Լրահոս
Միջազգային
20:45
02.07.26
166

ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg

Img default alt hy

ԵՄ առաջատար երկրները փաստացի ընդունել են Իրանին և Օմանին Հորմուզի նեղուցով նավթատարների անցման համար վճարումներ կատարելու անխուսափելիությունը, թեև պաշտոնապես դրա մասին դեռ չի հայտարարվել։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

«Եվրոպական մի շարք առաջատար երկրներ այժմ ընդունում են, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերը ստիպված կլինեն վճարել Իրանին և Օմանին անցման համար»,- հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Գործակալությունը նշել է, որ այս դիրքորոշումը եվրոպացիների կողմից դեռևս չի հայտարարվել որպես պաշտոնական, քանի որ ԱՄՆ-ը դեռևս փորձում է սակարկել Հորմուզով ազատ անցման իրավունքը, իսկ եվրոպական երկրները խոսքով հայտարարում են նեղուցի ականազերծմանը մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։

Դեռևս պարզ չէ, թե վճարումների ինչ չափն են Եվրոպայում ընդունելի համարում, սակայն այնտեղ արդեն փաստացի հաշտվել են վճարելու գաղափարի հետ։