Լրահոս
2022-02-10
-
ՀասարակականԳործարկվելու է Ջանֆիդա համայնքի շչակըՓետրվարի 11-ին՝ ժամը 12:15-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին16:1910.02.22 -
ՀասարակականՊատերազմից հետո փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ ․ ԱԳՆ44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։ Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում։Ավելին16:1110.02.22 -
ՀասարակականԳիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուքՓետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։ Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ին կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին16:1010.02.22 -
ՀասարակականԱրաբկիրում կրակոցներ արձակած մարդը թաքնվել էր ԾիծեռնակաբերդումՈստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին տեղեկություններ ստացան, որ ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, թաքնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում։ Նույն օրը երեկոյան հիշյալ ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ 2021 թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել։ Նախ Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ռիգայի փողոցում են կրակոցներ հնչել, ապա նոր ահազանգ էր ստացվել, որ կրակոցներ են հնչել նաև Հրաչյա Քոչարի փողոցում։ Ահազանգողների նշած հասցեներով մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արաբկիրի 29 փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում մի խումբ անձինք վիճել էին։ Պարզվել էր մասնակիցների ինքնությունը, նաև վեճի պատճառը. ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ էին վիճել։ Այդ ընթացքում մասնակիցներից 39-ամյա տղամարդը ապօրինի ինքնաձիգով կրակոցներ էր արձակել միջադեպի մասնակիցներից մեկի հոր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավոտմեքենայի ուղղությամբ։ Այնուհետև կրակոցներ էր արձակել դեպքի վայրից փոքր ինչ հեռանալուց հետո և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հեռացել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի 10 պարկուճ: Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ կրակոցներն արձակել էր 39-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 14-ին՝ դեպքից երեք օր անց, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում՝ խուլիգանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ամիսներ տևած միջոցառումներից հետո փետրվարի 9-ին հետախուզվողը հայտնաբերվեց։ Նա ներկայացրել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Բացի այդ, նրա հայտնաբերման վայրի զննությամբ առգրավվել է «Մակարով» ատրճանակ։Ավելին16:0810.02.22 -
ՀայաստանԾնվել է պատերազմում զոհված Արամ Բաղդասարյանի եղբայր ԱրթուրըԱյսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը, տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։ Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին: Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:Ավելին16:0110.02.22 -
ՀասարակականՆախարարը մարտին կմեկնի Նյու-ՅորքՀայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2022 թվականի մարտի 13-17-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նախարարը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին։ Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ավիատոմսի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։ Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը եռօրյա ժամկետում հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:Ավելին15:5810.02.22 -
Շոու բիզնեսՔիմ Քարդաշյանը հայտնել է Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառըՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ նկարահանվել է «Vogue»-ի շապիկի համար եւ անկեղծ հարցազրույց է տվել ամուսնալուծության եւ ապագայի ծրագրերի մասին։ «Ես երեխաներիս մոտ պետք է ամենաշատն աջակցեմ նախկին ամուսնուս։ Ես երկար ժամանակ այլ մարդկանց եմ երջանկացրել, իսկ վերջին երկու տարիների ընթացքում որոշում եմ կայացրել երջանկացնել ինձ։ Նույնիսկ եթե այդ փոփոխություններն ինձ ամուսնալուծության են հանեցրել, ես ազնիվ եմ մնացել ինքս իմ առաջ։ Հինգերորդ տեսնամյակը քեզ ընտրելու ժամանակն է»,- ամսագրի հետ զրույցում հայտարարել է Քարդաշյանը։ 41-ամյա Քարդաշյանը պատմել է, թե ինչով է զբաղվելու առաջիկա տասնամյակում։ «Ես լավ եմ սնվելու։ Զբաղվելու եմ սպորտով։ Ուրախանալու եմ, ավելի շատ ժամանակ անցկացնելու երեխաներիս եւ սիրելի մարդկանց հետ։ Մի կողմ եմ դնելու հեռախոսը»,- խոստոցել է նա։ Համարի թողարկումից հետո Քանյե Ուեսթը լուսանկարները հրապարակել է իր միկրոբլոգում՝ հուսահատ ուղերձ թողնելով։ «Աստված իմ, խնդրում եմ, ինձ վերադարձու ընտանիքս»,- իր ինստագրամյան էջում գրել է ռեփերը։Ավելին15:5410.02.22 -
ՀայաստանՀայաստանը մաղթում է, որ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-սիրիական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ Հայաստանը հետևում է զարգացումներին և մաղթում է, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կողմից 2019թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն: Վարչապետի խոսքով՝ առաքելությունը հարգանքի տուրք է Սիրիայի ժողովրդին, որն ապաստան է տվել 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, և որի հետ հայ ժողովրդին միավորում են պատմական սերտ կապերը: Մոհամմեդ Հաջ Իբրահիմը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է լավագույն ջանքերը երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ: ՀՀ-ում Սիրիայի դեսպանը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ճգնաժամի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Սիրիայի կառավարությունը շատ բարձր է գնահատում ՀՀ մարդասիրական առաքելությունը: Նա ընդգծել է, որ դա վկայում է երկու երկրների ամուր բարեկամության մասին և հարատև զարգացում, հաջողություններ մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում ընթացիկ զարգացումների և հումանիտար իրավիճակի շուրջ:Ավելին15:5110.02.22 -
Հասարակական«Պարացետամոլը» կարող է «մահացու վտանգ» ներկայացնել․ գիտնականների նոր բացահայտումըՇոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները հետազոտություններ են արել ու եկել եզրահանգման, որ պարբերաբար և երկար ժամանակ «Պարացետամոլ» օգտագործելու դեպքում կաթվածի վտանգ կարող է առաջանալ։ Ըստ շոտլանդացի մասնագետների, «Պարացետամոլի» «սիրահարները» ակամայից մեծացնում են սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը, իսկ արյան զարկերակային բարձր ճնշում ունեցողները՝ նաև կաթվածի վտանգը։ Նման եզրահանգման հիմք են հանդիսացել զարկերակային բարձր ճնշում ունեցող 110 կամավորի մասնակցությամբ անցկացված գիտափորձի արդյունքները։ Երկու շաբաթվա ընթացքում գիտափորձի մասնակիցների մի մասը օրական 4 անգամ՝ «Պարացետամոլ», իսկ մյուս մասը՝ նույնքան անգամ պլացեբո է ընդունել։ Ընտրությունը պատահականության սկզբունքով է եղել։ Գիտափորձի մասնակիցների երկու երրորդը նաև հիպերտոնիայի՝ բարձր ճնշման դեմ է դեղահաբեր ընդունել։ Արդյունքում գիտնականները պարզել են, որ կամավորների զարկերակային ճնշումը միջինում բարձրացել է։ Հատկանշական է, որ երբ գիտափորձի մասնակիցները դադարել են «Պարացետամոլ» ընդունել, նրանց զարկերակային ճնշումն իջել է այն մակարդակի, որը գիտափորձի սկզբում էր։ Գիտնականները եզրահանգել են, որ կանոնավոր ու պարբերաբար «Պարացետամոլ» խմելու դեպքում սրտի հիվանդությունների կամ կաթվածի ռիսկը մեծանում է 20 տոկոսով։ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը նույնպես նախազգուշացրել է, որ «Պարացետամոլի» հաճախակի ընդունումը կողմնակի ազդեցություններ կարող է առաջացնել, այդ թվում՝ մաշկի գույնի փոփոխության հանգեցնել։ Չնայած նրան, որ նշված դեղամիջոցը լայն տարածում ու կիրառում ունի, ցավազրկում է, իջեցնում մարմնի ջերմությունը, որոշ մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ընդունում այն, կարող են բարդություններ առաջանալ։Ավելին15:4610.02.22 -
Հասարակական2021-ին քննվել է ընտանեկան բռնության 556 քրգործ, որից` 13-ը սպանության, 1-ը` մոր կողմից նորածնին սպանելու հոդվածով2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից` 13-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 5-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ 111-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հակելու, 12-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 30-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 285-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 23-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը` 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 4-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 4-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 39-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 2-ը՝ 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարության, 3-ը՝ 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 7-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 2-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 29-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 6-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 2-ը` 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 1-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 20-ը՝ 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 4-ը` 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 40-ը` 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 13-ն՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 556 քրեական գործից 129-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 135 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3-ն ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար, 252 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 112-ը` արդարացնող, իսկ 140-ը` ոչ արդարացնող հիմքով, 31 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 17-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 14-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 53-ը` միացվել է, 80 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական: Վերը նշված քրեական գործերով 272 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 8-ը եղել են 14-18 տարեկան, 113-ը՝ 18-35 տարեկան, 151-ը՝ 35 տարեկանից բարձր: 8 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված: Ընտանիքում կատարված հանցագործություններից 19-ը կատարվել են մոր կողմից, որից 12-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 27-ը՝ հոր կողմից, որից 16-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 1-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 20-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 7-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 169-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 1-ը՝ թոռան կողմից, 6-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից: Նշված 556 քրեական գործով 485 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 54-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 181-ը` 18-35 տարեկան, 219-ը` 35-ից բարձր:Ավելին15:4010.02.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Մածունը չի մերում հայերին ու վրացիներին. միջպետական սկանդալ | 10.02.2022Ավելին15:3010.02.22 -
ՀասարակականԻնչպես են իրականում Երևանը «մաքրում» փոշեկուլ մեքենաները (տեսանյութ)Ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբի անդամներից մեկը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վակումային մեքենան (փոշեկուլ) փոշին կլանում ու դուրս նետում հենց փողոցում՝ իր ետևից փոշու հսկայական ամպ թողնելով: «Մարդ կա՞ որ կկարողանա բացատրել այս երևույթի իմաստը», «Կեղտի հավասարաչափ բաշխում, որ մի տեղ չհավաքվի», «Քաղաքի փոշինա մաքրում, ուղղակի ֆիլտրի գումար չկա» գրել են տարակուսած օգտետերերը: Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալըԱվելին14:5910.02.22 -
ՀասարակականՌուբեն Վարդազարյանը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Արամ ՎարդևանյանՄի քանի օր առաջ հրապարակավ հրավեր էի ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հաշվի առնելով այն, որ ի պատասխան հրավերի ստացել էի դրական արձագանք, աշխատանքային կարգով համաձայնեցվել է հանդիպման օրն ու ժամը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2022 թվականի փետրվարի 11-ին Ազգային ժողովի 334 դահլիճում, ժամը 14-00-ին տեղի կունենա քննարկումը: Քննարկումը վերաբերում է իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության առարկային՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում և կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ: Կքննարկվեն նաև դատական համակարգի անկախության այլ սպառնալիքները: Քննարկումը լինելու է բաց բոլորի համար և հանրային»։Ավելին14:5510.02.22 -
ՀասարակականՃանշինի անփութության հետևանքով մոտ 2 կմ-անոց ճանապարհը դարձել է անանցանելիԱրդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում, ահազանգում է Գագիկ Շամշյանը։ 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195-197 կմ հատվածը չեն կարողանում անցնել։ Շամշյանմ ասում է՝ պատճառը Սիսիանի ճանշինի թերի աշխատանքն է. նրանք չեն կատարել ճանապարհը ձյան շերտից և մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։Ավելին14:5310.02.22 -
ՀասարակականՔաղաքացին դանակի սպառնալիքով օդանավակայանի աշխատակցուհուց տոմս է պահանջելՈստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։ 28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է:Ավելին14:4310.02.22 -
ՀասարակականԵվ, այնուամենայնիվ, նա չի կարող վարչապետ լինել. Գեղամ ՆազարյանԱզգային ժոողովում հերթական հարց ու պատասխանը, որից հետո էլ ավելի ես համոզվում, որ նա, ով այսօր զբաղեցնում է պետության թիվ մեկ պաշտոնը՝ վարչապետի պաշտոնը, ոչ միայն չպետք է այնտեղ հայտնվեր, այլ ոչ մի տարբերակ չունի մնալ այդ պաշտոնում, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը; «Տիեզերական, քաղաքագիտական բոլոր օրենքներին դեմ էր, որ 44-օրյա արյունալի պատերազմից հետո նա շարունակեր պաշտոնավարել: Բոլոր օրենքներին դեմ էր, որ նա եւ իր գլխավորած թիմը մասնակցեին, եւ առավել եւս առաջին տեղում հայտնվեին 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ավելին, տիեզերական, քաղաքագիտական, աստվածային բոլոր օրենքներին դեմ է, որ նա շարունակի պաշտոնավարել: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, չպետք է լիներ: Չպետք է լիներ, բայց լինում է: Չպետք է լիներ եւ պատերազմը, բայց եղավ՝ ամենածանր եւ ողբերգական հետեւանքներով: Չպետք է լիներ եւ լինի այն ամենը, ինչ լինում է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց լինում է՝ կրկին մարդկանց եւ երկրի համար ամենածանր հետեւանքներով: Վերադառնանք 2022 թվականի փետրվարի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանին: Հարց ու պատասխան, որը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու այն, ինչի մասին արդեն նշեցի վերեւում: Եւ այսպես. առաջին հարցը հնչում է կառավարող ուժը ներկայացնող խմբակցության կողմից եւ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստանի հասցեին հնչած վիրավորական արտահայտություններին: Հարցին պատասխանում է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, բայց տալիս այնպիսի պատասխան, որից Բելառուսում, եւ ոչ միայն Բելառուսում կարող են եզրահանգել, որ Հայաստանը պատրաստ է կուլ տալ հերթական վիրավորանքները: Բայց այստեղ ոչ այնքան պատասխանն է կարեւոր, այլ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի ցնորամիտ նախագահը բազմաթիվ անգամ ծաղրել է Հայաստանի վարչապետին, վիրավորել հայ ժողովրդին, բայց այդ ամենը որեւէ արձագանք ՔՊ խմբակցությունում եւ կառավարությունում չի գտել: Ալիեւին պատասխանել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բայց ոչ ՔՊ-ն եւ նրա առաջնորդը: Միայն այս փաստը բավական է հայտարարելու համար, որ նա, ով զբաղեցնում է վարչապետի աթոռը, պետք է հեռանա: Նա, ում վիրավորել են, ծաղրել են, ու որը որեւէ կերպ չի պատասխանել, չի կարող երկիր ղեկավարել, առավել եւս իրեն վիրավորողի եւ ծաղրողի հետ բանակցություններ վարել: Մի՞թե այս պարզ ճշմարտությունը դեռ հասու չէ բոլորին: Մի՞թե կարող է վարչապետ աշխատել մի մարդ, որը այդպես էլ չի տարբերում, թե ինչ է միմյանց անկախությունը ճանաչելը սահմանների ճանաչումից: Իսկ եթե տարբերում է, բայց հանրությանը դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում, սա արդեն բոլորովին այլ թեմա եւ հարց է: Այնպիսի տպավորություն է, որ նա ցանկացած առիթ օգտագործում է ադրբեջանական կողմի տեսակետներն ու դիրքորոշումը Հայաստանում եւ աշխարհում բարձրաձայնելու համար: Եւ կրկին հարց. մի՞թե կարող է թիվ մեկ պաշտոնը զբաղեցնել մի մարդ, որի կառավարման օրոք Հայաստանի A բնակավայրը B ին կապող ճանապարհին հայտնվում է ադրբեջանական մաքսակետ եւ բենզալցակայան, այն դեպքում, երբ նույն այդ ճանապարհով ադրբեջանական ոչ նախկին, ոչ ներկա երկու բնակավայր, անգամ յայլա, միմյանց չեն կապվում: Նա, ով հիմա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի թաքցնում, որ ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի առաջնորդի հետ, այն առաջնորդի, որը Բաքվում ռազմական հանցագործության վերաբերյալ թանգարան է բացել եւ հպարտանում է դրանում, այն մարդու հետ, որն անդադար ծաղրում է իրեն եւ սպառնում հայ ժողովրդին, ընդ որում քննարկում հումանիտար բնույթի հարցեր, այնպես, կարծես Բաքվում դեռ հայ գերիներ չկան: Հիմա հարց. մի՞թե նա իրավունք ունի զբաղեցնել պետության թիվ մեկ աթոռը: Եւ այսքանից հետո, երբ լսում ես, որ նրանք միմյանց հետ ուղիղ շփման մեջ են, չես կարող չմտածել, որ մեր բանակի 30-ամյակի կազմավորմանը նվիրված միջոցառումը հետաձգվեց եւ այդպես էլ տեղի չունեցավ ոչ թե կորոնավիրուսի, այլ նույն այդ կապի ընթացքում տեղի ունեցած մտքերի փոխանակումից հետո: Եթե ես սխալ եմ, ապա արեք այդ միջոցառումը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Նույն այդ հարց ու պատասխանի ժամանակ մենք համոզվեցինք, որ իրականում ոչ թե պայքար է մղվում կորոնավիրուսի դեմ, այլ ամեն ինչի, բայց ոչ այդ վիրուսի: Անհասկանալի տրամաբանությամբ մարդաշատ առեւտրի կենտրոններ, խանութներ, տրանսպորտ կարող են մուտք գործել առանց այդ տխրահռչակ QR կոդերի, իսկ թանգարան, թատրոն, սրճարան եւ ռեստորան՝ դրանցով: Ի դեպ, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, փոքրիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 9 հազարից ավելի մարդ: Ողբերգություն է, որ 44-օրյա արյունալի պատերազմից, Ադրբեջանի կողմից իրականացված հակամարդկային հանցագործություններից հետո Հայաստանի ԱԺ-ում թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի կողմից լսում ես հետեւյալ արտահայտությունը. «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը»: Հասկանո՞ւմ եք. ստացվում է, որ դրական արձագանքը ուշանում է Բաքվի կողմից: Ինչ վերաբերում է «ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է» թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի հայտարարությանը, ապա միայն կարող եմ ասել՝ լավ էլի, իրո՞ք, հերիք է, իրոք ամոթ է: Միայն այդ հայտարարությունից ժամեր առաջ եւ րոպեներ հետո Հայաստանում տեղի են ունեցել եւ տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք միայն ապացուցում են, որ Հայաստանը ժողովրդավարության հետ որեւէ կապ եւ առնչություն չունի: Առուշ Առուշանյանն ապօրինաբար կալանավորված է, նույնը կարելի է ասել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի մասին, նույնը՝ դատավոր Բորիս Բախշիյանի մասին: ԱԺ երեք պատգամավորներ «ժողովրդավար» Հայաստանում ապօրինաբար կալանավորված են: Թվարկումը, հարուցված քրեական գործերի շարանն անվերջ կարող ենք թվարկել ու թվարկել: Ոչ, Հայաստանի բրենդը ժողովրդավարությունը չէ, այլ սուտը եւ կեղծիքը, նվաստացումն ու ստորացումը: Եւ մեկ անգամ եւս ասում եմ ու պնդում՝ 44-օրյա պատերազմից հետո նա, ով այսօր դեռ վարչապետ է աշխատում, այդ շենք մտնելու որեւէ իրավունք չուներ: Հայաստանը որեւէ հաջողության, առաջընթացի չի կարող հասնել, քանի դեռ մենք կռիվ ենք տալիս համատիեզերական եւ համամարդկային ու նաեւ քաղաքագիտական պարզ օրենքների դեմ: Հայաստանում պարտության դեմքը պետք է փոխվի Հայաստանի բրենդը այսօր պարտությունն ու նվաստացումն է, որից մենք պետք է ազատվենք: Ընդ որում, այս փաստը առաջինը պետք է հասկանան, գիտակցեն եւ իրենց առաջնորդին փոխանցեն հենց ՔՊ-ականները: Այդպես ավելի ճիշտ կլինի: Վերջում մի հորդոր եւ խորհուրդ, երբ գիտելիքների պակասի պատճառով պնդումներ են անում, իսկ հետո համոզվում, որ սխալ են եղել, գոնե ներողություն են խնդրում, իսկ ներողություն խնդրելուց հետո անում այն, ինչ անում են ժողովրդավարական երկրներում նախագահները, վարչապետները կամ նախարարներն ու պատգամավորները: Իսկ գիտելիքների պակասի պատճառով ձեր սխալներից մեկի հետեւանքը դարձավ չորս հազար զոհը, կործանված Շուշին ու Հադրութը»:Ավելին14:3910.02.22 -
ՀասարակականՍուրճը կարող են վերցնել «տանելու բաժակով», 10 րոպե քայլել մինչև մոտակա ծխելու տեղը․ ՔերոբյանԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում համաձայնեց, որ բացօթյա սրճարաններից օգտվող ծխող քաղաքացիների համար ծխախոտի օգտագործման արգելքը հավելյալ խնդիրներ կառաջացնի։ Սուրճի հետ մի գլանակ ծխախոտ վայելելու ցանկություն ունեցողները, Քերոբյանի խոսքով, կարող են սուրճը սրճարանից գնել, դրսում խմել։ «Կարելի է սուրճը վերցնել «տանելու բաժակով» և փողոցում խմել», - ասաց նա։ Կասկադի տարածքում և Սարյան փողոցում իրար չափազանց մոտ գտնվող սրճարաններից օգտվողները, նույնիսկ սրճարանի տարածքից դուրս ծխելու դեպքում, ակամայից հարևան սրճարանում են հայտնվում, նկատեցին լրագրողները։ «Կասկադում ընդամենը փողոցի հակառակ կողմում արդեն սրճարանի տարածք չէ, այգու տարածքում հանգիստ կարելի է ծխել։ Իսկ Սարյանի վերաբերյալ, այնտեղ պետք է նայել․ կարող են խնդիրներ լինել, բայց որևիցե խնդիր չկա․ 10 րոպե կամ 3 րոպե քայլեն մինչև մոտակա ծխելու տեղը», - ասաց Քերոբյանը։ Նա հասկանում է, որ անհարմարություններ են առաջանում ծխողների համար, բայց փակ և բացօթյա ռեստորան-սրճարաններում ծխելն արգելելու շարժառիթն այն է, որ ծխողներն սկսեն քիչ ծխել։Ավելին14:2310.02.22 -
Հասարակական«Վրացական մածոնին ընդդեմ մածունի»-ն տեխնիկական սխալ էր․ վրացական հեռուստաալիքը ներողություն է խնդրումՓետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։ «Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը»։ Այսօր «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել, որում, մասնավորապես, ասված է․ ««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար «Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել է տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։ Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։Ավելին14:1310.02.22 -
ՀասարակականՓաշինյանի հայտարարությունը նշանակում է` պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները. ԱբրահամյանՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վստահ է` օրերս 44-օրյա պատերազմից 8 գերի վերադարձնելը եղել է հստակ քաղաքական գործարքի դիմաց, թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին հայտարարել էր, որ այդ քայլն Ադրբեջանի կողմից եղել է առանց նախապայմանների ու որպես բարի կամքի դրսևորում։ «Որքան էլ թեթևությամբ է ներկայացվում, որ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հանգամանքը որևէ խնդիր չի ներկայացնում կամ Հայաստանի համար միևնույնն է` դրանք կվերադարձվեն, թե ոչ, դա այքան էլ այդպես չէ։ Դրանց փոխանցումը հեշտացնում է Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների գործունեությունն ու ենթակառուցվածքների հիմնումը»,– նշեց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով` Փաշինյանի երեկվա հայտարարությունը նշանակում էր, որ Հայաստանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները և դրա դիմաց որևէ սպասելիք չունի։Ավելին14:0410.02.22