Լրահոս
Աշխարհ
21:44
10.03.20
66

Իտալիայում կարանտին է. Միլանից վերադարձածները չեն մեկուսացվել

Կորոնավիրուսի համաճարակի եվրոպական գլխավոր օջախից՝ Իտալիայից, հայաստանիցները վերադառնում են հայրենիք: Կեսօրին մի օդանավ եկել է Միլանից, իսկ երեկոյան սպասվում է Հռոմ-Երեւան չվերթի ինքնաթիռի վայրէջքը: Հայաստանի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել է, թե անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել «Զվարթնոց» օդանավակայանում, որպեսզի հնարավորինս բացառվի Իտալիայից ժամանածների շփումն այլ ուղևորների հետ: Միլանից վերադարձացների հետ զրուցել է իմ գործընկեր Գայանե Մովսիսյանը: Նրանց պնդմամբ՝ իրենցից որևէ մեկին չեն մեկուսացրել: Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն և արտգործնախարարությունը Իտալիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ են անում անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ, իսկ մյուսներիս՝ հորդորում են չմեկնել Իտալիա: Ryanair ընկերությունը մոտ մեկ ամսով ադարեցնում է բոլոր չվերթները Երևանից դեպի Իտալիա և հակառակը՝ հետևելով Իտալիայի կառավարության երկիրը փակելու որոշմանը: