Լրահոս
2022-02-23
-
ՄիջազգայինՈւկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մասին գնահատականները հեռու են իրականությունից․ ՌԴ ԱԳՆՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մասին գնահատակականներին՝ դրանք համարելով իրականությունից կտրված։ «Կարծում ենք, որ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մասին այսօր հնչած գնահատականները շատ հեռու են իրականությունից»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաև, որ ուկրաինական ճգնաժամի ամբողջ ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինային կոնկրետ քայլեր անելու պահանջ պետք է ներկայացներ։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այս տարիներին Կիևից պետք է պահանջեր կատարել Մինսկի պայմանավորվածությունները՝ առաջին հերթին ծավալելով երկխոսություն Դոնեցկի ու Լուգանսկի հետ, ինչը հստակ ամրագրված է Միջոցառումների փաթեթում և 2202 բանաձևում»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Ավելին20:5223.02.22 -
ՀայաստանԻշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին և Յոազես ՕլեկասինՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական Խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ և վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին և շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին՝ վերջինիս 2021 թ․ փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ․ փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ։ Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգովորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա։ Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումները։ ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ՝ նկատելով, որ իշխանությունները հետևողական ապատեղեկատվությամբ փորձում են մոլորեցնել եվրոպացի գործընկերներին։ Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի և գործողությունների իրականացումը: ՀՅ Դաշնակցությանը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրև դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES)։ ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին։Ավելին20:3823.02.22 -
ՀասարակականԱրման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարանՔիչ առաջ դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից: Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է: Այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մենք աշխատանքում բախվում էինք խոչընդոտների արդեն տևական ժամանակ: Անգամ իմ դիմումի հիման վրա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը. այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց:Ավելին20:3123.02.22 -
ՀայաստանՀարգելի շնասերներ, փրկեք գյումրեցիներին շներից. քաղաքագետն է ահազանգումՎերջին շրջանում բավական ակտիվացել են շնասերների և չշնասերների դիմակայությունը Գյումրիում... Ես ինքս շնասեր չեմ, բայց միևնույն ժամանակ կտրականապես դեմ եմ շների նկատմամբ դաժան վերաբերմունքին... Սակայն այն ինչին ականատես եմ եղել վերջին երկու ամսում ապացուցում են, որ բավական ագրեսիվացած և մեծաքանակ ոհմակներով շրջող շները մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի բնակիչների համար և ծայրահեղ անհրաժեշտություն է, որ քաղաքային իշխանություններն արագ քայլեր ձեռնարկեն և ապահովեն բնակիչների անվտանգությունը... Լուսանկարները, որ հրապարակել եմ, արել եմ այն նույն վայրերում, որտեղ մեկ-երկու օր առաջ ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են մեծ ոհմակներով շրջող շները հարձակվում մարդկանց վրա... Օրինակ՝ մի քանի օր առաջ աշխատանքի ճանապարհին առավոտյան 8.40 սահմաններում, քաղաքի կետնրոնում՝ Մազմանյան -Պուշկին խաչմերուկում ականատես եղա, թե ինչպես մի 7-8 շուն հարձակվեցին մի կնոջ և երեխայի վրա...Սակավաթիվ անցորդները և ես հազիվ ենք փրկել կնոջը ագրեսիվ շներից (ի դեպ, լուսանկարն արել եմ հաջորդ օրը)... Շների հարձակման ևս մեկ դեպք, որին ես ականատես եղա, տեղի էր ունեցել հունվարի 13-ին Անդրանիկ Օզանյանի արձանի մոտ գտնվող հրապարակում, որտեղ մի քանի ագրեսիվ շներ հարձակվել էին մի տղամարդու վրա... Սարսափելի վիճակ է Գյումրիի Անի և Մուշ ծայրամասային թաղամասում, որտեղ շների հարձակման դեպքերը գրեթե ամեն օր են... Շներն իրենց զոհերին դարանակալում են դպրոցների և թաղամասներում տեղադրված աղբամանների մոտ... Շների անվտանգության մասին մտածող շնասերնմերին կխնդրեի մի քիչ էլ մտածել քաղաքի անպաշտպան բնակիչներ մասին, ովքեր, հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին դառնում են ցերեկը պահ մտած և քնած, սակայն, հատկապես երեկոյան ագրեսիվացած շների ոհմակների հարձակման զոհը... Կխնդրեի շնասերներին խրատներ չտալ, թե ինչպես պետք է շների հարձակման ենթարկվող մարդիկ իրենց պահեն հարձակման ժամանակ և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ պարզելու, օրինակ՝ թե ինչու՛ ստերջացումից հետո շների քանակը քաղաքում ոչ միյան չի նվազել, այլև կտրուկ աճել է... Հարգելի շնասերներ փրկեք գյումրեցիներին շներից...Ավելին20:2123.02.22 -
ՀասարակականՕձը՝ փաթաթված Նաիրա Զոհրաբյանի վզով․ լուսանկարԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ օձը փաթաթված է նրա վզին։Ավելին20:1723.02.22 -
Զինված ուժերԱնցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներN զորամիավորման զորամասերում փետրվարի 23-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ներկայացրել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։Ավելին20:1523.02.22 -
ՀասարակականԴատավոր Բախշիյանի փաստաբանը լսել է Գագիկ Ջհանգիրյանի խոսակցությունը և հրապարակել այն«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամներից մեկին ասել է՝ «11-ին դնենք, հրապարակենք»։ Խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել ԲԴԽ անդամների կողմից «կողմ» քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում»- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։ «Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ձայնագրությունը լսելիս նկատեցի, որ 31.01.2022թ. ԲԴԽ նիստին ժամը 22: 16 րոպեին դատախազի հերթական ելույթի ժամանակ պատահական ձայնագրվել է նաև ԲԴԽ նախագահի՝ ցածր տոնով, հավանաբար, իր կողքը նստած ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի հետ ունեցած խոսակցությունը, որի ժամանակ ԲԴԽ նախագահն ասում է. «(…)11-ին դնենք, հրապարակենք, սկսենք(…)»։ Ոչ իրավաբան գործընկերներս կմտածեն, թե կազմակերպչական հարցեր են, ի՞նչ իմաստ ունի ուշադրություն հրավիրել դրա վրա: Սակայն, իրականում այս խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել ԲԴԽ անդամների կողմից «կողմ» քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսվել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում: Սա նշանակում է, որ փաստացի, վերոգրյալ միջնորդության քննարկումը կրել է ձևական բնույթ, և ԲԴԽ-ն միջնորդության քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել…»,- գրել է Արսեն Սարդարյանը։Ավելին20:0623.02.22 -
ՀայաստանԳոռացել են՝ «առանց թուրքի Հայաստան» և բերման են ենթարկվել. «կոտրված» ժողովրդավարությունԴաշնակցական երիտասարդի ձեռքը կոտրելու, լրագրողին, աշխատանքային պարտականությունները կատարելիս, բերման ենթարկելու գնով՝ Հայաստանի իրավապահները երեքշաբթի ուշ երեկոյան կարողացել են այնպես անել, որ «առանց թուրքի Հայաստան» վանկարկումները չհասնեն Երևանի Մարիոթ հյուրանոցում իջևանած ադրբեջանցի պատգամավորների ականջին:Ավելին20:0323.02.22 -
ՀասարակականԲաքվի բռնապետը աղոթելու հնարավորություններ թող ապահովի իր երկրում. Վարդան Ոսկանյան«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը, որը տեղի է ունեցել երեկ Մարզահամերգային համալիրում, մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ պատվիրակության կազմում ՀՀ ժամանած երկու ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը վեհաժողովին զայրույթ էր առաջացրել և՛ հանրության, և՛ մի շարք քաղաքական գործիչների շրջանում, ինչի համար էլ մի խումբ ցուցարարներ, քաղաքական գործիչներ Մարզահամերգային համալիրի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացրին։ Հայաստան ժամանած ադրբեջանցի երկու պատգամավորները այսօր էլ գնացել են Երևանում գտնվող պարսկական Կապույտ մզկիթ, պատգամավորներից մեկը՝ Սոլթան Մամադովը, այն ներկայացրել է որպես ադրբեջանական, որի մասին գրառում էր արել ու լուսանկար հրապարակել՝ ասելով, որ եղել են Կապույտ մզկիթում, ու այն Երևանում մնացած միակ ադրբեջանական հուշարձանն է։ Նա գրել է, որ հավատում են՝ իրական տերերը շատ շուտով կկարողանան աղոթել մզկիթում։ «Oragir.news»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, որն անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորի գրառմանը։ Ոսկանյանն այս գրառումը բնորոշել է որպես լկտիության դրսևորում՝ ասելով, որ թշնամական պետության բռնապետական վարչախումբը ներկայացնող այդ պատգամավոր կոչեցյալները այնքան են լկտիացել, որ ոչ միայն այցելում են Երևան ու սեփական քարոզչությունը փորձում առաջ մղել հենց Երևանի սրտից, որտեղ գտնվում է իրանական շիաական ճարտարապետության գոհարներից մեկը՝ պարսկական Կապույտ մզկիթը, և անվանում են ադրբեջանական։ «Իրականում որևէ պարագայում չի կարելի կոչել ադրբեջանական՝ հաշվի առնելով մի հանգամանք, որ երբ մզկիթը կառուցվում էր, Երևանը գտնվում էր իրանական կայսրության կազմում, և իրանական կայսրության կազմում գտնվելով՝ որևէ պարագայում իրենց չէին կոչում ո՛չ ադրբեջանցիներ, ո՛չ էլ ենթադրում էին, որ առաջիկայում կամ ապագայում՝ տասնամյակներ անց կամ հարյուրամյակներ անց իրենց սկսելու են կոչել ադրբեջանցիներ, հետևաբար՝ պատգամավոր կոչեցյալի ասածները որևէ աղերս չունեն իրականության հետ»։ Ոսկանյանն ասել է, որ մզկիթի իրական տերերն այնտեղ աղոթում են, իսկ ՀՀ ժամանող իրանցիները գիտեն մզկիթը, ըստ էության, որպես մշակութային և կրոնական կենտրոն, որը կառավարում է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը, և Երևան այցելող հավատացյալ իրանցիները և ոչ միայն նրանք, այլև այլ մահմեդականներ, հաճախ այցելում են մզկիթ և մասնակցում կրոնական ծիսակատարություններին։ Իրանագետն ասել է՝ առնվազն տարօրինակ է, որ աղոթելու մասին խոսում է մի երկրի ներկայացուցիչ, որը խիստ կասկածելի է, որ անձամբ կարող է իրականացնել շիաական աղոթք, այսինքն՝ պետություն, կամ արհեստածին կազմավորում, որտեղ շիա հավատացյալները ենթարկվում են պարբերական բռնաճնշումների և հետապնդումների. «Ասվածիս լավագույն ապացույցը հենց Բաքվի մոտակայքում գտնվող Նարդարան ավանում իրականացված գործողություններն են, որտեղ շիա հավատացյալների նկատմամբ բիրտ ուժ կիրառվեց, և տեղի ունեցավ շիաական իսլամի այնպիսի պղծում, ինչպիսին դիցուկ իսլամական շիաական սգո ծիսակատարության դրոշները մզկիթների վրայից գետնին շպրտելն էր, որը չափազանց վիրավորական է մահմեդականների համար»։ Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շիաական սրբավայրերը պղծող պետության և բռնատիրական վարչախմբի ներկայացուցիչն այսօր իրեն դրել է հավատացյալ մահմեդականի տեղ .«Ես կարծում եմ, որ նման անձինք պետք է շատ բարձրաձայն խոսեն այդ բոլոր բռնաճնշումների մասին, եթե իսկապես մահմեդական շիա հավատացյալներ են՝ հենց այս պահին Բաքվի բանտերում պահվող շիա հավատացյալների մասին, որոնք քաղբանտարկյալներ են, և դա հաստատված է բազմաթիվ փաստերով և նաև միջազգային կառույցների գնահատականներով։ Թող խոսեն այդ մարդկանց մասին և նրանց ազատ արձակեն, որովհետև չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք իրական հավատացյալներ են՝ ի տարբերություն նշված անձանց, բանտերում ունեն աղոթելու բոլոր հնարավորությունները ։ Հետևաբար, եթե աղոթելու խնդիր կա, ապա Բաքվի բռնապետը պետք է շիա հավատացյալների համար աղոթելու հնարավորություններ ապահովի առաջին հերթին իր երկրում»։ Ոսկանյանը նշել է, որ Կապույտ մզկիթը ՀՀ տարածքում գտնվող հուշարձան է, հետևաբար պատկանում է ՀՀ-ին, և մենք տարբերակում չենք մտցնում մեր երկրի տարածքում գտնվող քրիստոնեական, մահմեդական կամ այլ դավանանքի սրբատեղի, այլ այն համարվում է մշակութային ժառանգություն, որը նաև մեր մշակութային ժառանգությունն է։ «Պետք է այդ երկու ադրբեջանցի պատգամավորներին կարգի հրավիրել, որ հասկանան՝ այո՛, ՀՀ-ում կան անձինք, և մեր հասարակությունը նրանց վարքագիծը համարում է թշնամական վարքագիծ, և նրանց վարքագծին պետք է տրվի հստակ գնահատական, էլ չասեմ, որ նրանք պետք է պատիժ կրեն նման գործողությունների և հայտարարությունների համար»։Ավելին19:5423.02.22 -
ՀայաստանՀրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի տներից մեկումՓետրվարի 23-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13։56-ին։ Տան բակում այրվել են բաց խոհանոցի գույքը (մոտ 6 քմ), 2-րդ հարկում` հյուրասենյակի (մոտ 20 քմ) գույքը՝ մասամբ և ջերմահարվել է տան խոհանոցի (մոտ 6 քմ) գույքը ևս մասամբ։Ավելին19:5123.02.22 -
ԻրավականՄանվել Գրիգորյանի եղբորորդու նկատմամբ 1994թ․ հարուցված քրեական գործը այսօր ուղարկվել է նոր քննությանՀՀ դատախազությանը տեղեկացրել են, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2022թ. փետրվարի 23-ին, որոշում է կայացրել դատախազի բողոքը բավարարելու և 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու մասին, հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 1994թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժող. դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման: 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ստացվել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են: ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Այսինքն՝ այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994թ. ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Մ. Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից Մ.Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ: Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում 2018թ. դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին: 2019թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի կողմից այս գործով բերվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող.դատարանի 1994թ. դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավիճռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: ՀՀ վերաքննիչ դատարանը 05.03.2020թ. որոշմամբ ամբողջությամբ բավարարել էր զինվորական դատախազի բողոքը: Գործի նախապատրաստական փուլում քննելով Հրանտ Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը՝ 2021թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բավարարել բողոքը, քրեական գործով վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Այս որոշման դեմ դատախազի կողմից 27.08.2021թ. բերվել էր վերաքննիչ բողոք, որն էլ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօրվա որոշմամբ լիովին բավարարել է: Դատախազությունը բողոք էր ներկայացրել այն պատճառով, որ առաջին ատյանի դատարանը դատական ակտում, ըստ էության, որևէ հստակ պատճառաբանություն չէր նշվել, թե ինչո՞ւ է այդ հիմքով Հ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել, եթե ՀՀ վերաքննիչ դատարանն արդեն իսկ փաստել էր, որ առկա է նոր երևան եկած հանգամանք՝ Հ.Գրիգորյանի կողմից հնարավոր ավելի ծանր (քան այն, որի համար նա արդեն դատապարտվել է) հանցանք կատարելու վերաբերյալ: Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փաստել էր, որ Հրանտ Գրիգորյանին նախկինում առաջադրված մեղադրանքի որակումը, հնարավոր է՝ եղել է սխալ և անհրաժեշտ է կատարել նոր՝ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն՝ գործի իրական հանգամանքները պարզելու և Հրանտ Գրիգորյանի կողմից կատարված հանցանքին ճիշտ որակում տալու համար:Ավելին19:4023.02.22 -
ՀասարակականԹաթոյանը ոչ միայն լավ գործընկեր է, այլև հուսալի ու հավատարիմ մարդ, վստահելի թիկունք․ ԱՀ ՄԻՊԱվարտվում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի (Arman Tatoyan) պաշտոնավարման ժամկետը։ Շնորհակալություն հայտնել նրան իր պաշտոնավարման ողջ ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ներդրած անգնահատելի ջանքերի համար, թերևս նվազագույնն է։ Արման Թաթոյանն իր պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո՝ 2016 թվականի ապրիլին, Արցախում էր, իր պաշտոնավարման վերջին աշխատանքային այցն էլ կատարեց Արցախ։ 6 տարիների ընթացքում 2 պատերազմ, աննկարագրելի լայնածավալ փաստահավաք աշխատանքներ, զեկույցներ, հայտարարություններ, ելույթներ ու ասուլիսներ՝ փաստագրելու և աշխարհին ցույց տալու համար Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական հանցավոր գործողություններն ու պատերազմական հանցագործությունները։ Նա պաշտոնավարել և համագործակցել է Արցախի բոլոր 4 մարդու իրավունքների պաշտպանների հետ և ամեն րոպե իր գործունեությամբ նպաստել է երկու կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցության կատարելագործմանը։ Եվ, կարծում եմ, Արցախի բոլոր ՄԻՊ-երի թույլտվությամբ իրավունք ունեմ մեծագույն երախտագիտություն հայտնելու նրան՝ իր անմնացորդ նվիրումի և անգնահատելի մեծ ավանդի համար։ Թաթոյանը ոչ միայն լավ գործընկեր է, այլև հուսալի ու հավատարիմ մարդ, վստահելի թիկունք, որ իր պրոֆեսիոնալ խորհուրդներով ցանկացած իրավիճակում կարող է օգնության ձեռք մեկնել։ Իմ պաշտոնավարման հենց առաջին օրից զգացել ու տեսել եմ նրա աջակցությունն ու օժանդակությունը ամենատարբեր հարցերի շուրջ։ Մեր համատեղ աշխատանքի փորձն ինձ որևէ կասկած չի թողնում, որ Արման Թաթոյանն անկախ կարգավիճակից շարունակելու է բարձր պատասխանատվությամբ ու ջանասիրությամբ առաջ տանել Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մարդու իրավունքների պաշտպանությունն իր ծանրակշիռ ու արժանահավատ փաստերով ու դիտարկումներով։ Իմ ու Արցախի ՄԻՊ հաստատության անունից վերահաստատում եմ մշտապես ու բազմակողմանի համագործակցության մեր խիստ շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը։Ավելին19:4023.02.22 -
ՀասարակականՊատերազմի օրերին Հունաստանից եկած 5 տոննա օգնությունը դեռ մաքսատանն էՄեկ շաբաթ է, ինչ ՀՅԴ Հունաստանի կառույցը հրապարակել է Հայ օգնության միության (ՀՕՄ) բողոք նամակը՝ ուղղված Հայաստանի ԱԳՆ-ին եւ ԱԻՆ-ին՝ կապված նրա հետ, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստան ուղարկված 5 տոննա օգնությունը դեռ «Զվարթնոց»-ի մաքսատանն է, եւ դեռ որեւէ տեղեկություն չկա այդ օգնության ճակատագրից: Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Հայ օգնության միության Հունաստանի Հայ կապույտ խաչի շրջանային վարչության ատենապետուհի Լիզա Ավագյանը: Նա նկարագրել է, թե ինչպես է ամեն բան տեղի ունեցել՝ նշելով. «Պատերազմից անմիջապես հետո ինչպես Սփյուռքի բոլոր համայնքները, մենք եւս անմիջապես մեր ջանքերը ներդրեցինք, որ օգնություն ուղարկենք Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ինչպես նաեւ մեր զինվորներին, բանակին: 2021-ի հունվարին Հունաստանի պետության կողմից մեզ տրամադրված երկու օդանավերով 40 տոննա ապրանք էր: Դրանից 35 տոննան մարդասիրական օգնության հասցեատերը Հայաստանի Հայ օգնության խաչն էր, որը մեկ ամիս հետո միայն կարողացավ դուրս բերել ապրանքները մաքսատնից, որովհետեւ բավական մեծ գումար պետք եղավ վճարել, թեեւ դա մարդասիրական օգնություն էր: Իսկ ահա մոտավորապես 5 տոննա ապրանքը, որը նախատեսված էր զինվորների ու բանակի համար՝ հենակներ, դեղորայք, սայլակներ, այրվածքի դեղեր, որոնք շատ թանկարժեք ապրանքներ էին, մինչ օրս մնացել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան պահեստում»: Լիզա Ավագյանի խոսքով՝ իրենք մինչեւ վերջերս վստահ են եղել, որ ապրանքները հասել են բանակին, քանի որ գրավոր իրենց տեղեկացրել էին այդ մասին: «Հանկարծ 2022-ի հունվարի 27-ին, «Զվարթնոցի» մաքսատնից գրավոր տեղեկացանք, որ այդ ապրանքները, որ հասցեագրված էին ԱԻՆ-ին, դեռեւս պահեստում են, տեղ չեն հասել: Մենք շատ նեղվեցինք, որովհետեւ դրանք շատ թանկարժեք եւ այդ ժամանակ շատ կարեւոր ապրանքներ էին, որոնք մենք դժվարությամբ կարողացել էինք ուղարկել: Մենք տեղյակ պահեցինք Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին իրավիճակի մասին, փետրվարի 6-ին հանդիպեցինք նրան, հանձնեցինք մեր բողոքի նամակը: Մենք պահանջում էինք, որ այդքան ուշացումով ապրանքները հասնեն բանակին: Դեսպանն ինքն էլ շատ զարմացավ եւ վատ զգաց այս կացության համար: Դեսպանը խոստացավ հենց հաջորդ օրը զբաղվել այդ հարցով: Մոտավորապես մեկ շաբաթ սպասեցինք, դեսպանը մեզ հեռախոսով հայտնեց, որ ինքն էլ դեռ լուր չունի նախարարությունից: Մենք նաեւ դեսպանին ասել էինք, որ եթե պատասխան չունենանք, մենք մեզ իրավունք ենք վերապահում հրապարակայնացնել այս ամենը: Երբ տեսանք, որ անելանելի իրավիճակում ենք, ապրանքներն էլ շարունակում են մնալ մաքսատան պահեստում, հրապարակեցինք մեր բողոքի նամակը»,-ասաց նա: Լիզա Ավագյանը համոզված է, որ ԱԻՆ-ում շատ լավ տեղյակ են այս պատմության մասին, քանի որ ստորագրել էր, որ ստանալու է այդ ապրանքները. «Մենք մաքսատնից իմացանք, որ երեք անգամ պաշտոնյաներ են գնացել՝ քննելու այդ ապրանքները, սակայն որեւէ քայլ չեն արել այդ ապրանքները մաքսատնից դուրս բերելու եւ զինվորներին հասցնելու համար»: Հարցին, թե այստեղ ինքը դիտավորություն տեսնո՞ւմ է, Ավագյանը պատասխանել է. «Չենք ուզենա մեր հայրենիքի, պետության համար այդպիսի եզրահանգում անել, սակայն իրողությունները դրա օգտին են խոսում: Թող ժողովուրդն ինքը մեկնաբանի»: Հայ օգնության միության Հունաստանի երկու միավորների ուղարկած մարդասիրական օգնությունը շարունակում է մնալ «Զվարթնոց» օդանավակայնի պահեստում: Մարդասիրական օգնությունները Հայաստան են ուղարկվել պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերին եւ 2021-ի հունվարին:Ավելին19:2823.02.22 -
ՀասարակականՆշված բաշիբոզուկին հիշեցնեմ, որ Ադրբեջանի բանտերում անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ. Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքել է Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորների՝ Կապույտ մզկիթն ադրբեջանական ներկայացնելուն: Նա Facebook-ի իր էջում գրել է. «Գրեթե վստահ եմ, որ Երևանի՝ իրանական ճարտարապետության գոհար Կապույտ մզկիթ այցելած և սոցցանցերում սադրիչ գրառումներով հանդես եկած Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչը նույնիսկ չգիտե էլ, թե ինչպես պետք է աղոթի իրական հավատացյալ շիա մահմեդականը։ Նշված բաշիբոզուկին պետք է հիշեցնել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բանտերում հենց այս պահին անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ, որոնք խղճի բանտարկյալներ են և զրկված են, դիցուք, հենց Ապշերոնյան թերակղզում գտնվող Նարդարան ավանի մզկիթներում աղոթելու հնարավորությունից, որոնցում, ի դեպ, Բաքվի բռնապետի անվտանգության ուժերը պղծել էին շիայական սգասացության դրոշները։ Ցանկացած երեսպաշություն և լկտիություն պետք է ինչ-որ սահման ունենա, սրանցը՝ կարծես չունի»։Ավելին19:2523.02.22 -
ՀասարակականՆորք-Մարաշում բախվել են Toyota Camry-ն ու UAZ մակնիշի բեռնաուղևորատարըԱյսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 16:45-ի սահմաններում Նորք-Մարաշ 8-րդ և 10 -րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Վարդան Մխիթարյանի վարած Toyota Camry մակնիշի և 71-ամյա Վլադիմիր Կարապետյանի վարած UAZ մակնիշի բեռնաուղևորատար ավտոմեքենաները, հայտնւոմ է Գագիկ Շամշյանը։ Վթարի հետևանքով UAZ-ը կողաշրջվել է, փակելով ճանապարհը: Տուժածներ չկան:Ավելին19:2223.02.22 -
ԱրցախԱդրբեջանը կրակ է բացել Արցախի հարավ-արևելքի ուղղությամբ. ՊԲԱդրբեջանական զինուժը կրակել է Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Արցախի պաշտպանության բանակն այս մասին հայտնել է՝ հերքելով ադրբեջանական կողմի տեղեկությունը, թե Արցախից են կրակել իրենց դիրքերի ուղղությամբ:Ավելին19:1523.02.22 -
ՀասարակականՈրևէ մեկն իրավունք չունի բերման ենթարկել լրագրողին մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում․ հայտարարությունԵրեկ երեկոյան ոստիկանությունը Երևանի «Մարիոթ» հյուրանոցի դիմաց տեղի ունեցող ընդդեմ Եվրանեսթի ադրբեջանցի պատվիրակների ցույցի ժամանակ բերման է ենթարկել 25 երիտասարդների, որոնց թվում եղել է նաև «Երկիր մեդիայի» լրագրող Անի Նահապետյանը։ Վերջինս բերման ենթարկվելու պահին կատարելիս է եղել իր մասնագիտական պարտքը, արտաքին տեսանելի հատվածում կրել է լրագրողական անվանաքարտը, ոստիկանության ծառայողներին տեղեկացրել է, որ ինքը լրագրող է, սակայն անգամ այդ պարագայում օրենքի կոպտագույն խախտմամբ, լրագրողին քաշքշելով ու վիրավորելով՝ տարել են ոստիկանություն ու քրեական գործ հարուցել խուլիգանության հանցակազմով: Լրագրողի խոսքով՝ ոստիկանական բաժնում ինքը նույնպես կրկնել է, որ լրագրող է, ինչը որևէ կերպ չի փոխել իրերի դրությունը, և Անի Նահապետյանը 5 ժամից ավելի անցկացրել է ոստիկանությունում: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտմանն ուղղված ցանկացած գործողություն: Լրագրողն ազատ է իր ցանկացած վայրից, իր նախընտրած գործիքակազմով, շարժման հետագծով լուսաբանել ցանկացած իրադարձություն, այդ թվում՝ հատկապես ցույց, բողոքի ակցիա կամ հանրային դժգոհության արտահայտման որևէ այլ ձևաչափի դրսևորմամբ այլ միջոցառում: Որևէ մեկն իրավունք չունի բերման ենթարկել լրագրողին մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում, եթե վերջինս չի խոչընդոտել ոստիկանների աշխատանքին: Ակնհայտ է, որ միայնակ, հեռախոսով բողոքի ակցիա լուսաբանող լրագրողը որևէ տեսական հնարավորություն անգամ չուներ խոչընդոտելու տասնյակ կարմիր բերետավորների աշխատանքը: Իրավապահ մարմիններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն ու հանդուրժողականություն, դուրս չգալ ծառայողական պարտականությունների լիազորություններից:Ավելին19:0923.02.22 -
ՀասարակականՄԻՊ խոսնակը հեռանում է Թաթոյանի հետՄԻՊ խոսնակ Նունե Հովսեփյանը չի շարունակելու կատարել մասնագիտական պարտականությունները հանրային կապերի մասնագետի պաշտոնում, այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ինքը՝ Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ Նունե Հովսեփյանը նշանակվել էր ՄԻՊ խոսնակ 2017 թվականին և մինչ օրս աշխատում էր ՄԻՊ գրասենյակում, սակայն քանի որ վաղը լրանում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը եւ նա հեռանում է, խոսնակը ևս չի ցանկանում շարունակել աշխատանքը։ Քրիստինե Գրիգորյանը իր խոսնակին կբերի։Ավելին19:0323.02.22