Լրահոս
Աշխարհ
22:19
16.03.20
89

Կորոնավիրուս. Աշխարհը «փակ է»

Իտալիայում, Իսպանիայում ու Ֆրանսիայում կիրակի կորոնավիրուսի մահվան ու վարակման ռեկորդային թվեր են եղել: Իսպանիայում այսօրվանից արտակարգ դրություն է: Մարդկանց չի թույլատրվում տնից դուրս գալ, բացառությամբ մի քանի դեպքերի: Վարչապետ Պեդրո Սանչեսը ինքն էլ կարանտինում է. նրա կինը վարակվել է կորոնավիրուսով: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանը և Ռուսաստանը այսօրվանից ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։ Ի տարբերություն Եվրոպայի՝ Չինաստանում վիրուսը նահանջում է. այնտեղ մեկ օրում վարակման ընդամենը 4 դեպք է եղել: