Լրահոս

2022-03-01
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 377 հազար փախստական
    Ավելի քան 377 հազար փախստականներ Ուկրաինայից Լեհաստան են ժամանել ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել Է հանրապետության սահմանապահ ծառայությունը։ Տեղեկության համաձայն՝ "երեկ, փետրվարի 28-ին, Ուկրաինայից Լեհաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար մարդ: Այսօր մինչեւ ժամը 07: 00-ն ևս 24 հազար:
    12:17
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
    12:16
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դուք սիրում եք տվյալներ, լավ չեք կարողանում կարդալ, բայց սիրում եք. Հայկ Մամիջանյան
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար զարմանալի չէ, որ ԱԺ պատգամավորները տարրական իրավունքի նորմերի ոտնահարում են դրսևորում՝ դեռևս Սահմանադրական դատարանում վարույթ չընդունված հարցի վերաբերյալ հայտնելով կարծիք: «Սա խիստ մտահոգիչ է, բայց դա ձեր հետագա մեղադրական դատավճռի մեջ նույնիսկ տեղ էլ չի գտնի, որովհետև այլ մեղսագործությունները շատ ավելի շատ են», - ասաց պատգամավորը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որն այսօր խոսել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից: Նա մի քանի օրինակ բերեց, թե ինչպես էին իրենք անհանգստանում ժողովրդի մասին իրենց իշխանության տարիներին: «Մի քանի տվյալ, դուք սիրում եք տվյալներ, լավ չեք կարողանում կարդալ, բայց սիրում եք. ՀՀԿ-ի կառավարման տարիներին ՀՆԱ-ն աճել է 210 տոկոսով, մեկ շնչին ընկնողը՝ շուրջ 2 անգամ, նվազագույն աշխատավարձը 3,6 անգամ աճել է, աճել է միջին աշխատավարձը, միջին կենսաթոշակը ու պետական բյուջեի մուտքներն աճել են 2,3 անգամով», - դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց Մամիջանյանը: Պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ն կգնա ու կգտնի, ամենայն հավանականությամբ, Պակիստանից Հայաստան որպես տուրիստ եկած տվյալներն ու կներկայացնի, որ դրանք խիստ աճել են, առաջ զրո էր, հիմա՝ 10: «Բայց այս թվերը վիճարկել հնարավոր չէ», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
    12:14
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն Վրաստանին․ «Վրացական երազանք»
    Վրաստանում իշխող ուժի՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն մեկնաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը: «Եթե մեր երկիրը միջոցառումներ անցկացնի կամ պատժամիջոցներ սահմանի, դա հազարապատիկ շատ վնաս կհասցնի մեր երկրին, և նման որոշում կայացնելիս պետք է անխոհեմ կամ թշնամաբար տրամադրվել սեփական երկրի դեմ»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։ Նրա հայտարարությամբ՝ խորհրդարանական մեծամասնությունը միանգամայն կիսում է երկրում խաղաղություն ապահովելու կառավարության քաղաքականությունը:
    12:08
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ավստրալիան 50մլն $ կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության և 25մլն դոլար՝ հումանիտար օգնության համար
    Ավստրալիան 50 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության աջակցության եւ 25 միլիոն դոլար՝ հումանիտար օգնության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը: «Մենք 50 միլիոն դոլար կհատկացնենք Ուկրաինայի պաշտպանությանը սատարելու, մահացու եւ ոչ մահացու զենքով աջակցելու համար: (…) Մենք խոսում ենք հրթիռների մասին, մենք խոսում ենք զինամթերքի մասին»,-ասել Է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ եւս 25 միլիոն դոլար կուղարկվի հումանիտար օգնության եւ Ուկրաինայում մարդկանց պահանջները բավարարելու նպատակով միջազգային կազմակերպություններին օժանդակելու համար: Ավելի վաղ փետրվարի 28-ին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել Է, որ իր երկիրը որոշում Է ընդունել Ռուսաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ավստրալիայի կառավարությունը նաեւ պարտավորվել Է Ուկրաինային տրամադրել մահացու եւ ոչ մահացու ռազմական սարքավորում, դեղամիջոցներ», ինչպես նաեւ նրան ֆինանսական օգնություն հատկացնել, ՆԱՏՕ-ի հիմնադրամում 3 միլիոն դոլար ներդնել Ուկրաինայի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    12:05
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ռոսավիացիան» դիտարկում է ՀՀ-ն որպես արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակ
    «Ռոսավիացիան» մշակում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ առավել շատ են ռուսաստանցիները։ Դեպի ՌԴ նման չվերթերի իրականացումը հնարավոր կլինի ԵՄ երկրների ավիաիշխանությունների դրական որոշման պայմաններում։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։ «Ներկա պահին մշակվում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ ռուսաստանցիների առավել մեծ խմբեր կան։ Մարդասիրական չվերթեր իրականացնելը հնարավոր կլինի, եթե այն ԵՄ երկրների ավիացիոն իշխանությունները, որտեղից կամ որտեղով կկազմակերպվեն տվյալ չվերթերը, դրական որոշում կայացնեն», – ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր կազմակերպությունների միջոցով իրենց ուղևորների փոխադրումն իրականացնելու համար։ Տեղափոխումից հրաժարվելու դեպքում ուղևորներին վերադարձվում է ամբողջական գումարը։ «Հաշվի առնելով 2020 թվականին նման չվերթերի կազմակերպման փորձը` տվյալների հավաքումն ու դրանց մշակումը ժամանակ և հատուկ ռեսուրսների ստեղծում են պահանջում։ Դրա հետ կապված Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում տուն վերադառնալու այլընտրանքային երթուղիներ դիտարկել, ինչն ընթացիկ պահին առավել նախընտրելի է», – նշում է «Ռոսավիացիան»։ Գերատեսչությունը հայրենիք վերադառնալու հետևյալ տարբերակներն է առաջարկում։ Առաջին` օգտվել ՌԴ–ի հետ ավիահաղորդակցությունը չսահմանափակած երրորդ երկրներ մեկնելու համար օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից։ Օրինակ` Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կատար, ԱՄԷ, Թուրքիա և այլն։ Երկրորդ տարբերակը` տրանսպորտային հաղորդակցության խառը (մուլտիմոդալ) երթուղիներից օգտվելն է։ Օրինակ` հասնել Լատվիա, Լիտվա, Լեհաստան կամ Ֆինլանդիա օտարերկրյա ավիաընկերություններ չվերթերից կամ այլ տրանսպորտային միջոցներից օգտվելով։ Այնուհետև ցամաքային տրանսպորտով հասնել ՌԴ–ի տարածք, այդ թվում՝ Բելառուսով։ Անցած հանգստյան օրերին արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել։ Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետ կապված` սեփական ընկերություններին Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռներ և պահեստամասեր մատակարարելու արգելքից բացի, ԵՄ–ն արգելել է ռուսական ցանկացած օդանավի վայրէջք կատարել, մեկնել ԵՄ–ից կամ անցնել ԵՄ տարածքով։
    12:00
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ռոսավիացիան» դիտարկում է ՀՀ-ն որպես արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակ
    «Ռոսավիացիան» մշակում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ առավել շատ են ռուսաստանցիները։ Դեպի ՌԴ նման չվերթերի իրականացումը հնարավոր կլինի ԵՄ երկրների ավիաիշխանությունների դրական որոշման պայմաններում։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։ «Ներկա պահին մշակվում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ ռուսաստանցիների առավել մեծ խմբեր կան։ Մարդասիրական չվերթեր իրականացնելը հնարավոր կլինի, եթե այն ԵՄ երկրների ավիացիոն իշխանությունները, որտեղից կամ որտեղով կկազմակերպվեն տվյալ չվերթերը, դրական որոշում կայացնեն», – ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր կազմակերպությունների միջոցով իրենց ուղևորների փոխադրումն իրականացնելու համար։ Տեղափոխումից հրաժարվելու դեպքում ուղևորներին վերադարձվում է ամբողջական գումարը։ «Հաշվի առնելով 2020 թվականին նման չվերթերի կազմակերպման փորձը` տվյալների հավաքումն ու դրանց մշակումը ժամանակ և հատուկ ռեսուրսների ստեղծում են պահանջում։ Դրա հետ կապված Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում տուն վերադառնալու այլընտրանքային երթուղիներ դիտարկել, ինչն ընթացիկ պահին առավել նախընտրելի է», – նշում է «Ռոսավիացիան»։ Գերատեսչությունը հայրենիք վերադառնալու հետևյալ տարբերակներն է առաջարկում։ Առաջին` օգտվել ՌԴ–ի հետ ավիահաղորդակցությունը չսահմանափակած երրորդ երկրներ մեկնելու համար օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից։ Օրինակ` Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կատար, ԱՄԷ, Թուրքիա և այլն։ Երկրորդ տարբերակը` տրանսպորտային հաղորդակցության խառը (մուլտիմոդալ) երթուղիներից օգտվելն է։ Օրինակ` հասնել Լատվիա, Լիտվա, Լեհաստան կամ Ֆինլանդիա օտարերկրյա ավիաընկերություններ չվերթերից կամ այլ տրանսպորտային միջոցներից օգտվելով։ Այնուհետև ցամաքային տրանսպորտով հասնել ՌԴ–ի տարածք, այդ թվում՝ Բելառուսով։ Անցած հանգստյան օրերին արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել։ Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետ կապված` սեփական ընկերություններին Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռներ և պահեստամասեր մատակարարելու արգելքից բացի, ԵՄ–ն արգելել է ռուսական ցանկացած օդանավի վայրէջք կատարել, մեկնել ԵՄ–ից կամ անցնել ԵՄ տարածքով։
    12:00
    01.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.03.2022
    12:00
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դպրոցի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվել
    Մարտի 1-ին, ժամը 07։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 09:32-ին։ Այրվել է դահլիճի մանրահատակը (մոտ 50 քմ)։
    11:55
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սյունիքի անտառներում ընձառյուծ են ֆիքսել տեսախցիկները
    Սյունիքի անտառներում ընձառյուծ են ֆիքսել տեսախցիկները: Կադրերը հրապարակել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքի էջը: Հայտնում է, որ կենդանին «Արևիք» մասնաճյուղում է հանդիպել: Կատվազգիների ընտանիքի գիշատիչը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։
    11:47
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին
    ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն աջակցելու ուղիները նախանշելու առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը հատուկ բանագնացն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նախորդ երկու օրերին Հայաստանի պետական մարմիններում ունեցած հանդիպումների վերաբերյալ որոշ մանրամասներ։ Անդրադառնալով Հայաստան այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը տեղեկացրել է Ալեն Սիմոնյանին, որ իր մանդատի շրջանակներում ուսումնասիրելու է Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հնարավորությունները՝ այդ թվում սեգմենտավորված աջակցություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսական գործընկերությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել կանադահայ համայնքին: Հյուրի գնահատմամբ՝ մեծ է Կանադայում բնակվող շուրջ 66.000 հայերի դերը և մասնակցությունը երկրի արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական հարցերում։
    11:46
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Նախկիններ և ներկաներ» մոտեցման պատանդ ենք դառնում, կարծես, այլընտրանք չկա. դա շատ վտանգավոր է. Արմեն Գևորգյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկմանը հայտարարեց, թե Հայաստանում ռիսկեր տեսնում է, և դրանք ավելի շատ տեխնոլոգիական են։ «Ռիսկ եմ տեսնում մեր ներքաղաքական գործընացներում այն առթիվ, որ մենք անընդհատ խոսում ենք անցյալի ու ներկայի մասին, այնուամենայնիվ, չենք կարողանում կենտրոնանալ ապագայի, ելքերի, խնդիրների վրա և այդ քննարկման շուրջ կոնսենսուս չի ձևավորվում», - ասաց Գևորգյանը։ Հաջորդ ռիսկը, որ պատգամավորը տեսնում է, այն է, որ «նախկիններ և ներկաներ» մոտեցման պատանդ ենք դառնում։ «Այնպես է ստացվում, որ այդ բանաձևի մեջ, կարծես թե, այլընտրանք չկա, ինչը շատ վտանգավոր է։ Դրա մասին պետք է մտածենք և լուրջ խոսենք։ Երրորդ ռիսկը, որ կարաձանգրեի, այն է, թե արդյոք այսօր բոլորս միասին Հայաստանում և Սփյուռքում ունենք ունակությունը՝ ճիշտ գնահատելու մեր համազգային ռեսուրսները և դրա զարգացման հեռանկարները», - նշեց Արմեն Գևորգյանը։
    11:43
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵԱՀԿ աշխատակիցները լքում են Դոնբասը
    Այսօր ԵԱՀԿ ներկայացուցիչները լքել են Դոնեցկն ու Լուգանսկը և շարժվել Ռուսաստանի ուղղությամբ։ Մինչ այդ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հայտնել էր, որ որոշել է ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին հնարավորինս շուտ դուրս բերել Ուկրաինայից:
    11:40
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արարատի մարզում բախվել են Wolkswagen Bora-ն, Volkswagen Golf-ն ու ՎԱԶ 2106-ը, կա 1 զոհ, 5 վիրավոր
    Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արշակ Հովսեփյանի վարած Volkswagen Bora մակնիշի, 36-ամյա Դավիթ Ճիրոյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 62-ամյա Բաբիկ Մանուկյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բ. Մանուկյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Անահիտ Մանուկյանը, 71-ամյա Թամարա Մանուկյանը, 76-ամյա Հասմիկ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև վարորդներից Ա. Հովսեփյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Սասուն Մկրտչյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին ավտոմեքենաներց դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ ժամը 23։20-ի սահմաններում Վեդու ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից Բ. Մանուկյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
    11:35
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընդդիմությունը կրկին առաջարկում է ԱԺ օրակարգ բերել «Շուշիի հռչակագրին» արձագանքելու հայտարարություը, եթե ոչ՝ կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկում
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջակում է ԱԺ օրակարգ բերել իրենց խմբակցության առաջարկը՝ հայտարարությամբ հանդես գալու Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին։ «Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ ընդդիմության նախաձեռնած ԱԺ հայտարարությունը Գլխադասային հանձնաժողովում քաղաքական մեծամասնության կողմից մերժումը անվտանգության միջավայրի, ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատաման, թուրք -ադրբեջանական երկդեմ վարքագծի ու բանակցային խորամանկությանը չտիրապետելու արդյունք է, որն ավելի է խորացնում վտանգի մտավախությունը», - հայտարարեց Օհանյանը: Նա նշեց, թե Ազգային ժողովը պետք է գնահատական տա հռչակագրին՝ ընդգծելով մտահոգությունները, որ այն դեմ է ՀՀ անկախության հռչակագրին: «ԱԺ-ի լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության ու հետագա անհաջողությունների, ՀՀ իշխանությունների վրա շարունակական ճնշումների, որը արտահայտվել է նաև հռչակագրում նախապայմանների ձևով, որում ասվում է՝ Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս: Թուրք-արդբեջանական զույգը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», մերժում է Հայոց ցեղասպանությունն ու առաջարկում է թեման տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ, ու եթե Հայաստանը որոշի պարտված դիրքից ոտքի կանգնել, ապա միասնական կգործեն մեր շահերի եմ», - ընդգծեց ընդդիմաիդր խմբակցության ղեկավարը: Անդրադառնալով ՔՊ-ի տեսակետին, թե այս հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը, Օհանյանը նշեց՝ ընդհակառակը, այն ամբողջությամբ ազգային է, պետական աջակցությանն է ուղղված: «Հայտարարությունը մեսիջ կլինի և Հայաստանի, և Արցախի Հանրապետության ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր ու չենք նահանջելու դրանից», - ասաց նա: Սեյրան Օհանյանն առաջարկեց հարցը ներառել օրակարգ, հակառակ դեպքում, կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկում: ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ, արձագանքելով Սեյրան Օհանյանին, հայտարարեց՝ չպետք է սպառնալից տոնով խոսել: «Մնում է մի հատ էլ հայհոյանք դնենք այս կամ այն քվեարկությունից առաջ կամ հետո: Սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել», - ասաց Արշակյանը: «Շատ մեծ հարց է՝ ով է թշնամու շահերը սպասարկում», - իր հերթին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյաննը: ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ասաց, թե հանձնաժողովի նիստին երկար են քննարկել տեքստն ու դեմ են արտահայտվել, որ հայտարարությունն ընդգրկվի ԱԺ օրակարգ: «ՀՀ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը մեզ չի պարտադրում նման հայտարարությամբ հանդես գալ: Մենք գտնում ենք, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր ու անհրաժեշտ օրակարգ է», - ասաց Արսենյանը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ սթափության կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Պատգամավորը, որպես սթափության առարկայական դրսևորում, 20 րոպե ընդմիջում խնդրեց:
    11:35
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    րտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
    11:30
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բարդուխ Գաբրիելյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ
    ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Յուրի Ջավադյանին: ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական, տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը:
    11:25
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ և արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ. Հակոբ Արշակյան
    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է Հայաստանի եւ Կանադայի համար. լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-կանադական երկկողմ հարաբերություններում ԱԺ փոխնախագահը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես խորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել: «Դա ամուր հիմք է ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժեւորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը: Անդրադառնալով հետպատերազմյան դեռեւս չհաղթահարված խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրացումը՝ առաջնային համարելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է վերոնշյալ անձանց վերադարձը: «Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, եւ մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարեւորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը: Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարեւորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը: Ստեֆան Դիոնն իր հերթին կարեւորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը:
    11:19
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Դարբինյանը պատրաստակամություն է հայտնել Ռուս-հայկական համալսարանում ընդունել Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուս ուսանողներին
    Ռուս-հայկական (սլավոանական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անթույլատրելի է համարել կրթական համակարգը աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելը։ «Պաշտոնապես հայտարարում եմ Ռուս-հայկական համալսարանի պատրաստակամությունը՝ տեղափոխել և ընդունել ռուս ուսանողների, ովքեր ճնշվում են Եվրոպայում վերջին իրադարձությունների հետ կապված։ Վաղը կոնկրետ առաջարկներով կդիմեմ տիկին Մոսկալկովային։ Անընդունելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Կրկնակի ցավալի է, եթե դա թույլատրվի Եվրոպայում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է համալսարանի ռեկտորը։
    11:19
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում մեկ օրում Քովիդից մահացել է 23 մարդ
    Մարտի 1-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Կատարվել է 4076 թեստավորում, առողջացել՝ 1239 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 156 դեպք, որոնցից 402 916-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8478 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1612 է. նախորդն օրն արձանագրվել է 6 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 23 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 898 664 թեստավորում։
    11:11
    01.03.22
    Ավելին