Լրահոս
-
ԻրավականՌոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավոր Աննա ԴանիբեկյանինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ավելին15:2309.01.20
-
ՔաղաքականՓաշինյանը վերացնելու է ազատ խոսքը. դա է իր միակ թշնամին. Միհրան ՀակոբյանԱվելին23:1008.01.20 -
ԱշխարհԻրանն ուզում է «կտրել Ամերիկայի ձեռքը»Ամերիկացիների 71 տոկոսը հավանական է համարում Իրանի ու Միացյալ Նահագների միջև պատերազմը: Սա «Ռոյթերս» գործակալության հարցման արդյունքն է: Այն անցկացվել է Իրաքում իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Մերձավոր Արևելքում այժմ զգացվում է հնարավոր պատերազմի շունչը և աշխարհը տագնապով հետևում է, թե ի՞նչ ընթացք կստանան իրադարձությունները: Իսկ դրանք հուսադրող սցենարով չեն զարգանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայությունը պետք է բացառել այս տարածաշրջանում: Թեհրանը 35 հրթիռ է արձակել Իրաքի ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ:
Ավելին22:4908.01.20 -
ԱշխարհԳեներալ Սոլեյմանիի մահը. ողբերգություն՝ ողբերգությունից հետոԻրանում այսօր հուղարկավորել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Նա Իրանի ամենաժողովրդական դեմքերից մեկն էր: Ամերիկացի վերլուծաբանները նրա հռչակը համեմատում են Ջեյմս Բոնդի, Լեդի Գագայի եւ անցած դարի ամենանահզոր զորավրների համբավի հետ: 80 միլիոնանոց Իրանում Սոլեյմանին իր ազդեցիկությամբ կարող էր համեմատվել որեւէ պետության փոխնախագահի հետ:
Ավելին22:4808.01.20 -
ԱշխարհԱվստրալիա. «կրակագույն մայրցամաքը»Կանաչ մայրցամաքը չի ազատվում կրակից: Ամազոնի անտառներից հետո, վերջին տարիների ամենամեծ անտառային հրդեհներն են Ավստրալիայում: Վերջին հաշվարկով մոտ վեց միլիոն հեկտար տարածք է այրվել: Կրակի զոհ դարձած կենդանիները մոտ մեկ միլիարդ 25 միլիոնն են:
Ավելին22:4608.01.20 -
ԻրավականՔրեական գործեր եւ ֆեյքեր՝ Քոչարյանի գործի շուրջԻ դեպ, այսօր կալանավորվել է հունվարի հինգին ԱԱԾ բերման ենթարկված մի երիտասարդ, որը կեղծ ֆեյսբուքյան էջով լուր էր տարածել, թե իբր Փաշինյանը ԱՄՆ նախագահին շնորհավորել է իրանցի գեներալի սպանության համար: ԱԱԾ-ի տեսանյութում երիտասարդը նշում էր, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը համարում է անարդարացի: Քոչարյանի փաստաբանական խումբը կարծում է, որ վերջին շրջանում տարբեր հանցանքների մեջ կասկածվողներին Քոչարյանի աջակից ներկայացնելը կա՛մ նախապատարստված գործողություն է, կա՛մ բերման ենթարկվածները ազդանշան են ստանում, որ իրավապահներից մեղմ վերաբերմունք կարող են ակնկալել, եթե իրենց գործը կապեն Քոչարյանի անվան հետ: Այդպիսի մի քերական գործով մոտ երկու շաբաթ կալանավորված է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը:
Ավելին22:4408.01.20 -
ՀասարակականԲալային համակարգ. օրենքով հնարավոր է շրջանցել օրենքըՀունվարի մեկից գործող բալային համակարգը խոցելի կողմեր ունի: Ճանապարհային երթևեկության փորձագետի գնահատականով, եթե դրանք չվերացվեն, ապա ոչ մեկ , ոչ էլ 10 տարի անց՝ Երեւանը Օսլո չի դառնա: Նորվեգիայի՝ մեկուկես միլոն բնակչությամբ մայրաքաղաքում, անցած տարի ընդամենը մեկ մարդ է ավտովթարի զոհ դարձել:
Ավելին22:4308.01.20 -
ՀասարակականՏոների վտանգավոր աղմուկը. պայթուցիկներից 2 օրում 52 մարդ է տուժելՏոնական պայթուցիկներից ստացած վնասվածքների պատճառով այս տարի ամանորը հիվանդանոցում է անցկացրել 52 քաղաքացի: Պայթուցիկների ցավոտ հետևանքները անգամ ստիպում են երեխաներին փոխել երազանքները:
Ավելին22:4208.01.20 -
ՏնտեսականԱվելի լավ կյա՞նք. տնտեսագետները կառավարության պես լավատես չենԱվելի լավ կյանքով ապրելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը պարզվում է շտապել էր, երբ ֆեյսբուքում գրել էր, թե 2019-ի ՀՆԱ-ի աճով անցել ենք նաև Ադրբեջանին: Նա խմբագրել էր գրառումը, բայց ոչ լավատեսությունը: Փաշինյանը վստահություն էր հայտնել, որ ցանկությունն իրականություն կդառնա 2020-ին: Իսկ իրականում նոր տարին կյանքը նորից թանկացրել է հայաստանցիներիս համար: Ըստ տնտեսագետների՝ ավելացած թոշակ-աշխատավարձը հազիվ կփակի ավելացած ծախսերը:
Ավելին22:4008.01.20 -
ԱռողջապահականՄարալիկի ծննդատունը լուծարելու որոշում կաԱռավոտից փակված Գյումրի-Երևան ճանապարհը արդեն բաց է: Այն փակել էին Մարալիկի բնակիչները՝ բողոքելով առողջապահության նախարարության որոշման դեմ, որով այս տարվանից փակվում է քաղաքի ծննդատունը: Նախարարությունը պատճառաբանում է, թե ավելորդ ծախս է, քանի որ ծնունդները քիչ են: Մինչ Մարալիկում առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ իրենց որոշումը հիմնավոր է, Մարալիկի ծննդատանը առավոտից արդեն երեք ծնունդ են ընդունել:
Ավելին22:3908.01.20 -
ԱշխարհԻրանում ինքնաթիռ է կործանվել. 180 մարդ մահացել էՎերջին տեղեկությունները հարևան Իրանում տեղի ունեցած ավիաաղետի մասին: Արդեն հայտնի է օդանավի կործանման նախնական վարկածը և զոհերի վերջնական թիվը: Իրանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալով, ինքնաթիռում եղել է 176 մարդ այդ թվում անձնակազմը: Ցավոք, որևէ մեկը ողջ չի մնացել: Ըստ մեր արտգործնախարարության՝ զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Թեհրանից Կիև թռչող օդանավը կործանվել էր լուսաբացին: Իրանական կողմը վթարից ժամեր անց գտել է օդանավի սև արկղերը:
Ավելին22:3708.01.20 -
ՔաղաքականՏարածաշրջանային զարգացումները հղի են ադրբեջանական հնարավոր ագրեսիայով. Արմեն ԱշոտյանԱվելին19:1908.01.20 -
ԱշխարհՀայտնի է կործանված ինքնաթիռի ուղեւորների ազգություններըՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Իրանում կործանված ինքնաթիռում եղել են՝ 82 իրանցի, 63 կանադացի, 11 ուկրաինացի, ներառյալ ուկրաինացի անձնակազմը, 10 շվեդացի, 4 աֆղանացի, 3 գերմանացի եւ 3 անգլիացի: Նա հայտնեց նաեւ, որ ուղեւորների մեծ մասի համար չվերթը տրանզիտային էր, տեղեկացնում է Star tribune-ը::
Ավելին12:5808.01.20 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաճելու դեմ։
Ավելին12:5108.01.20