Լրահոս
2022-02-27
-
ՀայաստանՀայաստանում սպասվում են տեղումներ, ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՀայաստանի տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում, 4-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ «Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 2-3-ն սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 12-15 մ/վ արագություն:Ավելին14:3527.02.22 -
ՄիջազգայինՄենք հերթական պատերազմին ենք ականատես լինում մեր տարածաշրջանում․ ԷրդողանՄենք հերթական պատերազմին ենք ականատես լինում մեր տարածաշրջանում, ասել է նախագահ Էրդողանը։ Նա առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ մենք երկու երկրների հետ էլ ամուր հարաբերություններ ունենք, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։Ավելին14:1527.02.22 -
ՀասարակականԴավիթ Տոնոյանը մասնակցել է աներոջ հուղարկավորությանըՄեր տեղեկություններով, երեկ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է եղել աներոջ հուղարկավորությանը։ Ըստ տեղեկությունների՝ պաշտպանության նախկին նախարարին մի քանի ժամով թույլ են տվել լքել կալանավայրը, որպեսզի մասնակցի հուղարկավորությանը, որի ընթացքում նրան ուղեկցել եւ հսկել են քրեակատարողական հիմնարկի ոստիկան աշխատակիցները։ Ի դեպ, ականատեսների պատմելով՝ Տոնոյանը բավականին մտահոգ եւ նիհարած տեսք է ունեցել։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8ac4017ad1f48223c19885fd10e1e562?fbclid=IwAR3EnDoZkQOOzWTM_cbBl08PE2nipVpqr5wxb1Lnx27k-xZ2azXqKEXez1c © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին14:1127.02.22 -
ՀայաստանWith ջիգյար բալա․ Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն լուսանկարներ են հրապարակելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի հետ լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «With ջիգյար բալա»։Ավելին14:1027.02.22 -
ՀասարակականՄոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում․ Էդմոն Մարուքյան«Տեսնում եմ, թե ինչպես են որոշ հայ օգտատերեր (այդ թվում այսպես կոչված քաղաքագետներ, փորձագետներ) հրճվում ՌԴ դեմ կիրառված սանկցիաներով կամ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով: Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հարվածելու են նաև Հայաստանի տնտեսությա՞նը, թե՞ ՌԴ-ում հազարավոր աշխատող ու Հայաստան փող ուղարկող մարդկանց եկամուտների կրճատման կամ կորուստի վրա: Թե՞ Ուկրաինայում բնակվող հազարավոր հայերի տուն ու տեղը, բիզնեսը կորցնելու և փախստական դառնալու վրա, թե՞ երկու կողմերում եղած զոհերի և խեղված մարդկային ճակատագրերի համար եք հրճվում, իսկ միգուցե այն բանի համար, որ այլևս աշխարհն առաջվանը չի լինելու ու Հայաստանի համար էլ ավելի բարդ է լինելու: Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում: Վերջապես տգիտությունը սահմաններ պետք է ունենա՞, թե՞ այն անսահման է... Պատերազմում փլավ չեն բաժանում, տուժելու են բոլորը և հետևաբար, աղոթեք, որ ամեն բան արագ ավարտվի և կողմերն իրար հետ խաղաղ լեզու գտնեն»։Ավելին13:4227.02.22 -
ՀասարակականՆա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ Վարդգես Բաղրյանի մասինԽոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության մի քանի գումարումների պատգամավոր, լրագրող, հրապարակախոս, գրողների միության անդամ Վարդգես Բաղրյանի մահվան մասին։ Նա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար։ Անուրանալի է Վարդգես Բաղրյանի դերը Արցախի հեռուստատեսության կայացման գործում: Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումներն ու զրույցները Արցախի, նրա ապագայի, հայ ժողովրդի ներուժի օգտագործման մասին։ Խորը ցավակցություններս եմ հայտնում Վարդգես Բաղրյանի ընդտանիքին, հարազատներին։Ավելին13:2327.02.22 -
ՄիջազգայինԱմենաուշը 2 ժամից ուկրաինացիները կպատասխանեն՝ համաձա՞յն են Գոմելում բանակցություններիՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտարարել է, որ ՌԴ ներկայացուցիչները այսօր մինչև ժամը 15:00-ն կսպասեն Ուկրաինայի կողմից Գոմելում հանդիպման համաձայնությանը:Ավելին13:1527.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա․ Լուկաշենկո«Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա։ Իսկ Ուկրաինայում բռնում ու ծեծում են ռուսներին ու բելառուսներին։ Ուկրաինան կարծես թե մղում է Բելառուսին հատուկ գործողության՝ պաշտպանելու իր քաղաքացիներին»,- ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ անդրադառնալով Վլադիմիր Զենելսկու հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Մինսկն օգնում է Բելառուսի սահմանին վիրավոր զինվորերին․ «Եթե մեզ մոտ լուրջ վնասվածքներով են գալիս, մենք բուժում ենք, իսկ ի՞նչ վատ բան կա»։ Լուկաշենկոն հավելել է նաև, որ Վլադիմիր Զելենսկին ստում է և «մինչ այժմ ոչ ոք չի ռմբակոծել Կիևը»։Ավելին13:1027.02.22 -
ՀասարակականԱդրբեջանի քարոզչական տրյուկները չեն ստացվելու․ Արտակ ԶաքարյանԵրեկ ազերները նշում էին 1992թ-ին Խոջալում, իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացված և իրենց կողմից ճանաչված «ցեղասպանության» 30 ամյակը: Զավեշտալի էր, բայց նույնիսկ ուկրաինայի դեսպանն էր գնացել ու ծնկի իջել այդ 30 ամյա տրագիկոմեդիկ թատրոնի առջև, գրում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ «Տրագեդիա, որովհետև մարդիկ են զոհվել, կոմեդիա` որովհետև ֆաշիստական Բաքուն շարունակում է անմեղ մարդկանց արյան վրա կեղտոտ քաղաքականություն վարել: Այս մասին խոստովանել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը` չեխ լրագրողին տրված իր հարցազրույցում (1992թ): Ամենազավեշտալին այն է, որ 30 ամյակը նշող կեղծարար ֆաշիստները, (որոնք հանուն իրենց քաղաքական պայքարի, դաժանորեն սպանեցին հումանիտար միջանցքով անցած և ադրբեջանական վերահսկողության տակ գտնված իրենց հայրենակիցներին), շարունակում են մեղադրել մեզ հայերիս: Սա մառազմ է, սովորական մառազմ, որը տեռորիստի ու հանցագործի հեգեբանությանն է հարիր` հանցանքը գործել ու այն գցել տուժողի վրա: Երեկ բաքվի թերթերը կրկին հիշել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին` այս անգամ էլ փորձելով Խոջալուի իրադարձության մեղքերը նրանց վրա բարդել: Ասենք, որ նրանց քարոզչական տրյուկները չեն ստացվելու: Բազմաթիվ փաստեր կան, որոնք այլ բան են ասում: Ֆաշիստական Բաքուն թող պատմի թե ինչու՞ սպանեցին լրագրող Չինգիզ Մուստաֆաևին, և ինչու՞ նրա նկարահանած ֆիլմը, ընդդիմության պահանջով, Ադրբեջանի խորհրդարանում ցուցադրելուց հետո, Բաքվում սկսվեցին զանգվածային ցույցեր, հրաժարականներ իսկ մի քանի օրից տեղի ունեցավ հեղաշրջում: Ակնհայտ էր, որ ադրբեջանական «ժողովրդական ճակատ» շարժումը, իշխանությունը զավթելու համար էր կազմակերպել Խոջալուից անվտանգ դուրս եկած և Աղդամի տարածք հասած խաղաղ բնակիչներին: Այնպես, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, կամ որևէ հայ գործչի այդ հարցում զրպարտելուց առաջ, ազերիների լրատվամիջոցները թող հիշեն իրեն «ժողովրդական ճակատ» շարժումը»:Ավելին13:0527.02.22 -
ՀասարակականԻնչ կարող էր անել և չի անում Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԿարո՞ղ էր արդյոք Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում ունենալ որևէ դերակատարում։ Թվում է, թե ոչ. Հայաստանի այսօրվա կշիռը և այսօրվա վիճակը ոչ մի շանս չեն տալիս համաշխարհային այս աղետում ձայն ունենալ, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը։ «Բայց եթե Հայաստանում լիներ լուրջ իշխանություն, և արտաքին քաղաքականությունը որոշվեր լուրջ աշխատասենյակներում, ապա հնարավորություններ կային։ Նախքան Ուկրաինան՝ վերջին պատերազմը և պատերազմական աղետը Եվրոպայի սահմաններին, ԵԽ անդամ պետություններում, եղել է հենց Հայաստանում, և մեր պետությունն ունի լեգիտիմ իրավունք. -Հանդես գալ օր առաջ խաղաղության հաստատման կոչով -Հիշեցնել իր պատերազմական պատմությունը և բարձրաձայնել աշխարհում պատերազմների կանխարգելման գործուն մեխանիզմների բացակայության մասին -Հիշեցներ իր դեմ, իր խաղաղ բնակավայրերի, ծննդատների ու դպրոցների դեմ բայրաքթարների զանգվածային կիրառման պատմությունը՝ որպես արձագանք Զելենսկու զարմացած տեքստերի, թե Ուկրաինայում գնդակոծվում են դպրոցներ, մանկապարտեզներ, -Առաջարկեր Երևանը՝ որպես բանակցությունների հարթակ՝ Բաքվի փոխարեն՝ այն Բաքվի, որի ագրեսիան անցավ աշխարհի լուռ հայացքի տակ՝ չբերելով որևէ թեթևագույն սանկցիայի, -Փորձեր ինչ-որ կերպ պահպանել իր դեմքը Եվրոպայում և միաժամանակ որևէ կերպ չվնասեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ ռուս զինվորն է այսօր ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանը չի անում ոչինչ, Հայաստանը հերթական անգամ ամրագրեց իր սուվերենության անկման նոր աստիճանը։ Բաքուն այս օրերին ավելի քան ակտիվ է. ստորագրել է դաշնակցային համաձայնություն Ռուսաստանի հետ, և SOCAR-ի կողմից անվճար վառելիքի տրամադրման որոշմամբ եվրոպայում դիրքավորվել է որպես խաղաղասեր, մարդասեր պետություն»։Ավելին13:0127.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինացիներն էին բանակցելու համար առաջարկել Բելառուսի Գոմել քաղաքը․ ՊեսկովԲելառուսի Գոմել քաղաքն առաջարկվել է ուկրաինական կողմից․ հենց ուկրաինական կողմից՝ որպես բանակցությունների վայր: Ռուս պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին տեղում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելին12:5027.02.22 -
ԱրցախԽրամորթում հանգիստ է, բայց գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կանգնեցված են. գյուղապետ«Այսօր առավոտվանից Խրամորթում հանգիստ է, չեմ կարող ասել՝ հետո ինչ կլինի, հնարավոր է կեսօրից հետո ադրբեջանցիները բարձրախոսներով կրկին խոսեն, երեք օր անընդհատ միացնում են բարձրախոսները և պահանջում, որ գյուղը լքենք»,- այս մասին 24News-ին ասաց Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ արդեն երեք օր է ադրբեջանցիները բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղացիներից պահանջում են գյուղը լքել, սպառնալով, որ «այլապես իրենց արարքների համար պատասխանատու չեն»: «Ներկա դրությամբ գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կանգնեցված են: Դիմել եմ մեր վարչակազմին, իրենք էլ դիմել են կառավարություն, կառավարությունից դիմել են Հայաստանին, որ իրենք էլ դիմեն ռուսական կողմին: Մենք հստակ պահանջ ենք դրել, որ ռուս խաղաղապահներ կանգնեն, պետք է հրաման լինի, որ գան հենակետ դնեն, եթե հենակետ լիներ՝ նման խնդիրներ չի լինի: Պատասխանը կլինի երեքշաբթի կամ չորեքշաբթի»,- մանրամասնեց նա: Գյուղապետի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ արբեջանցիները սպառնում են գյուղացիներին և արգելում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: 10-15 օր առաջ կրակել են տրակտորի վրա, ծակել անվադողը՝ արգելելով աշխատանքը: «Գյուղում խուճապ անհանգստություն չկա, ժողովուրդը սադրանքների չի գնում, սպասում ենք, որ մեր անվտանգությունը ապահովվեն: Ադրբեջանական քարոզչական մեքենա սպառնում է, թե՝ լքեք գյուղը, գյուղատնտեսական աշխատաններ մի արեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է, մենք մեր արարքների համար պատասխանատու չենք: Օրվա մեջ մի քանի անգամ կրկնում են, բայց որ ոչինչ չանենք՝ ինչպե՞ս ապրենք»,-ավելացրեց Աբրահամյանը:Ավելին12:4127.02.22 -
ՄիջազգայինՄաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում, ամենածայրահեղ վիճակն է հիմա. Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնականՀիմա ամենածայրահեղ վիճակն է՝ ամբողջ բնակչությունը նկուղներում է պատսպարվել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը «Ռուսական զորքերը մտել են քաղաքի մեջ: Մոտակա ժամերը որոշիչ են լինելու, ռմբակոծություն, կրակներ ամեն ձև, հիմա մաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում՝ մոտակա ժամերին պարզ կլինի, թե ով կհղթի»,-ասաց Հովհաննիսյանը:Ավելին12:3927.02.22 -
ՄիջազգայինՉեռնոբիլի ԱԷԿ-ը Ռուսաստանի ԶՈւ վերահսկողության տակ է․ ՌԴ ՊՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ համատեղ էներգաբլոկների անվտանգության ապահովման ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի կադրերը: Հատուկ գործողության ընթացքում ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ը։ Ռուսաստանի ՊՆ-ում նշել են, որ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողների հետ համատեղ ապահովում են Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը: Նշվում է, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի ԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել էներգաբլոկների, մեկուսարանի ու օգտագործած միջուկային վառելիքի պահեստարանի անվտանգությունը: ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում սովորական ռեժիմով հետևել ռադիոակտիվ իրավիճակին ու սպասարկել կայանը:Ավելին12:3427.02.22 -
ՀասարակականՀայատյացությունն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. ԱԳՆ-ը` Սումգայիթի ջարդերի մասինՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ 34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։ Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների հիման վրա իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, հետագայում շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց հայերի նկատմամբ հավաքական պատժի քաղաքականության իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծման։ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերը միջազգային լայն արձագանք ստացան, համապատասխան դատապարտող բանաձև ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից։ Շարունակելով նույն քաղաքականությունը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն ամբողջական էթնիկ զտումների ենթարկեցին իրենց վերահսկողության ներքո հայտնված բոլոր հայկական բնակավայրերը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով բազմաթիվ պատանդառված քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ոչնչացվեցին և վանդալիզմի ենթարկվեցին հայկական մշակութային և կրոնական կոթողներ ու սրբավայրեր։ 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ Սումգայիթի ոճրագործությունից ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանի կողմից շարունակվում է հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված տարածաշրջանային և միջազգային ջանքերին:Ավելին12:3027.02.22 -
ՏարածաշրջանՈւկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծելԹուրքիան ունի իր հաշվարկները, նա միայն չի հետևում իր ավագ դաշնակից ԱՄՆ–ի ցուցումներին, այլև փորձում է իր խաղը խաղալ, հետևաբար Թուրքիան կձգտի օգտագործել ուկրաինական ճգնաժամը` ելնելով իր շահերից արդեն մեր տարածաշրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով ռուս–ուկրաինական լարման ֆոնին Թուրքիայի դիրքորոշման մասին, ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա դիտարկմամբ` Ռուսաստանն Ադրբեջանի հետ կնքեց դաշնակցային փոխգործակցության հռչակագիր և դրանով իսկ փորձեց սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչն իրոք զգալիորեն թուլացնում է Անկարայի դիրքերը մեր տարածաշրջանում։ «Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին շահած դուրս գա` ավելի ուժեղացնելով իր ազդեցությունը։ Քանի որ իր նախաձեռնությամբ և օգնությամբ դաշնակից Ադրբեջանը հասել էր հաղթանակի, հետևաբար փորձում է Ադրբեջանի հաղթանակը վերածել իր աշխարհաքաղաքական առավելության։ Սակայն դրան հետևեց Ռուսաստանի հակադարձ քայլը և Ադրբեջանի հետ վերոհիշյալ հռչակագրի կնքումը»,– ասաց թուրքագետը։ Սաֆրաստյանի համոզմամբ` Թուրքիան ուկրաինական դեպքերի առթիվ կոշտացնելով իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ` փորձելու է մեր տարածաշրջանում որոշակի նոր իրավիճակ ստեղծել և խոչընդոտել Ռուսաստանի հակադարձող գործողություններին։ Այդ գործում Թուրքիան Ադրբեջանին կօգտագործի որպես գործիք, ինչպես շատ է պատահել նախկինում, այսինքն` անմիջական ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անցնի սադրանքների ավելի ակտիվ փուլի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ։ Ակադեմիկոսի կարծիքով` Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը, որը մասամբ խարխլվել էր Շուշիի ադրբեջանա–թուրքական հռչակագրի ստորագրումից հետո, ինչն էլ բնականաբար ցավագին է ընդունվում Թուրքիայի կողմից։Ավելին12:0927.02.22 -
ՀայաստանՏավուշում ավտոլվացման կետում 49-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացելՏավուշի Չորաթան բնակավայրում 49-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոլվացման կետի էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է և մահացել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը` հավելելով, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 26-ին։ Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը իր ավտոլվացման կետում հոսանքահարվել է: Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ֆինանսական մասի պետ:Ավելին11:5427.02.22 -
ՄիջազգայինՌուսների հետ պատրաստ ենք հանդիպել Բաքվում, Ստամբուլում կամ այլուր, բայց ոչ Բելառուսում․ ԶելենսկիՎարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք Ռուսաստանին առաջարկել ենք այդ քաղաքները բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա: [Վլադիմիր Զելենսկին՝ Բելառուսում բանակցություններ անցկացնելու մասին]Ավելին11:4827.02.22 -
ՄիջազգայինՉեխիան գնացքով զենք է ուղարկել ՈւկրաինաՉեխիայից գնացքով Ուկրաինա ուղարկվող զենքն ամեն գնով պետք է տեղ հասնի, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այն: Այս մասին նշված է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: Նշվում է, որ պաշտպանության հարցերում Չեխիան «պահում է իր խոսքը»։ «Մենք ուղարկում ենք գնդացիրներ, գրոհային հրացաններ, ատրճանակներ, փամփուշտներ և հրետանային զինամթերք։ Հետագա օգնությունը կիրակի օրը կհաստատի երկրի կառավարությունը»,- հավելել են Չեխիայի ՊՆ-ից:Ավելին11:2627.02.22 -
ՍպորտՌաֆայել Նադալը հաղթել է Ակապուլկոյի մրցաշարումԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթեց Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեքսիկական Ակապուլկոյի ATP-500 մրցաշարի եզրափակիչում Ռաֆայել Նադալը մրցեց Մեծ Բրիտանիայի 26-ամյա ներկայացուցիչ Քեմերոն Նորի հետ: 1 ժամ 54 րոպե ձգված մրցախաղից հետո իսպանացին հաղթեց երկու սեթերից հետո` 6:4, 6:4 հաշվով: Ակապուլկոյի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար:Ավելին11:2527.02.22