելին12:5605.03.22 -
ՏարածաշրջանՎրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպքՎրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում, փոխացում է 1TV.ge-ն։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 118 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 32 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 19 680 թեստ, այստեղից 16 416-ը արագ, իսկ 3 264-ը «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 15.41 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 21.6 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 17.64 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 623 672 դեպք, որից 1 547 531 հիվանդ ապաքինվել է, 16 338-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 825 035 մարդ, օրեկան 1034։ Երեկ, մարտի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1365 նոր դեպք, ապաքինվել է 9 790 պացիենտ, մահացել 32 մարդ:Ավելին12:5205.03.22 -
ՄիջազգայինՄԻԵԴ-ը չի բավարարել Դոնբասի բնակիչների ներկայացրած 5588 բողոքներըՄարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թվականից ի վեր Դոնբասի բնակիչների ներկայացրած 5588 բողոքների և հայցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Արդար պաշտպանություն» ՀԿ վարչության անդամ, իրավապաշտպան Սերգեյ Եֆրեմովը։ Այս ամբողջ ընթացքում մեզ մոտ դատավարություններ են ընթանում։ ՄԻԵԴ–ը որևէ ժամկետներով սահմանափակված չէ, որևէ տեղ գրված չէ որքան է այնտեղ նվազագույն կամ առավելագույն ժամկետը, որքան ժամանակ այդ դատարանը կարող է ուսումնասիրել այս կամ այն բողոքը։ Որոշակի առաջընթաց եղել է անցած տարի, երբ որոշ բողոքների վերաբերյալ ՄԻԵԴ–ից սկսել են լրացուցիչ հարցեր ներկայացել։ Անուղղակի ձևով սա կարող է մատնանշել այն, որ գործնականում որոշակի նախապատրաստություն է գնում կոնկրետ դատավարությունների վերաբերյալ։Ավելին12:4805.03.22 -
ՀասարակականՊապիկյանը հրաժարվել է պատասխանել Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին հարցինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պաշտպանության փոխնախարարների հետ այցելեց Եռաբլուր եւ ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի շիրմին: Այնուհետեւ նա շրջեց Եռաբլուրում եւ ծաղիկներ խոնարհեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին: Լրագրողի հարցին, թե ինչ է արվել Հոկտեմբերի 27-ը բացահայտելու ուղղությամբ այս 4 տարիներին, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց: Նշենք, որ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո հիմնականում խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց:Ավելին12:4605.03.22 -
ՄիջազգայինԿիևի շուրջ իրավիճակը լարված է, բնակիչներին կոչ է արվել մնալ ապաստարաններումՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել: Կիևի քաղաքային պետական վարչությունը հորդորել է բոլոր բնակիչներին շտապ տեղափոխվել ապաստարաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը հայտնել է, որ Կիևի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, մենք անում ենք բոլոր անհրաժեշտ գործողություները պաշտպանության համար: Այն սիրտն է մեր երկրի, մշակույթի, պատմության, մեր պետականության կենտրոնն է: Այն սուրբ վայր է յուրաքանչյուր ուկրաինացու համար: Մինչ օրս մայրաքաղաքի մուտքերը հաստատակամորեն պաշտպանում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել է Նիկոլայ Ժիրնովը: Նա տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների հետ կապված նախապատրաստական ծավալուն աշխատանք է տարվել ՝ ճանապարհների արգելապատնեշներ, հենակետեր, օբյեկտների ականապատում: Նա վստահություն է հայտնել, որ հակառակորդին չի հաջողի մտնել քաղաք:Ավելին12:4205.03.22 -
ՀայաստանՓոխվարչապետ Մաթևոսյանը հանրային լողափերի համար չափորոշիչները լավարկելու հանձնարարական է տվելՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, մարտի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փոխվարչապետի խոսքով՝ Կառավարությունն իր մի շարք որոշումներով, հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորություն տալու նպատակով, ստեղծել է հանրային ութ լողափ, բայց ներկայում դրանցից կահավորված և շահագործման են հանձնված միայն երեքը։ Այդ երեք լողափերի սպասարկումը պատվիրակվել է մասնավոր ընկերության, որն իրականացրել է բարեկարգման ու կահավորման աշխատանքներ․ նախատեսվում է կառուցել նաև ճեմուղի, նոր ավտոկայանատեղի, տեղադրել նոր տաղավարներ և շվաքարաններ, ինչպես նաև պատշաճ կերպով կազմակերպել աղբահանության աշխատանքները: Փաստելով, որ հանրության շրջանում հանրային լողափերի նկատմամբ կա հետաքրքրություն՝ փոխվարչապետը հանձնարարել է իրավասու մարմիններին գույքագրել առկա դժգոհությունները, կարճ ժամանակում շտկել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել, որ հանրային լողափն իրապես բոլորի համար լինի հասանելի։ Հանրային լողափերի հասանելիությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցության ժամանակ քննարկվել է մյուս հինգ լողափերը շահագործման հանձնելու, ինչպես նաև Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափեր ստեղծելու, հանրային բոլոր լողափերի համար չափորոշիչները լավարկելու հնարավորության հարցը, ինչպես նաև ներկայացվել են «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագիծը, դրա իրականացման հետ կապված խնդիրներն ու լուծման տարբերակները։Ավելին12:3705.03.22 -
ՄիջազգայինPayPal վճարային համակարգը դադարեցրել է աշխատանքը ՌուսաստանումPayPal էլեկտրոնային վճարային համակարգը դադարեցրել է ծառայությունների մատուցումը Ռուսաստանում՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ «Ներկայիս պայմաններում մենք դադարեցնում ենք PayPal-ի աշխատանքը Ռուսաստանում», - ասել է PayPal-ի գործադիր տնօրեն Դեն Շուլմանը։ Նա նաև հավելել է, որ ընկերությունն աջակցում է միջազգային հանրությանը՝ դատապարտելով Ուկրաինայում ռազմական գործողությունը։Ավելին12:2505.03.22 -
ՀասարակականԱվտովթարից մահացել է լրագրող Անահիտ ԴանիելյանըԵրեկ՝ մարտի 4-ի երեկոյան Գորիս֊Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 45 տարեկան հասակում մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։ Անահիտ Նիկոլայի Դանիելյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, 1977 թվականին: 2007թ. Ստեփանակերտի մամուլի ակումբի անդամ է եղել: 2003թ. ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը: Աշխատել է «Ազատ Արցախ (2003-2005թթ.), 168 ժամ (2005-2006թթ.), «Դե-մո» (2006-2009թթ.), «Հետք» (2006-2009թթ.) թերթերի խմբագրություններում` որպես թղթակից: 2008-ից «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության թղթակիցն է եղել, 2009-ից՝ «Անալիտիկոն» ամսագրի սրբագրիչ: 2010-ից «Երկիր» օրաթերթի թղթակիցն էր Արցախում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունում անցել է 10-օրյա վերապատրաստում և դարձել «Ռեալ քաղաքականություն» հաղորդաշարի «Հայացք Ստեփանակերտից» մասի պատասխանատուն (2010թ.): Վերջին շրջանում աշխատակցում էր media.am կայքին: Անահիտ Դանիելյանը 2018-2020թթ. ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։ Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։ Նա Արցախի առաջին լրատվական կայքի՝ «Karabakh֊open.info»-ի հիմնադիրն էր։ 5-րդ ալիքի անձնակազմը ցավակցում է Անահիտ Դանիելյանի հարազատներին և լրագրողական համայնքին։Ավելին12:2205.03.22