Լրահոս
2022-02-27
-
ՀայաստանԱյսօր մենք միանում ենք հայերին` սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունՀայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ այսօր միանում են հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։Ավելին16:5127.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի պատվիրակությունը մեկնում է Գոմել՝ Ռուսաստանի հետ բանակցելուԿիևը համաձայնել է բանակցություններ վարել Գոմելում, ռուսական պատվիրակությունը գնում է այնտեղ։ Այս մասին փետրվարի 27-ին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Այսօր ավելի վաղ ռուսական պատվիրակությունը ժամանել էր Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար և հայտնել, որ պատրաստ է դրանք անցկացնել Գոմելում։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել էր, որ Կիևը պատրաստ չէ Բելառուսի տարածքում բանակցությունների և պահանջել է փոխել հանդիպման վայրը։ Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ հենց ուկրաինական կողմն է առաջարկել Գոմելը որպես հանդիպման վայր։Ավելին16:4527.02.22 -
ՀայաստանՍտեփանավան քաղաքում հրդեհ է բռնկվելՓետրվարի 27-ին, ժամը 14:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի քոթեջների մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։29-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։ ← Վերադառնալ ցուցակինԱվելին16:4527.02.22 -
ՄիջազգայինԿադիրովը կոչ է արել լայնածավալ գործողություն իրականացնել ՈւկրաինայումՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել լայնածավալ գործողություն սկսել Ուկրաինայի տարածքի բոլոր ուղղություններով. «Եկել է ժամանակը կոնկրետ որոշում ընդունելու և լայնածավալ գործողություն սկսելու բոլոր ուղղություններով և Ուկրաինայի տարածքում։ Անձամբ ես մեկ անգամ չէ, որ մշակել եմ մարտավարություն և ռազմավարություն ահաբեկիչների դեմ, մասնակցել մարտերի։ Իմ ընկալմամբ՝ Ուկրաինայում ընտրված մարտավարությունը չափազանց դանդաղ է։ Այն երկար է տեւում և, իմ կարծիքով, արդյունավետ չէ»,- գրել է Կադիրովը թվիթերյան իր էջում։Ավելին16:3827.02.22 -
ԱռողջապահականԱրցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 29, դրանից մահվան 2 նոր դեպքԱրցախում, փետրվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ, կատարվել է 164 թեստավորում, որոնց միջոցով հաստատվել է վարակվելու 29 դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպք 2, ներկայումս այդ վարակից ստացիոնար բուժվում է 41 մարդ։ «Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին16:3627.02.22 -
ՀայաստանՀավերժ տանջվելու եք, պատերազմի ճարտարապետներ․ Գեղամ ՆազարյանԿանցնեն օրեր, ամիսներ։ Կիեւում կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կփորձի պարզել, թե Զելենսկին ինչու հրաժարվեց փետրվարի 27 ին կանգնեցնել պատերազմը, կհաշվեն, թե այդ որոշումից հետո քանի մարդ զոհվեց։ Կփիլիսոփայեն, կքննարկեն, պարզապես այն ընտանիքներին, որոնք զոհեր կունենան, որոնք կացարանից զրկված կլինեն, մեծ հաշվով այդ ամենը չի հետաքրքրի։ Դժոխքի ամենա դժոխային տեղերում հավերժ տանջվելու եք պատերազմի ճարտարապետներ։Ավելին16:2827.02.22 -
ՀայաստանՓրկարարները ձյան մեջ արգելափակված BMW X5 և Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները ճոպանով դուրս են բերել անվտանգ վայրԵրեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Արտակ Մաթևոսյանի վարած BMW X 5 և Աշոտ Փարսադանյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:Ավելին16:2427.02.22 -
ՄիջազգայինՕտարերկրյա պետությանն օգնելը կդիտարկվի որպես հայրենիքի դավաճանություն. ՌԴ դատախազությունՌԴ գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է` այլ պետություններին օգնելու ցանկացած դեպք` ի վնաս ՌԴ անվտանգությանը, կարժանանա քրեական պատասխանատվության։ Գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԳԴ պաշտոնական հայտարարության Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնում ի պաշտպանություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի։ «Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործունեության մեջ օտարերկրյա պետությանը, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ նրանց ներկայացուցիչներին ֆինանսական, նյութատեխնիկական, խորհրդատվական կամ այլ օգնություն ցուցաբերելը պարունակում է 275-րդ հոդվածով նախատեսված հանցագործության տարրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ այս հանցագործության կատարման համար նախատեսված է մինչև 20 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ ռուս դերասանուհի Լիյա Ախեջակովան 10.000 դոլար էր նվիրաբերել ուկրաինական բանակին։Ավելին16:2127.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան պաշտոնապես Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագա. ԶելենսկինՆախագահ Վոլոդիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում գրել է, որ Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան։ Զելենսկու խոսքով՝ Կիևը դատարանին խնդրում է ճանաչել Ռուսաստանի պատասխանատվությունը «ցեղասպանություն» հասկացությունը շահարկելու հարցում, որի նպատակն է, ըստ Կիևի, արդարացնել ռազմական ագրեսիան: Ուկրաինան պահանջում է հրատապ որոշում ընդունել, որը Ռուսաստանին կպարտավորեցնի դադարեցնել մարտական գործողությունները:Ավելին16:1427.02.22 -
ՀայաստանԹոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է կնոջ դիԱյսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող Թոխմախի գերեզմանների տարածքում դի կա: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ գերեզմանատան տարածքում հայտնաբերվելէ 60-65 տարեկան կնոջ դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:Ավելին16:1027.02.22 -
ՀասարակականՌուսաստանը մեծ կայսրություն է, որն առաջնորդվում է «եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը» դոկտրինով․ ՂազինյանՈւկրաինան պարց ցուցադրությունն է այն իրողության, թե ինչպես կարելի է 8 տարվա ընթացքում նորմալ պետությունը վերածել ծայրահեղ ահաբեկչական կազմավորման: Ռուսաստանը վերջին մի քանի տարիներին հետևողականորեն բացատրում էր արևմուտքին ու ամբողջ աշխարհին, որ անվտանությունն անբաժանելի է և չի կարելի ապահովել սեփական անվտանգությունն այլ պետության համար սպառնալիք առաջացնելու միջոցով: 8 տարի շարունակ տոտալ ռուսաֆոբիայի և ծայրահեղ ազգայինականության քարոզչության միջոցով Ռուսաստանի բարեկամ և ազգակից Ուկրաինան դարձավ ջիհադի գոտի կապած մահապարտ ահաբեկիչ, որի մեջքին կապած գոտու մեջ անընդհատ լցվում էին տարրատեսակ զինատեսակներ: Մահապարտ ահաբեկիչի կեցվածք որդեգրած Ուկրաինայի ինքնապայթելու հետևանքով կվերանար նախ Ուկրաինա պետությունը, իսկ պայթյունի ալիքը կկործաներ Ռուսաստանի արևմտյան հատվածի ամբողջ անվտանգային համակարգը: Միջուկային զենք ձեռք բերելու Զելենսկու հայտարարությունը փակեց ուկրինաինական թնջուկի հանգուցալուծման դիվանագիտական ճանապարհը և գոյաբանական սպառնալիք դարձավ Ռուսաստանի և Բելարուսի համար՝ ջիհադի գոտու մեջ միջուկային զենք լցնելու անխուսափելի հեռանկարով: «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» պռոեկտի հեղինակներին առանձնապես չի մտահոգում ոչ Ուկրաինա պետության, որ միլիոնավոր մարդկանց ճակատագիրը, նրանք թքած ունեն այս ամենի վրա. կարևորը Ռուսաստանին ներքաշեն եղբայրասպան պատերազմի մեջ և իրենց ձեռքերը տաքացնեն բոցավառվող տարածաշրջանի վրա: Ռուսաստանը մեծ կայսրություն է, որն առաջնորդվում է «եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը» դոկտրինով, ինչը պետք է ճանաչել, ընդունել և ՀԱՐԳԵԼ՝ անկախ ցանկացած բնույթի մարդասիրության և պացեֆիզմի գաղափարական օփիումի ծավալից: Հ.Գ. ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում գործում են ծայրահեղ զգույշ՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար, իսկ Ուկրաինայի մահապարտ-ահաբեկչական ռեժիմը՝ անկանոն զինելով քաղաքացիական բնակչությանը, հետապնդում է 1 նպատակ. հնարավորինս մեծացնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը՝ հետագայում այս փաստը Ռուսաստանի դեմ օգտագործելու նպատակով»։Ավելին15:5727.02.22 -
ՀայաստանՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7,05 հա տարածքում բռնկված հրդեհներըՓետրվարի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կարբի գյուղում՝ 9000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1,07 հա, Արտաշատ քաղաքում՝ 3500 քմ, Վեդի քաղաքում՝ 1 հա, Նորաբաց գյուղում՝ 1500 քմ, Տափերական գյուղում՝ 2000 քմ, Ոստան գյուղում՝ 600 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 5000 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7,05 հա։Փետրվարի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կարբի գյուղում՝ 9000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1,07 հա, Արտաշատ քաղաքում՝ 3500 քմ, Վեդի քաղաքում՝ 1 հա, Նորաբաց գյուղում՝ 1500 քմ, Տափերական գյուղում՝ 2000 քմ, Ոստան գյուղում՝ 600 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 5000 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7,05 հա։Ավելին15:5427.02.22 -
ՍպորտԼուկաս Սելարայանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ MLS-ի մեկնարկումՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ ՄԼՍ-ի մեկնարկային տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան MLS-ի մեկնարկային տուրում «Կոլումբիա»-ն մրցեց «Վանկուբեր»-ի հետ և առավելության հասավ խոշոր` 4:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը «Կոլումբիա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:Ավելին15:4727.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինայում սկսել են ազատ արձակել բանտարկյալներին՝ ռազմական գործողություններին մասնակցելու համարՈւկրաինայի իշխանություններն ազատ են արձակում այն բանտարկյալներին, ովքեր նախկինում զինվորական են եղել՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ «Նախկին զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել պաշտպանել երկիրը ռազմական դրության ժամանակ, ազատ են արձակվել ազատազրկման և նախնական կալանքի վայրերից», - ասել է Գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկը: Նրա խոսքով՝ այս հարցը լուծվում է ամենաբարձր մակարդակով։Ավելին15:4727.02.22 -
ՍպորտԴիմիտրիյե Պոբուլիչն այլևս «Արարատ»-ի ֆուտբոլիստ չէԵրևանի «Արարատ»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Արարատն» ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերել թիմի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի տեղափոխության շուրջ: Այսպիսով, սերբ ֆուտբոլիստն ավարտում է իր ելույթները երևանյան ակումբի կազմում: Դիմիտրիյե Պոբուլիչն «Արարատին» էր միացել է 2021 թվականի սկզբին: Նա բոլոր մրցաշարերում«Արարատի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցմանհեղինակ: Հատկապես հիշարժան էին նրա երկու գոլերը հունգարական «Ֆեհերվարի» դեմեվրագավաթային խաղերում:Ավելին15:3627.02.22 -
ՏնտեսականԻնչպես կազդի Հայաստանի վրա SWIFT-ից Ռուսաստանի հնարավոր անջատումը. մեկնաբանում է ԱրամյանըՀամաշխարհային միջբանկային SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումը Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հնարավոր ազդեցությունները Հայաստանի վրա, ասաց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։ Նրա խոսքով` հայկական բանկային համակարգը չի գտնվում որևիցե սանկցիայի ու սահմանափաման տակ, բացի այդ հայաստանյան բանկերը թղթակցային հաշիվներ ունեն եվրոպական բանկերի հետ։ Միակ դժվարությունը կարող է լինել դոլարային փոխանցումը, քանի որ Ռուսաստանի հետ առևտրային բոլոր գործարքներն այսօր իրականացվում են դոլարով։ «Ուզենք, թե չուզենք ՌԴ–ի հետ առևտուրը կատարվում է դոլարով, իսկ դոլարային ակտիվների հոսքն իրականացվում է բանկայի համակարգի միջոցով։ Գնում է ֆեդերալ ռեզերվային համակարգ, այնտեղից հետ է գալիս SWIFT համակարգով։ Այսինքն` այստեղ դժվարություններ ենք ունենալու»,– ասաց նա։ Այդուհանդերձ, Արամյանը կարծում է, որ Ռուսաստանը նախապես հաշվի առել է այս պատժամիջոցի հնարավոր կիրառումն ու դրա հետևանքները` միաժամանակ նաև այլընտրանքային ուղիներ մշակելով։ «Եսենթադրումեմ, որորպես հնարավոր վճարահաշվարկային համակարգ առաջ կքաշվի Межгосбанк-ը։ Այն ի սկզբանե ստեղծվել էր ԱՊՀ երկրների միջև բանկային փոխանցումների նպատակով` որպես վճարահաշվարկային բանկ։ ԱՊՀ բոլոր Կենտրոնական բանկերն այնտեղ ունեն թղթակցային հաշիվներ։ Եվ այն հենց այդ նպատակով էլ ստեղծվել էր, որպեսզի փոխարինի միջազգային վճարահաշվարկային բանկին` BIS-ին։ Կարծում եմ, հիմա ճիշտ ժամանակն է, այս բանկի հնարավորություններն առաջ քաշելու»,– հիշեցնում է նախկին նախարարը։ Ըստ Արամյանի` SWIFT համակարգը փոխարինելու հնարավորություններ ևս Ռուսաստանն ունի։ Միակ խնդիրը, որ կարող է ծագել սահմանափակումների հետևանքով դոլարային ակտիվների շարժն է։ Ռուսաստանի համար ամենաբարդը դոլարիզացված երկիր լինելն է։ Ինչ վերաբերում է ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների` ՀՀ տնտեսության վրա հնարավոր անուղղակի ազդեցություններին, դրանք Վարդան Արամյանի խոսքով, հիմնականում 3-ն են. փոխարժեք, արտահանում ու տրանսֆերտներ։ «Ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ թուլանալու է, արդեն իսկ թուլացել է ու հետագայում էլ արժեզրկվելու է։ Սա, իհարկե, ազդելու է մեր արտահանողների վրա, որովհետև նրանք կորցնելու են գնային մրցունակությունը։ Երկրորդը` ռուսական տնտեսության թույլ զարգացումներն են ու պահանջարկի անկումը։ Երբ Եվրոատլանտյան բլոկը տնտեսական սանկցիաներ կիրառի ՌԴ–ի նկատմամբ, բնական է, որ դա դանդաղեցնելու է այդ երկրի տնտեսական աճը, ընդհուպ կանխատեսվող տնտեսական 3 տոկոսանոց աճը կարող է փոխել բացասականի։ Սա նշանակում է, որ մարդկանց ձեռքին ավելի քիչ գումար կհայտնվի, ինչը կբերի գնողունակության ու ապրանքների նկատմամբ պահանջարկի անկման, այդ թվում` ռուսական շուկայում հայտնված մեր ապրանքների նկատմամբ»,– ասաց Արամյանը։ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծել Տրանսֆերտների կրճատումը ևս, նրա խոսքով, իր բացասական ազդեցությունն է թողնելու ՀՀ տնտեսության վրա։ «Սա բերելու է նաև տնտեսական էֆեկտների։ Մեր տնտեսական աճն ավելի թույլ դրսևորումներով կլինի այս տարի, քան մենք ենթադրում կամ կանխատեսում էինք»,– ասաց Արամյանը։ Փոխարենը ստեղծված իրավիճակից որոշակի շահած դուրս կգան ՌԴ–ից Հայաստան ապրանք ներկրողները, քանի որ դոլարի ու միաժանական նաև դրամի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին, նրանք հնարավորություն կստանան նույն ապրանքը դոլարային արտահայտությամբ ավելի էժան գնելու ու Հայաստան բերելու։ Ինչպես արդեն հայտնել ենք, Ուկրաինայի տարածքում ռազմական գործողության սկսվելուց հետո մի շարք արևմտյան երկրներ հակառուսական պատժամիջոցների փաթեթներ են ընդունել, որոնք ուղղված են երկրի ֆինանսական հատվածի դեմ, բարձր տեխնոլոգիաների արտահանման սահմանափակմանը և այլն: Դրանց թվում քննարկվում է նաև Ռուսաստանին համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից անջատելու հարցը։ Կիպրոսը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան ու Եվրոպական Միության ղեկավարությունը հայտարարել են, որ կողմ են այս ահմանափակումը կիրառելուն: ԵՄ երկրներից միայն Գերմանիան և Հունգարիան են դեմ արտահայտվել, որի պատճառն, ըստ Bloomberg-ի` տնտեսական է. Ռուսաստանին SWIFT-ից անջատելը կդժվարացնի ռուսական նավթի և գազի մատակարարումների դիմաց վճարումները: Ավելի ուշ, սակայն, հայտարարվեց, որ Գերմանիան ևս իր համաձայնությունը տվել է։ Նշենք, որ փետրվարի 1-ին ԿԲ-ում կայացած մամուլի ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին, ասել էր, որ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից կարող է ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ «Եթե, պատժամիջոցները սահմանափակվեն միայն անձերի շրջանակով, ապա Հայաստանի վրա ազդեցությունն այնքան էլ ծանր չի լինի։ Եթե դրանք ազդեն նաև ֆինանսական հատվածի վրա, դա կարող է հղի լինել ռուբլու փոխարժեքի անկմամբ, ինչը կնվազեցնի հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում»,- ասել էր Գալստյանը։ SWIFT-ը համաշխարհային միջբանկային անվտանգ հաղորդագրությունների համակարգ է, որի միջոցով իրականացվում են անդրսահմանային արագ վճարումներ: Այս համակարգի միջոցով ամեն տարի փոխանցվում են տրիլիոնավոր եվրոներ։Ավելին15:3427.02.22 -
ՀայաստանԴանակահարություն Գյումրիում. սպանվածը 35 տարեկան էԱնցած գիշեր, ժամը 01:05-ի սահմաններում Գյումրիում սպանություն է տեղի ունեցել։ Շտապ օգնության հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի Անդրանիկի արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, տղամարդը հիվանդանոց է բերվել արդեն մահացած։ Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանն է: Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն): Իրավապահներն ու քննիչները միջոցներ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին15:2527.02.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:Ավելին15:1627.02.22 -
ՄիջազգայինԳերմանիան, Իսլանդիան, Իտալիան, Բելգիան կփակեն օդային տարածքը Ռուսաստանի համարԳերմանիան այսօրվանից փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Արգելքը նախնական ուժի մեջ կլինի երեք ամիս ժամկետով, Գերմանիայի տրանսպորտի նախարարությունը։ Իսլանդիան նույնպես կփակի իր երկինքը ռուսական օդանավերի համար: Այս մասին էլ հայտնել է արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը։ Նույն որոշման մասին հայտարարել է նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն։Ավելին15:0027.02.22 -
ՀայաստանՀՀ քաղաքացիական ՀԿ-ները հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինայի նկատմամբ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծած լայնամասշտաբ, արյունաբեր պատերազմը հանցագործություն է, ինչպես ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծման ցանկացած այլ փորձ։ Անտեսելով միջազգային կառույցների և պետությունների ջանքերը՝ դիվանագիտական միջոցներով լուծելու գոյություն ունեցող խնդիրները, անտեսելով ոչ մի հիմնավորում չունեցող հարձակման, պատերազմի կանխմանն ուղղված առաջարկներն ու փորձերը՝ Վ․ Պուտինի հրապարակային սպառնալիքները, ագրեսիվ հռետորաբանությունը և ռազմական գործողություններ իրականացնելուն ուղղված հրամանները հանգեցրել են մի իրավիճակի, որն իր հետևանքներով աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկային քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում։ Ռուսաստանի գործողությունները որևէ ընդհանրություն չունեն ցանկացած իրավական պետության նորմերի և արժեքների հետ։ Ավելին, Վ․ Պուտինն իր սանձազերծած պատերազմով մարտահրավեր է նետում ողջ մարդկային քաղաքակրթության գոյությանը։ Մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս համար առավել քան ակնառու են պատերազմի միջոցով որևէ խնդրի լուծման դառը հետևանքները, որոնց առնչվեցինք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ալիևի վարչակազմի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հաշվի առնելով հնարավոր և իրական ռիսկերը՝ ներքաշելու Հայաստանի Հանրապետությանը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ պատերազմին, մենք՝ ներքոնշյալ կազմակերպություններս և անհատներս, հրապարակավ պահանջում ենք ՀՀ Կառավարությունից ոչ միայն դատապարտել Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմը պուտինյան ռեժիմի կողմից, այլև կանխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներքաշումը այդ հակամարդկային և հակաքաղաքակրթական հանցավոր արկածախնդրության մեջ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հետևողական լինել և ելնել իրենց կողմից բազմիցս հնչեցրած սկզբունքից, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, և ոչ թե ուժի կիրառման սպառնալիքի ու պատերազմի միջոցով։ Միաժամանակ ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ ջանքեր կիրառել՝ պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները՝ այստեղ»։ 1. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 2. «Ասպարեզ» լրագրողների ակումբ 3. Կանանց իրավունքների տուն 4. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 5. Խաղաղության երկխոսություն ՀԿ 6. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ 7. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ 8. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ 9. «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ 10. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 11. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 12. Փինք իրավապաշտպան ՀԿ 13. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա 14. Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա 15. Հանրային լրագրության ակումբ 16. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Գայանե ՇագոյանԱվելին14:5527.02.22