Լրահոս
2022-01-28
-
ՀայաստանԵռաբլուր շատերն են գալիս, հատկապես հարսնացուները... նախկինՆախկինում վետերանները հավաքվում էին Եռաբլուրում, հետո նշում գնդի կազմավորումը ռեստորանում, բայց վերջին տարիներին դրա սիրտը չունեն։ Եռաբլուրը ընկղմված է թանձր ծխի մեջ, չնայած Երևանում արևոտ է. սևազգեստ բազմաթիվ մարդիկ խունկ են ծխում ընկածների շիրիմներին։ Ամեն տապանաքարի կողքին երկու աման է դրվածը, մեկը կարմիր թեժացված ածուխով, իսկ մյուսը՝ խնկով։ Ամեն անցնող կրակին իր բաժին խունկն է գցում, մի քանի րոպե լռում շիրիմի մոտ ու հեռանում։ -Սպասի, մեր Վալոդին էլ բարևեմ,- ասում է տղամարդը ու մոտենում մարտական ընկերոջ շիրիմին,-բարև, ընգեր ջան, շնորհավոր։ Նա մի քանի րոպե կանգ է առնում, հետո հասնում ընկերոջ հետևից, որն է իր հերթին մեկ այլ շիրիմի մոտ հանդիպել է դեսանտագրոհային գնդի վետերաններին։ Սա հայկական բանակում ստեղծված առաջին գունդն է, որի կազմավորմամբ էլ սկսվեզ ռազմական ուժերի ձևավորումը։ Նախկինում վետերանները հավաքվում էին Եռաբլուրում, հետո նշում գնդի կազմավորումը ռեստորանում, բայց վերջին երեք տարում դրա սիրտը չունեն։ Հիմա հարգանքի տուրք են մատուցում զոհված ընկերների հիշատակին ու բաժանվում։ «Մենք կազմակերպել ենք առաջին զորակոչը 1992 թվականին։ Դժվար էր, բայց մարտական ոգին բարձր էր։ Զորակոչից ամիսներ անց, եր տղաներին ասեցինք, որ դժվար օպերացիայի ենք գնում ու բոլոր մասնակցել ցանկացողները կարող են մի քայլ առաջ գնալ, շարքում ոչ ոք չմնաց։ Սպաները ստիպած ընտրեցին օպերացիայի մասնակիցներին։ Այդպես էր առաջ»,- պատմեց «Սպուտնիկ Արմենիա»-ին փոխգնդապետ Վիտալի Մանուչարյանը։ Այս գնդի վետերանների մեջ նկատում ենք նաև գնդապետ Ստանիսլավ Երյոմինին։ Նա դեռ ամբողջությամբ չի կազդուրվել ու հենակներով է քայլում, բայց առաջին անգամ պատերազմից հետո եկել է մարտական ընկերների հետ հանդիպման։ Գնդապետը հպարտությամբ պատմում է իրենց գնդի մասին, խնդրում, որ ընկերներն էլ իրենց խոսքն ասեն, բայց նրանք զինվորականին բնորոշ զսպվածությամբ մերժում են։ Ասում են` այսօր սիրտ չկա։ - Ի՞նչ եք զգում, երբ շրջում եք Եռաբլուրում։ - Վիրավորվելուց հետո առաջին անգամ եմ եկել։ Եթե անկեղծ լինեմ, վախենում եմ, թե ինչ եմ տեսնելու այն թևում։ Նա խոսում է պանթեոնի այն հատվածի մասին, որտեղ 44-օրյա պատերազմի մասնակիցների շիրիմներն են։ Այդ հատվածում կանացի հեծկլտոցները քիչ–քիչ վերածվում են տղամարդկանց զուսպ հոգոցների։ Օդում թախիծ է, իսկ մարդկանց դեմքին՝ զսպված արցունքներ։ Տղամարդիկ միայնակ կամ խմբերով քայլում են, շիրիմների մոտ կանգնում ու հիշողություններով կիսվում։ - Մի օր հարցրեց ` գլխարկդ ո՞ւր է, քո մոտ արյան տեղը անտիֆրիզ ա՞, ես էլ տակից դուրս եկա, թե ինձ պետք չի, ես դեռ մազ ունեմ։ Եռաբլուրի այս հատվածում յուրօրինակ միասնականություն կա։ Բոլորը ճանաչում են միմյանց, փորձում գտնել այս կամ այն հերոսի շիրիմները, իսկ եթե հարևան շիրիմին դեռ այցի եկող չի եղել՝ խունկ են ծխում ու սրբում գերեզմանաքարը։ Ի դեպ, այս հատվածում առաջին անգամ հանդիպում ենք կին ազատամարտիկի լուսանկարի ` Կարինե Աղաբաբյանն է։ Կանգ ենք առնում։ Պանթեոնի այցելուներից մեկն առանց բարևելու պատմում է. «Խիզախ կին է եղել, իր մասին շատ եմ լսել, ու ոչ միայն բարեկամներից»։ Մի պահ լռում ենք ու հետևում մեզ մոտեցող երիտասարդների խմբին։ «Մեր երեխեքի ընկերներն են ` մեկը ավելի մեծ, մյուսը ավելի փոքր... Հիմա իրենք շատ են գալիս, հատկապես հարսնացուները...նախկին»,– հազիվ արտասանում է վերջին բառը։ Հետո նա շրջվում է դեպի մեկ այլ շիրիմի կողմ։ Այնտեղ կանգնած են երկու աղջիկ ու մեկ երիտասարդ տղա, որը շատ նման է լուսանկարից ժպտացող երիտասարդին։ Տղամարդը պատմում է, որ զոհված զինվորի քույրը բերել է փեսացուին եղբոր հետ «ծանոթացնելու»։ Սկզբում տղան շատ էր վախենում սեր խոստովանել, քանզի կարծում էր, թե արժանի չէ հերոսի քրոջը։ -Արժանի է։ Հիմա համ եղբայր կլինի նրան, համ էլ ամուսին։ Թող Աստված պահի իրենց ու իրենց ընտանիքը, – հարևանի շիրիմից սկսում է օրհնել սևազգեստ մի մայր...Ավելին16:1828.01.22 -
Հայաստան«Այստեղից է սկսվել ամեն ինչ». 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Սերոբյանի անվան դասասենյակ44-օրյա պատերազմի հերոսներից Նարեկ Սերոբյանի անունով են կոչել Երևանի Րաֆֆու անվան դպրոցի ռազմագիտության դասասենյակը: Նարեկի հարազատները պատմել են մի վիպակի մասին, որ տղան գրել էր՝ դեռ պատերազմը չսկսված: Իր ու ընկերոջ մասին էր պատմել, և պատմությունն ավարտել էր իր մահով:Ավելին16:1728.01.22 -
Հասարակական«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագծի տարբեր հատվածներՀայոց բանակի օրվա առթիվ այսօր և երեկ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի ու Արարատի առաջնագծի տարբեր հատվածներ են գնացել «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու մի քանի պատգամավորներ:Ավելին16:0228.01.22 -
ՀասարակականՀայոց բանակը շտկելու է մեջքը. հայոց բանակ, քո հաղթական համազարկը դեռ լսելու ենք. Մամիկոն ԱսլանյանՎանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը կալանավորված է, շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ: «Հայոց փառապանծ բանակը 30 տարեկան է: Այն այսօր ծանր օրեր է ապրում, նոսրացել են շարքերը, սակայն պատերն ամուր են, ոգին՝ անկոտրում: Այսօր, 30 տարվա անկախության բարձունքից ցավով ու վրեժով լցված, բայց և հպարտությամբ առաջին հերթին պետք է հիշենք մեր հազարավոր հայորդիներին՝ անուն առ անուն, ովքեր իրենց սուրբ արյամբ նվիրեցին մեզ անկախ պետություն ունենալու բերկրանքն ու իրավունքը, ովքեր հիմք դրեցին հայկական մարտունակ բանակին և տասնամյակներ անց պահեցին այդ անկախությունը՝ հայրենիքի զոհասեղանին դնելով կրկին ամենաթանկը: Մենք այսօր առավել, քան երբևէ պարտավոր ենք լցվել հույսով, ներշնչվել հավատով, սուրբ մասունքի նման վերկանգնել ու փայփայել հայկական բանակի հաղթական կերպարը, վերականգնել նյութական կորուստները, իսկ անդառնալի կյանքերի դիմաց նոր կյանքեր պարգևել և սերունդներին զինել մեր հերոս նահատակների աննկուն ոգով, բազկի ամրությամբ ու վրեժի կայծով: Մեր բանակը ստեղծվել է պատերազմի բովում, ցավոք շարունակում է իր ուղին նույնպես պատերազմի բովում: Մեր փոքրիկ հայրենիքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք սահման է պահում: Հայ մայրը հանուն գալիքի նորից ու նորից իր որդուն է նվիրում, քանի որ Հայրենիքը սերունդների միասնականությամբ է անմատույց մնում։ Սա գիտի հայ զինվորը, սա գիտեն մեր փառապանծ սպաները, որոնցից շատերը գլուխները դրեցին հողին՝ երազելով հաղթանակի մասին: Անգին է այն խաղաղությունը, որի համար գիշեր ու զօր արթուն հսկում է մեր զինվորը: Սուրբ է այն հողը, որի յուրաքանչյուր կտոր նա ոռոգել է իր սրբազան արյամբ: Վստահ եմ՝ Հայոց բանակը շտկելու է մեջքը, քանի որ նրա բազուկը հայ ժողովուրդն է, ում մեջ ապրում են հերոս նախնիներն ու նրանց պատգամը՝ աչքի լույսի պես պահել այս նշխար հողում արյամբ պսակված անկախությունը: Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ, քո հաղթական համազարկը դեռ լսելու ենք»,-ասված է ուղերձում:Ավելին15:5928.01.22 -
ՀասարակականԱդրբեջանը չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի. ՄիրզոյանԱդրբեջանը դեռ չի հստակեցրել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք հստակեցումները դեռ չունենք, հստակեցումները ճշգրտման փուլում են: Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես ո՞ր մասն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝ ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Միրզոյանը:Ավելին15:5628.01.22 -
ՀայաստանԱրևից խանձված դեմքերն ու ցրտից ճաքած ձեռքերն են երաշխավորում մեր խաղաղ կյանքը. ՂազինյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարն ա, իրենք նույն առյուծը: Արևից խանձված դեմքերն ու ցրտից ճաքած ձեռքերն են երաշխավորում մեր խաղաղ ու անվտանգ կյանքը ու մենք իրենց հաղթանակ ենք պարտք: Իսկ մեր գողացված տոները ձեր քթերից ենք բերելու: Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր...»:Ավելին15:5128.01.22 -
Հայաստան53-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 80 մետր բախվել է քարերին և հայտնվել անդունդումԵրեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է «shamshyan.com»-ը։ Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 53-ամյա Միքայել Քոթանջյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի–Եղվարդ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 80 մետր բախվել է քարերին և հայտնվել անդունդում: Վթարի հետևանքով Ն. Քոթանջյանին մեծ դժվարությամբ այնտեղից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատողները։Ավելին15:4728.01.22 -
ՀասարակականՌուսաստանի դեսպանությունը խաղաղ երկինք է մաղթել Հայաստանի ռազմական ղեկավարությանըՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանն ու բոլոր քաղաքացիներին: «Անկախ Հայաստանի զինված ուժերն ու զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի զինվորական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են: Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են»,- նշված է հաղորդագրության մեջ։ Դեսպանությունը նշում է, որ բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։ Դեսպանությունը Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ առողջություն, բարօրություն և խաղաղ երկինք է մաղթել ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին:Ավելին15:4428.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 «Հիմա միայն լափեն, գռփեն, չռփեն». քաղաքացիները հզոր ու կայուն բանակ են ուզումԱվելին15:3028.01.22 -
Հայաստան«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծի տարբեր հատվածներՀայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ և այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի զորամասերում եւ դիրքերում։ «Հայաստան» դաշինքից հայտնում են, որ պատգամավորների մի խումբ էլ այցելել է ԱրցախԱվելին15:3028.01.22 -
ՀասարակականՊՆ ղեկավարը բանակի ու անվտանգության մասին հետո կխոսի. Պապիկյանը պատրաստվում է Քովիդ թեստ հանձնելԲանակի, անվտանգային հարցերի վերաբերյալ լրագրողների հարցերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատասխանել, ասել է՝ դրանց մասին Ազգային ժողովում կխոսի:Ավելին14:3228.01.22 -
ՀասարակականՀայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովումը իմ կարևորագույն առաջնահերթություններն էին․ Ռոբերտ ՔոչարյանԲանակի մատակարարումը, մարտունակության պահպանումը, Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովումը իմ կարևորագույն առաջնահերթություններն էին մնում նախագահական ժամկետի ամբողջ ընթացքում։ Սրանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն են։ «Ինչպես ցանկացած պատերազմող երկրում՝ մեր բանակն էլ թվակազմով անհամաչափ մեծ էր և էական ազդեցություն ուներ հասարակության վրա։ Բանակը ահռելի կենդանի օրգանիզմ է, որի ներդաշնակ գործունեության համար ամենօրյա ուշադրություն ու մեծ ռեսուրսներ են պահանջվում»։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր նախագահության բոլոր տարիներին բանակի ֆինանսավորումը չի ուշացել և ոչ մի օր․ «Ընթացիկ հարցերը լուծելուց բացի ՝ տասը տարի շարունակ ամեն աշուն երեք օր էի հատկացնում բանակային թեմայի մեջ լիովին խորամուխ լինելուն։ Պաշտպանության նախարարի հետ մեկնում էինք առաջնագիծ, զորամասեր այցելում շփման գծի ամբողջ երկարությամբ՝ Արաքսից մինչև Մռավի լեռնաշղթան Քելբաջարում»։Ավելին14:0628.01.22 -
ՀայաստանMitsubishi-ն բախվել է ձնակույտին, այնուհետև ծառին. 1 հոգի մահացել է, 3-ը՝ վիրավորներինԱյսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:Ավելին14:0028.01.22 -
ՀասարակականԱրցախի անվտանգության երբեմնի երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք. Ռոբերտ Քոչարյան«Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում»,- շնորհավորական ուղերձում գրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով՝ դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված և քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։Ավելին13:5628.01.22 -
ՀասարակականՄեր բանակը յուրաքանչյուրիս հպարտությունն է․ Արման ԹաթոյանՄեր բանակը մեր անկախության և բոլորիս անվտանգութան, ամուր պետականության գլխավոր երաշխիքներից է, յուրաքանչյուրիս հպարտությունը, գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Իսկ բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները: Բանակում պետք է լինի ամուր կարգապահություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա: Մեր զինուժը պետք է լինի ժողովրդավարական այնպիսի վերահսկողության ներքո, որտեղ այս երկու բաղադրիչներն իրար լրացնում են: Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը, այնպես անել, որ բարձր լինի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը: Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով: Պետք է հատուկ ուշադրության ներքո լինեն զինծառայողների ընտանիքները: Անհրաժեշտ է պաշտպանված պահել հաշմանդամություն ստացած, ինչպես նաև կենսաթոշակի անցած զինծառայողների իրավունքները. չպետք է թույլ տալ նրանց որևէ տեսակի մեկուսացում: Պետք է ամեն գնով վերադարձնենք միջազգային բոլոր կանոնների բացահայտ խախտմամբ գերության մեջ պահվող մեր զինծառայողներին, նրանց վերինտեգրենք մեր հասարակություն ու այնպես անենք, որ նման որևէ դեպք տեղի չունենա հետագայում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին, որն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարեագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացման աշխատանքներ։ Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս նվիրական տոնի` Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ոզջ անձնակազմի անունից գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի, նրանց հերոս ընտանիքների առաջ: Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն մեր հզոր Հայաստանի»:Ավելին13:4728.01.22 -
ՀասարակականՀենրի, կարոտում ենք․ Լևոն Քոչարյանը լուսանկարներ է հրապարակելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «6 տարեկան Հենրին, զինվորական շապիկով: Կարոտում ենք... 2006թ.»։Ավելին13:3228.01.22 -
ՀասարակականՍպասում է՝ ՊՆ աշխատակազմին վարակի, նոր թեստ հանձնի«Hraparak.am»-ը գրում է․ «Զարմանալի մարդիկ են էս ՔՊ-ականները՝ իշխանության ու երկրի կեսը հիվանդ է, քանի օր է մամուլը գրում է, որ Սուրեն Պապիկյանի մարդաշատ հարսանիքից հետո այդ միջոցառման մասնակիցները մեկը մյուսի հետեւից հիվանդանում են կորոնավիրուսով, իսկ հարսանիքի գլխավոր անձը՝ փեսան պարզվում է, դեռ թեստ էլ չի հանձնել։ Նա այսօր Եռաբլուրում լրագրողներին ասել է․ «Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ախտանիշներ չուներ, բայց թեստ է հանձնել եւ պարզել, որ հիվանդ է, մի շաբաթ առաջ կայացած հարսանիքի մասնակիցների կեսը հիվանդ է՝ փեսան՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ թեստ էլ չի հանձնել։ Սպասում է, որ ՊՆ աշխատակազմին էլ մի լավ վարակի՝ նոր թեստ հանձնի»։Ավելին13:2728.01.22 -
ՀասարակականՀուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը․ Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ․ «Հայոց բանակի օրվա առթիվ իմ ուղերձը այսօր հնչեցնում եմ հայ զինվորի հաղթական ոգու և հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից: Վայր, որտեղ ամեն խորհրդանիշ իր նշանակությունն ունի, որտեղ ամփոփված են ինչպես Սարդարապատի ճակատամարտի, այնպես էլ Արցախյան ազատագրական պայքարի հերոսների աճյուններ, որտեղ թևածող հայոց քաջազունների անմահ հոգիները ուժ, վճռականություն և անսասան հավատ են ներշնչում Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ յուրաքանչյուրին: Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու: Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին: Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից: Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը: Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ»:Ավելին13:2428.01.22 -
Հասարակական15 տարեկան Էլենը որոնվում է որպես անհետ կորածՈրոնվում է որպես անհետ կորած 15-ամյա Էլեն Ասատրյանը ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որովում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողները դիմեն ոստիկանության Հրազդանի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 098 63-65-53, 077 01-14-01 հեռախոսահամարներով։Ավելին13:2128.01.22 -
ՀայաստանՀայկական բանակի 30-րդ տարեդարձն է. պաշտոնյաներն այցելել են ԵռաբլուրԱյսօր հայկական բանակի 30-րդ տարեդարձն է: Առավոտյան Եռաբլուրում են եղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արգործնախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր չի գնացել:Ավելին13:1528.01.22