Լրահոս
2022-02-23
-
ՀասարակականԱրամ Ա Վեհափառ Հայրապետը վարակվել է կորոնավիրուսովՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսով վարակվելու պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները։ «Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քորոնավիրուսի ախտանշաններ ցոյց տուած է, յետ քննութեան, բժիշկներու թելադրութեամբ ջնջած է յառաջիկայ օրերուն ունենալիք իր հանդիպումները, ինչպէս նաեւ պիտի չկարենայ մասնակցիլ Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունենալիք Սրբոց Վարդանանց տօնակատարութեան»,- հայտնել է Cilicia TV-ն։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/23/1207638/Ավելին23:3823.02.22 -
ՄիջազգայինՄադրիդում Ռուսաստանի դեսպանին կանչել են Իսպանիայի ԱԳՆ Ուկրաինայի պատճառովՄադրիդում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը չորեքշաբթի Իսպանիայի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խոսե Մանուել Ալվարեսը։ 3STOPPED «Այս առավոտյան մենք կանչել ենք Մադրիդում Ռուսաստանի դեսպանին, որպեսզի հաղորդենք Իսպանիայի կողմից միջազգային իրավունքին հակասող միակողմանի գործողությունների չընդունման մասին, որոնք ձեռնարկել է նրա կառավարությունը», - նշել է նախարարը: Նա նաեւ հստակեցրել է, որ Ուկրաինայում գտնվող թագավորության հպատակներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես հեռանալ այդ երկրից «որքան հնարավոր է շուտ»: Ինչպես պարզաբանել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում, Կորչագինին "«շարադրվել է Մադրիդի պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ»: «Ի պատասխան Ռուսաստանի դեսպանը շարադրել ՌԴ-ի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ, - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ - Միաժամանակ նա խնդրել է պարզաբանել, թե կոնկրետ ինչ շահ է հետապնդում իսպանական կողմը՝ չաջակցելով Ռուսաստանի անվտանգության սկզբունքային հարցերին վերաբերող մեր օրինական մտահոգություններին։ Ակնկալում ենք ստանալ պատասխան»։Ավելին23:2423.02.22 -
ՀայաստանԱվտոմեքենայում հրդեհ է բռնկվելՓետրվարի 23-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրավան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կայանած «Mercedes E320» մակնիշի (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1962թ․) ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:48-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։Ավելին23:0523.02.22 -
ՏարածաշրջանՀայաստանի դաշնակիցը դառնում է Հայաստանի թշնամու դաշնակից. Մոսկվա-Բաքու հռչակագրի՝ հայկական արձագանքըՄեր թշնամու բարեկամը, փաստորեն, մեր բարեկամն է, բայց դրա մեղավորը, ըստ Հայաստանի ընդդիմության, մենք ենք: Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրումը ընդդիմադիրները համարում են Հայաստանի դիվանագիտական թուլության հետևանքը: Պաշտոնական Երևանը չի ուզում խառնվել Մոսկվայի գործերին ու որևէ գնահատական տալ:Ավելին23:0323.02.22 -
ՀասարակականԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմԱմերիկյան Politico թերթը գրում է, որ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի դեմ։ Ավելի վաղ, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել՝ կապված Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման հետ։ Այն բաղկացած է չորս բլոկից՝ անձնական պատժամիջոցներ Պետդումայի 351 պատգամավորների, երկրի 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, սահմանափակելով Ռուսաստանի պետության և կառավարության մուտքը եվրոպական ֆինանսական շուկա, ինչպես նաև եվրոպական բիզնեսների համար արգելք ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ ցանկացած տնտեսական գործարքի համար: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի՝ չորեքշաբթի օրը Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։Ավելին22:5723.02.22 -
ՍպորտԲրազիլացի կիսապաշտպանը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն։ 24-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական «Նովորիզոնտինո» թիմում, ինչից հետո տեղափոխվել է Հայաստանի առաջնություն՝ պաշտպանելով «Արարատի» և «Ուրարտուի» գույները։ Հայաստանի Պրեմիեր լիգայում Վիտինյոն մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։Ավելին22:5023.02.22 -
ՄիջազգայինՊուտինը նշել է Ռուսաստանի «ռազմավարական սպառնալիքը». Ուկրաինայի «տնային աշխատանքը»Ռուսաստանի կայսերական սահմանները վերականգնելու մտադրություն չունի Վլադիմիր Պուտինը վստահեցրել է՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Չնայած սրան՝ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր ասուլիսի ընթացքում Պուտինին համեմատել է Հիտլերի հետ, որ ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը: «Ես լիովին թույլ եմ տալիս, որ նա երազի այդ մասին» - ասել է ուկրաինացի դիվանագետը:Ավելին22:4523.02.22 -
ՀասարակականՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը, քանի որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ. Անժելա ՆալբանդյանԱնժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար Ինչպես գիտեք, երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության կողմից ՀՌՀ անդամի թափուր տեղի համար իմ թեկնածության ներկայացումը: Ինչպես և սպասելի էր, իշխող ուժի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին իմ թեկնածությանը: Քննարկման վերջնամասում հարց տալու հնարավորությունը հանձնաժողովի նախագահ Sisak Gabrielyanինն էր: Վերջինս, ի թիվս մի շարք այլ հարցերի, բարձրաձայնեց մի հարց ու շեշտեց, որ իմ պատասխանը կազդի նաև իր ընտրության վրա: Հարցը հետևյալն էր․ տեղյա՞կ եմ ես արդյոք, որ կա դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ այն մասով, որ չեղարկվել է նախորդ տարի ՀՌՀ կողմից անցկացված լիցենզավորման մրցույթները: Հարցն այն էր, թե ի՞նչ լուծում եմ ես տեսնում այս հարցին և ՀՌՀ անդամ դառնալու պարագայում ինչպե՞ս կվարվեմ: Ես, իհարկե, խոստովանեցի, որ տեղյակ չեմ այդ դատական ակտից, ուստի չեմ կարող դիրքորոշում հայտնել և ասացի, որ ծանոթանալուց հետո միայն կբարձրաձայնեմ իմ դիրքորոշումը: Դե ինչ, ծանոթացա և հերթական անգամ արձանագրում եմ, որ իշխանության ներկայացուցիչը կամ միտումնավոր, կամ համապատասխան գիտելիքների բացակայության պատճառով փաստերը ներկայացրեց խեղաթյուրված, մի բան էլ վրդովմունք արտահայտեց, որ ես տեղյակ չեմ այդ դատական ակտից ու լուծում չեմ մտածել: Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել․ Հայկական 2-րդ հեռուստաալիքը նախորդ տարի կայացած լիցենզավորման մրցույթում չհաղթելու հետևանքով կորցրեց հեռարձակվելու հնարավորությունը հանրային մուլտիպլեքսում, և հեռարձակման հնարավորությունից զրկվելուց հետո այդ հեռուստաալիքը դիմել է դատարան՝ բողոքարկելով լիցենզավորման մրցույթի արդյունքները: Առաջին ատյանի դատարանը միայն հանրապետական ծածկույթի լիցենզավորման մրցույթի մասով /քանի որ այդ հեռուսաալիքը միայն հանրապետական ծածկույթի համար էր դիմել/ կայացրել է վճիռ և անվավեր է ճանաչել Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին ՀՌՀ 15.01.2021թ-ի որոշումը։ Այնուհետև, վերաքննիչ դատարանի որոշմամբ վճիռը մնացել է ուժի մեջ: ԲԱՅՑ… ՀՌՀ-ն այս պահին պատրաստվում է որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարանում, այսինքն դեռ այս ամբողջ գործընթացը, որը լիովին ԻՐԱՎԱԿԱՆ տիրույթում է, հերիք չէ ավարտված չէ, մի բան էլ ՀՌՀ ԱՆԴԱՄՆԵՐԸ ոչ միայն ներգրավվածություն չունեն, այլև, կարծում եմ, պիտի չեզոքություն դրսևորեն՝ իրավական գործընթացներին չվնասելու համար: Ավելին, առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվել է 02.04.2021 թվականին: Մոտավորապես 1 ամիս առաջ ԱԺ-ն ընտրեց ՀՌՀ 2 նոր անդամների, որոնց թեկնածությունը ներկայացրել էր իշխող ՔՊ խմբակցությունը: Եվ, այ քեզ զարմանք, այս կարևորագույն հարցի, այս կազուսային իրավիճակի մասին որևէ հարց կամ դիրքորոշման հստակեցման պահանջ չի հնչել այդ թեկնածուներից: Այնուամենայնիվ, նրանք ԸՆՏՐՎԵԼ ԵՆ: ԱՅՍՊԻՍՈՎ, ՓԱՍՏԵՆՔ • ՔՊ-ն առարկություն չուներ իմ անցած մասնագիտական ուղու հետ կապված, այլ կերպ ասած՝ ես համապատասխանում էի ՀՌՀ թեկնածուի համար ներկայացված օրինական պահանջներին, • ՔՊ-ն առարկություն չուներ իմ ներկայացրած ծրագրային ելույթի առնչությամբ, ավելին, առաջարկեց այն վերածել օրենսդրական նախագծերի, • ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը, քանի որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ նրանք կողմ էին քվեարկել ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ-ից նախորդ գումարման ԱԺ-ում որպես պատգամավոր ընտրված և ակնհայտ իշխանամետ հայացքներով անձանց, • Մասնավոր դատական վճիռի մասին իմ անտեղյակությունը, որն ինչպես հանձնաժողովի նախագահն ընդգծեց, «ազդեց» իր քվեարկության վրա, առնվազն հեգնանքի է արժանի: Ուստի խորհուրդ կտամ Սիսակ Գաբրիելյանին այլևս որևէ առիթով չխոսել իրավաբանի իր մասնագիտության մասին )) Թերևս, այսքանով համարում եմ այս թեման սպառված և շարունակում եմ իմ քաղաքացիական ու մասնագիտական գործունեության ճանապարհով ընթանալ առաջ:Ավելին22:4023.02.22 -
ՀայաստանՎայք քաղաքում շչակ է գործարկվելուՓետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են քաղաքի շչակները: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին22:3623.02.22 -
ՄիջազգայինԴոնեցկը հրետակոծվում է. Ուկրաինան հայտնում է 1 զոհի և 6 վիրավորի մասինՌուս-ուկրաինական շփման գծի ամբողջ երկարությամբ վիճակը կրիտիկական է: Այսօր հայտարարել է Դոնեցկի Հանրապետության իշխանությունը: Ուկրաինայի ամբողջ տարածքում Անվտանգության խորհուրդը հայտարարել է արտակարգ դրություն: Ռեժիմը չի գործի միայն Դոնեցկում և Լուգանսկում: Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ այդ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված դեռ 2014-ից: Այսինքն, այդ շրջանների՝ Ուկրաինայից փաստացի անջատվելու պահից:Ավելին22:1523.02.22 -
ՏարածաշրջանՔոչարյան-Պուտին բանակցությունների անհայտ կողմը․ ինչու Քոչարյանը հրաժարվեց ճաշից ու Միլլերի հետ ձեռքսեղմումիցՔոչարյան-Պուտին բանակցությունների անհայտ կողմը․ ինչու Քոչարյանը հրաժարվեց ճաշից ու Միլլերի հետ ձեռքսեղմումից Երեկ Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին։ Ու մինչ հասարակության որոշ հատվածներ վրդովված ակնկալում են, որ Պուտինը մեզանից ավելի հայ պետք է լիներ, ՀՀ ԱԳՆ-ն ստորագրված հռչակագիրը ողջունեց եւ տեղավորեց «խաղաղության դարաշրջանի» տրամաբանության մեջ։ Չընդարձակվելով հռչակագրի 4 տասնյակից ավել կետերի մեջ, փաստելով միայն, որ հերթական անգամ այս իշխանությունների օրոք արձանագրվեց Հայաստանի՝ գործոնից՝ գործիք դառնալու սրընթաց փոխատեղումը, արձանագրենք, որ կային ժամանակներ, երբ Հայաստանը ոչ թե օբյեկտ էր, այլ՝ սուբյեկտ եւ ուներ արժանապատիվ ու արժանավայել հարաբերություններ ՌԴ-ի հետ։ Հասարակությանը հիմնականում հայտնի են Պուտին-Քոչարյան վստահելի գործընկերային, ընկերական հարաբերությունները, շատերը սակայն չգիտեն, թե այդ հարաբերությունները ինչպես են կառուցվել, որ եղել են նաեւ բարդ շրջաններ։ Այդ օրինակներից մեկը Ռուսաստանից գնվող գազի գնի շուրջ բանակցություններն են։ 2003 թվականին Գազպրոմի հետ գազի գինը 5 տարով ամրագրելու բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվում, սակայն որոշ ժամանակ անց Գազպրոմը հայկական կողմին զգուշացնում է գնի վերանայման մասին։ Մեկնաբանությունը հետեւյալն էր․ գները բարձրանում են բոլորի համար, ու Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Քոչարյանը կարծում էր՝ կարող է։ 2005թ․ դեկտեմբերին Սոչիում Պուտին- Քոչարյան հանդիպման հիմնական թեման հենց գազի գինն էր։ Գազպրոմի ղեկավար Միլլերը հղում է անում պայմանագրի բացակայությանը եւ հրաժարվում ընդունել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դա Քոչարյանին զայրացնում է, որովհետեւ խոսակցությունը տեղի էր ունեցել անձամբ իր հետ, իր գրասենյակում։ Բանակցություններն արագ վերաճում են առճակատման, լարվածությունն աճում է։ Այդ պահին մատուցում են ճաշը։ Զրույցից վրդովված Քոչարյանը մոտ անգամ չի գնում ճաշին։ Նրան հետեւում են հայկական պատվիրակության 6 անդամները։ Ճաշի սեղանի շուրջ հրավիրված կողմն անգամ մատուցված աղանդներին ձեռ չի տալիս։ Հանդիպման արդյունքը զրոյական է։ Քոչարյանը կտրուկ պնդում է, որ թռիչքի ժամն է, պետք է մեկնեն։ Մամուլի տարակուսած քարտուղարները հայտնում են, որ լրագրողները 2 ժամ է սպասում են համատեղ հայտարարության։ Քոչարյանը հայտնում է, որ լրագրողներին ասելու ոչինչ չունի։ Բանակցությունների մասին «իրազեկումն» ավարտվում է տեսախցիկների առջեւ Քոչարյանի եւ Պուտին՝ գարեջուր խմելու տեսարանով։ Հայտարարությունից հրաժարվելու Քոչարյանի պատճառն ակնհայտ էր․ չէր ցանկանում տապալված բանակցությունները վերածել փոխադարձ հրապարակային մեղադրանքների, չէ որ դրանք հետո շատ ավելի դժվար են լինում հարթել։ Գազի գնի հարցն, այնուամենայնիվ , լուծվում է․ մեկ ամիս անց՝ 2006թ․-ին, Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը Մոսկվայում։ Բանակցությունների ավարտից հետո Քոչարյանը, որ դեռ բարկացած էր Միլլերի վրա, ցուցադրաբար ձեռք չի մեկնում վերջինիս, ինչը հետո սակայն ընդունում է, որ սխալ էր։ Հ․Գ․ Սիրելի հետեւորդներ, հաշվի առնելով վերջին շրջանում իմ կողմից հրապարակված արխիվային տեսանյութերի շուրջ նկատելի հետաքրքրությունը, որոշել եմ պարբերաբար հրապարակումներով ներկայացնել Քոչարյանի կառավարման տարիների ուշագրավ դրվագները։ Մեկնաբանություններում կարող եք գրել, թե հատկապես արխիվային ինչ տեսանյութ կամ պատմություն կցանկանաք տեղադրեմ։ Հ․Գ․1․ Ըստ օդում կախված լուրերի, հանդիպումներից մեկի ժամանակ մի ղեկավար /նախկինում լրագրող/ Պուտինի մոտ փորձել է բամբասել Միլլերից, «բացահայտելով», որ վերջինս կոռուպցիոն սխեմայի մեջ է ու «ֆռռացնում է» Պուտինին։ Զրույցի տհաճությունը ընդգծելու համար Պուտինն ընդհատում է հանդիպումը․․․ Տեղադրված տեսանյութը 2004թ.-ին Քոչարյանի Մոսկվա կատարած այցից է։Ավելին22:1323.02.22 -
ՀայաստանԷրդողան-Ալիև հռչակագիրը ՔՊ-ն չի դատապարտում. իշխանությունը տապալել է ԱԺ արտահերթ նիստըՀայ-թուրքական հաշտեցման հարցով բանակցությունների սեղանին փաստաթուղթ կա դրված, որն էլ խանգարում է խորհրդարանական մեծամասնությանը օրակարգ մտցնել ու ընդունել Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարություն: Սա կասկած է, որ արթնացել է խորհրդարանական ընդդիմության սրտում այն բանից հետո, երբ ՔՊ-ականները տապալել են Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարություն ընդունելու հարցով՝ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը՝ քվորում չապահովելով:Ավելին22:0623.02.22 -
ՀասարակականԴատարանը կալանավորել է Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի մեջ կասկածվողինԱյսօր՝ փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ՝ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալաքյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Ռազմիկ Դավթյանի նկատմամբ, որը մեղադրվում է ոչ սթափ վիճակում BMW X5-ով Կոտայքի մարզում ընտանիքի 5 անդամների մահվան ելքով ավտովթարի մեջ: Դատավոր Արմեն Վարոսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը։ Դավթյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ: Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի կարգադրությամբ վերցվել է ուժեղացված հսկողության տակ, քանի որ կային տեղեկություններ որ հնարավոր է, մահացածների հարազատները գային դատարան:Ավելին21:5923.02.22 -
ՀասարակականՀիսուս Քրիստոսի արձանի նախագծերը Մրցութային հանձնախումբն ուսումնասիրում էՀայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան կանգնեցնելու մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայ նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների շրջանում։ Գաղափարի մասին հայտարարելուց հետո Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբին տարբեր նախագծեր են ներկայացվել։ Մրցութային հանձնախումբն այս օրերին աշխատանքային ակտիվ փուլում է, մանրամասն ծանոթանում է 200-ից ավելի մտահղացումներին ու գաղափարներին։ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը նշում է՝ պետք է 14 օրում հասցնեն լայնածավալ աշխատանք անել, ապա արդյունքները ներկայացնել հանրությանը։ «Մեկնարկը տրված է․ ծանրաբեռնված ենք, հայտերի քանակն աննախադեպ է»,- ասում է նա։ Հանձնախմբին իրենց աշխատանքներն են ներկայացրել ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Հարություն Չալիկյանը, ով քանդակել է Քրիստոսի համբարձման պահը։ Արթուր Ավագյանը երկու քանդակ է ներկայացրել՝ պատկերող Փրկչի գալուստը։ Մրցույթին իր աշխատանքն է ներկայացրել նաև քանդակագործ Խաչատուր Աղամալյանը՝ Ռուսաստանից։ Նա արձանն անվանել է «Հայտնություն»։ «Դեպի արարիչ»․ սա էլ Լոռու մարզից նկարիչ քանդակագործ Վահե Մնացականյանի ստեղծագործության անվանումն է։ Մրցույթին մասնակցող արվեստագետները, նկարիչներն ու քանդակագործները նշում են՝ երկրին իրենց մասնագիտությամբ նպաստելու առիթ է ընձեռվել, նախագիծը հետաքրքիր է, մրցակցությունը՝ բարձր։Ավելին21:5223.02.22 -
Հայաստան«Հայաստանում կոռուպցիա կա». hանրային ծառայողի վարքագծի կանոններՀայաստանում կոռուպցիա կա, կա կոռուպցիա: Չնայած Փաշինյանը վարչապետ դառնալուց 3 ամիս անց արդեն պնդում էր, որ քոքահան է արել կոռուպցիան, այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը փաստերով է ցրել հեղափոխական լավատեսությունը:Ավելին21:4723.02.22 -
ՏարածաշրջանԻրանը գոհ չէ Սյունիքի ճանապարհներից. բեռնափոխադրումը «կրճատվել է» կամ «քիչ աճել»Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստովանել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով Իրանից եկող բեռնափոխադրումները կրճատվել են: Հետո՝ Քերոբյանը ուղղել է իրեն, թե չէ՝ քիչ են աճել: Էկոնոմիկայի նախարարը որպես մխիթարություն անցած տարվա ապրանքաշրջանառության վիճակագրությունն է ներկայացրել:Ավելին21:3623.02.22 -
ՄիջազգայինԻնչպես լինել և ուժեղ և բարի․ դեղատոմս՝ պատերազմով վարակված աշխարհի համարԻնչպես լինել և ուժեղ և բարի․ դեղատոմս՝ պատերազմով վարակված աշխարհի համարԱվելին21:2823.02.22 -
ՀասարակականՀՀ-ում Իրանի դեսպանատան «բացատրական դասը» ադրբեջանցի պատգամավորների համարՀՀ-ում Իրանի դեսպանատունը իր թվիթերյան էջում կարճ մեկնաբանությամբ «լիկբեզ» է անցկացրել ադրբեջանցի պատգամավորների համար: «Իրանական արվեստի սիմվոլ հանդիսացող Կապույտ մզկիթը շատ ակտիվ դերակատարում է ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում որպես աղոթքի վայր և հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաև ունեցել զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»:Ավելին21:2523.02.22 -
ՄիջազգայինԱրևմուտքից՝ աջակցություն, Մոսկվայից՝ երաշխիքներ․ Զելինսկին խոսել է ակնկալիքների մասինՈւկրաինային անվտանգության երաշխիքներ են պետք, այդ թվում՝ Ռուսաստանից․ Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հայտարարել է, որ իր երկրին պետք են անվտանգության հստակ երաշխիքներ արևմտյան գործընկերներից և Ռուսաստանից։ Նրա խոսքով, Կիևը միջազգային հանրությունից ակնկալում է հետագա քայլեր՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու հարցում։ «Մենք ինքներս մեզ պաշտպանում ենք մեր գործընկերների աջակցությամբ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այդ երկու երկրների ղեկավարներն այժմ այցով գտնվում են Կիևում։Ավելին21:1723.02.22 -
ՀասարակականՀՀԿ նախագահի տեղակալներ են ընտրվելՀՀԿ նիստին այսօր որոշում է կայացվել ձևավորել ինը կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաև չորս ոլորտային կազմակերպություններ՝ կանաց, երիտասարդական, ուսանողական եւ մարզական։ ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել ՀՀԿ նոր խորհրդի անդրանիկ նիստը։ ՀՀԿ խորհրուրդը կուսակցության նախագահի տեղակալներ է ընտրել Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Մուշեղ Լալայանին, Վահրամ Բաղդասարյանին և Դավիթ Հարությունյանին։ Հանրապետականի խորհուրդը ընտրել է նաև կուսակցության հանձնաժողովների ղեկավարներին, համապատասխանաբար. Կազմակերպչական հանձնաժողով - ՌուբենԹադեւոսյանին, Քաղաքական հանձնաժողով - Էդուարդ Շարմազանովին, Պաշտպանության, անվտանգության եւ Արցախի հարցերով հանձնաժողով - Տիգրան Աբրահամյանին, Քարոզչական հանձնաժողով - Արտակ Զաքարյանին, Իրավական հարցերի հանձնաժողով - Աննա Մկրտչյանին, Տնտեսական հարցերի հանձնաժողով - Գագիկ Մինասյանին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողով - Լիլիթ Բեգլարյանին, Միջոցառումների կազմակերպման հանձնաժողով - Տարոն Մարգարյանին։ Մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խորհրդի գալիք նիստերի ընթացքում։ Խորհրդի որոշմամբ համապատասխան ոլորտային կառույցների ղեկավարներ ընտրվեցին. Կանանց կազմակերպություն - Կարինե Աճեմյանը, Երիտասարդական կազմակերպություն - Հենրիկ Դանիելյանը, Ուսանողական կազմակերպություն - Արմեն Հարությունյանը, Մարզական կազմակերպություն - Հովհաննես Գաբրիելյանը Խորհրդի նիստին քննարկվել են նաև ներքաղաքական իրավիճակը, վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ Սերժ Սարգսյանը պատասխանել է կուսակիցներին հուզող հարցերին։Ավելին21:1123.02.22