Լրահոս
2022-02-10
-
ՀասարակականՔանի որ ես արդեն պաշտոնյա չեմ, կարող եմ որոշ փակագծեր բացել. Տաթևիկ Հայրապետյան«Քանի որ ես արդեն պաշտոնյա չեմ, կարող եմ որոշ փակագծեր բացել այն ժամանակվանից՝ մնալով էթիկայի սահմաններում: Խոսքը գաղափարական խնդիրների մասին է: Հենց պատերազմից հետո կային բավականին տարբեր գաղափարական մոտեցումներ՝ իրավիճակի հաղթահարման հետագա քայլերի հետ կապված, և թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ թիմակիցները ծանոթ էին դրան: Ես անձամբ Փաշինյանին պատերազմից հետո ասել եմ՝ ինչ դիտարկումներ ունեմ, ինչպես եմ տեսնում դուրս գալը իրավիճակից, նաև նշել եմ, որ համարում եմ, որ թե՛ ինքը, թե՛ իշխող թիմը պետք է կազմակերպեն արտահերթ ընտրություններ, նաև՝ չմասնակցելով դրան, որովհետև այս իշխանությունն ուղղակի պարտության է տարել երկիրը, և հնարավոր չէ հետագա քայլերը առաջնորդել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: Նա նշել է, որ թիմում եղել է բավականին ընդգծված քննադատություն, բայց թիմից դուրս զերծ է մնացել դրանից, որովհետև դա էթիկապես սխալ է համարել. «Այդ փուլում, երբ նախապատրաստվում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մյուս կողմում, այսպես ասած, գտնվում էին քաղաքական ուժեր, որոնց մերժմանը ինքս եմ մասնակցել, դրա համար նման ձևակերպումներով հանդես եկա՝ զերծ մնալով այլ հնարավորություններից: Ես հիմա էլ կարծում եմ, որ փոփոխության ճանապարհն ընտրությունն էր, ուղղակի հաշվի առնելով հանգամանքները, պետք է թեկուզ, եթե անգամ ՔՊ-ն որոշել էր մասնակցել, դա չաներ Փաշինյանի դեմքով: Այդ գաղափարական հակասությունները հաշվի առնելով՝ ի սկզբանե որոշել էի չմասնակցել ընտրություններին, բնականաբար, չսատարելով որևէ քաղաքական ուժի»: Տաթևիկ Հայրապետյանը հիմա այն կարծիքին է, որ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի թեզերը շատ վտանգավոր են, դառնում են միջազգային դիսկուրսի մաս: Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսից հետո Հայրապետյանը գրել էր, որ ԼՂ բանակցային գործընթացի խեղաթյուրմանը զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ վտանգավոր թեզ նետեց շրջանառության մեջ՝ փորձելով հավասարության նշան դնել Ադրբեջանում պետական մակարդակով տասնամյակներ շարունակ տարվող հակահայկական քաղաքականության և 90-ականների հանրային խոսքում հնչած հատուկենտ արտահայտությունների միջև: «Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատվում էր իր դիրքորոշման համար, որ պատերազմից հետո գնում է փուլային տարբերակով խնդրի լուծման, և դա եղել է իր հրաժարականի պատճառը: Ռոբերտ Քոչարյանը գնում էր Քի Վեսթում համաձայնության Հեյդար Ալիևի հետ: Սերժ Սարգսյանը պատրաստ էր Կազանյան փաստաթուղթը ստորագրել: Այսինքն՝ յուրաքանչյուրն արտահայտել է մաքսիմալ կառուցողական դիրքորոշում, նույնիսկ քննադատվել դրա համար: Եվ հիմա կանգնել՝ նման համեմատություններ անցկացնել ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև վնասում է մեր պետությանը, արձակում է Ադրբեջանի նախագահի ձեռքերը: Ինչպե՞ս կարող են Ալիևի ելույթները էմոցիոնալ որակվել. hետպատերազմական շրջանում դրանք է՛լ ավելի ագրեսիվ են դարձել, և առավոտից երեկո կրկնում է, որ դուք հավերժ կապրեք՝ որպես պարտված ժողովուրդ: Չգիտեմ՝ ինչու, ո՛չ պետության ղեկավարը, ո՛չ իշխանության ներկայացուցիչները հարկ չեն համարում անդրադառնալ այդ ելույթներին»,- ընդգծել է նախկին պատգամավորը:Ավելին13:5910.02.22 -
ՀայաստանՏավուշում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել էԱյսօր՝ փետրվարի 10-ին, հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ՝ 62-ամյա Մելիք Ջանվելյանը, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ փետրվարի 9-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Ջամվելյանը վարելիս է եղել Opel մակնիշի ավտոմեքենան։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Աղասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Երեկ՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Զորիկ Ավագյանի վարած Ford մակնիշի և Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Դիլիջան» բժշկական կենտրոն:Ավելին13:5210.02.22 -
ՀասարակականԿոմայի մեջ գտնվող զինվորը, լսելով մոր ձայնը, արտասվել էԺամկետային զինծառայող Տիգրան Արշակյանը ծնվել է 2000թ. դեկտեմբերի 16-ին Վարդենիկ գյուղում: 5 տարվա սպասված երեխա էր, մանկուց շատ աշխույժ էր ու ժպտերես: Քույրը «irakanum.am»-ին պատմել է, որ Տիգրանը շատ ոգևորված էր բանակ զորակոչվելուց, այդ փաստը նրան հպարտություն էր պարգևում։ Տիգրանը ուներ բազում նպատակներ ու երազանքներ, որոնցից ամենակարևորը, թերևս, սիրած աղջկա հետ նշանվելն էր. «Ընկերուհու հետ շփվել էին 2 տարուց ավելի, բայց վիճեցին ու այդպես էլ չհասցրեցին հաշտվել: Տիգրանը շատ էր սիրում ընկերուհուն, նույնիսկ, երբ եկել էր արձակուրդ, ասում էր՝ պիտի նշանվեմ, նոր գնամ բանակ»: Եթե չլիներ այս պատերազմը, Տիգրանը 9 ամսից, Մեղրիում ծառայությունը ավարտած, կվերադառնար տուն և քայլ առ քայլ կհասներ իր բոլոր երազանքներին, բայց ավաղ պատերազմը փոխեց բոլորի ճակատագրերը: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ: Օրեր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈւԱԶ» մեքենայով, իր ընկերներերին 130 կմ. անցնելով հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը նա բեկորային մահացու վիրավորում էստանում: Ընկերները նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: Այդ ընթացքում Տիգրանը կոմայի մեջ է հայտնվում և, 4 օր ուշքի չգալով, մահանում է։ Իսկ երբ մայրը գնացել էր Տիգրանին տեսակցելու, որդին թեև կոմայի մեջ է եղել, բայց լսել է մոր ձայնը։ Դա ապացուցում է այն, որ նրա աչքերից արցունքներ են հոսել։Ավելին13:4810.02.22 -
ՀայաստանԿհավաքվեն փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումների մասին․ ԹաթոյանՄեր աշխատակազմով Գեղարքունիքի մարզում ենք` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի հասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։ Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։ Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը»։Ավելին13:4410.02.22 -
ՀասարակականԿինը դյուրավառ հեղուկը լցրել է ամուսնու վրա և հրկիզելՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կնոջ կողմից ամուսնու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Գորիս քաղաքի 30-ամյա բնակչուհին, տեղյակ լինելով ամուսնու արտամուսնական կապի մասին, 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ամուսնուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանից վերցնելով բենզինով լցված շիշ և լուցկի, գնացել է Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գործող սննդի կետ, որտեղ աշխատել է ամուսնու ընկերուհին: Այնտեղ հանդիպել է վերջինիս ու ամուսնուն, նրանց միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում կինը դյուրավառ հեղուկը լցրել է ամուսնու վրա և հրկիզել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ տղամարդը վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի միջոցով մարել են կրակը, ապա տեղափոխել բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին13:3510.02.22 -
ՀասարակականԻնչու քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները չեն բարձրանում․ Փաշինյանը պարզաբանում էԿառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչպետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչու քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան շահառուների որոշակի խմբերի՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ և այլն: «Այստեղ պետք է խոստովանել, որ այստեղ կա նաեւ տեխնիկական պատճառ, որովհետեւ մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, եւ այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաեւ հասկանանք ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Դա իհարկե, մեր պարտավորությունն է եւ մենք պետք է անենք: Բայց հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով մենք նաեւ քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»:Ավելին13:2810.02.22 -
ՀասարակականԵս մշտապես քայլում եմ, մարդիկ մոտենում, շնորհակալություն են հայտնում. ՔերոբյանԵս շատ հաճախ մետրոյով երթևեկում եմ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Ես շատ հաճախ մետրոյով գնում եմ, իսկ ոտքով քայլելը ամենօրյա, բավական երկար տարածություններ քայլում եմ։ Ես մշտապես քայլում եմ, քաղաքացիները մոտենում, հարցեր են տալիս, շփվում են, շնորհակալություն են հայտնում և այլն»։Ավելին13:2310.02.22 -
ՀասարակականՍտեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ պարզելու 44-օրյա պատերազմի հանգամանքները«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով, տեղեկացնում է ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։Ավելին13:1710.02.22 -
ՀայաստանԱԽ քարտուղարն անդրադարձել է զորքերի հայելային ձևով հետքաշմանըՀայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե, «ի տարբերություն Ադրբեջանի», որը սահմանազատման ու սահմանագծման հարցում «նախապայմաններ առաջ չի քաշում», Հայաստանը հնչեցնում է նախապայմաններ։ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը պարզապես պահանջում է կյանքի կոչել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը։ Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունն իրագործվի», - ասաց նա։ ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային ձևով հետ չքաշելու դեպքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կարող է սրել իրավիճակը։ «Երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժեերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա և սրացումներ լինեն։ Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցկացնել, և այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել», - ասաց նա։Ավելին13:0910.02.22 -
ԱրցախԴանակահարություն՝ Ստեփանակերտում. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ կեսինՓետրվարի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ա.Ա.-ն մեքենայում պահվող դանակով մեկ անգամ հարվածել է Հ.Գ.-ի կրծքավանդակի ձախ կեսին, որի հետևանքով վերջինս ծակած-կտրած թափանցող վերք, մինիմալ հեմոպնևմաթորաքս, ձախ թոքի սալջարդ ախտորոշմամբ ընդունվել է հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի դատախազությունից: Արցախի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության հետքերն ամրագրելու և անհետաձգելի քննչական գործողությունները կատարելու ուղղությամբ: Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:Ավելին13:0010.02.22 -
ՀասարակականԶոհերի անունները հրապարակելը կփակի բոլոր թեմաները. Տիգրան ԱբրահամյանԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անհրաժեշտ է համարում Արցախյան 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն–ազգանունները հրապարակելը։ Նա այդ մասին ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ` վստահեցնելով, որ դա կփակի առաջացած բոլոր թեմաները։ «Այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա, և տարբեր մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվությունը դեռևս այնքան ժամանակ հավաստի չի լինի, քանի զոհերի թիվն ամբողջության մեջ չի հրապարակվել։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են»,– նշեց Աբրահամյանը։ Նա հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ տարբեր ուժեր փորձում էին հետևողականորեն ծանրացնել իրավիճակը. ներկայացվում էր, որ ունեցել ենք 100-ից ավելի զոհ, որն իրականության հետ որևէ կապ չուներ. այդ պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 75 զոհ։Ավելին12:5510.02.22 -
Հասարակական«Սևան» ՔԿՀ-ում դիակ է հայտնաբերվելՍևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի դիակ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։ «Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում»,– նշված է հաղորդագրության մեջ։ Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։Ավելին12:5110.02.22 -
ՀասարակականԵս չորս տարի առաջ թողել եմ ծխելը․ Վահան ՔերոբյանԵս 4 տարի առաջ թողել եմ ծխելը, մինչև այդ ծխում էի օրական 3 տուփ ծխախոտ, խորհրդարանում չեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ Էկոնոմկիայի նախարար վահան Քերոբյանը; «Երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ ծխելը արգելված էր հանրային օբյեկտներում, ես ստիպված մեկ տուփ էի ծխում։ Օրվա ընթացքում անհարմարություն էր լինում, բայց օրվա վերջում, երբ դուշատ ավելի քիչ ես ծխում քան սովորականը, քեզ ավելի լավ ես զգում։ Սրանով մենք ծխողներին էլ ենք օգնում՝ ավելի քիչ ծխեն, և իրենց լավ զգան, առողջությանն ավելի քիչ վնաս հասցնեն»։Ավելին12:4210.02.22 -
ԱրցախԱդրբեջանի արտգործնախարար. Ղարաբաղում մի քանի զանգվածային գերեզման է հայտնաբերվելԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղի մի շարք շրջաններ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ հայտնաբերվել է մի քանի զանգվածային գերեզման, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ խոսքը «հազարավոր մարդկանց» մասին չէ։ «Բայց գոնե որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ է գիտի դրա մասին։ Ուստի, անհայտ կորածների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության անտրամաբանական պարզաբանումները որևէ հիմք չեն կարող ունենալ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», - լրագրողներին ասել է Բայրամովը։Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղի մի շարք շրջաններ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ հայտնաբերվել է մի քանի զանգվածային գերեզման, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ խոսքը «հազարավոր մարդկանց» մասին չէ։ «Բայց գոնե որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ է գիտի դրա մասին։ Ուստի, անհայտ կորածների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության անտրամաբանական պարզաբանումները որևէ հիմք չեն կարող ունենալ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», - լրագրողներին ասել է Բայրամովը։Ավելին12:4110.02.22 -
ՀայաստանՄիութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա․ ԱԽ քարտուղարՀայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա: Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ քննարկվու՞մ է արդյոք Միութենական պետությանն անդամակցելու հեռանկարը և ի՞նչ դիրքորոշում ունի, Արթուր Գրիգորյանը պատասխանել է․ «Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա։ Իսկ քանի որ չկա, իմ դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է և պետք է այդպիսին մնա»։Ավելին12:3810.02.22 -
ՀասարակականՀՀ-ն գտնվում է խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ. իրականությունը դառն է, արդյունքները վատն են. Հրանտ ԲագրատյանԱՎԾ-ն հրապարակել է 2021թ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախնական ցուցանիշները։ Կառավարության ներկայացուցիչները սկսել են գլուխ գովել աննախադեպ արդյունքների մասով։ Իրականությունը դառն է ու փշոտ. արդյունքները վատն են։ Տնտեսական աճը 2021թ. կազմել է 5.8% (այս պահին ՀՆԱ ցուցանիշը չկա և ուրեմն, նկատի ունենալով նախորդ տարիների փորձը իբրև տնտեսական աճի ցուցանիշ դիտարկոմւ ենք ՏԱՑ-ը)։ Բայց չ՞է որ 2020-ին անկումը կազմել էր 7.5%։ Ուրեմն 2021-ին չեն կարողացել նույնիսկ վերականգնել 2019-ի մակարդակը։ Եվ ընդհանրապես, 2018-2021թթ ՀՀ տնտեսությունն աճել է 11.4%-ով կամ ունեցել է տարեկան 2.85% հավելաճի տեմպ։ Սա վատագույն քառամյակն է սկսած 1994թ-ից։ 2021-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1684 մլրդ դրամ և 2020-ի նկատմամբ աճել 7.9%-ով։ Սակայն եկամուտների աճի 91%-ը եղել է գնաճի հաշվին (գնաճ՝ 7.2%)։ Նորմալ պայմաններում բյուջեի հավելաճը պետք է լիներ 13% (7.2 + 5.8)։ Արդյունքում պետական բյուջե/ՀՆԱ հարաբերակցությունն իջել է։ Ավելի խայտառակ վիճակ է գրանցվել պետական բյուջեի ծախսերի մասով։ 2021-ին դրանք կազմել են 1988 մլրդ դրամ և ավել են 2020-ի համեմատ սոսկ 4.9%-ով։ Նկատի ունենալով 2021-ի 7.2%-ոց գնաճը, ստացվում է, որ 2021-ի բյուջեի իրական ծախսերը 2020-ի համեմատ ... պակասել են 2.3%-ով։ Անհասկանալի է, թե ի՞նչն ենք գովում։ Բյուջեի իրական եկամուտների անկումը պայմանավորված է տնտեսական աճի կառուցվածքով. այստեղ դրայվերներն են ծառայությունների ոլորտն ու առևտուրը, որտեղ հարկման մակարդակը տնտեսության միջին հարկային ծանրաբեռնվածությունից ցածր է։ Մեկ տարում պետական պարտքն ավելացել է 265 մլրդ դրամով (համարյա 550 մլն դոլարով)։ Բայց ՀՆԱ-ն համադրելի (2020թ) գներով ավելացել է սոսկ 308 մլրդ դրամով կամ 640 մլն դոլարով (մեր գնահատականն է, իրականում կարող է լինել մի 0.5%-ի տարբերություն)։ Պետական պարտքի ավելացման նման ցածր արդյունավետություն ՀՀ-ն չի ունեցել վերջին 28 տարիներին։ Եթե 1 դոլար պարտք ենք վերցնում որպեսզի մոտավորապես 1 դոլարով էլ ՀՆԱ-ն աճի, ապա ավելի լավ է ոչ պարտք վերցնենք, ոչ էլ ՀՆԱ-ն աճի։ Արդի դրույքների պայմաններում պարտքի սպասարկումը հնարավոր է, եթե միավոր պարտքը հանգեցնում առնվազն 1.65 միավոր ՀՆԱ աճի։ 2021-ին ևս 73571 ՀՀ քաղաքացի լքեց Հայաստանը։ 21-րդ դարում մենք նման տեմպ չէինք ունեցել։ Ըստ իս, այդ մարդկանց մենք դուրս ենք մղել երկրից։ Այսպես, ըստ ԱՎԾ 2021-ի առաջին 9 ամիսներին գործազրկության մակարդակը 19%-ից իջել հասել է 15%-ի։ 2021-ի հունվար սեպտեմբերին միջին հաշվով ունեցել ենք 182 հազ գործազուրկ, 2020-ի 226 հազարի փոխարեն։ Թվում է լուրջ առաջընթաց կա։ Սակայն շտապել պետք չէ։ Բանն այն է, որ այդ նույն ժամանակաշրջանում զբաղվածների (աշխատողների) թիվը 998 հազարից իջել է 981 հազարի։ Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում աշխատուժը 1224 հազ մարդուց դարձել է 1161 հազարի. հիմնականում մարդիկ հեռացել են երկրից։ Այսինքն, գործազրկությունն իջել է ոչ թե նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին, այլ գործազուրկներին երկրից դուրս մղելու պատճառով։ Կառավարության ղեկավարի խոսքերն առ այն, որ գրանցված աշխատողների թիվն աճում ոչ մի կապ չունի խնդրի իրական կողմի։ Գրանցվածների թիվն անընդհատ աճելու է նույնիսկ գործազրկության մակարդակի շեշտակի ավելացման պարագայում։ 2021-ին երկրում անվանական աշխատավարձն ավելացել է 7.6%-ով, իսկ գներն աճել են 7.2%-ով։ Ստացվում է աշխատողների իրական եկամուտների սոսկ 0.4% աճ։ Բայց եթե իբրև աշխատավարձ ու դրան հավասարեցված միջոց վճարած գումարներից հանենք իշխանավորներին տրված պարգևավճարները, ապա ունենք իրական եկամուտների ավելի քան 2%-ոց անկում։ Բացի այդ, միջին իրական եկամուտների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև կենսաթոշակները, նպաստները և այլն։ Այստեղից, անկումն իրականում շատ ավելի մեծ է։ Ի վերջո, պետք է նկատի ունենալ այն ահռելի ծախսերը, ոըը բնակչությունն անում է պանդեմիայից բուժվելու, պաշտպանվելու ու թեստավորման վրա։ Շատ անմխիթար վիճակ է բանկերում։ Տարվա ընթացքում ԿԲ պահուստները պակասեցին մոտ 200 մլն դոլարով։ ԿԲ-ն ապարդյուն փորձում էր փողի զանգվածի և բազայի արդյունավետ կառավարման միջոցով զսպել գնաճը։ Տարեվերջին կտրուկ բարձրացրին վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Գնաճը չզսպվեց, բայց տնտեսության վարկավորումը սահմանափակվեց։ Մարտ-դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը կրճատվեց 150 մլրդ դրամով։ Ուրախանալու որևէ առիթ չկա նաև արտաքին հատվածում։ Արտահանումն ընթացիկ դոլարային գներով աճել է 19.1%-ով։ Ավաղ, սա չի նշանակում, որ այստեղ աճ կա։ Բանն այն է, որ, նախ, 2020-ին այն կրճատվել էր 4%-ով և ապա դոլարային ընթացիկ գների պարագայում չենք կարողանում չեզոքացնել դոլարային գնաճը։ Արդեն 24 տարի է ՀՀ ԱՎԾ-ն հրաժարվում է սիստեմատիկաբար հրապարակել արտահանումն ու ներմուծումը մշտական դոլարային գներով։ Բոլորովին տխուր է պատկերը ժողովրդագրական ցուցանիշների մասով։ 2020-ի պատերազմից հետո ակնկալվում էր ծնելիության աճ։ Ավաղ, 2021-ին ծնվել է 36585 երեխա 2020-ի 36353-ի դիմաց (չնչին աճ)։ Մահացածների թիվն էլ էականորեն չպակասեց (34658 մարդ)։ 2021-ին 32.3%-ով ավելի մարդ է մահացել, քան 2019-ին։ Ինքնասպանությունների ցուցանիշով ՀՀ-ն վերջին տարիներին ընհուպ մոտեցել է դեպրեսիվ երկրների մակարդակին. 20-25 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ 100 հազ. բնակչի հաշվով։ Ուրախացնում է ամուսնությունների թվի աճը։ Բայց արի ու տես ինչքան ամուսնություններն ավելացել են, այդքան էլ ամուսնալուծություններն են աճել։ Իրավախախտումները 2021-ին աճել են 14.2%-ով (30245 2020-ի 26468-ի դիմաց)։ Եվ ընդհանրապես, 2017-2021թթ. իրավախախտումներն ավելացել են 49%-ով։ Լավ բան գրեթե չկա։ Կառավարությունն ու ոստիկանությունը ինչքան խստացնում են ՃՏՊ-երի դեմ պայքարն, այնքան վիճակն ավելի է ծանրանում։ Այսպես, 100000 բնակչի հաշվով Հայաստանում մահացությունն ամենաբարձրն է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ (ՀՀ - 20, Վրաստան - 12.4, ՌԴ - 12, Ուկրաինա - 10,2, Լիտվա 8.1, Մոլդովա - 7.3, Ադրբեջան - 6.7 և այլն)։ Մինչդեռ 2005-ին, օրինակ, երբ այդ սարքերը չկային, Լիտվայում, Լատվիայում, ՌԴ-ում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում վիճակը շատ ավելի վատ էր, քան Հայաստանում։ Աշխարհում էլ մեր ցուցանիշը վատագույններից է. Թուրքիա - 7, ԱՄՆ - 7.5, Գերմանիա - 3.7, Ինդոնեզիա - 13.1, Չինաստան - 18 և այլն։ Ամեն տարի Հայաստանում ՃՏՊ-երի արդյունքում մահանում է 550-600 մարդ։ Իրավիճակի կտրուկ վատացում է նկատվում հատկապես 2018-ից հետո։ Սա էլ մեր տեսանկարահանող սարքերի միջոցով պատահարների վերասկողության "արդյունավետությունն" է։ Ինչ-որ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ ժամանակն է, որպեսզի վարորդներին պատժելու փոխարեն մի քիչ էլ մտածել դասընթացների, երթևեկության կանոնները բարելավելու, ճանապարհները բարեկարգելու, ճանապարհահանգույցներ, թունելներ կառուցելու մասին։ Շատ կարևոր է Երևանի կենտրոնից կարմիր գծերը հանելը և փողոցների եզրերը իբրև կայանատեղի օգտագործումն արգելելը։ Կարմիր գծերը հակասության մեջ են մտնում արագաչափային կարգավորման հետ և ՃՏՊ-երի պատճառ դառնում։ Կենտրոնի մերձակայքում պետք է կառուցել բազմահարկ կամ ստորգետնյա ավտոկանգառներ։ Կենտրոնի ներսում մարդիկ կարող են երթևեկել հասարական տրանսպորտով, ինչպես նաև սեփական մեքենաներով առանց կայանման իրավունքի։ Այս տխուր պատկերին ավելացնենք ԱՎԾ կողմից թվերի կեղծումները, մանիպուլյացիաները։ Արդյոք հնարավո՞ր է ՀՆԱ 5.8% ավելացում, էլեկտրաէներգիայի -0.6% անկման պարագայում։ Ի՞նչ է, մեկ տարում միավոր ՀՆԱ էլեկտրաէներգատարությունը իջել է -6.4%-ով? Սա անհնարին բան է և չի կարող բացատրվել տնտեսության ինչ-որ կառուցվածքային փոփոխություններով։ Իրականում էլեկտրաէներգիայի արտադրության թիվը հստակ ֆիքսվում է, իսկ ահա ՀՆԱ և մյուս մակրոտնտեսական թվերի հիմքում ԱՎԾ գեղանկարչական վրձինն է։ Այսպիսով, հանրապետությունը գտնվում է խորը տնտեսական, իրավական, սոցիալական ճգնաժամի մեջ։ Սրան ավելացնենք ռազմաքաղաքական ճգնաժամը։ Ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել ինչ-որ կառավարական ծրագիր այդ քաոսից դուրս գալու մասով։Ավելին12:3210.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Լրտեսական ցանց՝ Հայաստանում. ԱԱԾ-ն հորդորում է չծանոթանալ «կասկածելի անձանց» հետԱվելին12:3010.02.22 -
ՀասարակականՄեր քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ ԱԽ քարտուղարՄենք պարբերաբար մեր շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված՝ քայլեր ենք կատարում։ Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման փաստին։ Արմեն Գրիգորյանը չհստակեցրեց, թե հրապարակային կամ ոչ հրապարակային արձագանք, այնուամենայնիվ, եղե՞լ է Հայաստանի կողմից այս հռչակագրին, թե՞ ոչ։ «Ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեղծված իրավիճակին», - եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշի քաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։Ավելին12:2610.02.22 -
ՀասարակականՈրքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով. Վանեցյանը՝ ԱԱԾ բացահայտման մասինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը: Հ.Գ. Որքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով: Ապրեք տղե՛րք...»։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն չեզոքացրել է ՀՀ-ում գործող լրտեսական ցանցի գործունեությունը. զինվորականները գաղտնի տեղեկություններ են հաղորդել, ձերբակալվել է 19 մարդ։Ավելին12:1910.02.22 -
ՀասարակականՌուսաստան-Ուկրաինա դիմակայությունը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ. ԱբրահամյանԵվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միայն տվյալ երկրի խնդիրը չեն, դրանք ուղղակի և անուղղակի առնչություն ունեն Հայաստանի հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս պահին նմանատիպ խնդիրներից է Ռուսաստան–Ուկրաինա դիմակայությունը, ինչը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ։ Այս բոլոր պրոցեսներն անվտանգային առումով նաև լուրջ սպառնալիքներ են Հայաստանի համար։ Երբ մենք խոսում ենք անվտանգության համակարգի և միջավայրի մասին, դրա կարևորագույն ուղղություններից մեկը նաև կենսունակությունն է։ Ցավոք սրտի` այսօր առկա թուրք-ադրբեջանական սպառնալիքին անուղղակի կերպով գումարվում է մեծ ռեգիոնում տեղի ունեցող իրավիճակը»,– նշեց Աբրահամյանը։ Նա ընդգծեց, որ հնարավոր են նաև «պայթյուններ», որոնք բավականին կծանրացնեն ստեղծված իրավիճակն ու ևս մեկ անգամ կփոխեն տարածաշրջանի հավասարակշռությունը։Ավելին12:1610.02.22