Լրահոս
-
ՀասարակականՀուղարկավորություն՝ առանց հարազատների. Գյումրիի սարսափըՀայաստանը ցնցած 43-ամյա կնոջ սպանությունը այսօր նորից հանրության խղճի փորձություն է դարձել: Նրա թաղմանն այսօր բարեկամներից ոչ ոք չի գնացել: Գյումրիի քաղաքապետը դա բացատրել է գրումրեցիների ավանդապաշտությամբ:
Ավելին21:2511.03.20 -
Հասարակական«Խիզախ կինը»՝ կուսության դեմԿանանց նկատմամբ բռնության անանուն նամակներ հրապարակելուց հետո վերջերս Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփից ու Պետքարտուղար Մայք Պոմպեոյից «Խիզախ կին» մրցանակը ստացած Լյուսի Քոչարյանի «խիզախ» գաղափարներից մեկի շուրջ՝ կրկին աշխուժանում են քննարկումները: Ամիսներ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ, նա անդրադարձել էր Հայաստանում կուսության պահպանման ավանդույթին:
Ավելին21:2411.03.20 -
ԱշխարհԲրազիլիա. Ամեն ինչ կորցրած մարդիկԲրազիլիայում տասնյակ մարդկանց կյանքեր խլած ջրհեղեղի ու սողանքներից տուժածներին օգնության ձեռք մեկնած կամավորների մասին:
Ավելին21:2311.03.20 -
Հասարակական«80-ականների զենք». Վարչապետի եւ մասնագետների կարծիքըԻսկ ինչպես ավելի զգոն լինել եթե հենց այս լարված օրերին արձակուրդ վերցնելով քարոզարշավ անող վարչապետը էլի նախկիններին է մեղադրում: Փաշինյանն այսօր նորից 80-ականների զենքերն է հիշել: Ի տարբերություն վարչապետի, այդ զենքերով կռվածները, Փաշինյանի խոսքերը, քարոզչական հնարք են համարում:
Ավելին21:2211.03.20 -
Արտաքին քաղաքականությունԹուրք-ադրբեջանական տանդեմն ու Հայաստանի հանրաքվենՀայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումների համար փորձագետները տարբեր պատճառներ են տեսնում: Սիրիայում ռուս-թուրքական հակամարտությունից մինչև նավթի գների անկում, որ կարող էր ստիպել Ադրբեջանի իշխանություններին շեղել ժողովրդի ուշադրությունը սոցիալական հարցերից:
Բայց գլխավոր մտահոգությունը մեկն է. թե Տավուշում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները, թե Նախիջևանի հատվածից ադրբեջանական կրակոցները խոսում են թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացման մասին, մինչդեռ Հայաստանի ներքաղաքական օրակարգում միայն մեկ հարց է՝ հանրաքվեն:Ավելին21:2111.03.20 -
ՀասարակականԽեղճն ու խեղճությունը տարբեր բաներ ենԻրականում ինչ պայմաններում է ապրում ոտ ու ձեռք ունեցող, առողջ տղամարդու ընտանիքը ինչպես առաջին հայացքից ախտորոշել էր վարչապետը:
Ավելին21:2111.03.20 -
Իրավական5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ արձակվեց«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել փաստաբանների վերաքննիչ բողոքը և մերժել քննիչի միջնորդությունը կալանքը երկարացնելու մասին։
Ավելին19:1611.03.20 -
ՔաղաքականՆավթի գնանկումը կարող է ազդել Արցախի շուրջ զարգացումների վրա. Արմեն ՄանվելյանԱվելին13:0111.03.20 -
ԻրավականԱԱԾ-ն հայտնում է պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր բացահայտելու մասինՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքներին, մասնավորապես կյանքի իրավունքը տարբեր սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հետևողական պայքար մղելով անձնական և հասարակության հարաբերություններում բռնության կիրառումն ի սպառ բացառելու ուղղությամբ, հանցավորության դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։
Ավելին11:2911.03.20
-
ՀասարակականԻշխանությունը պետք է հարգի եւ սիրի փաստաբաններինՀին թե նոր Հայաստանում իրենց հանդեպ վերաբերմունքի տարբերութուն չեն զգում փաստաբանները: Պալատի նախագահը այսօր խորհրդարան է տարել առաջարկների փաթեթ, որ պետք է օգնի ուժեղացնել փաստաբանների դիրքերը:
Ավելին21:5210.03.20 -
Իրավական«Լիդիան Արմենիա»-ի աշխատողները ՀՀ կառավարությանը դատի են տվելԼիդիան Արմենիա ընկերության 15 աշխատակից Կառավարության դեմ դատական հայց է ներկայացրել: Նրանք սպառնում են գործը հասցնել Եվրոպական բարձր ատյաններ: 2 տարի է՝ Ամուլսարի հանքը չի շահագործվում, Լիդիանի աշխատակիցներն էլ մնացել են անգործ ու անփող:
Ավելին21:4710.03.20 -
ԱշխարհԻտալիայում կարանտին է. Միլանից վերադարձածները չեն մեկուսացվելԿորոնավիրուսի համաճարակի եվրոպական գլխավոր օջախից՝ Իտալիայից, հայաստանիցները վերադառնում են հայրենիք: Կեսօրին մի օդանավ եկել է Միլանից, իսկ երեկոյան սպասվում է Հռոմ-Երեւան չվերթի ինքնաթիռի վայրէջքը: Հայաստանի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել է, թե անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել «Զվարթնոց» օդանավակայանում, որպեսզի հնարավորինս բացառվի Իտալիայից ժամանածների շփումն այլ ուղևորների հետ:
Ավելին21:4410.03.20 -
ԱշխարհՀնդկաստան. Գույների «համաճարակ»115 երկիր ախտահարած վիրուսը հասել է նաև Հնդկաստան: Այդ երկրում երկուշաբթի օրվա տվյալով կա 55 վարակակիր, բայց ազգային գույների ու երջանկության տոնը՝ հոլին երկար քննարկումներից հետո չի չեղարկվել: Մարդիկ գարնանային գույներով են ներկել իրենց դեմքերի բժշկական դիմակները:
Ավելին21:4310.03.20 -
ԱրցախԱրցախի նախագահի թեկնածուները շեշտում են բանակի կարեւորությունըՀայկական երկրորդ հանրապետությունում էլ է քարոզարշավ: Նոր նախագահ ու նոր խորհրդարան պետք է ընտրի արցախցին: Ոչ պատերազմ ոչ խաղաղություն ապրող մարդիկ բոլոր նախընտրական ծրագրերում նախ անվտանգային հարցերի պատասխաններ են փնտրում:
Ավելին21:4310.03.20 -
ՀասարակականՑանկալի ծննդատուն, «անցանկալի» քաղաքապետ. Կոտայքի խնդիրներըԱյսօր արձակուրդ գնալու ու հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու մասին է հայտարարել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա փորձ ունի ընտրատեղամասերում աշխատելու: Երևի հիշում եք, Աբովյանի քաղաքապետի ընտրությանը, մարզպետը ցուցակներ էր առգրավում տեղամասերից, պնդում, որ խախտումներ են եղել: Այնուամենայնիվ պարտվեց իմքայլական թեկնածուն, վարչապետն ասաց, որ հաղթել է ժողովրդավարությունը, քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց Բարգավաճ Հայաստանի սատարած թեկնածուն: Հիմա նրա գլխին մութ ամպեր են կուտակվում: Ռոմանոս Պետրոսյանը այսօր այս ու մյուս սկանդալներին է անդրադարձել:
Ավելին21:4010.03.20