Լրահոս
Առողջապահական
15:28
16.03.20
91

Արտակարգ դրություն՝ մեկ ամսով / թարմացված

Img default alt hy

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանեց արտակարգ դրություն՝ մարտի 16-ի 17:00-ից մինչեւ ապրիլի 16-ը՝ 09:00 ներառյալ: Արտակարգ դրությունը կապված է Կորոնավիրուսի տարածման հետ: Հիշեցնենք, որ վիրուսի թեստավորման դրական արդյունք հաստատվել է արդեն 30 քաղաքացու մոտ:

Կառավարության նիստը ընդմիջվեց մեկ ժամով եւ ժամը 17:15-ին վերսկսվեց նիստը, որտեղ վերջնականապես որոշվեց, որ արտակարգ դրությունը սահմանվում է մարտի 16-ին, ժամը 18:30-ից սկսած: