Լրահոս
-
ԱռողջապահականԿորոնավիրուսը կանխարգելու Արցախի միջոցառումներըԱրցախի նախագահ Բակո Սահակյանի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Որոշել են բոլորին հորդորել Հայաստանից Արցախ ու հակառակը ուղեվորվել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Բարեբախտաբար Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չկա, բայց անցագրային կետերում չափում են բոլորի ջերմությունը:
Ավելին12:1817.03.20 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար նոր երաշխավորությունՓաստաբանական թիմը կներկայացնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն: Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկ են արել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Չնայած Քոչարյանը հիմա ստացիոնար բուժում է ստանում, հավանական է, որ նա կարճ ժամանակով կարողանա ներկա գտնվել վաղվա դատական նիստին։
Ավելին12:1717.03.20 -
Կառավարության արտահերթ նիստՄինչև խորհրդարան տանելը Կառավարությունը քննարկում էլ արտակարգ դրության որոշման վիճելի դրույթները:
Ավելին12:1517.03.20 -
ԱռողջապահականՀայաստանում 30 կորոնավիրուսակիր կա, որոնցից մեկն առողջացել էԻսկ վիրուսի տարածումը միայն Էջմիածնով չի սահմանափակվում: Դեպքեր կան նաև Երևանյան մի արտադրամասում: Վարչապետն ու իր ընտանիքը ևս մեկ անգամ կորոնավիրուսի թեստ են անցել, քանի որ վարչապետը օրեր առաջ քարոզարշավի ժամանակ շփվել էր մի քաղաքացու հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այն մասին, որ հնարավոր է երկրում արտակարգ դրություն հայտարարվի, վարչապետը հայտնեց երեկ՝ կեսգիշերին մոտ:
Ավելին11:2217.03.20
-
ՔաղաքականԱռաջիկա 20 տարում Արցախի հարցի լուծում չի լինելու. Արայիկ ՀարությունյանԱվելին23:1716.03.20 -
ՀասարակականԻ՞նչ է արտակարգ դրությունը եւ ե՞րբ է այն սահմանվումՄեր երկրում մեկ ամիս Արտակարգ դրություն է հայտարարված: Դա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պաշտոնյաների գործունեության իրավական հատուկ ռեժիմ է, որը սահմանվում է պետության ամբողջ տարածքում կամ առանձին հատվածներում ներքին և արտաքին վտանգներից պաշտպանվելու, ինչպես նաև երկրի սահմանադրական ու հասարակական կարգը պահպանելու նպատակով:
Ավելին22:2316.03.20 -
ԱշխարհԿորոնավիրուս. Աշխարհը «փակ է»Իտալիայում, Իսպանիայում ու Ֆրանսիայում կիրակի կորոնավիրուսի մահվան ու վարակման ռեկորդային թվեր են եղել: Իսպանիայում այսօրվանից արտակարգ դրություն է: Մարդկանց չի թույլատրվում տնից դուրս գալ, բացառությամբ մի քանի դեպքերի: Վարչապետ Պեդրո Սանչեսը ինքն էլ կարանտինում է. նրա կինը վարակվել է կորոնավիրուսով: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանը և Ռուսաստանը այսօրվանից ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։ Ի տարբերություն Եվրոպայի՝ Չինաստանում վիրուսը նահանջում է. այնտեղ մեկ օրում վարակման ընդամենը 4 դեպք է եղել:
Ավելին22:1916.03.20 -
ԱռողջապահականՀրայր Թովմասյանը իր աշխատավարձը կփոխանցի բուժաշխատողներինԻ երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։
Ավելին16:5216.03.20 -
ԱռողջապահականԱրտակարգ դրություն՝ մեկ ամսով / թարմացվածԿառավարության նիստը ընդմիջվեց մեկ ժամով եւ ժամը 17:15-ին վերսկսվեց նիստը, որտեղ վերջնականապես որոշվեց, որ արտակարգ դրությունը սահմանվում է մարտի 16-ին, ժամը 18:30-ից սկսած:
Ավելին15:2816.03.20 -
ԻրավականԱրգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-իցԱյս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից:
Ավելին15:2516.03.20 -
ԻրավականՎաղը նախկին վարչապետերը հանդես կգան անձնական երաշխավորությամբ. Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբՆախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին, ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, դատարանում հանդես են գալու նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։
Ավելին15:2116.03.20 -
ԱռողջապահականՊՆ-ն իր ամբողջ ներուժն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման համարԻտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ:
Ավելին13:2516.03.20 -
ԱռողջապահականՄԻՊ-ի հայտարարությունը՝ Կորոնավիրուսի վերաբերյալԷջմիածնում հիմա առանձնահատուկ վիճակ է:
Ավելին11:5516.03.20
-
ԱռողջապահականԿորոնավիրուս՝ «մետաքսի ճանապարհին»Շաբաթվա թեման քննարկելու համար Հայլուր-կիրկիի թիմը երկրորդ շաբաթն է գրավոր դիմում է Առողջապահության նախարարություն՝ խնդրելով որևէ պաշտոնական պարզաբանում: Արդեն կես ամիս է՝ նախարարությունը մերժում է՝ պատճառաբանելով գերծանրաբեռնվածությունը: Մեր տաղավարում է առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
Ավելին22:4215.03.20 -
ՀասարակականՆամուսի զոհը | բռնություն՝ մեր աչքի առաջԲրիտանացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնին հաճախ էր անհանգստացնում միտքը, թե ինչու ենք մենք թաքնվում սիրով զբաղվելու համար այն դեպքում, երբ ոմանք բռնություն են գործադրում օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ: Ի՞նչ կարող ենք անել, երբ հարևանի տնից բռնության ու օգնության խառը ձայներ են լսվում: Մայրս մի անգամ նման ձայներ լսեց, առանց մտածելու զանգահարեց ոստիկանություն: Մեր բնակարանի բարակ պատից այն կողմ մոտ 40 տարեկան դուստրը մորն էր ծեծում:
Ավելին22:3915.03.20 -
ՀասարակականԽեղճ ու հպարտ քաղաքացինԻսկ ի՞նչ եք անում, երբ փողոցում ձեզանից օգնություն են խնդրում: Լսում եք ու փորձում օգնե՞լ, թե՞ օրինակ ասում եք նորմալ առողջ, ոտքդ ձեռքդ տեղը մարդ ես, գնա աշխատիր: Մի անգամ այդպես արեց վարչապետ Փաշինյանը, հետո ներողություն խնդրեց, որովհետև պարզվեց առաջին հայացքից առողջ կուրթանեցի Մեխակը հազար հիվանդություն ունի: Հետո վարչապետի պատգամավոր եղբորորդին շտապեց հայտարարել, որ ինքը այցելել է ընտանիքին, ամեն ինչ անելու են օգնելու համար: Հիմա Մեխակենց կիսադատարկ ու կիսաքանդ խրճիթում միայն խոստումներն են ավելացել:
Ավելին22:3815.03.20