Լրահոս
2022-02-10
-
ՀասարակականArmNews-ը, Tert.am-ը, ArmNews FM-ը դադարեցնում են գործունեությունը«Քառյակ մեդիայի» հիմնադիրները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ ArmNews-ը, Tert.am-ը, ArmNews FM-ը դադարեցնում են գործունեությունը Հայտարարությունում նշված է․ «ArmNews-ի հարգելի՛ հեռուստադիտողներ, Tert.am-ի ընթերցողներ, ArmNews ռադիոյի ունկնդիրներ, Երկար ժամանակ մենք կանգնած էինք ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից։ Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին: Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայցև ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը։ Վերջին 3.5 տարիներին թիմն արել է ուժերի ներածին չափով առավելագույնը՝ կանխատեսելով, պատմելով, բացատրելով, բացահայտելով և զգուշացնելով առկա և սպասվելիք իրողությունների մասին. վեր են հանվել խնդիրներն ու ներկայացվել փաստերը՝ քաղաքական, հասարակական և պատերազմական գործընթացների ամենաթեժ կետերից: Թե որքան պրոֆեսիոնալ, նվիրումով և անձնուրաց ենք աշխատել, թողնում ենք հանրության դատին: Հայաստանում իրականությունը և սկզբունքներն այլևս, ցավոք, երկրորդական են դարձել. առաջնային են երևույթներ, որոնք աղերս չունեն մեր հավատամքի և էության հետ։ Իսկ մեդիան, որպես փաստերի հայթայթման և լուսաբանման հարթակ, իրեն էապես սպառել է, որովհետև այլևս չկան չպարզաբանված փաստեր ու էական հանգամանքներ. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Համընդհանուր չեզոքությունը, հանրային ապատիան, քաղաքական դերակատարների անհիմն պասիվությունը, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելը մեզ չեն թողնում այլ ընտրություն։ Մենք չենք հեռանում, բայց առկա և առաջարկվող օրակարգերը մերը չեն. առնվազն այս ձևաչափով ու գործիքակազմով աշխատելը ճիշտ չէ առաջին հերթին ինքներս մեզ համար, ուստի, մեր որոշումը թեև չափազանց ցավոտ, բայց ազնիվ է: Մնացեք բարով, ցտեսություն: Հարգանքով՝ «Քառյակ մեդիայի» հիմնադիրներ»։Ավելին20:4510.02.22 -
ՀայաստանԿամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ, կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է․ փաստաբանՓաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Կամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ, կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է․ փաստաբան «Կամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ, կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է։ Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանրությանը տեղեկացրել է, որ Աշոտ Մինասյանի գործով Բորիս Բախշիյանի որոշմանը համաձայնել են և այն չեն բողոքարկում, իսկ Բորիս Բախշիյանի հետ կատարվողը կապել Աշոտ Մինասյանի գործով կայացված որոշման հետ, անմտություն է։ Ընդ որում, դատախազության հարգելի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ազատ արձակելու ակտը չբողոքարկելով՝ փորձում են հաստատել այն վարկածը, որ Բորիս Բախշիյանի հետ կատարվողը կապ չունի Աշոտ Մինասյանին ազատ արձակելու հետ, հայտնել է, որ դատախազությունում «շախմատով» զբաղվելու ժամանակ չունեն։ Այժմ ներկայացնեմ մի քանի փաստ. Աշոտ Մինասյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 29.12.2021 թվականին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, ուր և նույն օրը ներկայացրել եմ Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։ Ընդ որում, պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրել էի վերացնել կամ փոփոխել Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, իսկ փոփոխման դեպքում կիրառել այլ, ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոց, այդ թվում՝ չհեռանալու մասին ստորագրություն, գրավ, ընդհուպ մինչև Հրանտ Թոխատյանի, Գրիգորի Խաչատուրովի և Բագրատ Սրբազանի անձնական երաշխավորությունը, որն, անկասկած, գործիքակազմով պայմանավորված ամենաարդյունավետ խափանման միջոցն է։ 03.01.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունում որոշել են մերժել ներկայացված միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու հիմքերը պահպանվում են, իսկ գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այսինքն, քրեական գործի նախաքննության ավարտից՝ 24.12.2021 թվականից մինչև դատախազության կողմից որոշման կայացման օրը՝ 03.02.2022 թվականը և դրանից հետո՝ մինչև Բորիս Բախշիյանի կողմից որոշման կայացման օրը՝ 26.01.2022 թվականը, Աշոտ Մինասյանի գործով որևէ էական կամ ոչ էական հանգամանք չի փոփոխվել, այսինքն, 26.01.2022 թվականին դատավոր Բորիս Բախշիյանը Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը քննել է բացառապես այն փաստերի շրջանակում, որոնք առկա են եղել դատախազության 03.01.2022 թվականի որոշման կայացման ժամանակ։ Այս փաստերի հիման վրա դատարանը կայացրել է տրամագծորեն հակառակ որոշում, ինչի հետ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի խոսքերի համաձայն՝ իրենք ռետրոսպեկտիվ համաձայն են։ Ստացվում է, որ նույն փաստերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը 03.01.2022 թվականին գտել է, որ Աշոտ Մինասյանը պետք է կալանավորված մնա, իսկ 26.01.2022 թվականին գտնում է, որ դատարանը ճիշտ է վարվել՝ Աշոտ Մինասյանին ազատ արձակելով։ Արդյունքում պետք է փաստել, որ կամ դատախազության ապօրինի գործողությունների (միջնորդությունը չբավարարելու) արդյունքում Աշոտ Մինասյանը անօրինական էր կալանքի տակ պահվում, կամ Աշոտ Մինասյանին ազատ արձակելու ակտը չբողոքարկելով՝ դատախազությունն իրեն «մաքրում է» Բորիս Բախշիյանին ապօրինի կալանավորելու գործով։ Հ. Գ. Մի հարցում համաձայն եմ. շախմատն իրոք ձերը չէ»։Ավելին20:1410.02.22 -
ՀայաստանԱրմեն Գիչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ չի դիմավորել Ալեն ՍիմոնյանինՕրերս ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։ «Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ», - ասել էր Սիմոնյանը։ «Politik.am»-ին հաջողվել է պարզել, որ Արմեն Գիչյանն ազատվել է աշխատանքից, քանի որ առաջին օրը, երբ Ալեն Սիմոնյանը գնացել է նախագահականի շենք, Արմեն Գիչյանը, լինելով նախագահի խորհրդական, նրան չի դիմավորել։ Հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը Գիչյանին հրավիրել է իր մոտ և, մատնացույց անելով դրվագը, խնդրել է դիմում գրել, Գիչյանն էլ , առանց որևէ կերպ արդարանալու, գրել է ազատման դիմումը և դուրս եկել։Ավելին20:1110.02.22 -
ՀասարակականԹաթոյանը հարկ չի համարել գործի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար ստանալ Խորհրդի դիրքորոշումը․ ԲԴԽԲարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով 2022 թվականի փետրվարի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հրապարակված հայտարարությանը, դրա մի շարք դրույթների կապակցությամբ տեղին է համարում նշել, որ խնդրահարույց են հայտարարության մեջ պարունակվող մի շարք դատողություններ, որոնք վերաբերում են ՀՀ դատարաններում քննվող և հետագայում հնարավոր քննության առարկա հանդիսացող քրեական գործի հանգամանքներին և դրանց գնահատմանը: Խորհուրդն անընդունելի է համարում այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը, իր հայտարարության մեջ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդին և վերջինիս գործունեությանը, հարկ չի համարել գործի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար ստանալ Խորհրդի դիրքորոշումը։ Կոնկրետ քրեական գործով միայն շահագրգիռ՝ պաշտպանական կողմի մոտեցումների վերարտադրման արդյունքում կատարված եզրակացությունները որպես սահմանադրական մարմնի դիրքորոշում ներկայացնելը անուղղակի միջամտություն է դատական իշխանության անկախությանը։ Գտնում ենք, որ պարոն Թաթոյանի նման գործելակերպը չի կարող նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական մարմնի անաչառության և օբյեկտիվության ապահովմանը, և կոչ ենք անում վերջինիս չձեռնարկել քայլեր, որոնք կարող են դիտվել որպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական իշխանության գործունեությանը միջամտություն։Ավելին20:0610.02.22 -
ՀասարակականԹուրքիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն ավելացել էՀայաստան 2021 թվականին ժամանել է 870 հազար 308 զբոսաշրջիկ: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 212 հազար 967-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 350 հազար 569 զբոսաշրջիկ, իսկ 2020-ին այդ թիվը կազմել է 137 հազար 602: Բացի այս, 11 հազար 372-ով ավելացել են Ֆրանսիայից, 9853՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից եւս ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 19 հազար 453-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, անցյալ տարի 1451-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Եթե 2020 թվականին ՀՀ Թուրքիայից ժամանել է 2278 զբոսաշրջիկ, ապա 2021-ին նրանց թիվը կազմել է 3729: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի ավելացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020-ին Հայաստան այցելել է 18 հազար 278 իրանցի զբոսաշրջիկ, իսկ անցյալ տարի այդ թիվը կազմել է 91 հազար 148: Չի բացառվում, որ առաջիկայում եւս իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի, քանի որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Ի դեպ, զգալի ավելացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը. մեկ տարվա ընթացքում 5826-ից՝ հասնելով 31 հազար 662: Իսկ մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 40.5 տոկոսով: Անցյալ տարի մեր երկրից մեկնել է 423 հազար 380 զբոսաշրջիկ` 2020-ի 301 հազար 326-ի դիմաց:Ավելին18:5010.02.22 -
ՀայաստանՎաճառվել է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը. հայտնի են գնորդն ու արժեքըՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր իր հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալին օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները: Այն վաճառվել է 5 միլիարդ դրամով, գնորդը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է: «29.10.2021թ. դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) - 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։ Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 միլիարդ ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ Գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի, 1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը, 2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը, 3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը, 4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը, 5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը, Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ։ Ընկերության կողմից, Գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։ Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին»,-ասվում է հայտարարության մեջ: Նշենք, որ 2019 և 2020թթ-ին պետությունն արդեն 6 աճուրդ էր կազմակերպել, սակայն հայտարարված բոլոր աճուրդներն էլ չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հիշեցնենք` 2019թ–ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։Ավելին18:4510.02.22 -
ՀասարակականԳլխավոր դատախազն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին ԹրեյսիինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:📌📌 Վերջինիս ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը, կոնկրետ ուղղություններով ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված ԱՄՆ կառավարության և անձամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործադրած ջանքերը: Հատկապես կարևորվել է Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման և կայացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, ապօրինի հարստացման, հիպերհանցագործությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով ՀՀ դատախազների վերապատրաստումներին ցուցաբերված խորհրդատվական, տեխնիկական օժանդակությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում, ընդգծել է իրավական փոխօգնության շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցության առավել խորացման նշանակությունը: Դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նշվում է հայ-ամերիկյան գործընկերության 30-ամյակը և փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուների զանգարցմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ իրավասու մարմինների գործադրած ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերն իրենց պատկերացումներն ու ակնկալիքներն են հայտնել իրավական փոխօգնության, քննչական հարցումների կատարման, էքստրադիցիայի, ՀՀ դատախազության կարիքների գնահատմամբ նոր ծրագրերի իրականացման ոլորտներում համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ: Դեսպան Թրեյսիի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:Ավելին18:2110.02.22 -
ՀասարակականՔննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը պատասխանատվության հարցը «պարզաջրելն» է․ Աբրահամյան2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հետ կապված մեր մոտեցումները ներկայացնելու տարբեր առիթներ ունեցել եմ: Քանի որ որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ բազմաթիվ զանգեր եմ ստանում լրատվամիջոցների մեջ գործընկերներից՝ փորձեմ շատ կարճ վերահաստատել այն մոտեցումները, որոնք տարբեր առիթներով արդեն ներկայացրել եմ: Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում, որովետև եթե սրա նպատակը պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունն է, մեղավորներին ու պատասխանատուներին պարզելը, ապա դրա համար պետությունն ունի համապատասխան մարմիններ, մեխանիզմներ, գործիքներ և քննիչ հանձնաժողովը որևէ բացառիկ դեր այս հարցում չի կարող ունենալ: Դեռ չեմ խոսում այն մասին, որ քննիչ հանձնաժողովը որպես կանոն համարվում է ընդդիմության գործիքը, ով չի տիրապետում այն հնարավորություններին ու գործիքակազմին, ինչն ունի իշխանությունը: Իշխանության այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ «պարզաջրել» իր պատասխանատվության հարցը, «նշանակել» մեղավորներ ու փակել թեման:Ավելին18:1510.02.22 -
ԱրցախՄարտի 1-ից կդադարեցվի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումըՄարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը: Այս մասին տեղեկացնում է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությունը։ «Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:Ավելին17:5510.02.22 -
ՀայաստանՃաշկերույթ՝ նախագահականում․ Ալեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներիՀայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։Ավելին17:4810.02.22 -
ՀասարակականԵրևանյան բակերից մեկում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացրել. տեսանյութՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք և թմրանյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։Ավելին17:4710.02.22 -
ՀասարակականՍուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանՓետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։ Պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ 44-օրյա պատերազմից հետո արվող համալիր վերլուծությունների հիման վրա պետք է էապես վերանայվեն վերաբերմունքն ու մոտեցումները ռազմական կրթության հանդեպ, և որ այս ոլորտում նույնպես լրջագույն բարեփոխումներ են սպասվում։ Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված համալսարանականների հիշատակին։Ավելին17:4510.02.22 -
ՀասարակականՈստիկանությունը «տորիչելյան»-ը չի տարբերում «կոնչընի»-ից․ Ադիբեկյանին կանչել են բաժինՓաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ԵՄ դեսպանատան մոտից - ուղիղ Ոստիկանության Մասիվի բաժին՝ «ծանր վիրավորանքի» հերթական թեմայով։ Էս անգամ Ադիբեկյանը մի հարցազրույցում ռուբեն ռուբինյանին անվանել էր «տորիչելյան դատարկություն»։ Իրավապահներն էլ դա ընկալել էին «ԿՈՆՉԸՆԻ դատարկություն» ու արագի մեջ սկսել քրեական վարույթ։ ԷդպեսԱվելին17:4210.02.22 -
N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներN զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ փետրվարի 10-ին անցկացվել են վարժանքներ: Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։Ավելին17:4110.02.22 -
ՀասարակականՀայաստանի մի շարք շրջաններում այս պահին ձյուն է տեղումՓետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի, Թալինի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից դեպի Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին17:3610.02.22 -
ՀասարակականԲաքվի թվերը ծիծաղելի են. Կապրիելյանը` հայկական կողմում մնացած ադրբեջանցիների դիերի մասինՀայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանն անհեթեթություն և ծիծաղելի համարեց պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող շուրջ 4000 ադրբեջանցու աճյուն մնացել է հայկական կողմում։ Նշենք, որ նման հայտարարություն փետրվարի 10-ին արել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ «Այդ թիվը բացարձակ վստահություն չի ներշնչում, քանի որ տարբեր տարիների այդ պետության տարբեր պաշտոնատար անձինք թվեր են հրապարակել, որոնք իրականության հետ չեն համապատասխանել։ Կարծում եմ` դա մասնագիտական ունակությունների պակասից է, կամ գուցե ասում են ուղղակի ասելու համար։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ևս խոսում է շուրջ 3500 անհետ կորած ադրբեջանցու մասին, բայց սա այն թիվն է, որը Ադրբեջանի կողմից պաշտոնական խողովակներով է տրամադրվել իրենց»,– նշեց Կապրիելյանը։ Նրա խոսքով` նման հայտարարություններ ադրբեջանական կողմը պարբերաբար արել է, սակայն երբևէ փաստացի տվյալներ չի ներկայացրել։ Կապրիելյանը հիշեցրեց, որ այս հարցով նա զբաղվել է 12 տարի` մինչև 2018 թվականի գարուն։ ՀՀ ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավարը չբացառեց, որ նման տվյալներ հրապարակելով` ադրբեջանական կողմը հետապնդում է որոշակի քաղաքական նպատակներ։ Արդյո՞ք այս քայլով Ադրբեջանը չի փորձում խնդիր ստեղծել հայկական կողմի համար, որպեսզի չվերադարձնիԲաքվում պահվող հայ ռազմագերիներին և իրենց հսկողության տակ անցած Արցախի տարածքներում մնացած աճյունները։ «2000 թվականից ՀՀ–ում գործել է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը 2018 թվականի ապրիլին կարճ ժամանակով լուծարվել է, ապա մի քանի ամսից` նոյեմբերին, կրկին վերահիմնադրվել է։ 2004-2005 թվականներից սկսած գերիների ուանհետկորածներիհարցն ամբողջովին քաղաքականացվեց, ինչի համար ես ցավում եմ։ Դա հումանիտար հարց է ու ոչ մի պարագայում չի կարելի քաղաքականացնել, ինչի մասին ասվում է նաև միջազգային օրենքում` Ժնևյան իրավունքով»,– շեշտեց Կապրիելյանը։ Վտանգն առավել քան իրական է. Վահան Հունանյանը պատասխանել է Ադրբեջանին Նշենք, որ փետրվարի 9-ին էլ նման հայտարարություն արել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որը նշել էր, թե այդ պատերազմում իրենց կողմից անհետ կորածները 3890-ն են։Ավելին17:2310.02.22 -
ՀայաստանԿողոպուտ ավտոբուսում. ոստիկանները կանգառում տեսել են, փախչող անձին, հետապնդել ու բռնելՓետրվարի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում կողոպուտ էր եղել: Երեկոյան թիվ 258 երթուղու ավտոբուսում մի տղամարդ ուղևորուհիներից մեկի գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը, իջել Ազատության պողոտայի կանգառներից մեկում ու փախել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները կանգառում տեսնելով կողոպուտ կատարած անձին փախչելիս՝ հետապնդել էին, բռնել ու կասկածանքով բերման ենթարկել բաժին: Կասկածվողը, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչ է, փախչելիս Ազատության պողոտայում նետել էր հեռախոսը: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը: Տարածքի զննությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Ավելին16:5510.02.22 -
ՀասարակականՓոխվարչապետն օգնական ունիՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը որոշում է ստորագրել՝ Կարեն Հարությունյանին իր օգնական նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Հարությունյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական»։Ավելին16:4410.02.22