Լրահոս

2022-02-27
  • Img default alt hy
    Առողջապահական
    270 նոր դեպք, 16 մահ` մեկ օրում. կորոնա պատկերը՝ Հայաստանում
    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 270-ով և դարձել 419 693: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8798 մարդ (-883), կատարվել է 2 891 784 թեստավորում (+3274), առողջացել են վարակվածներից 400 840-ը (+1136): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 8449։
    11:20
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցելու
    Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- ասել է խոսնակը։
    11:20
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր
    Փետրվարի 26-ին, ժամը 07:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկին կից ավտոտնակում ջրի խողովակը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր:
    11:15
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում հատուկ գործողության ուժերին
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասնակիցներին։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պուտինի շնորհակալական ուղերձը Հատուկ գործողությունների ուժերի օրվա կապակցությամբ է։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրամանատարությանը, հատուկ գործողությունների ուժերի անձնակազմին, հատուկ նշանակության ստորաբաժանումների վետերաններին՝ երդմանը հավատարիմ մնալու, անբասիր ծառայության համար՝ հանուն Ռուսաստանի ժողովրդի և մեր մեծ հայրենիքի», - ասել է ՌԴ նախագահը։ Նա հիշեցրել է, որ զինվորականները բազմիցս ապացուցել են ցանկացած, ամենաբարդ պայմաններում հնարավորինս արդյունավետ գործելու և ամենադժվար խնդիրները գրագետ լուծելու իրենց պատրաստակամությունը։
    11:10
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դարպաս գյուղում այրվել է մոտ 20 տոննա անասնակեր
    Փետրվարի 26-ին, ժամը 17:25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի պահեստների մոտակայքում գտնվող դաշտում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարպաս գյուղի այգիներից մեկում այրվում է կուտակած անասնակեր, խոտածածկույթ և այգու կաթիլային ոռոգման համակարգի խողովակները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել են մոտ 20 տոննա անասնակեր, մոտ 2000 քմ խոտածածկույթ և 600 մ խողովակ։
    11:03
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խաղաղապահները վստահեցրել են՝ Խրամորթում այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի
    Երեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը: «Սիրելի հայրենակիցներ Երեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»: Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի: Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել է բարձրախոսով կոչերը: Այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով: ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը»,- հայտնել է նա:
    10:42
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական ստորաբաժանումների հսկողության տակ է Չեռնոբաևկա օդանավակայանը․ ՌԴ ՊՆ խոսնակ
    Ռուսական ստորաբաժանումները շրջափակել են Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, վերահսկողության տակ են վերցրել Գենիչեսկը, Խերսոնի մերձակայքում գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը, հայտնում է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
    10:40
    27.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
    Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանրաքվեն անցկացվում է այսօր` փետրվարի 27-ին: Արտահերթ քվեարկությունը սկսվել է փետրվարի 22-ին ու տևել մինչև փետրվարի 26-ը ներառյալ: Sputnik Բելառուսը հայտնում է, որ տեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով 8:00-ին (Երևանի ժամանակով 9: 00-ին) ու կշարունակեն աշխատանքը մինչև 20: 00-ը: Բելառուսում ընդհանուր առմամբ ստեղծվել է 5510 ընտրատեղամաս: ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների ցուցակում ընդգրկված է 6 818 948 մարդ: Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի ընդամենը մի հարցի. «Դուք ընդունո՞ւմ եք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ ու լրացումները»։ Հանրաքվեում ընդգրկված են շուրջ 45 հազար ազգային դիտորդներ, շուրջ 200 միջազգային և օտարերկրյա՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից (Շանհայի համագործակցության կազմակերպություն ), ՀԱՊԿ-ի ԽՎ-ից, ԱՊՀ-ի երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ, այդ թվում՝ ԵՄ երկրներից: Բելառուսի Սահմանադրության փոփոխությունների նախագծի համաձայն՝ նույն անձը կարող է առավելագույնը երկու անգամ նախագահ լինել։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հիմնական օրենքում կարող է հայտնվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի մասին բաժին։ Այն կդառնա երկրում ժողովրդի իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինը, երկրի ազգային անվտանգության հայեցակարգը: Նախագծի համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի կողմից՝ Սահմանադրության պարբերաբար կամ կոպիտ խախտման կամ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։
    10:32
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայող վայր է դրել զենքն ու հանձնվել․ ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի զինված ուժերը շրջափակել են Ուկրաինայի Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, 302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայողներ վայր են դրել զենքն ու հանձնվել: Այս մասին կիրակի առավոտյան հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը: «Բոլոր հանձնված ուկրաինացի զինվորականներն ազատ կարձակվեն փաստաթղթերը ստուգելուց հետո», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում: Բացի այդ, անցած օրվա ընթացքում խփվել են ուկրաինական բանակի 8 ռազմական ինքնաթիռ և 7 ուղղաթիռ, ոչնչացվել են ՀՕՊ կայաններ:
    10:21
    27.02.22
    Ավելին
  • Հասարակական
    «Սու՜ր, ձագիդ բերել եմ․․․»
    «Առավոտյան ամուսինս պատրաստվում էր աշխատանքի գնալ, Մարկս (որդիս է) դեռ քնած էր, երբ պայթող արկերի ձայներ լսվեցին։ Արագ նկուղ իջանք, ես հղի էի, Մարկը՝ երկուսուկես տարեկան։ Հետո, Մարկիս հետ մի քանի մեքենա փոխելով, եկանք հասանք Արտաշատ։ Իսկ Սուրենը (ամուսինս) գնաց առաջնագիծ»,- այսպիսին էր 2020-ի սեպտեմբերի 27-ի լուսաբացը Մարիայի ընտանիքում, գրում է Hraparak.am-ը։ Մարիան չէր էլ կասկածում, որ վերջին անգամ է տեսնում ամուսնուն, եւ որ այսուհետ իր կյանքը բաժանված է լինելու երկու մասի՝ մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո։ Սուրենը նախ կռվել է Մատաղիսում, հետո տեղափոխվել են Մարտունի, որտեղ իրավիճակը շատ ավելի լարված է եղել։ «Զոհվելու օրը՝ առավոտյան, երբ ինքը զանգեց ինձ, ձայնից զգում էի՝ շատ անհանգիստ է, բայց, ինչպես բոլոր օրերին, այդ օրն էլ ասում էր՝ սաղ նորմալ ա, մի՛ անհանգստացի, էլի կզանգեմ,- Մարիան պատմում է, սրբում արցունքները, շարունակում։- Բայց դա մեր վերջին զրույցը եղավ․․․ ինձ հետ խոսելուց մի քանի ժամ հետո ինքը զոհվել է։ Սկզբում արկի պայթյունից թեւն է կտրվել, հետո կապ է տվել, որ գան իրեն օգնության, բայց այդ ընթացքում հաջորդ արկերից ոտքերն են կտրվել։ Մինչեւ շտապօգնության մեքենայի հասնելը, ինքը շատ արյուն է կորցրել, ու փրկել չեն կարողացել․․․»։ Քառամյա Մարկը վառվռուն աչուկներով հետեւում է Մարիային եւ ամեն անգամ փորձում շեղել մայրիկին տխուր մտքերից․ մե՛կ խառնվում է մեր զրույցին, մե՛կ ցույց տալիս խաղալիքները, մե՛կ չարաճճիություն անում․ ամեն ինչի պատրաստ է, միայն թե մաման չլացի․․․ բայց Մարիայի ցավը հորդում է աչքերից․․․ Սուրենի վաշտը սարերի մեջ է եղել, ոչ մի կողմից օգնություն չի եկել։ Մարիայի խոսքով, նրան տեղափոխող շտապօգնության մեքենան վերջինն է եղել, որ կարողացել է այդտեղից դուրս գալ։ Դրանից հետո գնացող բոլոր մեքենաները թշնամին պայթեցրել է։ Նրանց վաշտից ոչ ոք ողջ չի մնացել։ «Սուրոյի զոհվելուց հետո բոլոր զինվորները զոհվել են։ Ինձ հաճախ են գրում իր զինվորների հարազատները, որ եթե Սուրենը չզոհվեր, մեր էրեխեքն էլ ողջ կմնային։ Ինքն ասում էր՝ զինվորներս իմ էրեխեքն են»,- պատմում է Մարիան։  «Երբ Սուրոն արդեն անհասանելի էր, անընդհատ աղոթում էի՝ Աստվա՜ծ իմ, մենակ բան եղած չլինի։ Կամ գոնե վիրավոր լինի, թեկուզ առանց ձեռք, առանց ոտք, բայց գոնե գա՜․․․ բայց Աստված չլսեց․․․ պաղատանքս չլսեց․․․ չգիտեմ․․․։ Ինձ նախապատրաստում էին, որ հայտնեն Սուրոյի զոհվելու լուրը։ Մեկ ասում էին, թե շատ լարված է էսօր էնտեղ, հետո՝ թե վիրավոր է․․․ Բայց երբ փեսաս ու մամաս եկան մեր տուն, ես արդեն հասկացա, ինձ էլ բառեր պետք չէին․․․ Ինձ ասում էին՝ քեզ հանգիստ պահիր, էրեխու մասին մտածիր (5 ամսվա հղի է եղել այդ ժամանակ), ես անընդհատ կրկնում էի՝ ինձ պետք չի՜ էդ էրեխեն․․․ լավ է, որ Աստված չլսեց ինձ․․․»։ - Մարկ, պապան ո՞ւր ա,- հարցնում է մայրը։ - Ես հավես չունեմ,- պատասխանում է Մարկը։ - Իսկ սովորաբար ի՞նչ է պատասխանում, Մարիա՛,- հետաքրքրվում եմ։ - Ասում է՝ Հիսուս պապիկի մոտ ա՝ երկնքում։ Բայց անպայման գալու ա։ Օրը մի քանի անգամ զանգում է Սուրենին․ - Ես զանգում եմ պապայիս, ինչի՞ ա պապայիս հեռախոսն անջատված։ «Ինչ-որ բան գնելիս ասում եմ՝ պապան ա փողն ուղարկել, Մա՛րկ, որ քեզ համար լավ բաներ առնենք։ Պապան մի՜շտ մեզ հետ է, մի՜շտ․․․ պիտի էսպես չլիներ․․․ Միշտ ասում էր՝ էրեխու ծնվելուց կգամ․․․ Տղաս լուսադեմին ծնվեց։ Մոնթեիս գրկել էի, պաչիկ էի անում, լացում էի, ուրախանում, հույզերս խառնվել էին, ուրիշ զգացողություն էր։ Ինքն էնքա՜ն նման էր էդ ժամանակ իր պապային։  Մամաս առաջինը գնաց Եռաբլուր։ Ծաղիկներ ու շամպայն էր տարել Սուրոյին․․․ օ՜ֆ, չգիտե՜մ․․․ ես էլ էի ուզում դուրս գրվելու օրը առաջինը էնտեղ գնալ, թույլ չտվեցին, թե էրեխուն քառասունքի մեջ մի՛ տար էնտեղ։ Քառասունքի հաջորդ օրը գնացի պուճուրիս հետ՝ Սո՜ւր, ձագիդ բերե՜լ եմ․․․ օ՜ֆ․․․ չգիտե՜մ»,- Մարիայի յուրաքանչյուր «օֆ»-ի մեջ կարծես դեռ պատերազմն է ապրում, յուրաքանչյուր «չգիտեմ»-ի մեջ նրանց չապրած երջանկությունն է, նրա փոքրիկների անհայր մանկությունը։ «Ինչքան Մարկը մեծանում է, այնքան ավելի դժվարանում է։ Հարցերն ավելի են շատանում, ու երբ մտածում եմ՝ Մոնթեն էլ կմեծանա, Մոնթեն էլ հարցեր կտա, խելագարվում եմ․․․ էդ ժամանակ էլ երեւի Մարկն ավելի մեծ կլինի, ինչ-որ չափով կպատմի, կբացատրի եղբորը․․․ չգիտեմ․․․ մտածելիս անգամ վախենում եմ։ Մի օր դպրոց են գնալու, տեսնեն՝ ուրիշների պապաները կան, իրենցը՝ չէ, չգիտեմ, թե էդ հարցերին ոնց եմ պատասխանելու․․․ Մոնթեն դեռ պապա չի ասում, ասում է՝ մամա՛, տատա՛, բայց նկարները ցույց ենք տալիս, պատմում։ Ամեն անգամ Եռաբլուր գնալիս պարտադիր երկուսին էլ տանում եմ, պարտադիր․․․ ամեն անգամ․․․ - Մարկ, պապային ծաղիկ տանե՞նք։ -Փուչիկ տանենք, թռցնենք՝ գնա-հասնի պապայի մոտ։ Երբեմն մտածում եմ հոգեբանի դիմել։ Հատկապես հոգեբանի հետ աշխատելու կարիք զգում եմ էն ժամանակ, երբ էրեխեքի թեթեւ չարաճճիության դեպքում բղավում եմ, ջղայնանում, հաջորդ րոպեին ինքս ինձ մեղադրում եմ՝ ախր էրեխեքն ի՞նչ մեղավոր են․․․ Էնպիսի ապրումներ եմ ունեցել, որ երբեմն չեմ կարողանում տիրապետել ինձ»։ Մարկը հանկարծ հիշում է ու անուշ լեզվով պատմում ինձ․ -Գիտե՞ս՝ Մոնթեն դարձավ 1 տարեկան։ Ինքը քայլում ա արդեն։ 3 հատ էլ ատամիկ ունի, բայց իմ ատամները շա՜տ-շատ են,- սիրուն ժպիտով լայն բացում է բերանիկն ու ցուցադրում պստլիկ ատամները։ «Գիտե՞ք՝ ամուսինս է ինձ ուժ տալիս, որ ես դիմանամ։ Նույնիսկ երբ ջղայնանում եմ, էդ պահին էլ մտածում եմ՝ ախր Սուրոյին սա դուր չի գա։ Ինքը Մարկին շա՜տ էր սիրում ու ոչինչ չէր խնայում։ Հիմա մտածում եմ, որ նույնը ե՛ս պիտի անեմ տղաներիս համար։ Իրենք ի՞նչ մեղավոր են․․․ իրենք մեղավո՛ր չեն։ Ջղայնանում եմ, հետո գրկում եմ, պաչում եմ․․․ իրենցով եմ ապրում, մենակ իրենց համար․․․ - Ժամանակն ամոքո՞ւմ է։ - Չէ՛, չէ՛, չէ՛, չէ՜, չի ամոքում․․․ ոնց որ երեկ լիներ, մեզ համար ժամանակը կանգ է առել․․․ Երբեմն ես էլ եմ զարմանում, որ դիմանում եմ։ Եթե էրեխեքը չլինեին, չէի դիմանա, հաստատ։ Բայց երբ գիշերը գալիս է, էլ չեմ դիմանում։ Գիշերվա լռությունը տակնուվրա է անում, հիշողություններս քանդում։  Մարտակերտում մի ընկերուհի ունեի, միասին մեր բալիկներին հանում էինք զբոսանքի, սպասում, մինչեւ մեր ամուսիններն աշխատանքից կգային։ Ինքն էլ մի տղա ուներ, պատերազմի ժամանակ ինձ պես էլի հղի էր։ Իր ամուսինն էլ Շուշիում զոհվեց․․․ Հաճախ ենք խոսում իրար հետ, փորձում ենք իրար ուժ տալ։ Ես պիտի ամեն ինչ անեմ բալիկներիս համար, որովհետեւ իրենց պապան իրենց համար է գնացել, որպեսզի իրենք լավ ապրեն։  Ուզում եմ, որ այլեւս ոչ մի երեխա առանց պապա չմնա, թող մենք վերջինը լինենք։ Հավատացեք՝ դա ահավոր է, իրենց մանկությունը կիսատ է․․․»։ Վահանյան Սուրենը ծնվել է 1994թ, զոհվել՝ 2020թ․ հոկտեմբերի 28-ին՝ Ճարտարում։ Սուրենը սպա էր, 2015-ից գործուղվել էր Մարտակերտ։
    10:12
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը Լուկաշենկոյին կոչ է արել ռուսական զորքերը դուրսբերել Բելառուսի տարածքից
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել դուրս բերել ռուսական զորքերը Բելառուսի տարածքից, փոխանցում է Ինտերֆաքսը։ «Նախագահ Մակրոնը պահանջել է ռուսական զորքերի արագ դուրսբերում իր (Լուկաշենկոյի*) տարածքից», - ասվում է Մակրոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահը զգուշացրել է Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման դեմ։ Մակրոնը զրուցակցին նաև կոչ է արել համագործակցել Ուկրաինայի քաղաքացիներին օգնելու ձգտող մարդասիրական կազմակերպությունների հետ։
    09:53
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում ձյուն է տեղում
    Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում ձյուն է տեղում։
    09:44
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արկը հարվածել է բնակելի շենքին․ կադրեր՝ Դոնեցկից
    Կադրեր Դոնցկից, որտեղ արկը հարվածել է բնակելի շենքին․
    09:37
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևն ու Էրդողանը խոստացել են օգնել Զելենսկիին
    Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին ասված է երկրի ղեկավարի Twitter-ի գրառման մեջ։ Ուկրաինայի նախագահն իր երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ նրա օգնության և ջանքերի համար․ «Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին հրադադարի հասնելու, հակամարտությունը քաղաքական հարթություն տեղափոխելու ուղղությամբ գործադրած ջանքերի և ուկրաինացի ժողովրդին դեղեր ու բժշկական սարքավորումներ հասցնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։ Զելենսկին հայտարարել է նաև , որ Ալիևը խոստացել է Ուկրաինային օգնել նավթամթերքով։ Ուկրաինայի նախագահը զրուցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ Էրդողանը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում Ուկրաինայում որքան հնարավոր շուտ զինադադար հաստատելու ուղղությամբ, ինչի արդյունքում այլևս չեն լինի մարդկային զոհեր։ Զելենսկին իր ուղերձում հայտնել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանն առաջարկել են կազմակերպել բանակցություններ Ռուսաստանի հետ։
    09:33
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    1000-ավոր զոհեր, 100-ավոր գերիներ․ Զելենսկին ուղերձ է հղել
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ ուղերձ է հղել ուկրաինացիներին ու նաև ռուսներին: Վերջիններիս դիմելով՝ նա առաջարկել է ճնշում գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա պատերազմը դադարեցնելու համար: «1000-ավոր զոհեր, 100-ավոր գերիներ, որոնք պարզապես չեն կարողանում հասկանալ հանուն ինչի են նրանց Ուկրաինա ուղարկել»,-ասել է Զելենսկին:
    09:28
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը և Ալիևը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել է նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրադրության զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
    09:25
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական բոլոր բանկերն անջատվելու են SWIFT համակարգից
    Սանկցիաների տակ գտնվող բոլոր ռուսական բանկերն անջատվելու են SWIFT համակարգից: Նման համաձայնության են եկել ԱՄՆ-ն և ԵՄ երկրները, ՄԹ-ն և Կանադան, հայտնում է BBC-ն:
    09:06
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիտվան ռազմական օգնություն է փոխանցել ուկրաինական բանակին
    Լիտվան ռազմական օգնություն է փոխանցել ուկրաինական բանակին
    03:51
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին մամուլի ասուլիս է հրավիրել
    Զելենսկին մամուլի ասուլիս է հրավիրել
    01:02
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
    Պուտինը Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
    00:26
    27.02.22
    Ավելին