Լրահոս

2022-03-01
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի տարածք մուտք գործելու կարգավորումներում տեղի են ունեցել փոփոխություններ
    Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ 2022թ․ մարտի 1-ից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ՑԱՄԱՔԱՅԻՆ, ՕԴԱՅԻՆ և ԾՈՎԱՅԻՆ ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով ՄԻԱՅՆ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր (ԱՐՄԵԴ համակարգից ներբեռնված հավաստագիրը)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից քաղաքացիներին առաջարկվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ընդունելի են նաև Վրաստանում: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ կամ պատվաստման ամբողջական կուրսը ՉԱՎԱՐՏԱԾ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով ՄԻԱՅՆ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։ Վրաստան մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում երկրորդ ՊՇՌ թեստը հանձնելու պարտադիր պահանջը այլևս չի գործում: Մինչև 10 տարեկան երեխաները ազատված են սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից։ Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիների համար հանվել է նաև առցանց դիմում-հայտը լրացնելու պարտադիր պահանջը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։
    10:54
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծառուկյանը Քրիստոսի արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքները
    Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբում քննարկումներն անցնում են բուռն ու հետաքրքիր։ Իրենց աշխատանքների արդյունքները հանձնախմբի անդամները պարբերաբար ներկայացնում են Գագիկ Ծառուկյանին, որը մրցույթին հետևում է ամենայն բծախնդրությամբ։ Հանձնախումբը դիմորդների մեծամասնությանն արդեն լսել է, ծանոթացել նրանց գործերին։ Նամակները հանձնված են ԿԳՄՍ նախարություն, Նկարիչների միություն և Ճարտարապետների պալատ՝ խորհրդատվական կարգով առաջատար մասնագետներին ներգրավվելու նպատակով։ Հայաստանում պետք է տեղադրվի Քրիստոսի արձանի լավագույն տարբերակը, ամենաբարձրն աշխարհում։ Սա պետք է դառնա համազգային, միասնական մեգանախագիծ։ «1721 տարի ինչ-որ մարդկանց մտքով անցել է, բայց այս ծանրության տակ չեն մտել, ու այսօր, Աստծո կամոք, պետք է վերականգնենք հույսը, հավատը, վստահությունը, միասնությունը։ Հավատքն ամենամեծ զենքն է աշխարհում», - ասել է Գագիկ Ծառուկյանը։ Հանձնախումբը լսել է բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, դիտել ինքնատիպ լուծումներով քանդակներ։ «Կարևորն այն չէ, թե ով կհաղթի, կարևորն այն է, որ քայլ արվեց դեպի Հիսուս Քրիստոսը։ Հրաշալի նախաձեռնություն է», - ասել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը, որը նույնպես արձանի նախագիծ ունի ներկայացրած։ Թե ինչ նյութից կլինի արձանը՝ քննարկման փուլում է, դեռ հայտնի չէ նաև արձանի տեղադրման վայրը։ Դրա ընտրությունից հետո միայն, ըստ տեղանքի, կանցնեն պատվանդանի ընտրությանը։ Առաջիկայում հանձնախումբը հանրությանը կներկայացնի արձան-համալիրի լավագույն տարբերակները։ Դրանք կդրվեն հանրային լայն քննարկման։
    10:49
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թող որ այս գարունը մեր ազգի համար նշանավորվի հաղթանակով․ Առուշանյան
    Շնորհավորում եմ բոլորիդ գարնան առաջին օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ձեր հոգիները մշտապես պարուրված լինեն գարնանային ջերմությամբ, սիրով ու լույսով: Գարունը սեր է, նոր կյանքի ու բնության զարթոնքի խորհրդանիշը: Այն նաև նոր ծրագրերի ու ձեռքբերումների, նոր սկզբի, հույսի և ոգու զարթոնքի ժամանակն է: Թող այս գարնանամուտը անցյալում թողնի բոլոր դժվարություններն ու հիասթափությունները: Սիրելի' հայրենակիցներ, Ուզում եմ, որ այս գարնանամուտը բոլորիդ կյանքում նշանավորվի նոր ու կարևոր ձեռքբերումներով: Թող որ ձեզնից յուրաքանչյուրի ամեն մի նախաձեռնության, ամեն նոր ծրագրի ու գործողության հիմքում լինի մեր հայրենիքի առաջընթացի ու զարգացման, մեր երկրի վաղվա օրվա, մեր լուսավոր գալիքի գաղափարն ու հեռանկարը: Հավատացե'ք`այդ դեպքում ձեր նախաձեռնությունների պտուղներն ավելի արգասաբեր ու գոհացնող կլինեն: Գարունը նաև իմաստնության ու մտավոր վերածննդի խորհրդանիշն է: Թող որ այս գարունը մեր ազգի համար նշանավորվի նաև հոգևոր և մտավոր արթնացումի հաղթանակով: Գարնանային պայծառություն ու ջերմություն ձեզ և ձեր ընտանիքներին: Աստված բոլորիս պահապան...
    10:42
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կառավարությունն ասում է՝ «ճկունություն եմ ուզում, ձեռքերս մի կապեք». Աղվան Վարդանյան
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հիշեցրեց՝ կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրում նպատակ է ձևակերպել՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագուն կենսաթոշակի ու միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել պարենային ու սպառողական զամբյուղների արժեքներին, ինչպես նաև վերացնել ծայրահեղ աղքատությունը: «Հիշեցնեմ՝ պարենային զամբյուղի արժեքը ամսական 37 հազար 800 դրամ է, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը՝ 71 հազար դրամ: Այսօր նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամ է, միջին կենսաթոշակը՝ 44 հազար դրամ», - ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են չսպասել մինչև 2026 թվականը, այլ ամեն տարի տոկոսային հարաբերակցությամբ գնալ այդ նպատակին: «Միջին կենսաթոշակը 2024 թվականի հունվարի 1-ից սպառողական զամբյուղի 70 տոկոս դարձնել, հաջորդ տարի՝ 80 տոկոս և այդպես շարունակ, նույնը նպաստների մասով: Կառավարությունը դեմ է օրենքով սահմանելուն, ասում է՝ « ճկունություն եմ ուզում, ձեռքերս մի կապեք», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
    10:39
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Mastercard-ը որոշ կառույցների համար արգելափակել է վճարային ցանցի հասանելիությունը
    Mastercard ընկերությունը ՌԴ–ի դեմ պատժամիջոցների պատճառով մի շարք ֆինանսական ինստիտուտների համար արգելափակել է վճարային ցանցի հասանելիությունը։ Այս մասին ասվում է ընկերության ղեկավար Մայքլ Միբախի հայտարարության մեջ։ «Պատժամիջոցների պատճառով մի քանի ֆինանսական հաստատությունների համար արգելափակել ենք Mastercard վճարային ցանցը։ Առաջիկա օրերին մենք կշարունակենք աշխատել կարգավորող մարմինների հետ, որպեսզի ամբողջությամբ կատարենք պահանջների պահպանման մեր պարտավորությունները», – հայտարարել է Միբախը։ Նրա խոսքով` ընկերությունն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի մարդասիրական օգնության ֆինանսավորումն ուղղի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Mastercard–ը հայտարարել է, որ 2 մլն դոլար է փոխանցելու Կարմիր խաչին, Երեխաների փրկության հիմնադրամին և Աշխատակիցների աջակցման հիմնադրամին։
    10:37
    01.03.22
    Ավելին
  • Տնտեսական
    ՀՀ բանկերում դոլարի գինը շարունակում է աճել, ռուբլին գնվում է 3 դրամով
    Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլին գնվում է նվազագույնը 3 դրամով, իսկ դոլարի գինը աճել է՝ հասնելով 1 ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույնը 494 դրամին։ Ըստ Rate.am կայքի տվյալների՝ ռուբլու առքի նվազագույն գինը 3 դրամ է, վաճառքինը՝ 5.09։ Դոլարի առքի նվազագույն գինը 481 դրամ է, վաճառքինը՝ 489 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 494 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 532 դրամով, վաճառվում՝ 548 դրամով։
    10:35
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ մեծամասնությունը միաձայն մերժել է ընդդիմության` թոշակներն ամեն տարի վերանայելու առաջարկը
    ԱԺ–ի այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 62 դեմ ձայնով մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ` թոշակների ամենամյա ինդեքսավորման մասին նախագիծը ԱԺ օրակարգում ներառելու առաջարկը։ Մինչ քվեարկությունը հեղինակը, ներկայացնելով նախագիծը, հույս հայտնեց, որ թեև սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին, բայց մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները թույլ կտան, որ նախագիծն ընդգրկվի ԱԺ նիստի օրակարգում ու քննարկվի։ Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն էլ հակառակը` իր ելույթում գործընկերներին կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ինչը և տեղի ունեցավ։
    10:32
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մարիուպոլը շրջափակման մեջ կընկնի, պետք է խաղաղ բնակչության համար միջանցք բացել. Բասուրին
    Ուկրաինայի խոշորագույն նավահանգստային քաղաք Մարիուպոլը երեքշաբթի ամբողջությամբ կհայտնվի օղակի մեջ։ Ինչպես փոխացում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինված ուժերի հրամանատար Էդուարդ Բասուրինը։ «Մարիուպոլի շուրջ օղակն այսօր ամբողջությամբ կփակվի։ Անհրաժեշտ է թողնել մարդասիրական միջանցք խաղաղ բնակչության համար», - հայտարարել է նա։
    10:29
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գումարտակի հրամանատարը մեղադրվում է զինծառայողների կորուստների, մարտադաշտն ինքնակամ լքելու համար
    Արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԲ N զորամասի նորակոչիկների գումարտակի հրամանատար, մայոր Ի.Վ.-ն, հանդիսանալով նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն: Մասնավորապես, նա չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաև ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բացի այդ, Ի.Վ.-ն, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը: 21.02.2022 թվականին Ի.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 25.02.2022 թվականին ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 28.02.2022 թվականին որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և նույն օրը քրեական գործն ուղարկվել է Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:22
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել ու դատապարտել էթնիկ հողի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումները հայերի դեմ
    Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ հայտնում է․ «Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ոգեկոչում է Սումգայիթում (1988 թ.) և Բաքվում (1990 թ.) ադրբեջանական հակահայկական ջարդերի զոհերի և Հայաստանի և Արցախի դեմ Ալիևի շարունակվող ագրեսիայի զոհերի հիշատակը»։
    10:21
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը
    Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը: «Այսօր մարտի 1-ն է, 14 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ՀՀ 10 քաղաքացի զոհվեց՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Վերջինս առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
    10:20
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայից հետո հայաստանից է կախված լինելու՝ միութենական պետություն կկառուցվի՞, թե՞ ոչ․ Բաբայան
    Հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ -Պարոն Բաբայան,  ի՞նչ դիտարկումներ ունեք Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպիսի՞ պատերազմ է Ռուսաստանը վարում, Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների այս ծայրահեղ լարվածությունն ինչպե՞ս կհանգուցալուծվի եւ ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա: -Պատերազմը, ի վերջո, կավարտվի Ռուսաստանի օգտին, ՌԴ-ն իր ձեւակերպած, իր առջեւ դրված խնդիրը հաստատապես լուծելու է՝ ապառազմականացնելու է Ուկրաինան ընդհանրապես:  Ըստ իս՝ Ռուսաստանը մի փոքր շտապում է, եթե պետք է մի հինգ օրում գային Լուգանսկն ու Դոնբասը վերցնեին, հասնեին Մարիուպոլ, հետո նոր առաջ շարժվեին, ես համարում եմ, որ ամեն ինչը համատեղ են արել, մեծ հաշվով լուրջ թերացում չի, բայց ես կարծում եմ, որ արագ են արել: Սպասենք-տեսնենք՝ այսօր (երեկ) Մարիուպոլի հարցն ավարտո՞ւմ են, թե՞ ոչ, դրանից հետո կարծում եմ, որ զորքն ավելի արագ է առաջ գնալու։ Գուցե մարտի 2-ին չավարտվի, ավարտվի 9-10-ին, բայց ավարտելու են հօգուտ իրենց, Ուկրաինան այլընտրանք չունի, Ռուսաստանը որքան էլ կորուստներ ունենա, միեւնույն է, լուծելու է իր խնդիրը: Թե ինչպես կանդրադառնա մեր տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա, ակնհայտ է, որ Ուկրաինայում ամեն ինչ ավարտելուց հետո զբաղվելու են մեր տարածաշրջանով: Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկտեղ փորձեց միջնորդ դառնալ, այսօր էլ Ադրբեջանի թե՛ բանակից, թե՛ քաղաքացիական հատվածից կոչ են անում ադրբեջանցիքին՝ մասնակցել դրան, որովհետեւ հասկանում են, որ Ուկրաինայից հետո իրանցով են զբաղվելու: -Նկատի ունեք միութենական պետությո՞ւն է ձեւավորվելու, թե՞ նոր սովետ: -Գիտեք՝ սովետ չի դա: Ռուսաստանը գերտերություն է եւ այդ կարգավիճակը պահպանելու համար պետք է մի 300 միլիոնանոց շուկա ունենա, իսկ Սովետմիության տարածքը, որ ասում եք՝ Մոլդովիա, Ուկրաինա, Բելառուս, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիան ուղիղ այդ 300 միլիոնն են: Կարծում եմ՝ տնտեսական միություն են ձեւավորելու ու բոլորին մտցնելու մեջը: Երկրորդ․ ՆԱՏՕ-ն մոտ չգա այդ տարածքներին, երրորդ․ Եվրոպայի այն տարածքներում, որն իր համար վտանգ է ներկայացնում՝ Պոլշան, Ռումինիան, այս տեղերից էլ հրթիռները հանեն: Ոմանք ասում են, թե չի հանի, ես էլ ասում եմ՝ դե, կտեսնեք, կստանան նման հրթիռների համակարգ Բելոռուսիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, իսկ Լատինական Ամերիկայի պետություններում էլ, չի բացառվում, նույն ձեւի ԱՄՆ-ն ստանա էդ ռուսական հրթիռների համակարգը: -Հայաստանն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում: -Մենք ունենք երկու ճանապարհ՝ ընդգրկվում ենք այդ շարքի՞ն, թե՞ Ադրբեջան-Թուրքիա բանակցություններում Ղարաբաղի խնդիր ենք լուծում, տարածաշրջանում ապաշրջափակում ճանապարհներ եւ դառնում որպես խաչմերուկ։ Ո՞րն ենք ընտրում, ո՞ր ճանապարհով ենք գնում։ Իմ կարծիքով, մոտ ժամանակներս մեր պետության քաղաքական ղեկավարությունը պարտավոր է լինելու այդ հարցերին պատասխանել: -Իսկ Դուք ո՞ր ճանապարհի կողմնակիցն եք: -Ես համարում եմ, որ Արցախի հարցում միանշանակ անկախություն պետք է լինի, պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Եթե ոչ, ապա պետք է խոսել Ռուսաստանի հետ: Ամեն ինչ կախված է մեր ազգային խնդիրներից, ում հետ ենք կարողանում ճիշտ խոսել, ճիշտ լուծում գտնել, ով է պատրաստ մեր խնդիրը լուծել, որ մենք էլ մեր քայլը ճիշտ ընտրենք: Այսպես թե այնպես՝ Ձեր ասած սովետը չի ստեղծվում, ստեղծվում է շուկա, որը մեզ էլ է պետք: -Իսկ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չե՞ն մեկուսացնում այդ պետությունը, տնտեսական դժվարություններ չե՞ն լինելու: -Դեռ հարց է՝ այդ սանկցիաները մինչեւ վերջ կիրառելո՞ւ են, թե՞ ոչ: Եթե երեկ նկատել եք, երբ ՌԴ ղեկավարն ասաց, որ մարտական գլխիկները լիցքավորեք ու շրջեք դեպի հարեւանի կողմը, որտեղից վտանգ է գալիս, երեկոյան ամերիկացիները հայտարարեցին՝ կներեք, մենք ի՞նչ ենք արել, որ դեպի մեր կողմն եք ուղղում… Սա ի՞նչ է նշանակում: Դե, մի պահ պատկերացրեք՝ ինչ կարող է լինել։ Կարող են, չէ՞, այդ պետությունները հետ կանգնել սանկցիաների սպառնալիքներից։ Իհարկե։ Այնպես որ, ոչինչ դեռ չի կարելի պնդել: Ոչ մի պետություն չի գնա իր անվտանգության դեմ: Կրկնում եմ՝ Ռուսաստանն իր առջեւ խնդիր է դրել եւ իրագործելու է: Նա երեք կետ է դրել, կարդացեք այդ կետերը եւ տեսեք, որ իր գործողությունները դրան հասնելուն են միտված: Վերջ: Առաջին կետն այն է, որ 1997 թվականից սկսած, ՆԱՏՕ-ն որտեղ եղել է, վերադառնա այդ կետում, առաջ չկարողանա գնա։ Սովետական այդ տարածքում չի կարող ՆԱՏՕ-ի զորք լինել՝ երկուս, եւ երրորդը՝ Եվրոպայի ընդհանուր անվտանգության խնդիր լուծել։ Վերջ։ Ինքը գնալու է դրան: -Այսինքն, Ռուսաստանի կղզիացման, մեկուսացման հեռանկար չկա՞: -Գիտեք՝ մենք միշտ թերագնահատում ենք մեր աշխարհագրական դիրքը, Ուկրաինայից հետո Հայաստանից շատ բան է կախված լինելու բոլոր առումներով՝ միութենական պետություն կկառուցվի՞, թե՞ չի կառուցվի, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Հայաստանը, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Ադրբեջանը, ինչքանո՞վ է երկխոսելու Հայաստանի հետ: -Հիմա մեր իշխանություններն անորոշ լռություն են պահպանում, սա նորմա՞լ է: -Ես տեղյակ չեմ՝ ինչ դիրքորոշում ունեն: -Ադրբեջանը քայլեր է անում, որոնց մասին Դուք էլ խոսեցիք, Վրաստանը հայտարարեց, որ չի միանա ՌԴ-ի դեմ սանկցիաներին, իսկ Հայաստանից ձայն չկա: -Միգուցե ներքին կարգով են խոսում իրար հետ, ես չգիտեմ:
    10:16
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանն անդրդվելիորեն հանձնառու է բազմակողմանիությանը, որի կենտրոնում է ՄԱԿ-ը․ Միրզոյան
    Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․ «Դարեր շարունակ մենք ձգտել, պայքարել և հետամուտ ենք եղել մեր նախնիների հայրենիքում անկախություն ու պետականություն կերտելուն։ Այս առումով մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ ականատես ենք եղել, թե ինչպես է իրականանում մեր ազգային երազանքը։ 1992 թվականի մարտի 2-ին հայոց եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև՝ նոր էջ բացելով մեր երկրի պատմության մեջ՝ որպես համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք գնահատում ենք դրա արժեքը և սեփական փորձից գիտենք, թե որքան զոհողություններ են անհրաժեշտ ինքնիշխան իրավահավասարության առավելություններից օգտվելու, և որքան ավելի ջանքեր են պահանջվում այն պահպանելու համար։ Հայաստանն, այսպիսով, հաստատակամորեն և անդրդվելիորեն հանձնառու է բազմակողմանիությանը, որի կենտրոնում է Միավորված ազգերի կազմակերպությունը: Հայաստանն, այսպիսով, լիովին հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին»:
    10:13
    01.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին
    Առավոտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
    10:09
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սոցիալական
    Ջերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնած․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Գազի՝ ներկայումս գոյություն ունեցող սակագներով ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպես պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ ՀԾԿՀ-ին ներկայացված նախնական հայտով առաջարկվում էր ապրիլի 1-ից 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար, ասել է թե՝ սակագինը բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած նոր հայտի համեմատ ՀԾԿՀ-ում վերանայումներ են կատարվել ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների մասով։ Նախնական տեղեկությունների համաձայն, ապրիլի 1-ից սպասվելիք սակագների բարձրացումն ավելի քիչ կլինի, քան առաջարկվել էր հայտով, բայց, միևնույնն է, ավելի բարձր, քան ներկայումս է։ Նախատեսվում է, որ այն կկազմի 233,9 դրամ՝ գործող 224 դրամի փոխարեն։ Այս փաստը լուրջ մտահոգություն է առաջացրել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող շրջանակներում: «Փաստ» թերթի հետ զրույցում նրանց ներկայացուցիչները նշել են, որ չի բացառվում՝ առաջիկայում միասնական դիմեն «Գազպրոմ Արմենիային» սակագնի վերանայման համար։ Մեր զրուցակիցներից ոմանք նշում էին, որ գազի նման սակագնի պայմաններում հնարավոր է՝ դադարեցնեն իրենց գործունեությունը և վաճառեն բիզնեսը։ Նրանք նաև ընդգծում էին, որ բավականին մեծ վարկային պարտավորություններ ունեն, իսկ սակագնի բարձրացումը մի կողմից՝ բարդացնելու է պարտավորությունների կատարումը, մյուս կողմից՝ ուղղակի թույլ չի տալու համապատասխան գնով շուկայում սպառել իրենց ապրանքը, այսինքն՝ գուցե մրցունակ չլինեն»:
    10:05
    01.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Փաշինյանը ՔՊ պատգամավորներին անձամբ է հորդորել, զգուշացրել՝ հնարավորինս զսպվածություն դրսեւորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված: «Ժողովուրդ» Ադրբեջանցիներն ու թուրքերը խոչընդոտում են հայ գիտնականների աշխատանքը, որովհետև պետության կողմից չկա հստակ ռազմավարություն ու հայեցակարգ: «Հրապարակ» Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները: Իշխանության ներկայացուցիչներից բացի, մոսկովյան այցեր են իրականացնում նաեւ Արցախի ընդդիմադիր շրջանակները: «Փաստ» Գազի սակագնի բարձրացումով ջերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնել: «Փաստ» ՀՔԾ վարույթում Մարտի 1-ի գործով կան բավարար տվյալներ՝ հիմնավորելու ցույցերի ոչ խաղաղ բնույթը, դրանց պատճառած վնասը և Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ:
    09:57
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի համար դեռ անհրաժեշտ արդյունքը չկա. Զելենսկին՝ ՌԴ հետ բանակցությունների մասին
    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել դիտարկել ռուսական հրթիռների, ինքնաթիռների, ուղղաթիռների համար օդային տարածքն ամբողջովին փակելու, ողջ աշխարհում նավահանգիստներ, օդանավակայաններ ՌԴ մուտքն արգելելու հնարավորությունը: Խոսելով ՌԴ հետ բանակցությունների մասին՝ երկրի նախագահը նշել է, որ Ուկրաինայի համար դեռ անհրաժեշտ արդյունքը չկա: Նրա խոսքով` ՌԴ-ն բարձրաձայնել է իր դիրքորոշումը, Ուկրաինան իր հերթին պայմաններ է առաջ քաշել ռազմական գործողություններն ավարտելու համար:
    09:54
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խերսոնը շրջափակման մեջ է. քաղաքապետ
    Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը հայտարարել է ռուս զինվորականների կողմից քաղաքը շրջափակելու մասին: Նրա խոսքով՝ ռուս զինվորականները ճանապարհներ են փակել քաղաքի մուտքերի մոտ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկու օր առաջ հայտարարել էր քաղաքի շրջափակման մասին։ Ռուս զինվորականները անցակետեր են տեղադրել ուկրաինական Խերսոնի մուտքերի մոտ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Կոլիխաևը։ «Ռուսական բանակը փակուղիներ է տեղադրել Խերսոնի մուտքերի մոտ։ Դժվար է ասել, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա», - գրել է նա։ Կոլիխաևը դիմել է նաև քաղաքի բնակիչներին և հորդորել հանգստություն պահպանել, պարետային ժամի ժամանակ դուրս չգալ փողոց, որևէ մեկի հետ ագրեսիվ բանակցությունների մեջ չմտնել և «հակամարտությունների չհրահրել թշնամուն»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը փետրվարի 27-ի առավոտյան հայտարարել է Խերսոնի արգելափակման մասին։
    09:50
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ-ն վաղը ՀՀ նախագահ կընտրի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որը բավականին հագեցած է. սպասվում է երեք ընտրություն եւ պարտադիր քննարկման քսանից ավելի հարց, այսինքն՝ օրակարգը ուշ կսպառվի։ Այսպիսով, ՀՀ նախագահ կընտրեն վաղը՝ մարտի 2-ին, իհարկե՝ երկրորդ փորձից, քանի որ առաջին փորձի համար անհրաժեշտ 80 ձայն ՔՊ խմբակցությունը չունի։ Թեկնածուն Վահագն Խաչատրյանն է՝ ՀԱԿ նախկին անդամ, ԲՏԱ նախարար: Այսօր կընտրեն նաեւ Վերաքննիչ հանձնաժողովի նախագահ. թեկնածուն Ատոմ Ջանջուղազյանն է՝ նախկին ֆիննախարար։ Իսկ, ահա, մարտի երեքին էլ կընտրեն ԿԲ անդամ։ Նշենք, որ զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։ Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել»: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/03/01/1207988/
    09:48
    01.03.22
    Ավելին