Լրահոս

2022-02-10
  • Img default alt hy
    Միջազգային
    Ազնավուրի երգի տակ սահադաշտ դուրս եկած գեղասահորդը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն
    ԱՄՆ ներկայացուցիչ, գեղասահորդ Նաթան Չենը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում տղամարդկանց մենասահքի չեմպիոնի տիտղոսը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ազատ ծրագրի համար նա ստացավ 218,63 միավոր, ընդհանուր 332,60 միավոր հավաքեց։ Ավելի վաղ կարճ ծրագրում Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել ու լավագույնը ճանաչվել: Երկրորդ տեղը զբաղեցրեց ճապոնացի Ումա Կագեյաման (201,93 միավոր` ազատ ծրագրում, 310,05՝ ընդհանուր), բրոնզե մեդալակիր դարձավ նրա հայրենակից Սեմա Ունոն (187,10` ազատ ծրագրում, 293,00՝ ընդհանուր): Ռուսաստանցիներից լավագույնը Եվգենի Սեմենենկոն էր (274,13), որն ութերորդ տեղը զբաղեցրեց:
    10:17
    10.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Դատաիրավական համակարգը հարմարեցնում են իրենց քիմքին․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 2-3 ամիսների ընթացքում արդարադատության նախարարությունում ինտենսիվորեն աշխատում են ՀՀ դատաիրավական ողջ համակարգում փոփոխություններ նախատեսող խոշոր փաթեթի վրա, որով հավանական է արմատական փոփոխությունների ենթարկվեն միանգամից մի քանի առանցքային օրենսգրքեր։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նման նախաձեռնությունն իրականացվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, որպեսզի օրենքների և օրենսգրքերի՝ խութեր ունեցող և «լազեյկաներ» պարունակող բոլոր սողանցքները փակվեն և հարմարեցվեն իշխանության պահանջներին։ Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, այս աշխատանքային խմբի մեջ, որպես խորհրդատվական-փորձագիտական «մարմին», ներգրավված են արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի ՀԿ-ների մի քանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներքաղաքական դաշտում ակնհայտ պրոիշխանական թեզեր գեներացնող իրավաբաններ։ Մեզ տեղեկացրեցին նաև, որ խմբի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքների ավարտը, որպեսզի Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ ընդհանուր իրավակարգավորումների հետ որևէ խնդիր չառաջանա»:
    10:15
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի մոտ իրավիճակ է փոխվել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քանի օր է՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, քաղաքական վերլուծաբաններն ու պարզապես քաղաքացիները քննարկում ու զայրանում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարության վրա։ Նա, հիշեցնենք, խոսելով Հայաստանի՝ «Միութենական երկրի» մաս դառնալու անխուսափելիությունից՝ շեշտել էրգ «Հայաստանը փախչելու տեղ չունի։ Ինչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նիկոլ Վովայեւիչը դրա մասին լավ գիտի»։ Նիկոլ Վովաեւիչը, սակայն որեւէ կերպ չի արձագանքում Բելառուսի գործընկերոջը՝ այն թողնելով արտաքին գործերի նախարարության կամ խորհրդարանական «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության ուսերին։ ՔՊ-ական պատգամավորները, որ Լուկաշենկոյի հայտարարությունը լսելուն պես շտապել էին գրոհել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն ու «համարժեք պատասխան» տալ նրան, երեկ փոխել էին վերաբերմունքն ու ավելի սիրալիր դարձել։ «Նման միջադեպեր լինում են, մենք էլ, ԱԳՆ-ն էլ արձագանքել ենք, այնպես որ թեման համարենք փակված»,- մեզ հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորներից մեկը։ Փաշինյանի մոտ, երեւում է, «իրավիճակ է փոխվել»։ Եթե նա այժմ խուսափում է Բելառուսի իր գործընկերոջը համարժեք պատասխան տալ, ապա 2018-ին զարմացել ու զայրացել էր հանգամանքից, որ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցածը։ Միջադեպի մասին, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, թե զարմացած է, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: «Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից եւ ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ընդգծել էր նա։ Ավելի ուշ Փաշինյանը, անդրադառնալով իր իսկ հարցապնդմանը, ասել էր, թե «ինչ որ ասել եմ, պիտի անեմ, ամեն ինչ արված է»՝ փաստացի այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ պարզաբանում է ստացել Բելառուսի նախագահից։ Լուկաշենկոյի՝ օրերս Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարության մասով մեր երկրի ղեկավարը, փաստորեն, ո՛չ ասելիք, ո՛չ էլ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն ունի»:
    10:13
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Փրթեք, փոխեք». Երևանի նոր փոխքաղաքապետերն ատամները սրած գործի են անցնելու
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նոր փոխքաղաքապետերի թիմը մեծամեծ ծրագրերով է մտել քաղաքապետարան։ Նրանք իրենց շրջապատում ասել են, որ գնում ենք քաղաքապետարանն ու ենթակա կառույցները «մաքրելու»։ «Մաքրել» ասելով՝ նկատի ունեն Հայկ Մարությանի եւ, առհասարակ, հնուց մնացած կադրերին փոխելը։ Երեքն էլ շատ երիտասարդ են եւ ըստ այդմ՝ իշխանատենչ ու մաքսիմալիստ։ Իսկ նոր պաշտոնները համարում են նոր հնարավորություն՝ ինքնահաստատվելու, կայանալու համար։ Մանավանդ որ վերադասից եւս նման հրահանգ են ստացել՝ փրթեք, փոխեք, յուրայիններին ու հավատարիմներին բերեք։ Ուստի պետք է ենթադրել, որ փոփոխություններ են տեղի ունենալու առաջին հերթին Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կազմում, ապա՝ քաղաքապետարանի բուն աշխատակազմում, հատկապես՝ բարձր դասի պաշտոններում։ Կփոխվեն ենթակա կառույցների ղեկավարները՝ տարբեր ծառայություններ, առողջապահության եւ կրթության ոլորտներ, սպասարկումներ, համայնքային հիմնարկներ։ Մի խոսքով, ատամները սրած՝ գործի են անցնելու»:
    10:12
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Ավանեսյանի ընկերուհին՝ առողջապահության փոխնախարա՞ր․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր է։ Մեր տեղեկություններով, նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել իր ընկերուհուն՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին։ Վ․ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման խոսակցություններից տեղյակ չէ, իրեն նման առաջարկ չի եղել։ Իսկ եթե լինի, կհամաձայնե՞ք։ Ասաց, որ ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել»:
    10:09
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Էժան որոշում. Սեյրան Օհանյանին արգելել են ավտոմեքենայով բակ մտնել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, երբ նոր էր ձեւավորվել 8-րդ գումարման խորհրդարանը, ԱԺ ղեկավարությունը թույլատրել էր մեքենայով մուտք գործել ԱԺ բակ։ Հետո, պարզվում է, ՔՊ-ականները խանդի տեսարաններ են սարքել, մասնավորապես բողոքել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, թե ինչով է ինքը պակաս Սեյրան Օհանյանից, որ վերջինիս թույլ են տալիս մեքենայով մտնել բակ, իրեն՝ ոչ, եւ Օհանյանին արգելել են։ Կոնջորյանն ու մյուս ուսապարկերը, փաստորեն, չգիտեն, թե ինչ տարբերություն կա իրենց եւ պատերազմ հաղթած, պատերազմում ոտքը կորցրած գեներալի միջեւ։ Փոխարենը ավտոմեքենայով ԱԺ բակ մտնելու իրավունք ունի ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն անվասայլակով է տեղաշարժվում։ Սեյրան Օհանյանն էլ տեղաշարժվելու դժվարություններ ունի, ուստի ամռանը թույլատրել են, որ նրան սպասարկող ավտոմեքենան մտնի ԱԺ բակ, բայց առանց կայանման իրավունքի՝ վարորդը նրան իջեցնի եւ դուրս գա տարածքից։ ԱԺ աշխատակազմին խնդրել են՝ թույլ տալ, որ 3-5 րոպե մեքենան կայանված մնա բակում, մինչեւ Օհանյանին ուղեկցեն աշխատասենյակ։ Համաձայնել են․ ԱԺ աշխատակազմի ղեկավարը գրություն է ուղարկել անվտանգությանը, որտեղ Սեյրան Օհանյանի եւ Զարուհի Բաթոյանի անուններն են եղել։ Որոշ ժամանակ անց՝ հոկտեմբերին, նոր քաղաքական որոշում է կայացվել՝ Սեյրան Օհանյանին զրկել ավտոմեքենայով բակ մտնելու իրավունքից՝ համարելով, որ նա կարողանում է ինքնուրույն քայլել, իսկ Բաթոյանը շարունակում է օգտվել արտոնությունից։ Ավելին, վերջինիս համար անգամ ԱԺ 334 սենյակ հեշտ մուտք գործելու համար ԱԺ աշխատակազմը ծախս է արել ու էլեւատոր է տեղադրել աստիճանների մոտ, որ անվասայլակով նրան բարձրացնի վերեւ։ Սեյրան Օհանյանի մասով այս էժան որոշումը որեւէ կերպ չեն մեկնաբանում ԱԺ-ից։ Ասացին՝ ռեժիմով այդպես է սահմանված, եւ վերջ։ Ակնհայտ է, որ հրահանգն ամենավերեւից է եկել»:
    10:05
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայկական հուշարձանները․ «Փաստ»
    «Փաստ» թերթը գրում է․ «Պատերազմից հետո ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում Արցախի՝ իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքներն ու հուշարձանները։ Ու այս հարցում Բաքուն միջոցների մեջ խտրություն չի դնում։ Դրա համար մեծ գումարներ են ծախսում, հատուկ պատմություններ են հորինում աղվանների կամ ալբանների առասպելական մշակութային արժեհամակարգի մասին։ Եվ դրանց համատեքստում ուդիական համայնք են մեջտեղ բերել, թե իբր Արցախի վանքերն ու հուշարձանները պատմականորեն նրանց են պատկանել, և այդպես շարունակ։ Հակառակորդի սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ դեպքեր են գրանցվում, որ հայկական եկեղեցիներն ուղղակի քանդվում և ավիրվում են։ Օրինակ՝ BBC-ի թղթակիցն անցյալ տարի նյութ էր պատրաստել այն մասին, թե ինչպես է Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կարճ ժամանակահատվածում անհետանում։ Թվում էր, թե Ադրբեջանի այս հանցագործ պահվածքը մեծ ռեզոնանս է առաջ բերելու, բայց, ի զարմանս բոլորիս, ոչ մի լուրջ և համարժեք արձագանքի չի արժանանում պետական մակարդակով։ Բարձրաձայնողները սոսկ անհատներ կամ հասարակական կազմակերպություններ են: Պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Փաշինյանը ենթադրաբար Հայաստանի միջազգային գործընկերների հետ շփումների մեջ է եղել, հանդիպումներ է ունեցել ու, ըստ այդմ, բազմաթիվ առիթներ են եղել, որոնց ժամանակ վերջինս կարող էր բարձրաձայնել, միջազգային հանրության ու տարբեր ատյաննների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում Արցախում հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժառանգության հետ։ Բայց դրա փոխարեն Փաշինյանը նախընտրել է միայն խաղաղության դարաշրջանի ու դրա պայծառ հեռանկարների մասին խոսել՝ փորձելով ամեն կերպ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից իրագործվող ցեղասպան քաղաքականությունը։ Ինչպես ասում են՝ անպատժելիությունը ծնում է նոր ու ավելի դաժան հանցագործություններ։ Եվ այդպես էլ տեղի ունեցավ։ Դրա համար էլ Բաքուն, տեսնելով, որ հեշտորեն մարսում է իր հանցագործությունները, ավելի ագրեսիվ կերպով է ձեռնամուխ լինում մշակութային ցեղասպանության իրագործմանը՝ փորձելով սկսածն ավարտին հասցնել։ Հիմա էլ հատուկ հանձնաժողով են ստեղծել, որ հայկական գրությունները Արցախի հուշարձաններից վերացնեն ու ընդհանրապես ջնջեն հայկական հետքը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Շուշին հռչակել են իրենց մշակութային մայրաքաղաքը ու դրա հետ կապված հատուկ միջոցառումներ են նախատեսում ձեռնարկել, իհարկե՝ ոչ։ Այս քայլով ամբողջովին պարզ է դառնում հակառակորդի իրական նպատակը՝ ամբողջությամբ վերացնել հայկական պատմությունը, իսկ դրա փոխարեն արհեստական ու խեղաթյուրված, կեղծ փաստերի հիման վրա նոր պատմություն կառուցել ու հրամցնել միջազգային հանրությանը։ Այդպես եղել է միշտ, սակայն ստացել է համարժեք արձագանք, իսկ հիմա, երբ ավելի է լկտիացել թշնամին, ընդհանրապես հակազդեցության չի հանդիպում: Ու այս համատեքստում է տեղավորվում այն իրողությունը, որ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Արցախից օկուպացված տարածքներում տարբեր մշակութային կառույցների ստեղծմանը, որ հետո դրանց շուրջ միֆեր հյուսվեն, թե դարերի պատմություն են ունեցել։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մշակութային ցեղասպանությունը գլուխ բերելու համար Ադրբեջանը գործի է դնում իր խավիարային դիվանագիտության ողջ զինանոցը՝ փորձելով կաշառել տարբեր գործիչների ու պաշտոնյաների, որպեսզի հանկարծ այդ թեման չդառնա միջազգային հանրության ուշադրության առարկա։ Սակայն ցավալի է, որ պատերազմից հետո հայաստանյան պետական մարմիններից միայն ՄԻՊ Արման Թաթոյանն է անհրաժեշտ ծավալով բարձրաձայնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման հանցագործ քայլերի մասին։ Եվ քանի որ հայ հանրությունը շատ զգայուն է այս թեմայի շուրջ, ու Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ տեղի ունեցող հանցագործություններին համապատասխան գնահատական չտալը վերջերս ավելի սուր է ընկալվում, ԱԳՆ-ն հազիվ հանդգնել է ինչ-որ ձևով պատասխանել՝ նշելով, թե հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը։ Բայց եթե թեման ավելի խորքային ենք դիտարկում, ապա ԱԳՆ-ի արձագանքն ավելի շատ ոչ թե պատասխան է, այլ ձևական հայտարարություն, որն արվել է հանրության շրջանում կրքերը հանգստացնելու համար։ Իսկ իրական պատասխանը կլիներ այն, որ իշխանությունները պարբերաբար պատմական ու փաստական հիմքերի վրա ներկայացնեին, թե իրականում ինչ է կատարվում Արցախում, ինչպես է Ադրբեջանն անպատիժ կերպով ոտնահարում միջազգային նորմերն ու էթնիկ ատելության հողի վրա շարունակում իր հանցագործությունները։ Առավել ևս, որ նույնիսկ ԱԳՆ բավականին թույլ հայտարարությունը հիստերիայի մեջ է գցել ազերիներին: Սակայն մյուս կողմից էլ հասկանում ես, որ դժվար է ինչ-որ բան ակնկալել գործող իշխանություններից, քանզի նրանք հազիվ թե ունակ են հայության շահերը պաշտպանել»։
    10:00
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սիսիանում ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի․ «Հրապարակ»
    Սիսիանում կրկին կրքերը սրվել են՝ ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի: Կռիվը քաղաքապետի աթոռի շուրջ է, գրում է «Hraparak.am»-ը։ «Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Էլի դժգոհ մարդիկ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Վերջինիս աջակցում է նախկին ԲՀԿ-ական, սակայն հետո ՔՊ-ին հարած Կարեն Համբարձումյանը, ով նաեւ բարեկամական կապ ունի քաղաքապետի ԺՊ-ի հետ: Քաղաքապետի ԺՊ-ն եւս նախկին ԲՀԿ-ական է, եւ նաեւ դա է դարձել խոսակցությունների հիմնական առիթը։ Մյուս թեւը կարծում է, որ ավելի շատ վաստակ ունի եւ ավելիին է արժանի՝ իրենք ավելի հավատարիմ են եղել իշխանություններին, սակայն իրենց հավատարմությանը համարժեք պաշտոններ չեն ստացել, ուստի սկսել են փորել գործող ԺՊ-ի տակ եւ կենտրոնացել են ավագանու նիստերի վրա։ Ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվում այն առիթով, որ ավագանու նիստերում քվորում չի ապահովվել, սակայն նիստերը կայացել են»:
    09:57
    10.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Ժողովուրդ» Լուկաշենկոյի՝ օրերս Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարության մասով մեր երկրի ղեկավարը, փաստորեն, ո՛չ ասելիք, ո՛չ էլ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն ունի: «Lenta.ru» Վարոս Սիմոնյանի բարեփոխումը փաստացի կանգնեցրել է 2014 թ-ից մշակվող ԵԱՏՄ համակարգը: «Հրապարակ» Դեռեւս 2020 թ․ վերջին՝ նոյեմբերի 11-ի հանրահավաքի առիթով հարուցված քրեական գործը՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ` Քրօր. 225.1 եւ 307.1 հոդվածներով», կարճվեց: «Ժողովուրդ» Աժ -ն է որոշելու, թե ով է դատավոր աշխատելու, ով ոչ: «Հրապարակ» Երեւանի նոր փոխքաղաքապետերը իրենց շրջապատում ասել են, որ գնում ենք քաղաքապետարանն ու ենթակա կառույցները «մաքրելու»։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
    09:56
    10.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Նեյմարի հաշվեհամարից գողացել են 37 հազար եվրո. հանցագործին գտել են
    Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդի, որը մեղադրվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բանկային հաշվեհամարից մոտ 220 հազ. ռեալ (մոտ 37 հազ. եվրո) հափշտակելու մեջ: Կասկածյալը ընկերություններից մեկում աշխատում էր վարչական հարցերով օգնական: Նա ընդգրկված էր հանցավոր խմբում, որը զբաղվում էր անօրինական օպերացիաների խարդախությամբ: Իշխանությունները հայտնել են, որ արդեն պարզել են խարդախություններին մասնակցած մյուս անձանց ինքնությունները:
    00:05
    10.02.22
    Ավելին
2022-02-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես է Մարիամ Փաշինյանը կերպարանափոխվել 2 տարվա ընթացքում (լուսանկարներ)
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամի 1-2 տարվա նկարները ներկայիս նկարների հետ համեմատելիս ակնհայտ են փոփոխությունները։
    23:27
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեքենան բախվել է ՌԴ խաղաղապահների ՀՄՄ զրահատեխնիկային (լուսանկարներ)
    Այսօր` ժամը 17։35-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Նախնական տվյալներով ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, Շտապ օգնություն կայանի հերթապահ բժիշկների խումբը։ ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վարորդ Ա.Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
    23:21
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել
    Փետրվարի 9-ին ժամը 19:35-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ին ճակատի, վերին հունքային շրջանի սալջարդ պատռված վերքով, աջից 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կողերի փակ կոտրվածքով և մարմնի բազմաթիվ սալջարդ վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել 35-ամյա բնակիչ Ն. Հ. (հաշվառված է Շահումյանի շրջան ք. Քարվաճառ քաղաքում)։ Դեպքի վայր մեկնած ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները և ԱԻ պետական ծառայության փրկարարները պարզել են, որ նույն օրը ժամը 17:10-ի սահմաններում, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին, Ա.Պ.-ն (ծնված 1976թ., բն. է ՀՀ ք. Երևան) իր վարած «Մերսեդես-բենց» ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևոր՝ Ն. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
    23:15
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    23:10
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պաշտոնյաների կանայք հանուն սիրո՞, թե «շոփինգի» են ուղեկցում ամուսիններին արտերկիր
    Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ գործողումները, ըստ էության, վերածել են «վոյաժների», գրում է «ArmDay.am»-ը։ «Թանկարժեք ուղևորությունները, որոնք բացառապես արվում են ՀՀ հպարտ քաղաքացիների հարկատուների հաշվին, պետական բյուջեի վրա իր էական ազդեցությունն է թողնում։ Ժանանակին Հերմինե Նաղդալյանի՝ բջջային հեռախոսով Չինաստան խոսելը ամենասուր ձևով քննադատող Փաշինյանն ու իր թիմը չեն խորշում ոչ միայն նույն ձև վարվել, այլևէ տարեցըտարի կատարելագործվում են։ Այսպես, օրերս պարզ դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ մեկնել է բիզնես դասի ավիատոմսով: Պատվիրակության հետ ԱՄՆ մեկնել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը: Այս մասին տեղեկացրել են ԱԺ-ից՝ հավելելով, որ Մարգարյանը Վաշինգտոն է մեկնել իր հաշվին՝ օգտվելով էկոնոմ դասի ավիատոմսից: 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, ինչպես հայտնի է Աննա Հակոբյանն էլ էր հաճախակի Փաշինյանին ուղեկցում օտաերկրյա գործողումների ժամանակ։ Հիմնականում իհարկե տիկին Հակոբյանը ամուսնու հետ մեկնում էր եվրոպական երկրներ, կարճատև այցերի այդքան էլ «հավես» չուներ։ Այդ հանգամանքը Փաշինյանն ու Հակոբյանը յուրովի էին մեկնաբանում։ Օրինակ Աննա Հակոբյանն այդ ժամանակ ասում էր, որ ամուսնուն շատ է սիրում, դրա համար էլ՝ մեկնում է։ Նիկոլ Փաշինյանն էլ մեմ առիթով ասել էր, որ այդ ինքնաթիռը այսպես թե այնպես օդ է բարձրանում, բացի այդ հյուրանոցում էլ իր համար սենյակ է առանձնացվում, հետևաբար հարկատուներն ավելորդ որեւէ գումար չեն ծախսում, որ Աննա Հակոբյանն իր հետ մեկնում է այս կամ այն երկիրը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն էլ վստահաբար ամուսնուն շատ է սիրում, հակառակ դեպքում էլ ինչ բացատրություն պետք է ունենար այն հանգամանքը, որ տիկին Աբաջյանն էլ Միրզոյանի պատվիրակության կազմում էր ընդգրկվում։ Իհարկե պաշտոնյաների կանանց համար այս կամ այն գործողումը բնավ էլ պետական հարցերի քննարկման համար չէ, դրանք ավելի շատ մի երկիր ավել տեսնելու ու բնականաբար «շոփինգ» անելու համար էր, անշուշտ՝ բացառապես սեփական միջոցներով»։
    22:34
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Հայաստանում մեքենաները մայթերով են վարում
    Լրագրող հովհաննես Շողիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ՝ինչպես է մեքենան մայթով երթևեկում։ «Սրա՞նց նմանների համար եք ուզում բալային համակարգը հանել»։
    22:19
    09.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Չարբախ թաղամասում բնակելի տնակ է այրվել
    Փետրվարի 9-ին, ժամը 03։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի Օդանավակայանի փողոցում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:23-ին, մարվել՝ 05:17-ին: Այրվել են տնակի փայտե երեսպատումը (մոտ 25 քմ) և գույքը:
    21:59
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
    Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 10-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
    21:55
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիսակ Գաբրիելյանը դեմագոգիկ և ոչ պետական մտածողություն դրսևորեց. Լիլիթ Գալստյան
    Սուտ ու զրպարտանք է ՔՊ–ական Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությունը, թե ես բացակայել եմ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից. ես ակտիվորեն մասնակցել եմ մինչեւ այսօր տեղի ունեցած 9 նիստերին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Սիսակ Գաբրիելյանն այսօր դեմագոգիկ եւ ոչ պետական մտածողություն դրսեւորեց, երբ ինձ եւ առհասարակ ընդդիմությանը մեղադրեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու եւ առաջարկներ անելու համար։ Դա մեր օրենսդրական իրավունքն է, մենք ենք որոշում որ օրենքի առնչությամբ ինչ առաջարկություն անենք ու ինչպես քվեարկենք դրա օգտին։ Այդ ուսապարկերը, որոնք 3 տարուց ավելի նստած են խորհրդարանում եւ ծպտուն չեն հանել, նրանց աշխատավարձը արդարացվա՞ծ է, իսկ մենք, երբ որեւէ օրինագծի առնչությամբ առաջարկություն ենք արել, ու մեր հիմնական մտահոգությունը չի փարատվել եւ հայտարարել ենք, որ դեմ ենք քվեարկելու, սա նշանակում է պետական միջոցների վատնո՞ւմ։ Եվ այդ մտքի հեղինակը իրավաբանական կրթություն ունեցող մեկն է։ Միգուցե ինքը երեսպաշտության հատուկ կուրսեր է անցել, որ մոլորեցնի, մեղադրի մի մարդու, որի նախաձեռնությամբ այդ օրինագծի առնչությամբ լսումներ են կազմակերպվել։ Ես շահագրգիռ եմ, որ մենք հանրակրթության համակարգում նորմալ օրենսդրություն ունենանք, բայց ես դեմ եմ դպրոցները ցնցումների տանելուն։ Իսկ այդ օրինագծով հանրակրթության կառավարման երկգլխանի մոդել են առաջարկում, մեխանիկորեն կառավարման մի մոդել է մտնում հանրակրթության մեջ, որը փորձարկում չի անցել։ Իմ մտահոգությունը սրան է վերաբերել։ Սա իրենց բնորոշ պիտակավորում, ատելության խոսք է ուղղված մեզ»,– ասաց Լիլիթ Գալստյանը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Կառավարության ներկայացրած օրինագիծը խոտան էր, որն ուզում էին 24 ժամում այսպես ասած՝ սղացնել, մինչդեռ ինքը կասեցրել է այդ գործընթացն ու հանրային լսումներ նախաձեռնել։ Նշենք, որ խոսքն այսօր ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ քննարկված «Հանրակրթութան մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարլելու մասին» օրինագծի մասին է, որը ներկայացրել է Կառավարությունը։ Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել էր, որ իր կողմից արված մոտ 10 առաջարկներն ընդունել է Կառավարությունը, սակայն նրա հիմնական մտահոգությունը չի փարատվել, հետեւաբար խմբակցությունը դեմ է այդ տարբերակով ներկայացված օրինագծին։ Լիլիթ Գալստյանին էր արձագանքել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նա հայտարարել էր, թե Լիլիթ Գալստյանն անիմաստ վատնում է պետական փողերը ու նաեւ նշել, որ Գալստյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկը կիսատ է թողել ու լքել քննարկումը։ «Մեկ տասնյակից ավելի առաջարկներ եք ներկայացրել, բայց եկել, ասում եք, որ դեմ եք օրինագծին, էս ի՞նչ եք անում, անհասկանալի է։ Եթե մտածում էիք, որ այդ օրինագիծն ավտորիտար է, դրա վերաբերյալ առաջարկ անեիք, քննարկում ծավալվեր, եւ ոչ թե օրինակ, նիստի ժամանակ հայտարարեիք, որ սա փնթիություն է ու նիստի կեսից վերկենայիք գնայիք։ Եթե դեմ եք ինչո՞ւ էիք թուղթ ու գրիչ փչացնում, հոսանք փչացնում, աշխատավարձ ստանում, մի արեք էդ դեպքում առաջարկներ, միանգամից ասեիք, որ դեմ եք»,– ասել էր Սիսակ Գաբրիելյանը։
    21:50
    09.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
    Այսօր հանդիպել եմ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ, քննարկել երկու կառույցների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանը զրույցի ընթացքում նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկելու նոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետ պայմանների ապահովմանը:
    21:40
    09.02.22
    Ավելին