Լրահոս
2022-03-05
-
ՄիջազգայինՀամաշխարհային բանկը կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի ՈւկրաինայինՀամաշխարհային բանկը (ՀԲ) գրեթե կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասի եւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու բանակցություններից հետո տարածված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բանկի հայտարարության համաձայն՝ Մելպասը զրույցի ընթացքում պատմել է, որ տնօրենների խորհրդի հաստատմանն է ներկայացնում լրացուցիչ վարկը Կիեւին։ Նա նաեւ նշել է, որ այդ վարկն ավելացվում է երկկողմ գործընկերների երաշխիքներով, ինչպիսիք են Նիդեռլանդները եւ Շվեդիան, ինչը թույլ է տալիս դրա ընդհանուր գումարը գրեթե 500 մլն դոլարի հասցնել։ Բացի այդ, ՀԲ նախագահն աշխատում է մինչեւ ընթացիկ տարվա մարտի վերջ Ուկրաինային 200 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Այդ նպատակով միջազգային կազմակերպությունը նոր նախագծեր եւ գոյություն ունեցողների վերակառուցում է նախապատրաստում:Ավելին10:3605.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում. ԱՄՆ պետքարտուղարՈւկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը․ Նա չի կարողացել նշել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի չէ։ Հարցին, թե համոզվա՞ծ է, որ ուկրաինացիները կարող են հաղթել, նա պատասխանել է, որ «ժամանակի ընթացքում, միանգամայն»: «Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկային ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացի այս կամ այն կերպ մերժելու է դա», - ասել է Բլինկենը: Նա նշել է, որ պատերազմը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բլինկենի խոսքով՝ միջազգային հանրությունը հանձնառու է ամեն ինչ անել՝ օգնելու Ուկրաինային, ինչպես նաև «դաժան ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ վերջ դնելու այս ընտրովի պատերազմին, որը սկսել է Վլադիմիր Պուտինը»:Ավելին10:2905.03.22 -
ՀայաստանՄինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 5 մարզի տարբեր համայնքներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փ. 12, 26, 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան՝ Աճառյան փ. 14, 16, 18 շենքեր, թիվ 124 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 2 շենք, Մոսկովյան փ. 24, 28, 36, 38 շենքեր, 3-րդ կլինիկական հիվանդանոց միակողմանի, Ձորափի փ. 19, 19/6 շենքերի բնակիչ-բաժանորդներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Վարդաշեն 1փ. 2-50 սեփական տներ, 2փ. 1-22 սեփական տներ, 5փ. նրբ. 1-37սեփական տներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 33 շենք, Արաբկիր 23փ․ 1/2 շենք, 25փ․ 2, 2/1, 17 շենքեր, 27փ․ 2/4, 6/2, 9 շենքեր, Ռիգայի փ. 126/4 շենք, Գյուլբենկյան փ. 31, 33 շենքեր, Կասյան փ. 12 շենք, Հ. Էմինի փ. 5-16 շենքեր, Անդրանիկի փ. 158 շենք, Բաբաջանյան փ. 75, 79, 81, 83, 85, 87 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 26 շենք, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 1-3 մուտքեր, Աէրացիա թաղ. 2/1, 2/2 շենքեր, Բաղրամյան պող. 4 նրբ․ 16-36 սեփական տներ, Հ. Էմինի փ. 1ա–21 սեփական տներ, Քեռու փ. 77-99 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 25փ․ սեփական տներ, 27փ․ 1-13 սեփական տներ, Արագածի փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Սայաթ-Նովա գյուղ մասնակի, 10:30-14:00 Ներքին Դվին գյուղ մասնակի, 10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի, 14:00-16:00 Վեդի քաղաք՝ Կասյան և Թումանյան փողոցներ մասնակի, Արմավիրի մարզում՝ 11:00-16:00 Էջմիածին քաղաք՝ Անդրանիկի թաղ., Մաշտոցի, Նարեկացու, Վ.Սարգսյանի, Միչուրինի, Սովետների, Իսակովի, Լոմոնոսովի, Դիմիտրովի, Կոմիտասի, Տիգրան Մեծի, Կիրովի, Պատկանյան և Չերնիշևսկու փողոցներ, 11:00-17:00 Էջմիածին քաղաք՝ Չարենց թաղամաս մասնակի, Աթարբեկյան, Խարանք, Արաքս, Մեծամոր, Հայկաշեն և Գայ գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Գնիշիկ, Արփի, Մոզրով գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղավնաձոր գյուղ, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան և Մոմիկի փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Փանիկ, Գետափ, Մեղրաշեն գյուղեր, Անուշավան գյուղի դպրոց և հարակից տարածք, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Եղվարդ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի, Չարենցի, Տերյան, Գայի, Գագարինի, Արա Գեղեցիկի, Սաֆարյան, Նար-Դոսի, Խանջյան, Աբովյան փողոցներ մասնակի, 2-րդ դպրոց, Կալեր և Արայի թաղամասեր, կոոպ. Քարագործ, կոոպ. Երանոս, Ա/Ձ «Ժ․ Մեսրոպյան», Ա/Ձ «Ա․ Հարությունյան», սեփականատեր «Պ․ Զաքարյան», սեփականատեր «Ա․ Թադևոսյան», սեփականատեր «Հ․ Հովհաննիսյան», սեփականատեր «Կ․ Խաչատրյան», սեփականատեր «Ալիկ Մեսրոպյան», 11։00-17։00 Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցներ մասնակի, Ջրվեժ՝ «Ա» թաղամաս մասնակի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին10:2805.03.22 -
ՀայաստանՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն ու բուք էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, իսկ Գորայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների համար: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում (բուք է) տեղ-տեղ առկա են մերկասառույց։Ավելին10:1905.03.22 -
ՄիջազգայինԲորելը խոստովանել է ԵՄ կախվածությունը ռուսական գազիցԵՄ-ն վաղվանից չի կարող անկախանալ ռուսական գազից, բայց պետք է ձգտի ամեն կերպ նվազեցնել կախվածությունը Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։Ավելին10:1805.03.22 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։Ավելին10:1005.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանը նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանելու. ՊեսկովՌուսաստանը, ռազմական գործողություն իրականացնելով Ուկրաինայի տարածքում, նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն ձգտում է երաշխիքներ ապահովել սեփական անվտանգության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։ «2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան հայտնվել է նացիստական գաղափարախոսության ազդեցության տակ... Մենք ցանկանում ենք ազատել նրան այս գաղափարախոսությունից: Բացի այդ, ավելացել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի առկայությունը Ուկրաինայում, որն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Մենք մեր առջև նպատակ չենք դրել ուկրաինական տարածքը մասերի բաժանել, բայց մենք ձգտում ենք երաշխիքներ ապահովել մեր իսկ անվտանգության համար», - ասել է Պեսկովը։ Նա նաև հավելել է, որ Մոսկվան ձգտում է ապահովել, որ «Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի», և որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային։Ավելին10:0605.03.22 -
ՄիջազգայինՄամուլի տեսություն«Հրապարակ» Այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթեւը խաղաղ ակցիա է անելու` ի պաշտպանություն Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ճանաչման իրավունքի: «Փաստ» Քպական պատգամավորներին հանձնարարություն է իջեցվել՝ սադրել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հատկապես այն պատգամավորներին, որոնք առավել կոպիտ են հակադարձել Փաշինյանին և հարմար առիթի դեպքում բախումներ հրահրել։ «Հրապարակ» Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, հունվարից ապօրինի կարգով համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ։ «Հրապարակ» Եթե Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժումը դատապարտում ես, ապա պետք է ժամանակին դատապարտեիր նաեւ ԱՄՆ-ի` Իրաք ներխուժումը: «Փաստ» Ռուսաստանյան որոշ շրջանակներ ցանկանում են հաշիվներ բացել Հայաստանի բանկերում: Բանկային համակարգը ինտենսիվ նախապատրաստությունների մեջ է: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ:Ավելին10:0005.03.22 -
ՀասարակականՔՊ-ական պատգամավորներին հրահանգ է իջեցվել. դատավորներից մեկին չեն ընտրի. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու: ArmLur.am-ը գրել էր, թե ովքեր են թեկնածուները: Այսպիսով, տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը:Եվ այսպես, մեզ հասած տեղեկությւնների համաձայն՝ քաղաքական իշխանությունները իշխող խմբակցությանը հասկացրել են՝ թեկնածուներից ում չպետք է ընտրեն, եւ, ահա, այդ անձանցից մեկը դատավոր Արսեն Նիկողոսյանն է: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել էր կալանքի տակ գտնվող նախագահի փաստաբանների դիմումը։ Այդ կարևոր որոշում կայացրած դատավորը Արսեն Նիկողոսյանն էր: Ասել է թե՝ վերոնշյալ դատավորներից Նիկողոսյանի՝ Վճռաբեկ դատարան գնալը բացառված է: Առաջիկայում կադրադառնանք մյուս դատավորների ճակատագրին եւս»։Ավելին09:4105.03.22 -
ՀայաստանԳարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, հունվարից ապօրինի կարգով համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ։ Որոշել է մինչև ընտրություններն ազատվել նրանցից, յուրայինների նշանակել, որ ընտրություններին աշխատեն իր համար։ Սարգսյանը ստուգումներ է սկսել թիվ 1, 2, 3 մանկապարտեզնեում, ապա մեկօրյա կեղծ ստուգումների արդյունքում նկատողություն տվել, իսկ երեկ էլ 2 տնօրեններին մեյլով ծանուցել է, որ ազատված են աշխատանքից։Ավելին09:3405.03.22 -
ՄիջազգայինԱնկախություն և գարուն. Բուլղարիայի ազգային տոնըԱնկախություն և գարուն. Բուլղարիայի ազգային տոնըԱվելին08:3005.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի տնտեսությունը կիսով չափ կրճատվել է Ռուսաստանի հետ պատերազմի պատճառովՈւկրաինայի տնտեսությունը կիսով չափ կրճատվել է Ռուսաստանի հետ պատերազմի պատճառովԱվելին00:0205.03.22
2022-03-04
-
ՄիջազգայինՉենք խնդրելու Զելենսկիին, որ չկռվի կամ լքի Կիևը․ ԲորելՉենք խնդրելու Զելենսկիին, որ չկռվի կամ լքի Կիևը․ ԲորելԱվելին23:4404.03.22 -
ԱրցախՀրատապ․ ադրբեջանցիները փորձել են ահաբեկել Արցախի Նորշեն գյուղի բնակիչներինՀրատապ․ ադրբեջանցիները փորձել են ահաբեկել Արցախի Նորշեն գյուղի բնակիչներինԱվելին23:2504.03.22 -
ՀայաստանԱրա Զոհրաբյանը և մի շարք այլ քաղաքացիներ ձերբակալվել են․ ՓՊ աշխատակիցԱրա Զոհրաբյանը և մի շարք այլ քաղաքացիներ ձերբակալվել են․ ՓՊ աշխատակիցԱվելին23:1804.03.22 -
ՄիջազգայինԵվրամիությունը 500 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համարԵվրամիությունը 500 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համարԱվելին23:1104.03.22 -
ՄիջազգայինՄոսկվա-Կիև բանակցությունների 3-րդ ռաունդը նախատեսված է այս շաբաթվա վերջինՄոսկվա-Կիև բանակցությունների 3-րդ ռաունդը նախատեսված է այս շաբաթվա վերջինԱվելին23:0004.03.22 -
ՄիջազգայինԲանակցությունները կդժվարանան, բայց դրանք կշարունակվեն․ ՊոդոլյակԲանակցությունները կդժվարանան, բայց դրանք կշարունակվեն․ ՊոդոլյակԱվելին22:5304.03.22 -
ՀայաստանՌուսները բիզնեսով Երևան են գալիս. հայ «խոպանչիներին» ռուբլու արժեզրկումը հետ չի պահումՌուսները բիզնեսով Երևան են գալիս. հայ «խոպանչիներին» ռուբլու արժեզրկումը հետ չի պահումԱվելին22:4504.03.22 -
ՄիջազգայինԱյն, ինչ կատարվում է Ուկրաինայում, անցել է բարոյականության բոլոր սահմանները․ ԿադիրովԱյն, ինչ կատարվում է Ուկրաինայում, անցել է բարոյականության բոլոր սահմանները․ ԿադիրովԱվելին22:4304.03.22