Լրահոս

2020-03-09
2020-03-08
  • Հայաստան
    Հարեւան սարից կրակում են | Հետեւում՝ Ադրբեջանը, դիմացը՝ ապագան

    Այս շաբաթ տեղի ունեցավ այն, ինչը աննախադեպ էր վերջին 4 տարում: Ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձեց ներթափանցել Հայաստանի տարածք: Բարեբախտաբար, Տավուշի հյուսիս-արեւելյան հատվածը հսկող մեր դիրքապահները գրագետ մարտավարությամբ հետ շպրտեցին հակառակորդին: Ադրբեջանական կողմը կորուստներ ունի: Մեր զինծառայողներից մեկը թեթեւ վիրավորվել է:

    21:08
    08.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսը մտնում է տնտեսություն | Հյուր-Աստղիկ Հակոբյան

    Աշխարհը շարունակում է կռիվ տալ մահաբեր նոր վարակի դեմ, որը հազարավոր կյանքեր է խլում: Այս շաբաթ, Իրանում մի հայ կին մահացավ կորոնավիրուսից: Իրանից ժամանած երեք տասնյակ հայեր մեկ շաբաթ է՝ մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում: Նրանց մեկուսացրել են Երեւան ժամանելուց օրեր անց: Այսինքն, վիրուսի գաղտնի շրջանում այդ մարդիկ շփվել են առնվազն իրենց հարազատների հետ եւ հետո միայն անցել հատուկ հսկողության տակ:

    21:07
    08.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Հրամանատարի մարտի 8-ը

    Այսօր մարտի 8-ն է: Կանանց տոնի առիթով, մտածեցինք այցելել վերջին մեկ տարվա մեր ռեպորտաժներից մեկի հերոսուհուն: Բայց ու՞մ... ու՞մ ընտրել... Որոշեցինք տոնական օրվա ռեպորտաժի հերոսուհուն ընտրելիս՝ կողմնորոշվել հեռուստադիտողների արձագանքներով: Վստահ եմ, հիշում եք Արցախյան պատերազմի կին հրամանատարին՝ ընկեր Անահիտին, նրան շատ է սիրել մեր հեռուստադիտողը: Մի քանի ամսում Անահիտի մասին պատմությունը միայն ֆեյսբուքում ավելի քան կես միլիոն մարդ է դիտել: 

    21:05
    08.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգերը

    Տղամարդ իրավապաշտպանները կոչ են անում այս տարի չեղարկել մարտի 8-ի միջոցառումները: Պատճառը՝ Գյումրու ողբերգական դեպքն է. 28-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 42-ամյա կնոջն ու մահվան շեմին հասցրել նրա 13-ամյա դստերը: Աղջնակն ինքնուրույն չի շնչում: Մի 5 տարեկան աղջիկ էլ՝ այս շաբաթ սկսեց չխոսել, երբ կեսգիշերն անց տեսավ, թե ինչպես են զինված ոստիկանները ներխուժում իրենց տուն:

    21:03
    08.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Աշխարհից հեռու, վիրուսի վախին մոտ

    Ինչպես են կորոնավիրուսի պագնապը հաղթահարում Լոռու Կարմիր Աղեգի գյուղում: Այստեղ ոչ բուժկետ կա, ոչ դեղատուն: Դիմակի դեֆիցիտի մասին ավելորդ է խոսել, վարակից պաշտպանվելու միակ միջոցը սխտորն է: Մեկ էլ հայտարարությունը, որը գյուղի ամենատեսանլեի վայրում փակցրել է գյուղի միակ բժշկական կրթություն ունեցող բնակիչը դպրոցի բուժքույրը:

    20:59
    08.03.20
    Ավելին
2020-03-07
  • Հասարակական
    Վաղվանից իսկական գարուն է

    Չնայած սոցցանցային հումորներին, թե կորոնավիրուսը տարածվում է ծաղիկների ու նվերների միջոցով և ուրեմն մարտի 8-ին ոչ մի նվեր տղամարդիկ վերջին պահին քարը փեշից թափել են ու խանութ գնացել: Ի՞նչ տրամադարություն է քաղաքում տոնին ընդառաջ.

    23:50
    07.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Էժան նավթ, քիչ ճանապարհորդներ. Կորոնավիրուսն աշխարհում

    Նոր տեսակի կորոնավիրուսի աշխարհագրությունը ընդլայնվում է: Վարակման դեպքեր են հայտնաբերվել Իտալիայի բոլոր շրջաններում: Այդ երկրում 24 ժամում մահացել է 49 մարդ: Կառավարությունը որոշել է փակել բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը: Վրաստանում 12 մարդու մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, այդ թվում՝ երկրի գլխավոր վարակաբանի որդու: Բեռլինում սրվել է բժշկական դիմակների ճգնաժամը: Անհայտ անձինք բեռնատար են գողացել, որում 60,000 ռեսպիրատոր դիմակ է եղել: Աշխարհը տագնապի մեջ է, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 100 հազարը:

    23:48
    07.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    «Ամենաաղեկ» միջոցը՝ կորոնավիրուսի դեմ

    Աշխարհից կտրված հայկական գյուղերում կորոնավիրուսի մասին հիշեցնում է միայն հեռուստացույցը, երբեմն էլ՝ ինտերնետը: Փոքրիկ բնակավայրերում, որտեղ անգամ դեղատուն ու բուժկետ չկա. բժշկական դիմակը ճոխություն է, կորոնավիրուսի ու աշխարհի մյուս բոլոր վիրուսների դեմ պայքարը սկսվում ու ավարտվում է մի լավ բաժակ օղիով ու մի պճեղ սխտորով:

    23:47
    07.03.20
    Ավելին
  • Քաղաքական
    «Այո»-ի քարոզով փաշինյանն անձամբ է զբաղվում

    Սահմանադրության միայն մեկ դրույթ փոխելու համար հայտարարված հանրաքվեի քարոզարշավը շարունակվում է, բայց վերջին օրերին բարձր է հնչում միայն այո-ի ճամբարի ձայնը: Ամբողջ մերձիշխանական քարոզչությունը ուղղված է նրան, որ վրիպում չլինի ու հանրաքվեով հպարտ քաղաքացիները տուն ուղարկեն բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ու ընկերներին: Վարչապետ Փաշինյանը անգամ պատրաստվում է արձակուրդ վերցնել ու անձամբ մարզերում քարոզել այո-ն:

    23:46
    07.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Գյումրիի ողբերգությունը. Բաց աչքերով ու փակ բերանով մարդիկ

    Ինչու՞ հայ հասարակությունը չի կարողանում իր ներսում չեզոքացնել բռնությունը: Սպանված կնոջ կապտուկները օրինակ հարևանները նկատել են, բայց երբեք ոչ մի հարևան չի ահազանգել այդ ընտանիքում բռնության հնարավոր դեպքերի մասին:  

    23:44
    07.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Քանի՞ կին է ՀՀ-ում բռնության ենթարկվել. Նամակ՝ ոստիկանությանը

    Ըստ վիճակագրության՝ անցած մեկ տարում մեր երկրում 10 կին է զոհ դարձել ընտանեկան բռնությանը: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ հասարակական կազմակերպություններ հարցի լուծման մեծ հույս են կապում Ստամբուլյան կոնվենցիայի հետ՝ վստահ, որ սև վիճակագրությունը կմեղմվի, երբ Հայաստանը վավերացնի աղմկոտ փաստաթուղթը կան նաև մարդիկ, որ ճիշտ հակառակ կարծիքն ունեն:

    23:25
    07.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Ծեծված սպայի հայրը «զարհուրելի փաստեր» է ուղարկել Եւրոպա

    Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը, թեև երեկ ցույցի ժամանակ՝ հուսահատ պահին սպառնում էր, որ եթե իր տղային ծեծողները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող որդուն Կառավարության շենքի մոտ կտանի, այսօր որոշել է նամակ գրել Եվրադատարան ու Եվրախորհուրդ: Նրա խոսքով իր որդուն դաժան ծեծի ենթարկածներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Սամվել Մխիթարյանը հայկական արդարադատությանը էլ չի վստահում:

    23:24
    07.03.20
    Ավելին