Լրահոս

2022-03-05
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին վթար է եղել. կան տուժածներ
    Մարտի 5-ին, ժամը 11:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Nissan» և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, «GAZel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մեկ տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և ևս 5 տուժած հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ:
    12:21
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոցների իրացումը կանխվել է
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ԱԱԾ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցելով, փետրվարի 22-ին հայտնաբերվեց ու, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց 25-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց la casa de papel գրառմամբ՝ 100, 50 էքստազի տեսակի թմրամիջոցի՝ 50 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի՝ 100 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի բյուրեղներ՝ 53 գրամից ավելի և 9 գրամ հալուցինոգեն սնկից պատրաստված թմրամիջոց՝ շոկոլադի տեսքով։ 25-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք է բերել մաքսանենգ ճանապարհով և պետք է փոխանցեր 26-ամյա մի երիտասարդի, որպեսզի դրանք «տելեգրամի» միջոցով իրացվեին։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց 26-ամյա երիտասարդի ինքնությունը։ Նա փետրվարի 23-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Միջոցառումները շարունակվեցին։ Իրավապահները խուզարկեցին 26-ամյա երիտասարդի կողմից շահագործվող շինությունը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին 19 գրամից ավելի մարիխուանա և 3 գրամից ավելի հալուցինոգեն սունկ։ Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է, 26 տարեկանը՝ կալանավորվել։
    12:16
    05.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել
    Մարտի 4-ի դրությամբ կատարվել 102 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9726 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3008 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
    12:08
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իլոն Մասկը հարաժարվել է անջատել ռուսական լրատվական ալիքները. «Ես խոսքի բացարձակ ազատության կողմնակից եմ»
    Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Starlink-ը հրաժարվում է արգելափակել ռուսական լրատվական ալիքները՝ չնայած «որոշ պետությունների» խնդրանքներին։ «Որոշ երկրների (ոչ Ուկրաինայի) կառավարությունները Starlink-ին խնդրել են արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները: Մենք դա կանենք միայն զենքի սպառնալիքով։ Կներեք, որ ես խոսքի բացարձակ ազատության կողմնակից եմ», - գրել է նա Twitter-ի իր էջում։
    12:01
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քաղաքապետը հետևել է Ծիծեռնակաբերդի բարձունքի համայնքապատկան տարածքի մաքրման աշխատանքներին
    Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մինչ այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել: Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի, ընթացքին տեղում հետևել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու համար աշխատանքներում շուրջ 160 աշխատակից է ներգրավվել: Ծրագրի շրջանակում տարածքից արդեն իսկ շուրջ 180 մեքենա աղբ է տեղափոխվել:
    11:58
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատողները տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ
    Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։ «Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ամբողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից»,- ասվում է գրառման մեջ: Դեսպանությունը հիշեցրել է, որ ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները և էլփոստի հասցեն գործում են։
    11:56
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս ռազմագերիների հարազատներին սպառնում են հեռախոսով. Մոսկալկովա
    Ուկրաինայում գերեվարված ռուս զինծառայողների հարազատները տարբեր համարներից հաղորդագրություններ են ստանում, որոնցում նրանցից պահանջում են փողոց դուրս գալ և ցույցեր անել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ «Ես դիմումներ եմ ստացել Ուկրաինայում գերության մեջ գտնվող տղաների հարազատներից։ Նրանց հեռախոսներում, ինչպես բոլորիս մոտ, կան հարազատների, ընկերների, ծանոթների համարներ։ Վրեժխնդրության, սպանության սպառնալիքներով այս մարդկանցից պահանջում են դուրս գալ փողոցային ցույցերի։ Ոչ մի սրբություն չունեն»,- Instagram-ի իր էջում գրել է նա։ Անվտանգության նկատառումներից ելնելով նա չի նշել զինվորականների անունները: Չնայած սպառնալիքներին հարազատներն իրենց մեջ քաջություն են գտնում և չեն տրվում սադրանքներին։ Մարդիկ ենթարկվում են աննախադեպ տեղեկատվական հարձակումների և ահաբեկման։ Անկասկած, թվայնացումը դարձել է ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ ուժերից մեկը. մարդիկ ենթարկվում են տեղեկատվական աննախադեպ գրոհների, որոնց նպատակը մարդկանց մեջ խուճապ տարածելն է... «Նման հաղորդագրություններ են ստանում նաև իմ աշխատակիցները», - ասել է Մոսկալկովան և հորդորել չտրվել նման սադրանքներին։
    11:48
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան
    «Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում...» Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան... Վազգենն իր ամբողջ էությամբ հայ էր՝ նվիրված իր երկրին ու ժողովրդին: Նրա միակ սերը հայրենիքն էր ու հայոց բանակը, որի արդյունքում էլ կազմավորվեց և հետագայում նրա անունը կրեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանը, այժմ՝ համալսարան: Նա ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես հայրենիքի ու հատկապես` բանակաշինության նվիրյալ։
    11:45
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ հարավային օդանավակայաններում սահմանափակումները երկարացվել են մինչեւ մարտի 14-ը
    «Աերոդինամիկա» Կուբանի օդանավակայանների մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավային օդանավակայանների սահմաններում օդային տարածքի օգտագործման սահմանափակումները երկարացվել են մինչեւ մարտի 14-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 3.45-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ Սոչիի օդանավակայանը, որպես ժամանակավոր հանգույց, կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Հարավային օդանավակայաններում օդային հաղորդակցության սահմանափակումներն ավելի վաղ երկարացվել էին մինչեւ մարտի 8-ը, քանի որ օդանավակայանների տարածքը ոչ անվտանգ էր ճանաչվել։ Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել փոխադրումներ կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանների միջոցով: «Ռոսավիասիա»-ն մինչեւ մարտի 2-ը դադարեցրել է Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանների աշխատանքը՝ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով
    11:38
    05.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 05.03.2022
    11:36
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    CNN-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում
    Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ուրբաթ օրը հեռուստաընկերության Twitter-ում։ Հեռարձակման դադարեցման ստույգ ժամը չի նշվում։
    11:26
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օրհնվի Ծնունդդ՝ Վազգեն Սարգսյան․ ԵԿՄ ուղերձը
    ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ուղերձ է հղել ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Հայաստանի Ազգային Հերոս, Արցախի հերոս, հաղթանակ կերտած Սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան: Շնորհավո՛ր տարեդարձդ հայ ժողովրդի հերոս զավակ: Օրհնվի Ծնունդդ՝ Վազգեն Սարգսյան: Վազգեն Սարգսյանի արած գործն ու թողած ժառանգությունը մեր պետության, պետականության համար անուրանալի է: Վազգեն Սարգսյանի ավանդն անուրանալի է հայոց բանակաշինության, պետականաշինության գործում: Վազգեն Սարգսյանն անհատ էր, որն օժտված էր առանձնահատուկ ունակություններով, նրա միտքն արագ էր, խոսքը հստակ, ծրագրերը իդեալական որոշված, գործն արդյունավետ: ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյան ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը վստահեցնում է եւ կրկին անգամ փաստում՝ մենք հավատարիմ ենք քո պատգամներին, մենք շարունակողն ենք քո կիսատ թողած գործը: Գիտակցելով մեր պատասխանատվությունը ժողովրդի եւ պետության առջեւ մենք՝ երկրապահներս, այսօր էլ ավելի համախմբված մեր պետության, մեր բանակի կողքին ենք: Այսօր մեր կողքին են նաեւ երիտասարդ ու պատանի սերնդի ներկայացուցիչներ, ովքեր եւս պատրաստ են շարունակել քո պատգամը: Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պատմության էջերում արդեն բավական շատ են ցավոտ դրվագները: Ոգեշնչվելով Վազգեն Սարգսյանի նման հերոս հայորդիների կենսագրություններով, նրանց կերտած հերոսություններով մենք պետք է հերթական անգամ փառքով հաղթահարենք մեր առջեւ ծառացած մարտահրավերները: Մենք անշուշտ կգրենք նվաճումներով, նորանոր ձեռքբերումներով հարուստ մեր նորօրյա պատմությունը: Կրկին անգամ շնորհավո՛ր լուսավոր ծնունդդ Վազգեն Սարգսյան, Փա՛ռք ՔԵԶ Սպարապետ. Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին, Փա՛ռք Հայ զինվորին, Հավերժ փա՛ռք նահատակվածներին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Խաղաղություն մեր երկրին», - նշված է ուղերձում։
    11:19
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինկասացիայի մեքենայից գողացել էր վեցուկես միլիոն դրամով պարկը. հանցագործությունը բացահայտվել է
    Մարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6.500.000 դրամ էր: Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղու սուպերմարկետի մոտ մյուս ուղեկցող վարորդը, օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից, գողացել և նախապես իր կողմից սուպերմարկետի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան է տեղափոխել ինկասացիայի գումարով պարկը: Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Չարենցավանի քննչական բաժին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: ԼՐԱՑՎԱԾ․ 05․03․2022թ․ Հարուցված քրեական գործի շրջանակներում մարտի 3-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 33-ամյա տղամարդու բնակարանը։ Գողոնը՝ 6.500.000 դրամը, հայտնաբերվել է: Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է։
    11:16
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ուրալյան ավիաուղիները» չեղարկել է թռիչքները մի քանի երկիր, այդ թվում՝ ՀՀ
    «Ուրալյան ավիաուղիները» մարտի 4-ից չեղարկել են թռիչքները մի շարք երկրներ՝ Հայաստան, ԱՄԷ, Ադրբեջան և Իսրայել։ Այդ մասին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։ «Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով «Ուրալյան ավիաուղիները» ստիպված են չեղարկել թռիչքները հետևյալ միջազգային ուղղություններով․ մարտի 4-ից՝ դեպի ԱՄԷ և Հայաստան, մարտի 5-ից՝ Ադրբեջան, մարտի 4-ից՝ Իսրայել»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է mskagency-ն։ Թռիչքները չեղարկվել են մինչև մարտի 26-ը։ «Ռոսավիացիան» իր հերթին հայտնել է, որ ՌԴ հարավի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև մարտի 14-ը։
    11:15
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
    Մարտի 5-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 218 նոր դեպք: Կատարվել է 3014 թեստավորում, առողջացել՝ 695 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 226 դեպք, որոնցից 405 688-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5384 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8528 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1626 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 14 կորոնավարակակիր։
    11:11
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի. ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար
    ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը վստահ է, որ բանակը չի քաղաքականացվի, եթե առաջարկվող օրինագծի համաձայն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը դառնա պաշտպանության նախարարի տեղակալ։ «Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի», -«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Կամո Քոչունցը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։
    10:54
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դուք ո՞ւմ կարող եք պաշտպանել. Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին
    Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելով` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման համար կանաչ լույս է վառել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: «Դուք կարող էիք երկինքը փակել, բայց … Ես չգիտեմ` ում կարող եք դուք պաշտպանել, ունակ եք արդյոք պաշտպանել ձեր` Դաշինքի անդամ երկրները: Մեզ դուք չեք կարող գնել վառելիքի լիտրերով, որ կտրվեն մեր ընդհանուր Եվրոպայի, ընդհանուր ապագայի ու ազատության համար հեղված արյան լիտրերի դիմաց»,- ասել է նա: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների` Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Զելենսկին թույլ ու շփոթված է անվանել` դաշինքի` Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելու համար:
    10:53
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ԶՈՒ գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըի կողմից հաստատվել է ՌԴ զինված ուժերի գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենք։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։ Ռուսաստանի Քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի: Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ սույն օրենքի խախտումը շահադիտական ​​դրդումներից ելնելով` քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հիմքով պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 10 տարի ժամկետով կամ տուգանքով՝ մինչև5 միլիոն ռուբլի:Ազատազրկման ժամկետը կկազմի 10-15 տարի, եթե ​​կեղծ տեղեկությունը հանգեցրել է ծանր հետևանքների։
    10:53
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փորձել են սադրել ընդդիմադիրներին․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներից մեկի բարձրացրած լուրջ մտահոգությանը հերթական անգամ արձագանքեց իրեն բնորոշ ոճով ու արդյունքում խորհրդարանում նորից խժդժություն սադրեց։ «Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ սա վախերի արդյունք է: Ի մասնավորի, բացի բուն թեմայից ունեցած վախերից, իշխանություններն ամեն ինչ անում են, որ ռուս-արևմտյան բախման շուրջ տեսակետ չարտահայտեն: «Այն, ինչ չորեքշաբթի օրը եղավ ԱԺ-ում, արվեց հենց դրա համար: Հենց դա էր մանիպուլ յացիան: Նիկոլ Փաշինյանի այդ պոռթկումը, այդ թատերական ներկայացումն իր պատճառն ուներ: Նա հասկանում էր, որ հարցուպատասխանի ժամանակ գոնե ինչ-որ մի հայտարարություն պետք է անի այդ հակամարտության շուրջ ՀՀ իշխանությունների մոտեցման մասին: Մինչդեռ ամեն ինչ արեց, որ թեման տապալվի, ձևաչափը ևս, ու ինքն էլի հարցից «թռնի»»,- ասաց Հակոբյանը: Մեր ունեցած տեղեկություններով, այս շոուից հետո իշխանության ամենավերին «էշելոնից» քպական որոշ պատգամավորների հանձնարարություն է իջեցվել՝ շարունակել սադրանքներն ու «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հատկապես այն պատգամավորներին, որոնք առավել կոպիտ են հակադարձել Փաշինյանին, վերցնել խոշորացույցի տակ և հնարավոր հարմար առիթի դեպքում նրանց հետ բախումներ հրահրել։ Մեր խորհրդարանական աղբյուրը փոխանցել է նաև, որ այս մասին ընդդիմադիրներին տեղեկություն է հասել, և նրանք, ըստ էության, պատրաստ են եղել նմանօրինակ սադրանքներին արժանիորեն հակադարձելու համար»:
    10:41
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվայի ժամանակով 10:00-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում
    Մոսկվայի ժամանակով 10:00-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում՝ մարդասիրական միջանցքներ բացելու նպատակով. այդ ընթացքում Մարիուպոլից ու Վոլնովախից խաղաղ բնակիչները դուրս կբերվեն Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ մարդասիրական միջանցքներն ու ելքի ուղղությունները համաձայնեցված են ուկրաինական կողմի հետ
    10:37
    05.03.22
    Ավելին